Բողոքի ցույցեր Ղրղզստանում (2020)
Բողոքի ցույցեր Ղրղզստանում (2020) | ||||
---|---|---|---|---|
Ամսաթիվ | 5 Հոկտեմբերի 2020 | -ից|||
Վայր | Բիշկեք, Ղրղզստան | |||
Պատճառ |
| |||
Նպատակ |
| |||
Մեթոդ | Ցույց, Քաղաքացիական անհնազանդություն | |||
Արդյունք |
| |||
Զիջումներ |
| |||
Հակամարտող կողմեր | ||||
| ||||
Ղեկավարներ | ||||
Թվաքանակ | ||||
| ||||
Կորուստներ | ||||
Զոհեր | 1[5] | |||
Վիրավորներ | Ավելի քան 1000[2][3][4] |
2020 թվականի Ղրղզստանում բողոքի ցույցերը սկսվել են 2020 թվականի հոկտեմբերի 5-ին՝ ի պատասխան 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների, որոնք բողոքողների կողմից ընդունվել են որպես անարդար[6][7]։ Ընտրությունների արդյունքները չեղյալ են հայտարարվել 2020 թվականի հոկտեմբերի 6-ին[8]։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]21-րդ դարի սկզբին Ղրղզստանը վերապրել է երկու հեղափոխություն, ներառյալ 2005 թվականի կակաչի հեղափոխությունը և 2010 թվականի Ղրղզական հեղափոխությունը[9]։ 2020 թվականի օգոստոսին Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ժեենբեկովը նշել է, որ չնայած կորոնավիրուսի համաճարակի, խորհրդարանական ընտրությունները չեն հետաձգվի[10]։ Ընտրությունների ընթացքում մի քանի կուսակցություններ մեղադրվել են ձայներ գնելու մեջ[11]։ Մի քանի լրագրողներ նաև հայտնել են, որ նրանք հետապնդումների կամ հարձակումների են ենթարկվել[12]։
Ժամանակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոկտեմբերի 5
[խմբագրել | խմբագրել կոդը]Բողոքի ակցիաները սկսվել են երկուշաբթի՝ 2020 թվականի հոկտեմբերի 5-ին, 1000 մարդու բազմությունից, որը երեկոյան Բիշքեկում (Ղրղզստանի մայրաքաղաք) աճել է առնվազն մինչև 5000 մարդու՝ ի նշան 2020 թվականի խորհրդարանական ընտրություններում ձայների կեղծման։ Մութն ընկնելուց հետո, ոստիկանները Ալա-Տուո հրապարակում արցունքաբեր գազով և ջրցան մեքենաներով հեռացրել են ցուցարարներին հրապարակից, պնդվում է որ ցուցարարները քարերով հարձակվել են ոստիկանության աշխատակիցների վրա և նրանցից երկուսին վիրավորել[13][14]։
Հոկտեմբերի 6
[խմբագրել | խմբագրել կոդը]Երեքշաբթի, 2020 թվականի հոկտեմբերի 6-ի առավոտյան, ցուցարարները հետ են վերցրել վերահսկողությունը Բիշքեկի կենտրոնում գտնվող Ալա-Թու հրապարակում[15]։ Նրանց հաջողվել է նաև գրավել մոտակայքում գտնվող Սպիտակ տան և Գերագույն խորհրդի շենքերը՝ պատուհաններից թուղթ նետելով և հրկիզելով դրանք[2] մտնելով նաև նախագահի աշխատասենյակները։ Մեկ ցուցարար զոհվել է, ևս 590 մարդ վիրավորվել[16]։ Բացի այդ, նրանք բանտից ազատ են արձակել նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևին[17]։
Հոկտեմբերի 6-ին, բողոքի ցույցերից հետո, երկրի ընտրական մարմինները չեղյալ են հայտարարել խորհրդարանական ընտրությունների արդյունքները[8]։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Գյուլնարա Ջուրաբաևան նաև պարզել է, որ հանձնաժողովը քննարկում է ինքնալուծարման հարցը։
Միևնույն ժամանակ ընդդիմադիր խմբերը հայտարարել են մայրաքաղաքում կառավարական շենքերի գրավումից հետո իշխանության գալու մասին, ինչի արդյունքում մի քանի նահանգապետեր, ինչպես հաղորդվում է, հրաժարական են տվել[2]։ Նախագահ Սորոնբայ Ժեենբեկովն BBC-ին ասել է, որ ինքը «պատրաստ է պատասխանատվությունը փոխանցել ուժեղ առաջնորդներին»[18]։
Հավանաբար, բողոքի ակցիայի ճնշման պատճառով, վարչապետ Կուբաթբեկ Բորոնովը հրաժարական է տվել՝ որպես նոր խոսնակի պաշտոնում նշելով խորհրդարանական պատգամավոր Մկտիբեկ Աբդիլդաևին[19]։
Հոկտեմբերի 7
[խմբագրել | խմբագրել կոդը]Առողջապահության նախարարության տվյալներով՝ չորեքշաբթի առավոտյան երկրի հիվանդանոցներում և կլինիկաներում գտնվել է առնվազն 768 մարդ, որոնք տուժել են բողոքի ակցիաների ժամանակ[20]։ Reuters գործակալության տվյալներով՝ ներկայումս առնվազն երեք առանձին խմբեր փորձում են հավակնել առաջատարի դիրք գրավելուն[21]։
