Դանթե Էքզամ
Դանթե Էքզամ Dante Exum | ||
Դիրքը | Խաղարկող/ հարձակվող պաշտպան | |
---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 13, 1993 (31 տարեկան) | |
Ծննդավայր | Մելբուրն, Վիկտորիա, Ավստրալիա | |
Ազգություն | Ավստրալիացի | |
Հասակ | 1,98 մ | |
Քաշ | 85 կգ | |
Դրաֆթի տարի | 2014 / ռաունդ` 1 / ընտր.` 5-րդ | |
Դրաֆթ ակումբ | Յութա Ջազ (2014–2019) Կլիվլենդ Կավալիերս (2019–2021) | |
Դանթե Էքզամ (անգլ.՝ Dante Exum, ծնվել է 1993 թվականի հուլիսի 13-ին Մելբուրնում, Վիկտորիա, Ավստրալիա), ավստրալիացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ Խաղում է խաղարկողի և հարձակվող պաշտպանի դիրքում։ 2014 թվականի ԲԱԱ դրաֆթի ժամանակ ընտրվել է «Յութա Ջազ» ակումբի կողմից, 5-րդ համարի ներքո[1]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականին Էքզամը Ավստրալիայի հավաքականի կազմում խաղացել է բասկետբոլի աշխարհի առաջնությունում (պատանիներ մինչև 17 տարեկան) և 2013 թվականին բասկետբոլի աշխարհի առաջնությունում (պատանիներ մինչև 19 տարեկան)։ 2013 թվականին Էքզամը միջինիում հավաքում էր 18,2 միավոր և 3,8 փոխանցում։
Էքզամը 2013 թվականի ապրիլին հրավիրվել է երկրի հավաքական Nike Hoop Summit առաջնությունում մասնակցելու համար։ Այդտեղ նա հավաքել է 16 միավոր, 2 անդրադարձ և 3 փոխանցում։
2014 թվականի հունվարի 24-ին ԲԱԱ-ի դրաֆթին առաջադրում է իր թեկնածությունը[2]։
Կարիերան ԲԱԱ-ում
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի հուլիսի 12-ին 3,9 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել «Յութա» ակումբի հետ։ Նաև պայմանագրեր է կնքել Ադիդաս և Red Bull հովանավորների հետ[3]։
Դանտեն մասնակցել է Լաս Վեգասում կայացած ԲԱԱ-ի ամառային լիգային[4]։ 5 խաղերում միջինը հավաքել է 7,2 միավոր, 2,6 անդրադարձ և 2,8 փոխանցում։
ԲԱԱ-ում նրա դեբյուտը տեղի է ունեցել 2014 թվականի հոկտեմբերի 29-ին «Հյուստոն Ռոքեթս»-ի դեմ խաղում, որտեղ նա հավաքեց 5 միավոր, կատարեց մեկ փոխանցում և մեկ խլում[5]։ Երեք օր անց «Ֆինիքս Սանս» ակումբի դեմ խաղում Էքզամը հավաքեց 10 միավոր[6], իսկ 2015 թվականի հունվարի 2-ին նա սահմանեց իր արդյունավետության ռեկորդը, «Ատլանտա Հոքս»-ի դեմ խաղում հավաքելով 13 միավոր[7]։
ԲԱԱ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պայմանանշաններ | |||||
---|---|---|---|---|---|
Խ | Մասնակցած խաղեր | ՄԽ | Խաղեր որպես մեկնարկային | ր/խ | Խաղացած րոպեներ |
ՆԱ% | Նետման արդյունավետություն | 3Մ% | Երեք միավորների իրացման արդյունավետություն | Տ% | Տուգանային նետման արդյունավետություն |
ա/խ | անդրադարձները խաղում | փ/խ | Արդյունավետ փոխանցումները խաղում | խ/խ | Խլումները խաղում |
բ/խ | Բլոկշոտերը խաղում | մ/խ | Միավորները խաղում | Թավատառ | Կարիերայի բարձրագույն ցուցանիշ |
Ամենամյա մրցաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Թիմ | GP | GS | MPG | FG% | 3P% | FT% | RPG | APG | SPG | BPG | PPG |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2014 | Յութա | 82 | 41 | 22.2 | .349 | .314 | .625 | 1.6 | 2.4 | .5 | .2 | 4.8 |
2016 | Յութա | 66 | 26 | 18.6 | .427 | .295 | .795 | 2.0 | 1.7 | .3 | .2 | 6.2 |
2017 | Յութա | 14 | 0 | 16.8 | .483 | .278 | .806 | 1.9 | 3.1 | .6 | .2 | 8.1 |
Կարիերա | 162 | 67 | 20.2 | .395 | .306 | .757 | 1.8 | 2.2 | .4 | .2 | 5.7 |
Փլեյ-Օֆ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Թիմ | GP | GS | MPG | FG% | 3P% | FT% | RPG | APG | SPG | BPG | PPG |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2017 | Յութա | 7 | 0 | 12.0 | .407 | .333 | 1.000 | .9 | 1.3 | .7 | .0 | 4.6 |
2018 | Յութա | 10 | 0 | 11.4 | .488 | .286 | .750 | 1.4 | 1.0 | .1 | .1 | 5.1 |
Կարիերա | 17 | 0 | 11.6 | .456 | .316 | .833 | 1.2 | 1.1 | .4 | .1 | 4.9 |
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա հայրը՝ Սեյլիս Դանտե Էքզամը Մայքլ Ջորդանի հետ բասկետբոլ է խաղացել Հյուսիսային Կարոլինայի համալսարանում[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ««Кливленд» выбрал Эндрю Уиггинса под первым номером на драфте НБА-2014». R-Sport. 2014-27-06.(ռուս.)
- ↑ 2,0 2,1 «Данте Экзам. Австралийский вундеркинд». Sports.ru. 2014-27-01.(ռուս.)
- ↑ «Australian Dante Exum signs lucrative first Utah Jazz contract». Guardian. 2014 թ․ հուլիսի 12.(անգլ.)
- ↑ Jazz Signs First-Round Picks Danté Exum and Rodney Hood
- ↑ Rockets spoil Snyder’s NBA coaching debut(անգլ.)
- ↑ Utah Jazz’s Dante Exum scores 10 in first NBA win(անգլ.)
- ↑ Teague help Hawks beat Jazz 98-92(անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- FIBA.com Profile Արխիվացված 2016-06-10 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանթե Էքզամ» հոդվածին։ |
|