iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.
iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.



Link to original content: https://hy.wikipedia.org/wiki/Լորենցո_Վալլա
Լորենցո Վալլա - Վիքիպեդիա Jump to content

Լորենցո Վալլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լորենցո Վալլա
Lorenzo Valla
Ծնվել է1407[1][2] Հռոմ, Պապական մարզ
Մահացել էօգոստոսի 1, 1457[1] Հռոմ, Պապական մարզ
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ՈւղղությունՀումանիզմ[2]
Մասնագիտությունգրող, բանասեր, համալսարանի դասախոս, փիլիսոփա, Լատինական կաթոլիկ քահանա և Renaissance humanist
Հաստատություն(ներ)Պավիայի համալսարան[2]
Գործունեության ոլորտփիլիսոփայություն[2]
Ալմա մատերՊավիայի համալսարան
Տիրապետում է լեզուներինմիջնադարյան լատիներեն և Medieval Italian?
ՈւսուցիչԼեոնարդո Բրունի Արետինո և Ջիովանի Աուրիսպա
ԱշակերտներՀուլիոս Պոմպոնիուս Լաետուս, Giovanni Garzoni? և Giuniano Maio?
 Lorenzo Valla Վիքիպահեստում

Լորենցո Վալլա (Lorenzo Valla, 1407[1][2], Հռոմ, Պապական մարզ - օգոստոսի 1, 1457[1], Հռոմ, Պապական մարզ), իտալացի հումանիստ, պատմա-բանասիրական քննադատ։ Հիմնավորել է և պաշտպանել է էպիկուրեիզմի գաղափարը։ Բնական է համարում այն, ինչը ծառայում է ինքնապաշտպանությանը, հաճույքին, մարդու երջանկությանը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորական և մորական կողմից Վալլան սերում էր կուրեալների ընտանիքից։ Հայրը՝ Լորենցո Լուկան եղել է փաստաբան։ 1420 թվականին հոր մահից հետո Վալլան մնաց մոր՝ Կատերինի և հորեղբայր՝ Մելխիորա Սկրիվանիի խնամակալության ներքո։ Մանկությունը և վաղ երիտասարդությունը նա անցկացրել է Մարտին V-ի կուրիայում, որտեղ այդ ժամանակ խմբավորվում էր հումանիստների խմբակը։

Վալլայի վրա մեծ ազդեցություն է ունեցել Քվինթիլիանուսը, որի «Բանախոսի կրթության մասին» աշխատությունը հայտնաբերել է 1416 թվականին: Վալլան Քվինթիլիանուսին գիտեր գրեթե անգիր և իր առաջին «Քվինթիլիանուսու համեմատությունը Կիկերոնի հետ» աշխատությունում (որը չի պահպանվել)չի վախեցել նրան վեր դասել հումանիստների Աստծուց՝ Կիկերոնից։ Չստանալով կուրիում տեղ Վալլան տեղափոխվում է Պավիա, որտեղ դասավանդել է մասնավոր դպրոցում 1429 թվականին, իսկ 1431 թվականին ինստիտուտում։

1435 թվականից Վալլան դառնում է նեապոլիտանական թագավոր Ալֆոնս V Մեծահոգու քարտուղարը, քանի որ Ալֆոնսը թշնամացել էր պապական կուրիայի հետ։ 1444 թվականին Վալլան ընկնում է ինկվիզիցիայի դատարանի տակ, բայց փրկվում է թագավորի ընդառաջության շնորհիվ։ 1448 թվականին վերադառնում է Հռոմ։ Լորենցո Վիլլան չի ամուսնացել, բայց Հռոմում նա ուներ ընկերուհի, ով ծնել է նրա համար 3 երեխա։ Ամուսնության մերժումը բացատրվում է, ըստ երևույթին, հումանիստի ձգտումով ընդունել օծումը։ Վալլան մահացել է 1457 թվականին և թաղվել է Հռոմում։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Լորենցո Վալլա: «Ճշմարիտ և կեղծ բարեկացության մասին։ Կամքի ազատության մասին»։ Թարգմանություն լատիներենից։
  • Ա.Ի. Հոմենտովսկայա։ «Լորենցո Վալլի՝ մեծ իտալացի հումանիստ»։ 1964
  • The Cambridge companion to Renaissance philosophy, ed. by James Hankins. Cambridge, 2007

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Валла, Лоренцо (ռուս.) // Большая советская энциклопедия. Том 8. Буковые — Варле — 1927. — Т. 8. — С. 650.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լորենցո Վալլա» հոդվածին։