Գաստրիտ
Գաստրիտ | |
---|---|
Գաստրիտի մանրադիտակային պատկեր։ Պրեպարատը ներկված է հեմատոքսիլին-էոզինով | |
Տեսակ | հիվանդության կարգ |
Պատճառ | Helicobacter pylori, ՈՍՀԲ դեղամիջոցներ, ալկոհոլ, ծխել, կոկային, աուտոիմուն հիվանդություններ[1] |
Հիվանդության ախտանշաններ | Որովայնի վերին հատվածի ցավեր, սրտխառնոց, փսխում, փքվածքություն, ախորժակի կորուստ, այրոցի զգացում[1][2] |
Վնասում է | Ստամոքսի լորձաթաղանթ |
Բժշկական մասնագիտություն | Գաստրոէնտերոլոգիա |
ՀՄԴ-9 | 535.0 |
ՀՄԴ-10 | K29.7 |
Ախտորոշում | Էնդոսկոպիա, ռենտգեն հետազոտություն, արյան բիոքիմիական հետազոտություն, կղանքի թեստ[1] |
Տարբերակիչ ախտորոշում | Սրտամկանի ինֆարկտ, ենթաստամոքսային գեղձի բորբոքում, լեղապարկի հիվանդություններ, խոցային հիվանդություն[2] |
Բուժում | Թթվամարիչներ, H2 հիստամինային ընկալիչների պաշարիչներ, պրոտոնային պոմպի պաշարիչներ, հակաբիոտիկներs[1] |
Բարդություններ | Արյունահոսություն, խոց, ստամոքսի ուռուցքներ, չարորակ սակավարյունություն[1][3] |
Տևողություն | Կարճատև կամ երկարատև[1] |
Հանդիպման հաճախականություն | մարդկանց ~50%[4] |
Մահերի քանակ | 50,000 (2015)[5] |
Gastritis Վիքիպահեստում |
Գաստրիտ, հայտնի է նաև որպես ստամոքսաբորբ, ստամոքսը պատող լորձաթաղանթի բորբոքում[1]։ Այն կարող է լինել կարճ դրվագի տեսքով կամ տևել բավականին երկար ժամանակ[1]։ Ախտանիշները կարող են առկա չլինել, բայց երբ դրանք հայտնվում են, հիմնականում դրսևորվում են որովայնի ցավով[1]։ Հնարավոր այլ ախտանիշներն են՝ սրտխառնոց, փսխում, փքվածության զգացողություն, ախորժակի կորուստ և այրոց[1][2]։ Բարդությունները ներառում են արյունահոսություն, ստամոքսի խոցեր, ինչպես նաև ստամոքսի քաղցկեղ[1]։ Աուտոիմուն խնդիրները կարող են նպաստել արյան կարմիր բջիջների ցածր քանակին, պայմանավորված վիտամին B12 բավարար քանակի բացակայությամբ, բարդություն, որն հայտնի է որպես պերնիցիոզ (չարորակ անեմիա (սակավարյունություն)[3]։
Հիմնական պատճառները ներառում են՝ Հելիկոբակտեր պիլորին, ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների (ՈՍՀԴ) օգտագործումը[1]։ Երբեմն պատճառ են հանդիսանում ալկոհոլը, ծխելը, կոկաինը, ծանր հիվանդությունը, աուտոիմուն խնդիրները, ճառագայթային թերապիան և Կրոնի հիվանդությունը[1][6]։ Էնդոսկոպիան, ռենտգեն կոնտրաստ հետազոտությամբ վերին ստամոքսաղիքային ուղիների հետազոտությունները, արյան և կղանքի թեստերը կարող են օգնել ախտորոշմանը[1]։ Գաստրիտի ախտանիշները կարող են նմանեցվել միկրոարդի (սրտամկան) ինֆարկտի[2]։ Նման ախտանիշներով կարող են դրսևորվել ենթաստամոքսային գեղձի բորբոքումը, լեղապարկի խնդիրները և պեպտիկ խոցային հիվանդությունները[2]։
Կանխատեսումը միտված է խուսափելու բոլոր այն գործոններից, որոնք կնպաստեն խոցի առաջացմանը[4]։ Բուժումը ներառում է այնպիսի պրեպարատներ, ինչպիսիք են թթվամարիչները (անտացիդներ), H2 կամ պրոտոնային պոմպի պաշարիչները[1]։ Սուր նոպայի ժամանակ կարող է օգնել թանձր լիդոկայինի ընդունումը[7]։ Եթե գաստրիտը ՈՍՀԴ-ների օգտագործման հետևանքով է առաջացել, ապա պետք է դադարացվի դրանց ընդունումը[1]։ Եթե առկա է նաև Հելիկոբակտեր պիլորին, ապա սա կարող է բուժվել հակաբիոտիկներով, օրինակ՝ Ամոքսիցիլին և Կլարիթրոմիցին[1]։ Պերնիցիոզ անեմիայով հիվանդներին խորհուրդ է տրվում վիտամին B12-ի ընդունում պեր օրալ (բերանացի) կամ ներարկման եղանակով[3]։ Մարդկանց սովորաբար խորհուրդ է տրվում զերծ մնալ այն մթերքների օգտագործումից, որոնք անհանգստություն են պատճառում նրանց[8]։
