iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.
iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.



Link to original content: https://hy.wikipedia.org/wiki/Բենքսի
Բենքսի - Վիքիպեդիա Jump to content

Բենքսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բենքսի
Ի ծնեանհայտ
ԿեղծանունBanksy
Ծնվել էենթդ․ հուլիսի 28, 1974(1974-07-28)[1] (50 տարեկան)
ԾննդավայրԵյթ, Գլուսթերշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունկինոռեժիսոր, նկարիչ, քաղաքական ակտիվիստ, artivist, գրող, քանդակագործ, graffiti artist, ներդրումային ակտիվիստ, muralist և փողոցային կատարող
Ոճժամանակակից արվեստ[2]
Ժանրհանրային արվեստ[3], social-artistic project?[3], սթրիտ արտ, Գրաֆիտի և քանդակագործություն
Թեմաներսթրիտ արտ, Bristol underground scene?, social commentary? և Գրաֆիտի
Ուշագրավ աշխատանքներՄեկ ազգ տեսահսկողության տակ, Ստրկական աշխատանք, Love is in the Bin? և Ելք նվերների խանութով
Պարգևներ
Կայքbanksy.co.uk(անգլ.)
ստորագրություն
Изображение автографа
 Banksy Վիքիպահեստում

Բենքսի (անգլ.՝ Banksy), անգլիացի անդերգրաունդ ուղղության սփրեյ արտ, գրաֆիտի ոճի նկարչի, քաղաքական գործչի, ռեժիսորի մականունն է, որը թաքցնում է իր ինքնությունը։ Գոյություն ունեն ենթադրություններ, որ շվեյցարացի նկարիչ (Maître de Casson) Մաիտր դե Կասոնը կարող է լինել Բենքսի[4]։ Maître de Casson- ը հերքում է դա իր կայքում[5]։ Նրա կենսագրության վերաբերյալ բազմաթիվ վեճեր են գնում։ Վարկածները հիմնված են փողոցային տեսախցիկներից ստացված տեսագրությունների վրա։ Համաձայն այդ վարկածների՝ նա ծնվել է Միացյալ Թագավորությունում Ստրոուկի շրջակայքում 1974 թ. և նրա իրական անունը՝ Ռոբերտ, կամ Ռոբին Բենկս, կամ Ռոբին Գանինգհեմ է։

Նա հաճախ նկարում է մարդաշատ վայրերում՝ շենքերի, կայարանների պատերին։ Նրա նկարները հաճախ ունեն քաղաքական նրբերանգ, պատերազմի կամ այլ արդիական թեմաների և իրադարձությունների մասին են։ Նրա երգիծական փողոցային արվեստը և միտքը բորբոքող նկարները համատեղում են սև հումորն ու գրաֆիտին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համարվում է, որ Բենքսին ծնվել է 1974 թ. անգլիական Բրիստոլ քաղաքում։ 1999 թվականների վերջերից նա սկսեց զբաղվել գրաֆիտիով և բավականին երկար ժամանակ գործում էր որպես սովորական րայթեր, բայց ժամանակի հետ նրա նկարները դառնում էին ավելի մասշտաբային և նրան ավելի ու ավելի դժվար էր դառնում փախչել ոստիկաններից։

Մի օր, փախչելով ոստիկանությունից, Բենքսին որոշում է սկսել օգտագործել տրաֆարետներ, որպեսզի ժամանակ խնայի։ Բենքսիի տրաֆարետները՝ հումորային պատկերներ են, որոնք երբեմն զուգակցվում են պատերազմի, կապիտալիզմի, համակարգի դեմ ուղղված կարգախոսներով։ Հաճախ նրա արվեստի կերպարներն են առնետները, կապիկները, ոստիկանները, զինվորները, երեխաները, ծեր մարդիկ, կամ հայտնի անձինք։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենքսին սիրում է ծաղրել. 2004 թվականի օգոստոսին, Նոտինգ Հիլում կառնավալի ժամանակ մարդկանց մեծ քանակությամբ 10 ֆունտ արժողությամբ թղթադրամներ բաժանվեցին, որոնց վրա թագուհու դիմանկարի փոխարեն պատկերված էր արքայադուստր Դիանայի դիմանկարը, իսկ "Bank of England" -ի փոխարեն գրված էր "Banksy of England", - Անգլիայի Բենքսի։ Այս թղթադրամները այժմ վաճառվում են իբեյում մոտ 200 դոլարով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.thedailybeast.com/the-secret-life-of-the-real-banksy-robin-gunningham
  2. Artnet — 1998.
  3. 3,0 3,1 Union List of Artist Names
  4. Dobke, Hans-Heiner (2019 թ․ դեկտեմբերի 9). «Ist Banksy der Leipziger Maler Maître de Casson?». TRENDKRAFT (գերմաներեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 13-ին.
  5. «Maître de Casson». maitredecasson.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենքսի» հոդվածին։