Բենուա Շեյրու
Շեյրուն Մարսելի կազմում 2010 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը | Ֆրանսիա | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 3, 1981[1][2][3] (43 տարեկան) | ||
Ծննդավայր | Սյուրեն | ||
Հասակ | 182 սմ | ||
Քաշ | 78 կգ | ||
Դիրք | կենտրոնական կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | ավարտել է կարիերան | ||
Պատանեկան կարիերա | |||
1987-1997 | Ռասինգ Փարիզ | ||
1997-1999 | Լիլ | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
1999-2004 | Լիլ | 100 | (2) |
2004-2007 | Օսեր | 98 | (6) |
2007-2014 | Մարսել | 219 | (21) |
2015-2017 | Տորոնտո | 55 | (2) |
1999-2017 | Ընդհանուր | 472 | (31) |
Ազգային հավաքական | |||
1999-2000 | Ֆրանսիա Մ19 | 4 | (0) |
2000 | Ֆրանսիա Մ20 | 3 | (0) |
2002-2004 | Ֆրանսիա Մ21 | 15 | (1) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Բենուա Շեյրու (ֆր.՝ Benoît Cheyrou, մայիսի 3, 1981[1][2][3], Սյուրեն), ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ[4]։ Խաղացել է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում։ Շեյրուն հայտնի էր իր դաշտի տեսողության, գնդակի ճիշտ բաշխման և գոլային փոխանցումներ տալու կարողության համար։ Ֆրանսիացին հանդես է եկել Լիլում, Օսերում և Մարսելում, իսկ 2015 թվականին տեղափոխվել է կանադական Տորոնտո, որտեղ ավարտել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան 2017 թվականին։ Շեյրուն խաղացել է Ֆրանսիայի մինչև 19, մինչև 20 և մինչև 21 տարեկանների հավաքականներում, սակայն ազգային հավաքականից հրավեր չի ստացել։ Նրա մեծ եղբայրը՝ Բրունո Շեյրուն նույնպես ֆուտբոլիստ է և հանդես է եկել Լիվերպուլում։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շեյրուն իր կարիերան սկսել է Ռասինգ Փարիզում։ 1997 թվականին նա միացավ Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող Լիլին։
Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 1999 թվականի սեպտեմբերի 3-ին՝ Թուլուզի դեմ խաղում[5]։ Նա դարձավ ակումբի հիմնական կազմի խաղացող, սակայն ստացավ վնասվածք և դուրս մնաց կազմից։ Նա թիմ վերադարձավ 2000-01 մրցաշրջանում, երբ Լիլը արդեն հանդես էր գալիս Լիգա 1-ում, սակայն այդ մրցաշրջանում անցկացրեց ընդամենը 8 հանդիպում։ Հաջորդ մրցաշրջանում նա անցկացրեց 23 հանդիպում առաջնությունում և 4 հանդիպում՝ ՈՒԵՖԱ Գավաթում։ Բրունո Շեյրուի՝ Լիվերպուլ տեղափոխությունից հետո, Բենուան դարձավ ավելի կարևոր ֆուտբոլիստ իր թիմի համար։ 2002 թվականի հոկտեմբերի 5-ին Շեյրուն խփեց իր առաջին պրոֆեսիոնալ գոլը՝ Մարսելի դեմ խաղում[6]։ Այս մրցաշրջանում նա անցկացրեց 38 հանդիպում՝ օգնելով իր թիմին զբաղեցնել 5-րդ հորիզոնականը առաջնությունում և որակավորվել ՈՒԵՖԱ Ինտերտոտո գավաթին։ Լիլի կազմում իր վերջին մրցաշրջանում Շեյրուն անցկացրեց 27 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։
Օսեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականին Շեյրուն տեղափոխվեց Օսեր։ Օսերի կազմում իր առաջին մրցաշրջանում ֆրանսիացին անցկացրեց 44 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ, իսկ Օսերը զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը առաջնությունում։ ՈՒԵՖԱ Գավաթում նա անցկացրեց 8 խաղ, իսկ Օսերը հասավ գավաթի քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվեց ԲԿՄԱ Մոսկվային[7][8]։ 2005 թվականի փետրվարի 24-ին՝ ՈՒԵՖԱ Գավաթի 1/8 եզրափակչի Այաքսի դեմ խաղում Շեյրուն խփեց իր առաջին գոլը եվրոգավաթներում[9]։ 2005 թվականի հունիսի 4-ին Շեյրուն նվաճեց իր պրոֆեսիոնալ կարիերայի առաջին գավաթը՝ հաղթելով 2005 թվականի Ֆրանսիայի գավաթը[10]։