Կան տվյալներ, որ աշխարհի բնակչության մոտ կեսը ունի գաստրիտ[9]։ 2013 թվականին կար մոտավորապես 90 միլիոն նոր դեպքեր[10]։ Ինչքան մարդիկ մեծանում են, այդքան գաստրիտը ավելի հաճախ է հանդիպում[9]։ Դա, ինչպես նաև աղիների սկզբնական մասի բորբոքումը, որը հայտնի է դուոդենիտ անունով, գրանցել է մոտավորապես 50000 մահեր 2015 թվականին[5]։ Հելիկոբակտեր պիլորին առաջինը բացահայտվել է 1981 թվականին Բարրի Մարշալի և Ռոբին Վարրենի կողմից[11]։
Նշաններ և ախտանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գաստրիտով հիվանդ շատ մարդիկ ախտանիշներ չեն ունենում։ Ինչևէ, որովայնի վերին կենտրոնական հատվածի ցավը ամենաընդհանուր ախտանիշն է․ ցավը կարող է լինել բութ, անորոշ, այրող, նվվացող, տանջող, հիվանդագին կամ սուր[12]։ Ցավը սովորաբար տեղակայված է որովայնի վերին կենտրոնական մասում[13], բայց այն կարող է առաջանալ նաև որովայնի այլ հատվածներում և ճառագայթել դեպի մեջք։
Այլ նշաններն ու ախտանիշները կարող են ներառել հետևյալները․
- Սրտխառնոց
- Փսխում (կարող է լինել մաքուր, կանաչ, դեղին, արյան խառնուրդով կամ ամբողջապես արյունային՝ կախված ստամոքսի բորբոքման աստիճան)
- Զկրտոց (սովորաբար չի թեթևացնում ստամոքսի ցավը, եթե այն առկա է)
- Փքվածության զգացողություն
- Հագեցման վաղ զգացողություն[12]
- Ախորժակի կորուստ
- Անհասկանալի քաշի կորուստ
Պատճառ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր պատճառները ներառում են Հելիկոբակտեր պիլորին և ՈՍՀԴ-ները։ Ավելի պակաս պատճառներն են ալկոհոլը, կոկաինը, ծանր հիվանդությունները և Կրոնի հիվանդությունը[1]։
Հելիկոբակտեր պիլորի
[խմբագրել | խմբագրել կոդը]Հելիկոբակտեր պիլորին գաղութացվում է աշխարհի բնակչության կեսից ավելիի ստամոքսում և վարակը շարունակում է առանցքային դեր խաղալ մի շարք գաստրոդուոդենալ հիվանդությունների ախտածագման մեջ։ Հելիկոբակտեր պիլորիով ստամոքսի լորձաթաղանթի գաղութացումը հանգեցնում է վարակված անձանց մոտ խրոնիկական գաստրիտի զարգացմանը, իսկ խրոնիկական գաստրիտի հիվանդությունների ենթաբազմության մեջ առաջանում են բարդություններ (օրինակ, խոցային հիվանդություն, ստամոքսի քաղցկեղ, որոշակի արտաստամոքսային խանգարումներ)[14]։ Այնուամենայնիվ, մանրէով վարակված անձանց ավելի քան 80 տոկոսը սիմպտոմատիկ է և ենթադրվում է, որ այն կարող է կարևոր դեր խաղալ ստամոքսի բնական միկրոֆլորայում[15]։
Կրիտիկական հիվանդություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գաստրիտները կարող են նաև զարգանալ մեծ վիրահատությունից կամ մեխանիկական վնասվածքներից («Կուշինգի խոց»), այրվածքներից («գանգուր խոց») կամ ծանր վարակների արդյունքում։ Գաստրիտները կարող են առաջանալ նաև այն անձանց մոտ, ովքեր կատարել են քաշի նվազեցմանը միտված վիրահատություն և արդյունքում ստացվել է մարսողական ուղու վերակառուցում։
