iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.
iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.



Link to original content: https://hy.wikipedia.org/wiki/Դուբրովնիկ
Դուբրովնիկ - Վիքիպեդիա Jump to content

Դուբրովնիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
խորվ.՝ Dubrovnik
Դուբրովնիկ
Դրոշ Զինանշան


La liberté ne se vend pas même pour tout l'or du monde
Դուբրովնիկի պատմական մասը
ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
ՀամայնքԴուբրովնիկ Ներետվա
Հիմնադրված է7-րդ դար թ.
Այլ անվանումներմինչ 1918 թվականը՝ Ռագուզա
Մակերես142,6 կմ², 12,1 կմ²
ԲԾՄ10 մետր
Խոսվող լեզուներխորվաթերեն
Բնակչություն43 770 մարդ (2001)
Ազգային կազմխորվաթներ — 88,39%
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+385 20
Փոստային ինդեքս20 000
Փոստային դասիչ20000[1]
Ավտոմոբիլային կոդDU
Պաշտոնական կայքdubrovnik.hr
Դուբրովնիկ (Խորվաթիա)##
Դուբրովնիկ (Խորվաթիա)

Դուբրովնիկ (խորվ.՝ Dubrovnik, պատմական անվանում՝ լատին․՝ Ragusa՝ Ռագուզա), քաղաք Դալմաթիայում, Ադրիատիկ ծովի ափին, Դուբրովաչկա-Ներետվանսկա ժուպանիայի վարչական կենտրոնը, հայտնի միջազգային առողջարան, խոշոր նավահանգիստ։ Քաղաքի բանկչությունը՝ 41 562 մարդ (օգոստոսի 31, 2021)[2]։

Դուբրովնիկը հարուստ պատմությամբ հնագույն քաղաք է։ Սկսած միջնադարյան ժամանակաշրջանից քաղաքի բարգավաճումը հիմնված էր ծովային առևտրի վրա, ինչը թույլատրում էր Դուբրովնիկի հանրապետությանը դառնալ միակ քաղաք-պետությունը Ադրիատիկի արևելքում, որը կարող էր մրցակցել Վենետիկի հետ։ Հմուտ դիվանագիտության և հարստության շնորհիվ քաղաքը տպավորիչ կերպով զարգանում էր 15-16-րդ դարերում։ Դուբրովնիկում ծաղկում էր ապրում արվեստը և գիտությունը, քաղաքը դարձել էր խորվաթական լեզվի և մշակույթի զարգացման կենտրոններից մեկը։ Երկար ժամանակ Դուբրովնիկում ակտիվորեն օգտագործվում էր ներկայումս մեռած դալմաթերենը։

Քաղաքի պատմական մասը

Քաղաքի լատիներեն Ռագուզա անվանումը (լատին․՝ Ragusa, ինչպես նաև լատին․՝ Ragusium), որը մինչև այժմ պահպանվել է իտալերենում, առաջացել է Ադրիատիկ ծովի կղզիներից մեկից, որտեղ հիմնվել էին Էպիդավրումից (ներկայիս Ցավտատ) եկած փախստականները, ովքեր լքել էին իրենց քաղաքը ոչ ավար-սլավոնական ներխուժումից, և ոչ էլ 649 թվականի ավերիչ երկրաշարժից հետո[3]։

Կղզային Ռագուզայի դիմացը՝ ցամաքում, Սրջ լեռան լանջերին, նույն 7-րդ դարում առաջացավ սլավոնական (խորվաթական) բնակավայրը՝ Դուբրովա անվամբ (ի պատիվ շրջակա կաղնու պուրակի)։ Հետագայում այս անվանումը ձևափոխվել է «Դուբրովնիկ»-ի։ Աստիճանաբար, երկու բնակավայրերը միացել են իրար, քաղաքը բաժանող միջագետակը ցամաքեց, և այդ վայրում առաջացել է քաղաքի կենտրոնական Ստրադուն փողոցը։ Քաղաք-պետության հնագույն կարգախոսն է․

Ազատություն կամ մահ։

Դարերի ընթացքում անվան երկու տարբերակներն էլ զուգահեռաբար օգտագործվել են առօրյա լեզվում․ քաղաքը Ռագուզա են անվանել, որպես կանոն, ռոմանական բնակչության ժառանգները, Դուբրովնիկ՝ խորվաթները։ Սակայն, պաշտոնական գործավարության մեջ քաղաքը երկար ժամանակ կոչվել է բացառապես Ռագուզա, չնայած որ ռոմանական ծագմամբ դալմաթերենը, որով խոսում էին Էպիդավրումի փախստականները, գրեթե վերացավ 16-րդ դարում․ պատմականորեն մինչև 15-րդ դարի կեսերը այս վայրերում պաշտոնական լեզուն լատիներեն էր, հետագայում դարձավ իտալերենը։

