iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.
iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.



Link to original content: https://hy.wikipedia.org/wiki/Բժիշկ_Քուն_(վեպ)
Բժիշկ Քուն (վեպ) - Վիքիպեդիա Jump to content

Բժիշկ Քուն (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բժիշկ Քուն
անգլ.՝ Doctor Sleep
ՀեղինակՍթիվեն Քինգ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրսարսափ
Թեմահարբեցողություն և թրիլեր
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Դենի Թորենս և Rose the Hat?
Ստեղծման տարեթիվ2013
ՆախորդՓայլատակում
ՀաջորդՊարոն Մերսեդես
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչCharles Scribner's Sons
Հրատարակման տարեթիվսեպտեմբերի 24, 2013[1]
OCLC793575424
Պարգև(ներ)

«Բժիշկ Քուն» (անգլ.՝ Dr. Sleep), ամերիկացի գրող Սթիվեն Քինգի վեպը, «Փայլատակում» վեպի շարունակությունը (հրապարակվել է 1977 թվականինԱՄՆ-ում գիրքը վաճառքի է դրվել 2013 թվականի սեպտեմբերի 24-ից։

Սթիվեն Քինգը գիրքը նվիրել է ամերիկացի ռոք-երաժիշտ Ուորրեն Զիվոնին (1947-2003)։ Քինգն ու Զիվոնը եղել են մոտ ընկերներ և երբեմն միասին ելույթ են ունեցել, որի մասին ասվում է նախաբանում։ «Ես կարոտում եմ քեզ, բարեկամ» — գրում է Սթիվեն Քինգը[2]։

Գիրքը ներառված էր 2013 թվականի բեստսելերների ցանկում ըստ Publishers Weekly-ի[3]։

Գրելու պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի նոյեմբերին իր «Գմբեթի տակ» գրքի քարոզարշավի ժամանակ Սթիվեն Քինգն ասել է, որ նա միգուցե գրի «Փայլատակում»-ի շարունակությունը։ Չնայած որ «Փայլատակում» վեպն ավարտվել էր դրական նոտայի վրա, նրա կարծիքով, այն միտքը, որ Դենի Տորանսը կարողացել է ապաքինվել հոգեբանական վերքերից, որոնք նա ստացել էր հյուրանոցում, շարունակությունը ստեղծելու լավ առիթ էր։ 2011 թվականի սեպտեմբերի 24-25-ը հեղինակը Ջորջ Մեյսոնի Համալսարանում կարդում է նոր ստեղծագործությունից մի հատված[4]։

Ըստ հեղինակի՝ Սթիվեն Քինգի, նրան հետաքրքրել է, թե հետո ինչ կլինի այդքան ծանր հոգեկան ցնցում տարած տղայի, նրա մայրիկի և պարոն Հոլլարանի հետ։ Գրքի գլխավոր հերոսը Դենին, հիմա արդեն Դենիել Տորենսը, ով 40 տարեկան է։ Չարագուշակ իրադարձությունները, որոնք տեղի են ունենում իր և իր ծնողների հետ սարերում գտնվող չարագուշակ հյուրանոցում, ծայրահեղ բացասական են ազդում Դենիի հոգեկան առողջության վրա, սակայն մի փոքր անգամ չեն թուլացնում նրա «Փայլատակման» ուժը[5]։ Նա ապրում է Նյու Յորքի շրջակայքում։ Նա զբաղվում է նրանով, որ օգնում է անհույս հիվանդ մարդկանց անվտանգ նախապատրաստվելու մահվան (անցնել «մյուս կողմ»), օգտագործելով դրա համար իր առեղծվածային ունակությունները[4]։

Սթիվեն Քինգը պատմում է, թե ինչպես է դասավորվել այդ ողբերգական իրադարձություններից փրկված մարդկանց կյանքը, և միևնույն ժամանակ շարունակում է նրանց պատմությունը նոր վեպում[5]։

Վեպի հիմնական սյուժեն հանդիսանում է խմբի դիմակայությունը, որն իրեն անվանում է Իրական հանգույց, իրենից ներկայացնում է վամպիրներ, որոնք սնվում են «պայծառությամբ»։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմաբան և թարգմանիչ Վադիմ Էրլիխմանը, ով գրել է «Սև կողմի թագավորը. Սթիվեն Քինգն Ամերիկայում և Ռուսաստանում» գիրքը, արտահայտվել է այսպես. «Իմ կարծիքով, գիրքն իսկապես միջին որակի է ստացվել, նրա մեջ կա շատ ջուր, ինչպես հեղինակի վերջին աշխատանքներում»[6]։

Սթիվեն Քինգի այլ ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. Warren Zevon: the man behind the demons // The Guardian
  3. «The Bestselling Books of 2013». PublishersWeekly.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին.
  4. 4,0 4,1 «Стивен Кинг "Доктор Сон"». Весь русский Стивен Кинг. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 8-ին.
  5. 5,0 5,1 «Стивен Кинг – Доктор Сон, продолжение Сияния». Анонсы книг. bookes.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 7-ին.
  6. Дамир Бикчурин. «"Надо менять не программу, а отношение к литературе"». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]