2005-06 մրցաշրջանում Օսեր տեղափոխվեց հոլանդացի Թոմաս Կալենբերգը[11], ում հետ Շեյրուն տպավորիչ համագործակցություն կազմեց։ Այս մրցաշրջանում ֆրանսիացին անցկացրեց 35 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։ 2006-07 մրցաշրջանում Շեյրուն դարձավ Օսերի ավագը։ Օսերը իր 3-րդ անընդմեջ մրցաշրջանում հասավ ՈՒԵՖԱ Գավաթ, սակայն զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը խմբային փուլում։ Ակումբը զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը առաջնությունում՝ դուրս մնալով եվրոպական առաջնությունների գոտուց։
Մարսել
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականի հունիսի 21-ին Շեյրուն 4 տարվա պայմանագիր կնքեց Մարսելի հետ։ Ակումբը նրա համար վճարեց 5 միլիոն եվրո[12]։ Շեյրուն ներկայացվեց Գաել Ժիվեի և Լորան Բոնարի հետ միասին և ստացավ 7 համարի մարզաշապիկը[13]։ Իր դեբյուտը ակումբում նշեց 2007 թվականի օգոստոսի 4-ին՝ Ստրասբուրգի դեմ խաղում[14]։ Շեյրուն 3-կողմանի համագործակցություն կազմեց Սամիր Նասրիի և ալբանացի Լորիկ Ցանայի հետ։ Շեյրուն դարձավ 2 գոլի հեղինակ՝ գրավելով Բորդոյի[15] և Լանսի[16] դարպասը։ Մարսելը գրավեց 3-րդ հորիզոնականը առաջնությունում՝ զիջելով Լիոնին և Բորդոյին։ Շեյրուն ընդգրկվեց Լիգա 1-ի մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում, ինչպես նաև՝ մասնակցեց իր կարիերայի առաջին Չեմպիոնների Լիգային, սակայն Մարսելը զբաղեցրեց 3-րդ տեղը խմբային փուլում և մրցաշրջանի մնացած մասը անցկացրեց ՈՒԵՖԱ Գավաթում։ Այստեղ Մարսելը հասավ 1/8 եզրափակիչ, որտեղ պարտվեց Զենիտին[17][18]։ Շեյրուն խփեց իր միակ գոլը առաջնությունում Մոսկվայի Սպարտակի դեմ խաղում[19]։
2008-09 մրցաշրջանը Շեյրուի կարիերայի լավագույն մրցաշրջաններից մեկն էր։ Նա մասնակցեց 34 հանդիպման առաջնությունում՝ դառնալով 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Այնուամենայնիվ, Մարսելը զբաղեցրեց 2-րդ տեղը՝ 3 միավորով զիջելով Բորդոյին։ Շեյրուն խփեց իր առաջին 2 գոլերը Սենտ Էտիենի[20] և Գրենոբլի[21] դեմ խաղերում։ 2009 թվականի ապրիլի 26-ին գոլի հեղինակ դարձավ Լիլի դեմ՝ 2-1 հաշվով ավարտված խաղում[22]։ Հաջորդ խաղում ֆրանսիացին տվեց 2 գոլային փոխանցում, իսկ Մարսելը 4-0 հաշվով հաղթեց Ռենին[23]։ Շեյրուն 2-րդ տարին անընդմեջ ընդգրկվեց մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում։ Եվրոպայում, Մարսելը կրկին զբաղեցրեց 3-րդ տեղը Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում և տեղափոխվեց ՈՒԵՖԱ Գավաթ, որտեղ հասավ քառորդ եզրափակիչ՝ պարտվելով Շախտյորին[24][25]։
2009-10 մրցաշրջանում Շեյրուն անցկացրեց 45 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Մարսելը հաղթեց Լիգա 1-ը և Ֆրանսիայի լիգայի գավաթը՝ եզրափակչում պարտության մատնելով Բորդոյին[26]։ Շեյրուն 3-րդ տարին անընդմեջ ընդգրկվեց մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում։ Շեյրուն Մարսելի հետ հաղթեց լիգայի գավաթը նաև 2011[27] և 2012[28] թվականներին։
Շեյրուն Մարսելի կազմում անցկացրած 7 մրցաշրջաններում մասնակցեց 305 խաղի՝ դառնալով 28 գոլի և 32 գոլային փոխանցման հեղինակ։
Տորոնտո
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի հունվարի 29-ին Շեյրուն տեղափոխվեց ՄԼՍ-ում հանդես եկող Տորոնտո[29]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց մարտի 8-ին՝ Վանկուվեր Ուայթքեփսի դեմ խաղում[30]։ 2016 թվականի նոյեմբերի 30-ին Շեյրուն դարձավ հաղթական գոլի հեղինակը Մոնրեալ Իմպակտի դեմ խաղում՝ օգնելով Տորոնտոյին դուրս գալ ՄԼՍ Գավաթի եզրափակիչ, որտեղ Տորոնտոն պարտվեց Սիեթլ Սաունդերսին հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում։
2017 թվականի դեկտեմբերի 9-ին Շեյրուն փոխարինեց Մարկո Դելգադոյին 2017 թվականի ՄԼՍ Գավաթի եզրափակչում՝ Սիեթլ Սաունդերսի դեմ խաղում։ Տորոնտոն հաղթեց 2-0 հաշվով՝ այդ մրցաշրջանում ձևակերպելով տրեբլ՝ հաղթելով Կանադայի առաջնությունը, ՄԼՍ-ը և ՄԼՍ-ի գավաթը։
