iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.
iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.



Link to original content: https://hy.wikipedia.org/wiki/Էրզինջանի_մարզ
Էրզինջանի մարզ - Վիքիպեդիա Jump to content

Էրզինջանի մարզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրզինջանի մարզ
թուրքերեն՝ Erzincan ili
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Մասն էԷրզրումի ենթաշրջան և Արևելյան Անատոլիա
Կարգավիճակմարզ
Մտնում էԱրևելյան Անատոլիա տարածաշրջան
ՎարչկենտրոնԵրզնկա
Հիմնական լեզուքրդերեն, թուրքերեն
Բնակչություն (2010)224 949
Խտություն19
Տարածք11974
ISO 3166-2 կոդTR-24
Հեռախոսային կոդ446
Փոստային ինդեքսներ24000–24999
Ավտոմոբիլային կոդ24
erzincan.gov.tr

Էրզինջանի մարզ (թուրքերեն՝ Erzincan ili), թուրքական մարզ Արևմտյան Հայաստանում։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրզինջան իլը արևելքում սահմանակցում է Էրզրումի, արևմուտքում՝ Սիվասի, հարավում ՝ Թունջելիի, հարավ-արևելքում՝ Բինգյոլի, հարավ-արևմուտքում՝ Մալաթիա և Էլազըղ իլերի, հյուսիսում՝ Գյումյուշխանե և Բայբուրթի մարզերի, հյուսիս-արևմուտքում՝ Գիրեսունի հետ։

Իլի տարածքով է անցնում Կարա-սու գետը (արևմտյան Եփրատ)։

Էրզինջան իլն եղել է Հայասա պետության մասը այնքան ժամանակ, մինչև այն գրավել են խեթերը։ Մ.թ.ա. մոտ 1200 թվականին խեթական պետության անկումից հետո Էրզինջանը պատկանում էր Ուրարտու պետությանը և գտնվում էր նրա հյուսիսային սահմանին։ Ասորիների դեմ պատերազմում Ուրարտուի պարտություն կրելուց, սկյութների և կիմերների ներխուժումից հետո տարածքն անցել է մարերի տիրապետության տակ։ Մ.թ.ա. 550 թվականին մարերին փոխարինեցին պարսիկները։ Դրանից հետո Էրզինջանն եղել է Հայաստանի մի մասը։ Այնուհետև այն մարտադաշտ է դարձել բյուզանդացիների և պարթևների (սասանյաններ) համար։ 629 թվականին բյուզանդացիները գրավել են այդ տարածքը սասանյաններից։ 655 թվականին խալիֆ Օսմանի օրոք Էրզինջանը գրավել է Հաբիբ բին Մեսլեմեն։ Բյուզանդացիների կողմից Էրզինջանի կրկնակի գրավումից հետո, 859 թվականին այն կրկին անցնում է արաբներին։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թիվը կազմում էր 316 841 մարդ, որոնցից մոտ 112 000 մարդը բնակվում էր վարչական կենտրոնում՝ Էրզինջան քաղաքում։

2010 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ բնակչությունը կազմում էր 224 949 մարդ[1]։ Բնակչությունը բաղկացած է զազակներից, քրդերից և թուրքերից հավասարաչափ։ Բնակչության խտությունը կազմում է 19 մարդ/կմ²։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրզինջան իլը բաժանվում է 9 շրջանների՝

Էրզինջանը գտնվում է սեյսմիկ վտանգավոր գոտում։ 1939 թվականի դեկտեմբերի 27-ին 7,9 բալլ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, և Էրզինջան քաղաքն ամբողջովին ավերվել է[2]։ Վերջին ուժեղ երկրաշարժը՝ 6,8 բալլ ուժգնությամբ տեղի է ունեցել 1992 թվականին և 650 մարդու կյանք է խլել։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Թուրքիայի վիճակագրության ինստիտուտ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 10-ին.
  2. Rosie Ayliffe, Marc Dubin, John Gawthrop, Terry Richardson, Turkey, 1136 pp., Rough Guides, 2003, ISBN 1-84353-071-6, ISBN 978-1-84353-071-8 (see p.1016)