Դիետա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապացույցներ չկան կոնկրետ սննդամթերքի, օրինակ՝ կծու սննդամթերքի և սուրճի՝ պեպտիկ խոցերի զարգացմանը նպաստելու մասին[8]։ Մարդիկ սովորաբար խորհուրդ են տալիս խուսափել սննդամթերքներից, որոնք անհանգստացնում են նրանց[16]։
Ախտաֆիզիոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուր էրոզիվ գաստրիտը սովորաբար ներառում է մակերեսային նեկրոզի գոտիներ՝ կապված լորձաթաղանթի վնասման հետ[17]։ ՈՍՀԴ-ները արգելակում է ցիկլոօքսիգենազա-1 կամ COX-1 ֆերմենտը, որը պատասխանատու է ստամոքսի էյկոզանոիդների կենսասինթեզի համար, ինչը մեծացնում է պեպտիկ խոցերի ձևավորման հնարավորությունը[18]։ Բացի այդ, այնպիսի ՈՍՀԴ-ները, ինչպիսիք են ասպիրինը, նվազեցնում են ստամոքսը պաշտպանող նյութի՝ պրոստագլանդինի քանակությունը։ Կարճ ժամանակահատվածում օգտագործվող այս դեղերը սովորաբար վտանգավոր չեն։ Սակայն պարբերաբար օգտագործումը կարող է հանգեցնել գաստրիտի զարգացմանը[19]։ Բացի դրանից ծանր ֆիզիոլոգիական սթրեսը («սթրեսային խոցեր»)՝ սեպսիսից, տրավմայից, կամ վիրահատությունից, նույնպես սուր էրոզիվ գաստրիտի համար ընդհանուր պատճառական գործոն է։ Գաստրիտի այս ձևը կարող է տեղի ունենալ հոսպիտալացված հիվանդների ավելի քան 5%-ի մոտ։
Բացի այդ ալկոհոլի օգտագործումը խրոնիկական գաստրիտ չի առաջացնում։ Այն, այնուամենայնիվ, վնասում է ստամոքսի լորձաթաղանթը. ցածր դոզայով ալկոհոլը խթանում է հիդրոքլորային թթվի արտազատումը։ Ալկոհոլի բարձր չափաբաժինը չի նպաստում թթվի սեկրեցմանը[20]։
Խրոնիկական
[խմբագրել | խմբագրել կոդը]Խրոնիկական գաստրիտը պայմանավորում է ստամոքսի հյուսվածքների լայն խնդիրները[17]։ Իմունային համակարգը ստեղծում է սպիտակուցներ և հակամարմիններ, որոնք պայքարում են օրգանիզմ ներթափանցած վարակների դեմ և նպաստում են հոմեոստատիկ վիճակի պահպանման համար։ Որոշ խանգարումների ժամանակ օրգանիզմը թիրախավորում է ստամոքսին, այն համարելով օտար սպիտակուց կամ պաթոգեն, և սկսում է հակամարմիններ առաջացնել նրա դեմ, խիստ վնասելով այն, և նույնիսկ կարող է ոչնչացնել ստամոքսը կամ այն պատող լորձաթաղաթը[21]։ Որոշ դեպքերում լեղին, որը նորմայում բարակ աղիներում նպաստում է մարսողության գործընթացին, անցնում է ստամոքսի պիլորիկ փականով, եթե այն հեռացվել է վիրահատության ժամանակ կամ ճիշտ չի աշխատում, և նպաստում է գաստրիտի առաջացմանը։ Գաստրիտները կարող են պայմանավորված լինել նաև այլ բժշկական պատճառներով, ներառյալ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը, Կրոնի հիվանդությունը, որոշ շարակցական հյուսվածքի հիվանդություններ, և լյարդի կամ երիկամների անբավարարություն։ 1992 թվականից սկսած, խրոնիկական գաստրիտները դասակարգվում են ըստ Սիդնեյի համակարգի[19]։
Մետապլազիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Շճային գեղձերի մետապլազիան, տարբերակված բջիջների փոխարինման գործընթացն է, որը տեղի է ունենում ստամոքսի գեղձերի ծանր վնասումների դեպքում, որը այնուհետև թափվում (ատրոֆիկ գաստրիտ) և աստիճանաբար փոխարինվում է լորձաթաղանթով։ Կարող են զարգանալ նաև գաստրիկ խոցեր. պարզ չէ `արդյոք դրանք պատճառներ թե հետևանքներ են։ Սովորաբար աղիքային մետապլազիան սկսվում է անտրալ հատվածի խրոնիկական վնասվածքի