iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.
iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.



Link to original content: https://hy.wikipedia.org/wiki/Գրոնինգեն
Գրոնինգեն - Վիքիպեդիա Jump to content

Գրոնինգեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրոնինգեն (այլ կիրառումներ)
Քաղաք Հայերեն անվանում = Գրոնինգեն
Գրոնինգեն
հոլ.՝ Groningen
Դրոշ Զինանշան

ԵրկիրՆիդերլանդներ Նիդերլանդներ
ՇրջանԳրոնինգեն
ՀամայնքԽրոնինգեն[1]
ՂեկավարՊետեր Ռեվինկել
Առաջին հիշատակում1040 թիվ
Մակերես83,7 կմ²
ԲԾՄ7 մետր
Պաշտոնական լեզուհոլանդերեն և Gronings?
Բնակչություն238 147 մարդ (հունվարի 1, 2023)
Խտություն2 284 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ050
Փոստային դասիչ9700–9747
Պաշտոնական կայքportal.groningen.nl
Գրոնինգեն (Նիդեռլանդներ)##
Գրոնինգեն (Նիդեռլանդներ)

Գրոնինգեն (հոլ.՝ Groningen, ՄՀԱ: [ˈɣroːnɪŋə(n)], ստորին գերմաներեն՝ Grunnen), խոշոր քաղաք Նիդերլանդների հյուսիսում, համանուն նահանգի և համանուն համայնքի վարչական կենտրոնը։ Բնակչությունը՝ 238 147 մարդ (հունվարի 1, 2023)։ Համալսարանական քաղաք է, ունի շուրջ 50 000 ուսանողներ։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Նիդեռլանդների հյուսիսում։ Ընդհանուր տարածքը կազմում է 83,69 կմ² (ցամաք — 79,59 կմ², ջրային ծածկույթ — 4,10 կմ²) Բնակչության ընդհանուր թիվը կազմում է 184 777 մարդ, նրանցից 45 000 — ուսանողներ տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում, առաջին հերթին— Գրոնինգենի համալսարանում։

Գրոնինգենի նախագիծ, 1652 թիվ

Քաղաքը հիմնադրվել է Հոնդսրուգի (Hondsrug) հյուսիսային հատվածում։ Գրոնինգենի մասին առաջին անգամ հիշատակվել է 1040 թվականի պատմիչների գրառումներում։ Քաղաքի տարածքում պահպանվում են մշակութային կոթողներ, որոնք վկայում են մեր թվարկությունից առաջ 3950-3720 թթ. բնակչության մասին։ Հնագիտական պեղումների արդյունքում նշվում է, որ Գրոնինգենում մեծ բնակավայր եղել է մեր դարաշրջանի III դարում։ XIII դարում, երբ Գրոնինգենը դարձել էր խոշոր առևտրային կենտրոն, նրա բնակիչները կառուցեցին քաղաքային պարիսպներ, որոնք ընդգծում էին նրա հզորությունն ու նշանակությունը։ 1614 թվականին հիմնադրվեց Գրոնինգենի համալսարանը։ Այդ ժամանակաշրջանում Գրոնինգենն արագ զարգանում էր, ամրացվում էին պարիսպները, որոնք մեծ նշանակություն ունեցան 1672 թվականին Անգլո-հունգարական երրորդ ճակատամարտի ժամանակ, երբ քաղաքում նստում էր Արքեպիսկոպոս Մյունստեր Բերնարդ վօն Գալենը։ Պատերը դիմացան, և այս իրադարձությունը դարձավ հիշարժան, ամեն տարի հաղթանակը նշվում է օգոստոսի 28-ին հրավառությամբ ու տոնախմբությամբ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից քաղաքը շատ կորուստներ չունեցավ։ Սակայն քաղաքի կենտրոնական հրապարակը (Grote Markt) ավերվեց 1945 թվականի ապրիլին՝ Գրոնինգենի համար մղվող ճակատամարտում։ Սուրբ Մարտինի եկեղեցին իր հայտնի աշտարակով (Goudkantoor), քաղաքի պարիսպներն ու շատ շինություններ մնացին անվնաս։ Ճակատամարտը շարունակվել է մի քանի օր։

