Էմոտիկոն
Էմոտիկոն, գրաֆիկական պատկեր, որն արտահայտում է էմոցիաները։ Այն հիմնականում բաղկացած է տպագրական նշաններից։ Լայն տարածում է գտել համացանցում և հաղորդագրություններում, սակայն վերջին ժամանակներում այն օգտագործվում է ամենուրեք։ Էմոտիկոնները ունեն միջազգային հասկացություն։ Այդ իսկ պատճառով այն չունի քերականական, հնչյունական կամ այլ լեզվին հատուկ արժեք։ Էմոտիկոններին կարելի է դասել այն հաղորդակցման միջոցների շարքին, որոնք չունեն խոսքային արժեք։ Էմոտիկոնները նախատեսված են արտահայտած միտքն ավելի հարուստ ու հասկանալի դարձնելու, հնչերանգն արտահայտելու համար։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էմոտիկոնների այբուբենը խիստ սահմանափակ է։ Այն ներառում է միայն հարցական (?) և բացականչական (!) նշաններ։ Այն նշանները ի վիճակի չեն արտահայտել էմոցիաների ողջ բազմազանությունը։ Ավելի էմոցիոնալ են սմայլիկները։ Դեռևս 1969 թվականին Վլադիմիր Նաբոկովը իր հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է, որ արժի ստեղծել հատուկ կետադրական նշան էմոցիան գրաֆիկորեն արտահայտելու համար։
«Հաճախ մտածում եմ, որ պետք է ստեղծել մի այնպիսի տպագրական նշան, որ արտահայտի ժպիտ, և որը կօգնի ինձ պատասխանել ձեր հարցին։»
Սակայն 1982 թվականի սեպտեմբերի 19-ին Սկոտ Ֆալմանը առաջին անգամ աշխարհին առաջարկեց սմայլիկի այնպիսի տեսք, որը օգտագործվում է հիմա։
«Առաջարկում եմ օգտագործել այսպիսի սիմվոլ հաղորդագրության մեջ կատակ արտահայտելու համար: :-) Իսկ այն հաղորդագրությունները, որոնք կատակ չեն արտահայտում, օգտագործել։-( ձևը»։
Դասական սմայլիկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դասական սմայլիկների առանձնահատկությունը մարմնի և դեմքի հորիզոնական դիրքն է։ Այս սմայլիկները արտահայտում են էմոցիա, միմիկա, ժեստեր, գործողություն և մարդու վիճակ, ինչպես նաև տարբեր անձեր։
Էմոցիոնալ սմայլիկներ | |
---|---|
Գրառում | Էմոցիա կամ վիճակ |
։-) կամ =) կամ։) | ժպիտ, ուրախություն |
։-( կամ =( կամ։( | տխրություն |
:-| | մտածմունքների մեջ |
։-D կամ։D | ծիծաղ |
*О* կամ *_* կամ ** | հիացմունք |
XD կամ xD | ծիծաղ կիսափակ աչքերով |
։-C կամ։C | վիշտ, թախիծ |
։-/ ։-\ |
դժգոհություն կամ վիրավորանք |
։-0 կամ։O կամ O։ | զարմանք |
о_О կամ oO կամ o.O | զարմանք |
։-e | հիասթափություն |
8-O =-O |
զարմանք |
։-[ ] | զարմանք |
։-[ | ընկճվածություն |
>։-D | չարակամ ծիծաղ |
}:-> ]:-> |
խորամանկ ժպիտ |
։'-) ։'-D |
ուժեղ ծիծաղ, ծիծաղ մինչև արցունքներ |
D-։ | ուժեղ զայրույթ |
։-Q կամ։-~ | ծխող |
Գործողություն | |
Գրառում | Գործողություն |
;-) ;) |
աչքով տալ |
։-P ։-p ։-Ъ |
լեզու հանել |
։-* | համբուրել |
{} | գրկախառնություն |
։-{} | կրքոտ համբույր |
։_( ։~( ։'( ։*( |
լացել |
։-@ | գոռալ զայրույթի մեջ |
։-X | լռել |
( ͡° ͜ʖ ͡°) | սպասումի մեջ |
։-! | սրտխառնոց |
Անձնավորություն | |
Գրառում | Անձնավորություն |
8-) B-) |
ակնոցներով մարդ |
?։-0 | երգում է Էլվիս Պրեսլին |
O։-) | հրեշտակ |
%) | գիժ |
ГгY \o/ |
արջ |
։-E | քմծիծաղով վամպիր |
։-F | մեկ ժանիքով վամպիր |