Մինչդեռ ղրղըզ խորհրդարանականները սկսել են իմփիչմենթի ընթացակարգը Ժեենբեկովի նկատմամբ, հայտնել Է ընդդիմադիր «Աթա-Մեքեն» կուսակցության խորհրդարանական Կանիբեկ Իմանալիևը[22]։
Հոկտեմբերի 9
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժեենբեկովը արտակարգ դրություն Է հայտարարել՝ հրահանգելով զորքեր մտցնել Բիշքեկ։ Բախումների են եղել ոստիկանների և ցուցարարների միջև։ Ժեենբեկովը պաշտոնապես ընդունել է Բորոնովի հրաժարականը։
Հոկտեմբերի 10
[խմբագրել | խմբագրել կոդը]Ղրղզստանի հատուկ նշանակության ջոկատը ձերբակալել է նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևին[23]։
Խորհրդարանի նախկին պատգամավոր Սադիր Ժապարովը, որը հոկտեմբերի 5-ին ազատ է արձակվել բանտից բողոքողների կողմից, խորհրդարանի կողմից ընտրվել է ժամանակավոր վարչապետ[24]։
Հոկտեմբերի 12
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ արտակարգ դրությունը Բիշքեկում հայտարարվել է նախագահ Ժեենբեկովի կողմից հոկտեմբերի 12-19-ը[25]։ Ընդդիմադիր կուսակցությունները հայտարարել են Ժեենբեկովին տապալելու իրենց մտադրության մասին, Ժեենբեկովը հայտարարել է, որ կքննարկի հրաժարականի հարցը, բայց միայն քաղաքական ճգնաժամի լուծումից հետո։ Ներկայացվել է պարետային ժամ, որը գործել է երեկոյան 10-ից մինչև առավոտյան 5-ը։ Իրավիճակը վերահսկելու համար մայրաքաղաք են ուղարկվել Ղրղզական բանակի զորքերի շարասյուները։
Հոկտեմբերի 13
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերագույն խորհրդի նոր խոսնակ է ընտրվել Կանատ Իսաևը, քանի որ այդ պաշտոնի այլ հավակնորդներ չեն եղել[26]։ Խորհրդարանը հավանություն է տվել Ժեենբեկովի կողմից արտակարգ դրության երկրորդ հայտարարության։ Նախագահ Ժեենբեկովը պաշտոնապես մերժել է Սադիր Ժապարովի թեկնածությունը վարչապետի պաշտոնում[27]։
Հոկտեմբերի 15
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոորոնբայ Ժեենբեկովը հրաժարական է տվել Ղրղզստանի նախագահի պաշտոնից՝ փորձելով վերջ դնել քաղաքական հուզումներին, ինչպես նաև հայտարարել է, որ Ջապարովին և այլ քաղաքական գործիչներին կոչ է անում իրենց կողմնակիցներին դուրս բերել երկրի մայրաքաղաքից և Բիշքեկցիներին վերադարձնել խաղաղ կյանքի[28]։
Հոկտեմբերի 16
[խմբագրել | խմբագրել կոդը]Ղրղզստանի խորհրդարանը արտահերթ նիստում հանել Է Բիշքեկում արտակարգ դրության ռեժիմը և ընդունել նախագահ Ժեենբեկովի հրաժարականը։ Նախագահի պաշտոնակատար է դարձել Սադիր Ժապարովը[29]։
Արձագանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չինաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոկտեմբերի 7-ին Չինաստանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Հուա Չունինգը ասել է. «Որպես բարեկամ հարևան և համապարփակ ռազմավարական գործընկեր՝ Չինաստանը անկեղծորեն հուսով է, որ Ղրղզստանի բոլոր կողմերը կարող են հարցը լուծել ըստ օրենքի՝ երկխոսության և խորհրդատվության միջոցով»[30]։
Ռուսաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոկտեմբերի 7-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իրենք մտահոգված են հարևան Ղրղզստանում տեղի ունեցող քաղաքական հուզումներով և հույս ունեն, որ շուտով կվերադառնա կայունությանը։ Ռուսաստանը նաև հավաստիացրել է, որ կապ է պահպանում հակամարտության բոլոր կողմերի հետ և հուսով է, որ կվերականգնվի ժողովրդավարական գործընթացը[31]։
Եվրոպական միություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրոպական միությունը կոչ է արել երկրի բոլոր քաղաքական ուժերին գործել Սահմանադրության շրջանակներում և իրենց տարաձայնությունները կարգավորել խաղաղ ճանապարհով[32]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Leonard, Peter. «Kyrgyzstan: Taking power one building at a time». Eurasianet. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 «Opposition in Kyrgyzstan claims power after storming government buildings». Reuters. 2020 թ․ հոկտեմբերի 6.
