Թերմոս
Արտաքին տեսք
Թերմոս, մթերքի ջերմաստիճանը մինչև 24 ժամ հաստատուն պահող անոթ։ Անհատական օգտագործման համար առավել տարածված են մետաղական ամալգամով ծածկված, երկպատ (արանքից օդը հանված է), բարակ ապակուց պատրաստված շշանման թերմոսները։
Լինում են նաև տնտեսական պայուսակի տեսքով։ Հասարակական սննդի ձեռնարկություններում օգտագործվող թերմոսները արտաքին պատյանի մեջ տեղավորված, ջերմամեկուսիչ նյութով շրջապատված մետաղական անոթներ են։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 180)։ |