iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.
iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.



Link to original content: https://hy.wikipedia.org/wiki/Իլյա_Աբու_Մադի
Իլյա Աբու Մադի - Վիքիպեդիա Jump to content

Իլյա Աբու Մադի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իլյա Աբու Մադի
إيليا أبو ماضي
Ծնվել է1889[1][2][3]
ԾննդավայրԼիբանան
Վախճանվել էնոյեմբերի 23, 1957(1957-11-23)[1][4]
Վախճանի վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտությունբանաստեղծ, լրագրող և գրող
Ազգությունարաբ
Քաղաքացիություն Լիբանան
Գրական ուղղություններՄահջար
Ուշագրավ աշխատանքներԱղյուսակներ, Իլյա Աբու Մադիի գրքույկը, Անցյալի հուշեր
ԶավակներՌիչարդ, Էդուարդ և Ռոբերտ
 Elia Abu Madi Վիքիպահեստում

Իլյա Աբու Մադի (1889[1][2][3], Լիբանան - նոյեմբերի 23, 1957(1957-11-23)[1][4], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), լիբանանցի բանաստեղծ, ով համարվում է 20-րդ դարի նշանավոր բանաստեղծներից մեկը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբու Մադին ծնվել է Լիբանանի ալ-Մուհեյդիսա գյուղում՝ 1891 թվականին (որոշ աղբյուրներ նշում են 1889 կամ 1894)։ Մեծացել է միջին խավի ընտանիքում՝ իր գյուղում ստանալով միայն տարրական կրթություն։

Կյանքի ծանր պայմաններից ելնելով՝ նա պատանի հասակում (1902) գնաց Եգիպտոս, որպեսզի աշխատի ծխախոտի վաճառական իր հորեղբոր հետ։ Այնտեղ նա հանդիպեց Անտուան Ջամիլին։ Վերջինս հիացավ Իլյայով, և նրան հրավիրեց ամսագրում տպագրվելու։

Նրա առաջին բանաստեղծությունները հրատարակվեցին ամսագրում։ Նրա աշխատանքները հաջորդաբար հրատարակվում էին։ Աբու Մադին 22 տարեկան էր, երբ առաջին բանաստեղծություններով կազմեց գրքույկ, որը կոչվում էր «Անցյալի հուշերը»։ Այն տպագրվեց 1911 թվականին՝ եգիպտական մամուլի կողմից։

Աբու Մադին սկսեց բանաստեղծություններ հյուսել ազգային և քաղաքական թեմաներով, որն էլ պատճառ դարձավ նրա՝ իշխանության կողմից հալածանքների։ 1912 թվականին ստիպված եղավ գաղթել դեպի Միացյալ Նահանգներ։ Նա առաջին անգամ հաստատվեց Օհայոյում՝ Ցինցինատիում, որտեղ 4 տարի վարեց առևտրական գործեր իր մեծ եղբոր՝ Մուրադի հետ։ Այնուհետև նա տեղափոխվեց Նյու Յորք։

1929 թվականին նա թողարկեց «Սամիր» ամսագիրը, ուր պարբերաբար տպագրվում էին Իլյա Աբու Մադիի բանաստեղծությունները՝ մինչև բանաստեղծի մահը։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացել է Նաջիբ Դիաբի դուստր Դորոթի Դիաբի հետ և ունի երեք որդի՝ Ռիչարդ, Էդուարդ և Ռոբերտ։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Անցյալի հուշեր
  • Աղյուսակներ
  • Իլյա Աբու Մադիի գրքույկը

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Encyclopædia Universalis (ֆր.)Encyclopædia Britannica, 1968.
  3. 3,0 3,1 Faceted Application of Subject Terminology
  4. 4,0 4,1 4,2 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլյա Աբու Մադի» հոդվածին։