- ↑ «Смена власти в Кыргызстане. День третий». Медиазона (ռուսերեն). 2020 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ «Kyrgyzstan crisis: No clear leadership after days of unrest». Al Jazeera. 2020 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ «Kyrgyzstan election: Protesters storm parliament over vote-rigging claims». BBC. 2020 թ․ հոկտեմբերի 6.
- ↑ Pannier, Bruce. «Backlash Against Kyrgyz Parliamentary Election Results Comes Instantly». Radio Free Europe/ Radio Liberty. RFE/RL, Inc. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «Thousands protest over Kyrgyzstan election result». 2020 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ 8,0 8,1 «Kyrgyzstan election: Sunday's results annulled after mass protests». BBC. 2020 թ․ հոկտեմբերի 6.
- ↑ Azamat Temirkulov (2010 թ․ հուլիսի 29). «Kyrgyz "revolutions" in 2005 and 2010: comparative analysis of mass mobilization». Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «No Coronavirus Postponement And No Front-Runners So Far In Kyrgyz Elections». 2020 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ Namatbayeva, Tolkun (2020 թ․ հոկտեմբերի 5). «Monitors decry vote-buying in Kyrgyz parliamentary vote» (ամերիկյան անգլերեն). AFP. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ Furlong, Ray (2020 թ․ հոկտեմբերի 4). «Videos show apparent vote-buying in Kyrgyz elections». Radio Free Europe/Radio Liberty. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ Staff, Reuters (2020 թ․ հոկտեմբերի 5). «Kyrgyz police use teargas, water cannon to disperse protesters». Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին.
{{cite web}}
:|first=
has generic name (օգնություն) - ↑ «Protests in Kyrgyzstan over alleged vote rigging». Al Jazeera English. 2020 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «Демонстранты полностью контролируют площадь «Ала-Тоо»». Радио Азаттык (Кыргызская служба Радио Свободная Европа/Радио Свобода) (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «Protesters seize Kyrgyzstan's seat of government: Reports». The Straits Times. 2020 թ․ հոկտեմբերի 6.
- ↑ «Jailbreak: Kyrgyz protesters free ex-president Atambayev, imprisoned for corruption». RT. 2020 թ․ հոկտեմբերի 5.
- ↑ «Kyrgyzstan election: Embattled president hints he may stand down». BBC. 2020 թ․ հոկտեմբերի 6.
- ↑ «Kyrgyz PM Boronov resigns, new speaker named - report». National Post (կանադական անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «Смена власти в Кыргызстане. День третий». Медиазона. Центральная Азия (ռուսերեն). 2020 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ «Kyrgyz opposition groups make rival power grabs after toppling government». Reuters. 2020 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ «Kyrgyz Parliamentarians launch impeachment procedure against President Jeenbekov». nation.com.pk. 2020 թ․ հոկտեմբերի 7.
- ↑ «Kyrgyzstan unrest: Ex-president rearrested as power struggle deepens». BBC. 2020 թ․ հոկտեմբերի 10.
- ↑ Higgins, Andrew. «A Convicted Kidnapper Is Chosen to Lead Government of Kyrgyzstan». New York Times.
- ↑ «Kyrgyzstan's president declares new state of emergency amid mass protests». PBS NewsHour (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Kanat Isaev elected Kyrgyz parliament speaker». TASS. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «Kyrgyz President Rejects Parliament's Decision On New Prime Minister». RadioFreeEurope/RadioLiberty (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «События - Официальный сайт Президента Кыргызской Республики». www.president.kg. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ Капушенко, Анна (2020 թ․ հոկտեմբերի 16). «Парламент принял отставку президента, и.о. стал Жапаров». KLOOP.KG - Новости Кыргызстана (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «China calls for stability in Kyrgyzstan amid protests». Anadolu Agency. 2020 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ Editorial, Reuters. «Russia, China call for calm in Kyrgyzstan chaos | Reuters Video». reut.rs (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 11-ին.
{{cite web}}
:|first=
has generic name (օգնություն) - ↑ «EU 'takes note' of failed elections in Kyrgyzstan». www.euractiv.com (բրիտանական անգլերեն). 2020 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 16-ին.