դեպքում և կարող է տարածվել ստամոքսի մարմնի վրա։ Ստամոքսի լորձաթաղանթի բջիջները վերափոխվում են աղիքային լորձաթաղանթի բջիջների նման, և նույնիսկ կարող են ձեռք բերել կլանելու հատկություններ։ Աղիքային մետապլազիան լինում է ամբողջական կամ թերի։ Ամբողջական մետապլազիայի դեպքում ստամոքսի լորձաթաղանթը լիովին փոխակերպվում է աղիքային լորձաթաղանթի, ինչպես հիստոլոգիական և ֆունկցիոնալ, այնպես էլ հնարավորությամբ կլանելու սննդանյութերը և պեպտիդներ։ Թերի մետապլազիայի դեպքում էպիթելի հյուսվածքի տեսքը ավելի մոտ է աղիքների հյուսվածքին և հաճախ ցուցադրում դիսպլազիա[17]։
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաճախ ախտորոշումը կարող է իրականաանալ հիվանդի ախտանիշների նկարագրության հիման վրա, սակայն այլ մեթոդները, որոնք կարող են օգտագործվել գաստրիտի հաստատման համար, ներառում են.
- Արյան թեստեր՝
- Արյան բջիջների հաշվարկ
- Հելիկոբակտեր պիլորիի առկայությունը
- Լյարդի, երիկամների, լեղապարկի կամ ենթաստամոքսային գեղձի ֆունկցիաները
- Միզանյութի ճեղքում
- Կղանքի նմուշ, կղանքի մեջ արյուն փնտրելոի համար
- Ռենտգենյան ճառագայթային հետազոտություն
- Էնդոսկոպիա, ստուգելու ստամոքսի բորբոքումն ու լորձաթաղանթը վիճակը
- Ստամոքսի բիոպսիա, հաստատելու գաստրիտը և այլ պաթոլոգիաներ[22]
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Թթվամարիչները սովորաբար բուժում են մեղմից միջին աստիճանի գաստրիտը[23]։ Երբ թթվամարիչներն չեն ապահովում բավարար ռելիեֆ, դեղերը, ինչպիսիք են H2 պաշարիչները և պրոտոնային պոմպի պաշարիչները, օգնելով նվազեցնել թթվի քանակությունը, հաճախ կիրառվում են բուժման մեջ[23][24]։
Ցիտոպրոտեկտիվ ագենտները նախատեսված են օգնելու պաշտպանել այն հյուսվածքները, որոնք ստամոքսի և բարակ աղիքի սահմանագիծն են հանդիսանում[25]։ Դրանք ներառում են դեղերից Սուկրալֆատը և Միզոպրեստոլը։ Եթե ՈՍՀԴ-ները ընդունվում են կանոնավոր կերպով, ապա այդ դեղերից մեկը կարող է ստամոքսը պաշտպանել։ Մեկ այլ ցիտոպրոտեկտոր ագենտ է բիսմութի սալիցիլատը։
Հելիկոբակտեր պիլորիի բուժման համար օգտագործվում են մի քանի ռեժիմներ։ Շատերը օգտագործում են երկու հակաբիոտիկների և պրոտոնային պոմպի պաշարիչի համադրություն։ Երբեմն այս բուժմանն ավելացնում են բիսմութ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1000 թվականին Ավիցեննան առաջին անգամ տվեց ստամոքսի քաղցկեղի նկարագրությունը։ 1728 թվականին գերմանացի բժիշկ Ջորգ Էռնստ Ստալը ստեղծեց «գաստրիտ» տերմինը։ Իտալացի պաթոմորֆոլոգ Ջովանի Բատիստա Մորգագին մանրամասն նկարագրեց ստամոքսի բորբոքման բնութագրերը։ Նա նկարագրել է էրոզիվ կամ խոցածին գաստրիտի և էրոզիվ գաստրիտի բնութագրերը։ 1808-1831 թվականներին Ֆրանսիացի բժիշկ Ֆրանսուա Ջոզեֆ-Վիկտոր Բրուսաիսը հավաքվել է տեղեկություններ զոհված ֆրանսիացի զինվորների դիահերձման մասին։ Նա նկարագրել է քրոնիկ գաստրիտը որպես «գաստրիտիդ» և սխալմամբ հավաստում էր, որ գաստրիտը եղել է ասցիտների, տիֆի տենդերի և մենինգիտի պատճառ։ 1854 թվականին Չարլզ Ուինֆիլ Ջոնսը և Վիլսոն Ֆոքսը նկարագրել են ստամոքսի ներքին գեղձի մանրադիտակային փոփոխությունները, որոնք գոյություն ունեն դիֆուզ և հատվածային ձևերով։ 1855 թվականին