iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.
iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.



Link to original content: https://hy.wikipedia.org/wiki/Բեն_և_Ջերիզ
Բեն և Ջերիզ - Վիքիպեդիա Jump to content

Բեն և Ջերիզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բեն և Ջերիզ (Ben&Jerry’s)-Առևտրային կազմակերպություն, ապրանքանշանը պաղպաղակ, սառեցված յոգուրտ, արտադրող ընկերություն Ben & Jerry’s Homemade Holdings, Inc., շտաբակայան Սայտ-Բեռլինգտոն (Վերմոնտ)։ Գլխավոր գործարանը գտնվում է Ուոտերբերիյում (Վերմոնտ նահանգ)։ Ընկերությունը պատկանում է Unilever(չաշխատող հղում) կազմակերպությանը։

Ben & Jerry’s կաֆեների ցանց Սինգապուրում

1978 թ.-ի մայիսի 5-ին Բեն Կոուենը և Ջերի Գրինֆիլդը հիմնադրեցին Ben & Jerry’s կազմակերպությունը, որը կոչվել է ի պատիվ հիմնադիրների։ Գրինֆիլդի և Կոուենի արտադրած պաղպաղակը բացառիկ սննդարար էր (առնվազն 12% յուղայնություն, այլ պաղպաղակ արտադրողների 6-10%-ի հետ համեմատած)։ Յուղայնության բարձր պարունակության և խտության շնորհիվ, այն դասվեց «սուպեր-լյուքս» ապրանքների շարքին։ «Սուպեր-լյուքս» պաղպաղակների շուկայում կազմակերպության խոշոր մրցակիցն էր՝ Haagn-Dazs-ը (հիմնադրվել էր 1961 թ-ին), որին զիջել է առաջատարի դիրքը շուկայում[1]։

Բեն Կոուեն և Ջերի Գրինֆիլտ ընկերության հիմնադիրներ (2010)

1980 թվականին նրանք վարձակալեցին տարածք Բեռլինգտոնի Սայտ-Չեպմեն փողոցում և սկսեցին փաթեթավորել ամբողջ պաղպաղակը վաճառքի համար։ 1981 թվականին նրանք բացեցին առաջին ֆիրմային խանութը Շելբուրնում։ Ben & Jerry’s-ի պաղպաղակները սկսեցին վաճառվել Վերմոնտի շրջանակներից դուրս և 1984 թվականին (իսկ ավելի ուշ 1987-ին), խոշոր պաղպաղական արտադրող Häagen-Dazs(չաշխատող հղում) ընկերությունը փորձեց սահմանափակել Ben & Jerry’s-ի տարածումը։ 1988 թվականին հիմնադիրները ստացան «ԱՄՆում փոքր բիզնեսի ներկայացուցիչ» ամենամյան մրցանակը (անգլ.՝ U.S Small Business Persons Of The Year), որը նրանց հանձնեց նախագահ Ռոնալդ Ռեյգանը։

2000 թվականին ընկերությունը վաճառվեց Unilever(չաշխատող հղում) միջազգային կազմակերպությանը։ Կոուենը և Գրիֆինլդը մնացին Ben & Jerry’s զանազան պրենզենտացիոն նախագծերում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Гриффин Р., Пастей М., Международный бизнес.4-е изд/ Пер. с англ. под. ред. А. Г. Медведева.- СПб.: Питер., 2006.- с. 790

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]