Դուբրովնիկն առաջին անգամ իր սլավոնական անվամբ հիշատակվում է «Բան Կուլինի կանոնները» աշխատության մեջ։ Սլավոնական տարբերակը պաշտոնապես սկսել է օգտագործվել միայն 1918 թվականից սկսած՝ կապված հարավսլավական տարածքների՝ ավստրիական տիրապետությունից ազատագրման հետ։

Դուբրովնիկի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 18.4
(65.1)
24.1
(75.4)
23.0
(73.4)
26.3
(79.3)
29.5
(85.1)
35.3
(95.5)
35.3
(95.5)
36.7
(98.1)
33.5
(92.3)
28.0
(82.4)
24.6
(76.3)
20.2
(68.4)
36.7
(98.1)
Միջին բարձր °C (°F) 12.3
(54.1)
12.6
(54.7)
14.4
(57.9)
16.9
(62.4)
21.5
(70.7)
25.3
(77.5)
28.2
(82.8)
28.5
(83.3)
25.1
(77.2)
21.1
(70)
16.6
(61.9)
13.4
(56.1)
19.66
(67.38)
Միջին ցածր °C (°F) 6.6
(43.9)
6.8
(44.2)
8.4
(47.1)
11.0
(51.8)
15.3
(59.5)
18.9
(66)
21.4
(70.5)
21.6
(70.9)
18.4
(65.1)
14.9
(58.8)
10.7
(51.3)
7.8
(46)
13.48
(56.26)
Ռեկորդային ցածր °C (°F) −3.6
(25.5)
−5.2
(22.6)
−4.0
(24.8)
3.8
(38.8)
5.2
(41.4)
11.2
(52.2)
14.1
(57.4)
14.1
(57.4)
8.5
(47.3)
4.5
(40.1)
−1.0
(30.2)
−3.2
(26.2)
−5.2
(22.6)
Տեղումներ մմ (դյույմ) 98.3
(3.87)
97.9
(3.854)
93.1
(3.665)
91.4
(3.598)
70.1
(2.76)
44.0
(1.732)
28.3
(1.114)
72.5
(2.854)
86.1
(3.39)
120.1
(4.728)
142.3
(5.602)
119.8
(4.717)
1063,9
(41,884)
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) 11.2 11.2 11.2 12.0 9.4 6.4 4.7 5.1 7.2 10.8 12.4 12.0 113.6
Միջին ամսական արևային ժամ 127.1 130.0 167.4 201.0 263.5 306.0 353.4 334.8 261.0 213.9 117.0 99.2 2574,3
աղբյուր: {{{աղբյուր 1}}}

Երդումնեղբայր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. List of Croatian settlements and delivery post offices — 2022.
  2. Popis stanovništva, kućanstava i stanova 2021. – stanovništvo prema starosti i spolu po naseljima, 2021 Croatian census: population data by age, sex, settlementCroatian Bureau of Statistics, 2022.
  3. Ի դեպ, ադրիատիկ Ռագուզան ունի նաև իր անվանակիցը՝ Սիցիլական Ռագուզան։
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 «O Dubrovniku». dubrovnik.hr (Croatian). Grad Dubrovnik. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Twin Towns - Graz Online - English Version». www.graz.at. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 5-ին.
  6. «Vancouver and Dubrovnik to establish a sister-city relationship». Croatian Times. 2013 թ․ փետրվարի 13. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 29-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Ragusa», Bradshaw's Hand-Book to the Turkish Empire, vol. 1: Turkey in Europe, London: W.J. Adams, c. 1872
  • David Kay (1880), «Principal Towns: Ragusa», Austria-Hungary, Foreign Countries and British Colonies, London: Sampson Low, Marston, Searle, & Rivington
  • R. Lambert Playfair (1892). «Ragusa». Handbook to the Mediterranean (3rd ed.). London: J. Murray.
  • «Ragusa». Austria-Hungary, Including Dalmatia and Bosnia. Leipzig: Karl Baedeker. 1905. OCLC 344268.
  • F. K. Hutchinson (1909). «Ragusa». Motoring in the Balkans. Chicago: McClurg & Co. OCLC 8647011.
  • Trudy Ring, ed. (1996). «Dubrovnik». Southern Europe. International Dictionary of Historic Places. Vol. 3. Fitzroy Dearborn. OCLC 31045650.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դուբրովնիկ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 459