Բարոն Կառլ վոն Ռոկիտանսկին առաջին անգամ նկարագրել է հիպոտրոպային գաստրիտը։ 1859 թվականին բրիտանացի բժիշկ Ուիլյամ Բրինթոնը առաջինը նկարագրել է սուր, ենթասուր և խրոնիկական գաստրիտների մասին։ 1870 թվականին Սամուել Ֆենվիկը նշել է, որ պերնիցիոզ անեմիան առաջացնում է գաստրիտի գեղձային ատրոֆիա։ Գերմանացի վիրաբույժ, Ժորգ Էրնստ Կոնժեցնին նկատեց, որ ստամոքսի խոցը և ստամոքսի քաղցկեղը ստամոքսի բորբոքման արդյունք են։ Շեիլդս Վարրենը և Ուիլիամ Մեյսները նկարագրել են ստամոքսի աղիքային մետապլազիան՝ որպես խրոնիկական գաստրիտի առանձնահատկություն[26]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 «Gastritis». The National Institute of Diabetes and Digestive and Kidney Diseases (NIDDK). 2013 թ․ նոյեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 1-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Rosen & Barkin's 5-Minute Emergency Medicine Consult (4 ed.). Lippincott Williams & Wilkins. 2012. էջ 447. ISBN 9781451160970. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 Varbanova, M.; Frauenschläger, K.; Malfertheiner, P. (2014 թ․ դեկտեմբեր). «Chronic gastritis - an update». Best Pract Res Clin Gastroenterol. 28 (6): 1031–42. doi:10.1016/j.bpg.2014.10.005. PMID 25439069.
- ↑ 4,0 4,1 Fred F. Ferri (2012). Ferri's Clinical Advisor 2013,5 Books in 1, Expert Consult - Online and Print,1: Ferri's Clinical Advisor 2013. Elsevier Health Sciences. էջ 417. ISBN 9780323083737. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին.
- ↑ 5,0 5,1 GBD 2015 Mortality and Causes of Death, Collaborators. (2016 թ․ հոկտեմբերի 8). «Global, regional, and national life expectancy, all-cause mortality, and cause-specific mortality for 249 causes of death, 1980-2015: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2015». Lancet. 388 (10053): 1459–1544. doi:10.1016/s0140-6736(16)31012-1. PMC 5388903. PMID 27733281.
{{cite journal}}
:|first1=
has generic name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Hauser, Stephen (2014). Mayo Clinic Gastroenterology and Hepatology Board Review. Oxford University Press. էջ 49. ISBN 9780199373338. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին.
- ↑ Adams, (2012). «32». Emergency Medicine: Clinical Essentials. Elsevier Health Sciences. ISBN 9781455733941. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 15-ին.
{{cite book}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ 8,0 8,1 Webster-Gandy, Joan; Madden, Angela; Holdsworth, Michelle, eds. (2012). Oxford handbook of nutrition and dietetics (2nd ed.). Oxford: Oxford University Press, USA. էջ 571. ISBN 9780199585823. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ 9,0 9,1 Fred F. Ferri (2012). Ferri's Clinical Advisor 2013,5 Books in 1, Expert Consult - Online and Print,1: Ferri's Clinical Advisor 2013. Elsevier Health Sciences. էջ 417. ISBN 9780323083737. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին.
