Դեմիան Լիլարդ
Դեմիան Լիլարդ Damian Lillard | ||
Լիլարդը 2018 թվականի մարտին | ||
Ակումբ | Միլուոքի Բաքս | |
---|---|---|
Դիրքը | Խաղարկող | |
Համար | № 0 | |
Ի ծնե տրված անունը | Դեմիան Լեմոնտ Օլլի Լիլարդ Damian Lamonte Ollie Lillard | |
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 15, 1990 (34 տարեկան) | |
Ծննդավայր | Բարթոու, Ֆլորիդա, ԱՄՆ | |
Ազգություն | Ամերիկացի | |
Հասակ | 1,91 մ | |
Քաշ | 88 կգ | |
Դպրոց | Սենթ Ջոզեֆ Նոտր Դամ (Ալամեդա, Կալիֆորնիա) Օքլենդի ավագ դպրոց (Օքլենդ, Կալիֆորնիա) | |
համալսարան | «Վեբեր սթեյթ» (2008–2012) | |
Դրաֆթի տարի | 2012 / ռաունդ` 1 / ընտր.` 6-րդ | |
Դրաֆթ ակումբ | Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս | |
Կարիերայի պատմություն
| ||
Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս (2012-2023) Միլուոքի Բաքս (2023-այժմ) | ||
Մրցանակներ
| ||
| ||
Դեմիան Լեմոնտ Օլլի Լիլարդ (անգլ.՝ Damian Lamonte Ollie Lillard, հուլիսի 15, 1990[1], Օքլենդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, խաղարկող։ Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Միլուոքի Բաքս» ակումբում։
Ավագ դպրոցի կարիերան անցկացրել է Նոտր Դամ ակադեմիայում, որից հետո հանդես է եկել Վեբերի նահանգային համալսարանում։ 2012 թ.-ի ապրիլին Լիլարդը որոշում է բաց թողնել ավարտական համալսարանային մրցաշրջանը և մասնակցության հայտ է ներկայացնում NBA-ի դրաֆթ։ 2012 թվականի NBA դրաֆթի առաջին ռաունդի վեցերորդ ընտրության իրավունքով Լիլարդին ընտրում է «Պորտլենդ Թրեյլ Բլեյզերսը»։ Լիլարդը հաջող է դրսևորում 2012 թվականի ամառային առաջնության ճամբարում՝ ունենալով 26, 5 միավոր, 4, 0 անդրադարձ և 5, 3 արդյունավետ փոխանցում միջին ցուցանիշները և ճանաչվելով առաջնության համա-MVP։ NBA-ում անցկացրած առաջին մրցաշրջանից հետո՝ 2013 թվականին Լիլարդը ճանաչվում է «NBA տարվա նորեկ»։
Դպրոցական տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Կալիֆորնիա նահանգի «Օքլենդ» ավագ դպրոցում։
Համալսարանային տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեկնարկային մրցաշրջանում Լիլարդը Վեբերի նահանգային համալսարանի «Ուայլդքեթս» ակումբում միջինում հավաքում էր 11 միավոր։ 2-րդ մրցաշրջանում Լիլարդը բարելավում է ցուցանիշները՝ իր հաշվին միջինում գրանցելով 20 միավոր։ Մրցաշրջանի ավարտին հռչակվում է կոնֆերիանցիայի լավագույն բասկետբոլիստը[2]։ 2010-2011 մրցաշրջանը կարճ է տևում ոտքի շրջանում ստացած վնասվածքի պատճառով[3]։
NBA
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի հունիսի 28-ին Լիլիարդը NBA-ի դրաֆթի շրջանակներում ընտրվում է «Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս» ակումբի կողմից։ Մասնագիտական կարիերայի մեկնարկային Մրցաշրջանի 82 հանդիպումները հաջող անցկացնելուց հետո Լիլարդը ճանաչվում է որպես տարվա նորեկ։
Երաժշտական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիլարդը նաև ռեփեր է և հանդես է գալիս Dame D.O.L.L.A. բեմական անվամբ։ 2013 թվականին նա սկսեց «Four Bar Friday» սոցցանցային թրենդը, որի ընթացքում ինքը և Ինստագրամի օգտատերերը յուրաքանչյուր ուրբաթ տեղադրում են իրենց ռեփ ֆրիսթայլերը՝ տեսանյութում օգտագործելով #4BarFriday հեշթեգը[4]։ 2016 թվականի հոկտեմբերին նա թողարկեց իր դեբյուտային «The Letter O» ալբոմը, իսկ հաջորդ տարվա հոկտեմբերին երկրորդ՝ «Confirmed» ալբոմը[5]։
Ստուդիական ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում | Տվյալներ |
---|---|
«The Letter O» |
|
«Confirmed» |
|
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Բասկետբոլի ազգային ասոցիացիա — 1946.
- ↑ «Damian Lillard Named 2009-10 Big Sky MVP». weberstatesports.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ «Lillard gets medical redshirt; Wildcat star's junior season restored». standard.net. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ «Portland Trailblazers Guard Damian Lillard On Growing Up On Juvenile And His 4 Bar Fridays Competition». XXL. 2013 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2018 թ․ Մարտի 25-ին.
- ↑ «Damian Lillard a.k.a. Dame D.O.L.L.A. Drops 'Confirmed' Album». Complex. 2017 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2018 թ․ Մարտի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեմիան Լիլարդ» հոդվածին։ |
|
- Ապրող անձինք
- 1990 ծնունդներ
- Հուլիսի 15 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Բասկետբոլիստներ այբբենական կարգով
- Կալիֆոռնիայում ծնվածներ
- Ամերիկացի բասկետբոլիստներ
- 21-րդ դարի ամերիկացի ռեփերներ
- 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- Պորտլենդ Թրեյլ Բլեյզերսի բասկետբոլիստներ
- Միլուոքի Բաքսի բասկետբոլիստներ