iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.
iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.



Link to original content: https://hy.wikipedia.org/wiki/Գրենլանդիա
Գրենլանդիա - Վիքիպեդիա Jump to content

Գրենլանդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրենլանդիա
Grønland (դան.)
Kalaallit Nunaat (գրենլ.)
Գրենլանդիայի դրոշ
Դրոշ
Գրենլանդիայի զինանշան
Զինանշան
Ազգային օրհներգ՝ Nunarput utoqqarsuanngoravit (գրենլ.)
Գրենլանդիայի դիրքը
Գրենլանդիայի դիրքը
Մայրաքաղաք
և ամենամեծ քաղաք
Նուուկ (Գոդթաբ)
մլն կմ) 64°10′N, 51°44′W
Կառավարում խորհրդարանական ժողովրդավարական սահմանափակ միապետություն
 -  միապետ Ֆրիդրիխ X
 -  գերագույն հանձնակատար Միկաելա Էնգել
 -  վարչապետ Կուուպիկ Կլեյստ
Ինքնավարություն Դանիայի Թագավորության սահմաններում 
 -  Նորվեգական իշխանություն 1261 թվական 
 -  Հետադարձ վերականգնվում 1721 թվական 
 -  Զիջել է Դանիայի 1814 թվական հունվարի 14 
 -  Ամտի վարչական բաժանման կարգավիճակ 1953 թվական հունիսի 5 
 -  ինքնավարություն 1979 թվականի մայիսի 1 
 -  ինքնավարության խորագում 2009 թվական հունիսի 21[1] 
Տարածք
 -  Ընդհանուր 2,166,086 մլն կմ կմ²  (12-րդ)
 -  Ջրային (%) 83.1
Բնակչություն
 -  2012 նախահաշիվը 56,749[2] 
 -  Խտություն 0.027 /կմ² (աշխարհի 241-րդ)
 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2007 գնահատում
 -  Ընդհանուր $2.122.000.000 
 -  Մեկ շնչի հաշվով $37,517 
ՄՆԶԻ (1998) 0.927[3] (շատ բարձր
Արժույթ Դանիական կրոնա (DKK)
Ժամային գոտի (ՀԿԺ+0 մինչև −4)
Ազգային դոմեն .gl
Հեռախոսային կոդ ++299

Գրենլանդիա (գալ.՝ Kalaallit Nunaat, դան․՝ Grønland, թարգմանաբար՝ «կանաչ երկիր»), կղզի-պետություն Հյուսիսային Սառուցյալ և Ատլանտյան օվկիանոսում, Հյուսիսային Ամերիկայից հյուսիս-արևելք։ Երկրագնդի ամենախոշոր կղզին է, զբաղեցնում է ավելի քան 2 միլիոն քկմ տարածք։ Նախկինում հանդիսացել է մայրցամաքի մի մասը, որից անջատվել է նորագույն շարժումների ժամանակ՝ Հյուսիսամերիկյան պլատֆորմի կոտրատումների հետևանքով։ Գրենլանդիայի հյուսիսային ծայրակետը բևեռից հեռու է 705 կիլոմետր։ Մինչև 1536 թվականը պատկանել է Նորվեգիային, որից հետո անցել է Դանիային։ Բնակչությունը 2013 թվականին կազմել է 61,9 հազար մարդ։ Մայրաքաղաքը Նուուկն (Գոթհաբ) է։ Բնակչության 90 %-ը կազմում են գրենլանդացիները։

Բնակչության շուրջ 90 %-ը կենտրոնացված է Գրենլանդիայի հարավարևմտյան ափերին, որտեղ էլ գտնվում են խոշոր բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Նուուկը՝ իր 17 հազար բնակչով։ Նուուկում է գտնվում Գրենլանդիայի միակ համալսարանը։ 2009 թվականի հունվարից պետական լեզու է գրենլանդերենը (Էսկիմոսյան լեզու)։

Ափերը ողողում են Գրենլանդական ծովը, Դանիական նեղուցը, Բաֆֆինի ծովը, Լաբրադոր ծովը։