- ↑ Global Burden of Disease Study 2013, Collaborators (2015 թ․ օգոստոսի 22). «Global, regional, and national incidence, prevalence, and years lived with disability for 301 acute and chronic diseases and injuries in 188 countries, 1990-2013: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2013». Lancet. 386 (9995): 743–800. doi:10.1016/s0140-6736(15)60692-4. PMC 4561509. PMID 26063472.
{{cite journal}}
:|first1=
has generic name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Wang, AY; Peura, DA (2011 թ․ հոկտեմբեր). «The prevalence and incidence of Helicobacter pylori-associated peptic ulcer disease and upper gastrointestinal bleeding throughout the world». Gastrointestinal Endoscopy Clinics of North America. 21 (4): 613–35. doi:10.1016/j.giec.2011.07.011. PMID 21944414.
- ↑ 12,0 12,1 «Gastritis Symptoms». eMedicineHealth. 2008. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Gastritis». National Digestive Diseases Information Clearinghouse. National Institute of Diabetes and Digestive and Kidney Diseases. 2004 թ․ դեկտեմբեր. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ Kandulski A, Selgrad M, Malfertheiner P (2008 թ․ օգոստոս). «Helicobacter pylori infection: a clinical overview». Digestive and Liver Disease. 40 (8): 619–26. doi:10.1016/j.dld.2008.02.026. PMID 18396114.
- ↑ Blaser, M. J. (2006). «Who are we? Indigenous microbes and the ecology of human diseases» (PDF). EMBO Reports. 7 (10): 956–60. doi:10.1038/sj.embor.7400812. PMC 1618379. PMID 17016449. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ Raphael Rubin; David S. Strayer; Emanuel Rubin, eds. (2012). Rubin's pathology : clinicopathologic foundations of medicine (Sixth ed.). Philadelphia: Wolters Kluwer Health/Lippincott Williams & Wilkins. էջ 623. ISBN 9781605479682. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ 17,0 17,1 17,2 «Gastritis». Merck. 2007 թ․ հունվար. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 11-ին.
- ↑ Dajani EZ, Islam K (2008 թ․ օգոստոս). «Cardiovascular and gastrointestinal toxicity of selective cyclo-oxygenase-2 inhibitors in man» (PDF). J Physiol Pharmacol. 59 Suppl 2: 117–33. PMID 18812633. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
- ↑ 19,0 19,1 Siegelbaum, Jackson (2006). «Gastritis». Jackson Siegelbaum Gastroenterology. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Wolff G (1989). «[Effect of alcohol on the stomach]» [Effect of alcohol on the stomach]. Gastroenterol J (German). 49 (2): 45–9. PMID 2679657.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Mayo Clinic Staff (2007 թ․ ապրիլի 13). «Gastritis». MayoClinic. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Exams and Tests». eMedicinHealth. 2008. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ 23,0 23,1 Zajac, P; Holbrook, A; Super, ME; Vogt, M (March–April 2013). «An overview: Current clinical guidelines for the evaluation, diagnosis, treatment, and management of dyspepsia». Osteopathic Family Physician. 5 (2): 79–85. doi:10.1016/j.osfp.2012.10.005.
- ↑ Boparai V, Rajagopalan J, Triadafilopoulos G (2008). «Guide to the use of proton pump inhibitors in adult patients». Drugs. 68 (7): 925–47. doi:10.2165/00003495-200868070-00004. PMID 18457460.
- ↑ Fashner, J; Gitu, AC (2015 թ․ փետրվարի 15). «Diagnosis and Treatment of Peptic Ulcer Disease and H. pylori Infection». American Family Physician. 91 (4): 236–42. PMID 25955624.
- ↑ Gyula, Mozsik (2013 թ․ հունվարի 16). «Chapter 1: Diagnosis of Gastritis – Review from Early Pathological Evaluation to Present Day Management». Current Topics in gastritis (PDF). University of Pécs. էջեր 1–19. ISBN 978-953-51-0907-5. Վերցված է 2018 թ․ հուլիսի 10-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաստրիտ» հոդվածին։ |
|