iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.
iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.



Link to original content: https://hy.wikipedia.org/wiki/Դիակապտություն
Դիակապտություն - Վիքիպեդիա Jump to content

Դիակապտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բենքսիի աշխատանքը, որը պատկերում է դիակապտությունը

Դիակապտություն (դիակողոպտություն, դիակողոպուտ, դիագողություն, հինահարություն), ( ֆր.՝ maraudeur «կողոպտիչ», marauder «կողոպտել») զինվորական հանցագործություն, որի էությունը, համաձայն օրենսդրության, կայանում է կռվի դաշտում (այդ թվում ռմբակոծության ենթարկված կամ հրետակոծված շրջաններում) սպանված կամ վիրավոր զինծառայողների, կամ քաղաքացիական անձանց մոտ գտնվող իրերի գաղտնի կամ բացահայտ հափշտակությունը։

Դիակապտություն է համարվում նաև տարհանման ժամանակ վիրավոր անձանցից իրերի հափշտակությունը[1]։ Միջազգային իրավունքի տեսանկյունից դիակապտությունն ավելի ընդգրկուն է, այն իր մեջ ներառում է նաև հակառակորդի բնակավայրի բնակիչների նկատմամբ իրականացված հափշտակությունը։ Դիակապտությունը հաճախ ուղեկցվում է բռնի գործողություններով։

Միջազգային իրավունքի համաձայն՝ դիակապտությունը դիտարկվում է որպես միջազգային բնույթի զինվորական հանցագործություն[2]։

Զանգվածային լրատվամիջոցներով սխալմամբ դիակապտություն է անվանվում ոչ միայն ռազմական գործողությունների ժամանակ բնակիչների կողմից թողնված գույքի կողոպուտը, այլ նաև խաղաղ ժամանակ թողնված գույքի կողոպուտը՝ կապված տարերային աղետների հետ[3]։

Պատիժը Հայաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ քրեական օրենգիրքի 383-րդ հոդվածի համաձայն քրեորեն պատժելի է համարում միայն մարտադաշտում սպանվածների կամ վիրավորների մոտ գտնվող իրերը հափշտակելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից ութ տարի ժամկետով[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Мародёрство // Военный энциклопедический словарь / А. П. Горкин. — Москва: Большая Российская Энциклопедия, Рипол Классик, 2001. — Т. 2. — С. 34. — ISBN 5-7905-0996-7
  2. «Военные преступления международного характера». Глоссарий.ru. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 25-ին.
  3. «Угроза потопа: в Калифорнии после бегства людей началось мародерство».
  4. Ի՞նչ է «դիակապտությունը» և ինչու՞ է այն քրեորեն պատժելի