Բորա Ջորջևիչ
Բորա Ջորջևիչ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Борисав-Бора Ђорђевић |
Ի ծնե անուն | Борисав Ђорђевић |
Նաև հայտնի է որպես | Бора Чорба |
Ծնվել է | նոյեմբերի 1, 1952 Սերբիա |
Երկիր | |
Մահացել է | սեպտեմբերի 4, 2024[1] (71 տարեկան) Լյուբլյանա, Սլովենիա |
Ժանրեր | ռոք |
Մասնագիտություն | երգահան, երգիչ, գրող |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | ZKP RTLJ, Diskos, PGP RTB, Jugoton, Helidon, WIT, Samy, Biveco, SIM Radio Bijeljina, Čorba Records, M-Factory, Radiogod Music, Hi-Fi Centar, City Records |
Անդամակցություն | Սերբիայի գրողների միություն և Rani mraz? |
Bora Đorđević Վիքիպահեստում |
Բորա Ջորջևիչ (Սերբական կիրիլիցա՝ Борисав-Бора Ђорђевић, նոյեմբերի 1, 1952, Չաչակ, Սերբիա - սեպտեմբերի 4, 2024[1], Լյուբլյանա, Սլովենիա), հայտնի է նաև Բորա Չորբա (Սերբական կիրիլիցա՝ Бора Чорба), Սերբիացի երգիչ, երգահան և գրող։ Նա հայտնի է որպես Սերբիացի լավագույն վոկալիստ, Րիբլյա չորբա ռոք խմբի գլխավորը։ Ռոք ասպարեզում նա համարվում է լավագույններից մեկը և ամենաազդեցիկ երգահաններից մեկը։
Վաղ կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոջևիրը ծնվել է 1952 թվականին Չաչակ քաղաքում, հայրը եղել է հաստոցային բանվոր՝ Դրագոլյուբ[2], և մայրը՝ Ներանջա, սերբիացի պրոֆեսոր[2][3]։
13 տարեկանում նա ձևավորել է իր առաջին խումբը, որն անվանվել է Հերմելինի։ Խմբում եղել են Բորկո Լիչը(կիթառ), Պրվոսլավ Սավիչը(ռիթմ կիթառ) և Ասա Դիմիտրիյևիչ(հարվածային գործիքներ)։ Ջորջևիչը նաև նվագել է բաս կիթառ։ Երկու տարի անց Ջորջևիչը նվագել է ռիթմ կիթառ և գրել իր առաջին երգը։ Նրա առաջին գրված երգերից մեկը՝ «Moje tuge» դրանից հետո ձայնագրել է «Suncokret» երգը, «Moje tuge» ալբոմը։ Հերմելինի խմբից հետո Ջորջևիչը եղել է Չուչակի բազմաթիվ ռոք խմբերում, դրանցից են՝ Vesnici Ljubavi, Safiri, Dečaci sa Morave, Čačanski Plemići: Որոշ ժամանակ նա PORS (Poslednji Ostatak Romantičnog Sveta) խմբի անդամ է եղել, որի անդամն է եղել նաև Ռադոմիր Մահալովիչ Տոչակը։
Վաղ կարիերան
[խմբագրել | խմբագրել կոդը]1970 թվականի սկզբին Ջորջևիչը ստեղծեց ակուստիկ ռոք խումբ՝ Զայեդրոն, խմբի վոկալիստները երեքն էին և նրանք իգական սեռի ներկայացուցիչներ էին, Իվանա Կաչուկովիչը և զույգեր Վուկիցա և Ջորդանա Ստեֆանովիչները։ Զայեդնոի անդամները գրում էին երգեր հանդես գալիս թատրոններում, նվագում Բոնտոն և սովորաբար ձայնագրում էին երգեր ռադիո շոուների համար։ Նրանց առաջին սինգլները «Վիզիյա» և «Գորո մոյա»-ն էին որոնք շատ հայտնիություն բերեցին խմբին։
Սոլո կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1987 թվականին Թերեզիջ թատրոնում Ջորջևիչի և Արսեն Դեդիչի անավարտ ներկայացումը հանգեցրեց Արսենի և Բորա Քոբրայի հայտնի Unplugged '87 բութլեգ ալբոմին, որը ձայնագրելով 1988 թվականին, նա կազմակերպում է իր պոեզիայի երեկոն։ 1996 թվականին նա թողարկվում է Նջիհովի Դանիինը, որով նա ցույց է տալիս իր հակա Միլոսևիչ վերաբերմունքը։
Գրական աշխատանքները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջորջևիչը իր առաջին բանաստեղծությունների գիրքը՝ «Ravnodušan prema plač» (Անտարբեր լացի հանդեպ) հրատարակել է 1985 թվականին։ 1987 թվականին գրում է իր երկրորդ՝ «Hej, Sloveni» գիրքը և 1988 թվականին դառնում է Սերբիայի գրողների միության անդամ (Udruženje književnika Srbije)։ Ջոջևիչը իր դիմումը գրում է սեղանի անձեոցիկի վրա։ Իր՝ Սերբիայ գրողների միություն ընդունվելը որոշ անդամների կողմից վատ է ընդունվել։ Հետագայում Ջորջևիչը գրում է ևս 7 գիրք։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Zuckerberg M., Saverin E., Moskovitz D., Hughes C. Ֆեյսբուք — 2024.
- ↑ 2,0 2,1 Vulić, Zorica (2000 թ․ հունիսի 9). «Ko je ovaj čovek? Borislav - Bora Đorđević (Antizvezda s Moravu)». Glas javnosti. Արխիվացված է օրիգինալից 2016-03-13-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 12-ին.
- ↑ Vučićević, Sonja (2012 թ․ մարտի 21). «Bora Đorđević: Ne živim više na slepom koloseku». Blic Puls. Վերցված է 2016 թ․ մարտի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորա Ջորջևիչ» հոդվածին։ |
|