Հեծանիվների կայանատեղի
«Գրոնինգեն Նոորդ» կայանի հարթակ

Գրոնինգենն անվանում են «Հեծանվորդների համաշխարհային մայրաքաղաք», տրանսպորտային միջոցների 57 % կազմում են հեծանիվները։ Քաղաքային տրանսպորտին վերաբերվող բոլոր աշխատանքներն արվում են հեծանվորդների հարմարությանը համապատասխան։ Քաղաքի կենտրոնում տրանսպորտային ցանցը առավելություն է հատկացրել ինչպես հեծանվաուղիներին, այնպես էլ նրանց կայանատեղերին, հատկապես շատ է հետիոտներին հատկացված ճանապարհների ցանցը։ Գրոնինգեն—երկաթուղային հանգույց, Գրոնինգենում տեղակայված են երեք կայաններ՝ «Գրոնինգեն», «Գրոնինգեն-Եվրոպապարկ» և «Գրոնինգեն-Նորդ»։ Ավտոմոբիլային А28 ուղին միացնում է Գրոնինգենը Ուտրեխտին, իսկ А7 -ը՝ Ֆրիսլսնդին և Ամստերդամին։

Կրթություն և մշակույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրոնինգեն — ոչ մեծ քաղաք, բայց, չնայած դրան, մեծ դեր ունի Նիդեռլանդների երաժշտության, արվեստի, կրթության, գիտության ու գործարարության և ակտիվ կյանքի կազմակերպման գործում:Ուսանողների մեծ մասը, որ ապրում է Գրոնինգենում, նույնպես ակտիվություն է մտցնում Գրոնինգենի կյանքում։

Գրոնինգենի համալսարան
Համալսարան
Գրոնինգենի թանգարան

Գրոնինգենի համալսարանը հիմնադրվել է 1614 թվականին. սա ամենահին համալսարաններից մեկն է Լեյդենսկի համալսարանից հետո։ Այստեղ առաջին անգամ կրթություն է ստացել առաջին կինը Նիդեռլանդներում՝ գիտությունների թեկնածու Ալետա Յակոբսը։ Համալսարանի շրջանավարտները Նոբելյան մրցանակի դափնեկիրներ ֆիզիկայի բնագավառում Խեյկե Կամերլինգ Օննեսը և Ֆրից Ցերնիկեն, ինչպես նաև Եվրոպայի կենտրոնական բանկի առաջին նախագահ Վիմ Դեյսենբերգը։ Գրոնինգենի համալսարանում կրթություն ստացել են 200 000-ից ավելի ուսանողներ, ուսուցիչներ և հետազոտողներ։ Գրոնինգենի "Եուրոբորգ" ֆուտբոլային ակումբի մարզադաշտը քաղաքի հետաքրքիր կառույցներից մեկն է համարվում։ Բացումը կատարվել է 2006 թվականի հունվարին, կառուցված է շուրջ 20 000 հանդիսատեսների համար։ Նախկին մարզադաշտը՝ Oosterpark Stadion, ընդունում էր միայն 12 500 մարդ։

Գրոնինգենի թանգարան, անհամեմատ կարևոր նշանակություն ունեցող թանգարանն է, որի գլխավոր մասնաշենքի նախագիծը պատկանում է իտալացի ճարտարապետ և դիզայներ Ալեսսանդրո Մենդինիին։ Թանգարանը համարվում է արվեստի ժամանակակից և նորարարական կենտրոններից մեկը Նիդերլանդներում։ Բացի այդ, քաղաքում կան Անատոմիական թանգարան, Հյուսիսծովյան թանգարան, Ծխախոտի Նեմեջերյան թանգարան, Գրաֆիկայի թանգարան, Գերարդուս վան դեր Լեվի Անատոմիական թանգարան[2]։ Գրոնինգենում գործում է քաղաքային թատրոնը՝ Stadsschouwburg, որը գտնվում է Turfsingel շրջանում։ Քաղաքի ամենամեծ թատրոնն ու համերգային համալիրը անվանում են «Մարտինի պլազա»՝ «Мартини-плаза»: Մյուս խոշորագույն մշակութային կառույցը Oosterpoort-ն է, որը գտնվում է Trompsingel-ում։ Գրոնինգենում է անցկացվում ամենամյա երաժշտական «Eurosonic» փառատոնը, որին իրենց մասնակցությունն են ցուցաբերում խմբեր ամբողջ Եվրոպայից։

Գրոնինգենն գտնվում է չափավոր կայուն կլիմայական գոտում։ Ամառը զով և տաք է, ձմռանը նույնպես ոչ շատ խիստ։ Մեծ է Հյուսիսային ծովի ազդեցությունը քաղաքում, այն հյուսիս-արևմուտքից բերում է ուժեղ քամիներ ու փոթորիկներ։

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Գրոնինգենի կլիման
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Woonplaatsen in Nederland 2021
  2. «Культура в Գրոնինգեն. Официальный сайт города». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 16-ին.
  3. http://ke.culture51.ru/Goroda-pobratimi-p1581.html}}(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրոնինգեն» հոդվածին։