։։-) | հրեշ կամ այլմոլորակային |
[։] | ռոբոտ |
-=<:-) | հրաշագործ |
,’-/ <|-) |
չինացի |
о-) О-) |
ցիկլոպ |
:-][ | կմախք |
:-? կամ։-~ | ծխող մարդ |
Э:-) 3:-) |
եղնիկ |
*:O) | ծաղրածու |
:*) | արբած, ամաչելուց կարմրած |
Հաճախ քթի «-» սիմվոլը չեն դնում հեշտ հավաքելու համար։ Օրինակ, պարզապես հավաքում են։) կամ։(: 90-ականների կեսերից վերջակետի փոխարեն հաճախ սկսել են օգտագործել հավասարության նշանը։ Այսինքն, :)-ի փոխարեն =): Որպես կանոն, քիթ այս սմայլիկներում նույնպես չի դրվում։ Երբեմն նաև սմայլիկները հավաքում են աչքերը աջից։ Օրինակ, (-։ կամ )-:։ Այս սմայլիկներում իմաստը չի փոխվում։
Չատերում հաճախ հանդիպում են այս տիպի սիմվոլներ` նշանակող բերան. ), (, D։ Բացի այդ, այդ սիմվոլը կրկնվում է՝ )))), ((((,DDDDD։ Նշանների քանակը սաստկացնում է էմոցիան։ Երբեմն կրկնություններ լինում են սմայլիկի լիարժեք տեսքի դեպքում։ Օրինակ, ։))),։-)))։
Ասիական սմայլիկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արևելյան Ասիայում ընդունված է օգտագործել այլ ոճի սմայլիկներ՝ կամոջիներ, որոնք կարելի է հասկանալ առանց շրջելու։ Կամոջիի սմայլիկները նույնպես արտահայտում են էմոցիա, ժեստեր, միմիկա։ Օրինակ
Էմոցիոնալ սմայլիկներ | |
---|---|
Գրառում | Էմոցիա կամ վիճակ |
(n_n) | ժպիտ |
(^_^) | ժպիտ, ուրախություն, երջանկություն |
(<_>) (v_v) |
տխրություն |
(^ ^) | ժպիտ |
(>_<) | հոգնածություն |
(>_>) (<_<) |
թերահավատություն |
(-_-") (-_-v) |
խառնաշփոթ |
^_^" | ամաչել |
*^_^* | ամաչել, կարմրել |
(-_-#) (-_-¤) (-_-+) |
զայրույթ |
(o_o) | զարմանք |
(0_0) | զարմանք |
(O_o) (o_O) |
շատ ուժեղ զարմանք |
(V_v) | տհաճ զարմանք |
(@_@) | զարմաք |
(%_%) | աչքերի հոգնածություն |
(u_u) | դեպրեսիա |
(>x<!) | թու |
8(>_<)8 | խանդ |
(») | անվստահություն |
(0_<) | նյարդային նոպա |
(*_*) | հիացմունք |
-__- | ալարկոտ |
(9_9) | չի քնել ամբողջ գիշեր |
=__= | քնած |
(-.-)Zzz. (-_-)Zzz. |
քնած |
(-_-;) | ցավ, հիվանդություն |
(Х_х) (+_+) (х_х) |
դիակ |
Գործողություն | |
Գրառում | Գործողություն |
(^_~) (^_-) |
աչքով տալ |
(;_;) (T_T) (TT.TT) (ToT) Q__Q |
լացել |
Անձնավորություններ | |
Գրառում | Անձնակազմ |
(=^.^=) =^_^= |
կատու, աղջիկ |
(O,o) | բու |
,___, [O.o] - O RLY? /)__) -"--"- |
O RLY? |
^..^ | խոզ |
///_Т T_\\\ ///_^ ^_\\\ |
էմո |
^_T | Տրիադի ներկայացուցիչ |
("\(о_О)/") | արջ |
(\_/) (\(\
(O.o) (';') (> <) ((")(") /_|_\ |
նապաստակ |
Այլ | |
Գրառում | Նկարագրություն |
(^3^) | սեր |
^}{^ | համբույր |
=X= | ձեռքսեղմում |
@-_-@ | ոչխար[1] |
(x(x_(x_x(О_о)x_x)_x)x) | կենդանի զոմբի[2] |
Մաթեմատիկական սմայլիկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]— ուրախ դեմք
— տխուր դեմք
— O RLY?
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Смайлы бывают разные». Formatg. 08 февраля, 2010. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Цитата №398429». Цитатник Рунета. 14 августа, 2008. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 22-ին.