Աշխարհագրական դիրքի և սառը ծովերով շրջապատված լինելու պատճառով Գրենլանդիայի կլիման ցուրտ է։ Ներքին շրջաններում օդի ջերմությունն ընկնում է մինչև -70°, անգամ հուլիսին այստեղ հաճախ են լինում -28° սառնամանիքներ։ Կղզու ներքին շրջաններում գոյություն ունի մշտական բարձր ճնշման մարզ։ Ամառը կարճ է և ցուրտ, կղզու մեծ մասում օդի ջերմությունը 0°-ից չի բարձրանում։ Միայն հարավային ափերին, որտեղով անցնում է օվկիանոսային տաք հոսանք, օդի ջերմությունը հուլիսի երկրորդ կեսերին կարող է հասնել 8-10°-ի։ Տեղացող ձյունը ցածր ջերմաստիճանի պատճառով չի հալչում և հազարավոր տարիների ընթացքում կուտակվելով՝ վերածվում է սառույցի։ Այդպես կղզին ծածկվել է սառցադաշտերով։ Գրենլանդիայի ափամերձ լեռնոտ շրջաններից սառցադաշտերը սահում են և կոտրվելով՝ ընկնում ծովը։ Այդպես առաջացած սառցասարերը՝ այսբերգները, Լաբրադորյան սառը հոսանքի ազդեցությամբ հասնում են մինչև Նյուֆաունդլենդ (նոր գտնված երկիր) կղզի։ Այսբերգները հաճախ պատված են լինում մշուշով և հորիզոնում չեն երևում։ Այդպիսի մի սառցասարը 1912 թվականին դարձավ Տիտանիկի նավաբեկության պատճառ։ Գրենլանդիա կղզում ձևավորված հողեր և բուսականություն չկա։ Միայն հարավային և հարավարևմտյան ափերին ամռանն աճում են մամուռներ և քարաքոսեր, որոնք հեռվից կանաչ մարգագետնի տպավորություն են թողնում (այդտեղից էլ անվանումը)[4]։

Անվանումը դան․՝ Grønland բառացի նշանակում է «կանաչ երկիր», թեև այդ անունը բոլորովին չի համապատասխանում ցուրտ և անբարեբեր երկրին։

Կղզին առաջին անգամ հայտնաբերել է իսլանդացի նավորդ Գունբյորնը մոտ 875 թվականին, սակայն ափ դուրս չի եկել։ 982 թվականի ամռանը իսլանդացի վիկինգ Էյրիկ Ռաուդին (հայտնի է նաև Էյրիկ Շիկահեր և Էյրիկ Տորվադսոն անուններով) առաջին անգամ հետազոտել է այդ կղզու հարավարևմտյան ափի մի հատված, որն այդ ժամանակ ծածկված է եղել կանաչ բուսականությանբ, և կղզին անվանել է «Կանաչ երկիր»։ Գրենլանդիա կղզին ուսումնասիրել է նաև նորվեգացի Ֆ. Նանսենը։ Նա կազմակերպում է փոքրիկ՝ հինգ հոգանոց արշավախումբ, որի նպատակը Գրենլանդիա կղզին հատելն էր՝ արևելքից արևմուտք։ Արշավախումբը Օսլոյից ճանապարհ ընկավ 1888 թ. մայիսի 5-ին։ Ուղիղ հինգ ամսվա ընթացքում Նանսենի արշավախումբը, հաղթահարելով անասելի դժվարություններ, հատում է Գրենլանդիան և հասնում կղզու արևմտյան ափ՝ դահուկներով անցնելով շուրջ 660 կմ ճանապարհ [5]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Self-rule introduced in Greenland». BBC News. 2009 թ․ հունիսի 21. Վերցված է 2010 թ․ մայիսի 4-ին. (անգլ.)
  2. "Greenland In Figures"
  3. «United Nations Island Directory». Islands.unep.ch. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 6–ին-ին. (անգլ.)
  4. Մ.Իսկանդարյան, Մայրցամաքների և օվկիանոսների աշխարհագրություն, Երևան, 1996 թվական
  5. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրենլանդիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 209