2017 թվականի դեկտեմբերի 21-ին Շեյրուն հայտարարեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին[31][32]։ Նա հայտարարեց, որ կմնա Տորոնտոյում և կաշխատի որպես Տորոնտոյի ակադեմիայի մարզիչ[33][34]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Մայրցամաքային | Ընդհանուր | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Լիլ | 1999–2000 | 11 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 13 | 0 |
2000–01 | 8 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 8 | 0 | |
2001–02 | 23 | 0 | 3 | 0 | 4 | 0 | 30 | 0 | |
2002–03 | 31 | 1 | 7 | 1 | 0 | 0 | 38 | 2 | |
2003–04 | 27 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 28 | 1 | |
Ընդհանուր | 100 | 2 | 13 | 1 | 4 | 0 | 117 | 3 | |
Օսեր | 2004–05 | 29 | 1 | 7 | 0 | 8 | 1 | 44 | 2 |
2005–06 | 35 | 2 | 7 | 0 | 1 | 0 | 43 | 2 | |
2006–07 | 34 | 3 | 3 | 0 | 7 | 1 | 44 | 4 | |
Ընդհանուր | 98 | 6 | 17 | 0 | 16 | 2 | 131 | 8 | |
Մարսել | 2007–08 | 35 | 2 | 4 | 0 | 8 | 1 | 47 | 3 |
2008–09 | 34 | 3 | 2 | 0 | 14 | 2 | 50 | 5 | |
2009–10 | 32 | 5 | 4 | 2 | 9 | 1 | 45 | 8 | |
2010–11 | 34 | 3 | 5 | 0 | 7 | 0 | 46 | 3 | |
2011–12 | 33 | 4 | 7 | 1 | 9 | 0 | 49 | 5 | |
2012–13 | 25 | 2 | 3 | 0 | 7 | 0 | 35 | 2 | |
2013–14 | 26 | 2 | 3 | 0 | 4 | 0 | 33 | 2 | |
Ընդհանուր | 219 | 21 | 28 | 3 | 58 | 4 | 305 | 28 | |
Տորոնտո | 2015 | 28 | 1 | 2 | 1 | 1 | 0 | 31 | 2 |
2016 | 14 | 0 | 4 | 0 | 3 | 1 | 21 | 1 | |
2017 | 13 | 1 | 2 | 1 | 1 | 0 | 16 | 2 | |
Ընդհանուր | 55 | 2 | 8 | 2 | 5 | 1 | 68 | 5 | |
Կարիերայի ընդհանուր | 472 | 31 | 66 | 6 | 83 | 7 | 621 | 44 |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լիլ
- Լիգա 2․ 1999–2000
- Օսեր
- Ֆրանսիայի գավաթ․ 2005
- Մարսել
- Լիգա 1․ 2009–10
- Ֆրանսիայի լիգայի գավաթ․ 2010, 2011, 2012
- Տորոնտո
- ՄԼՍ Գավաթ․ 2017
- ՄԼՍ․ 2017
- ՄԼՍ Փլեյ-օֆֆ․ 2016, 2017
- Կանադայի առաջնություն․ 2016, 2017
- Տրիլիումի գավաթ․ 2016, 2017
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրանսիա Մ19
- ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնություն․ 2000
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լիգա 1-ի խորհրդանշական հավաքական․ 2007–08, 2008–09, 2009–10
- Ջորջ Գրոսի մրցանակ․ 2016
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ «France - B. Cheyrou - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «FC Toulouse - LOSC Lille, Sep 3, 1999 - Ligue 2 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «LOSC Lille - Olympique Marseille, Oct 5, 2002 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ UEFA.com. «Auxerre - CSKA Moscow». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ UEFA.com. «CSKA Moscow - Auxerre». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ uefa.com. «UEFA Europa League 2004/05 - History - Auxerre-Ajax – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ s.r.o., LiveSport. «Auxerre - Sedan (Soccer, Coupe de France 2004/2005)». www.sportstats.com (չեխերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Auxerre sign Dane Kahlenberg». The World Game (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Benoît Cheyrou signe à l'OM sur Transfert Mercato». foot.transfert-mercato.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Definitive agreement reach with Monaco to bring Gaël Givet to OM». OM.net (բրիտանական անգլերեն). 2007 թ․ հունիսի 21. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Strasbourg vs. Marseille - Football Match Report - August 4, 2007 - ESPN». ESPN.com. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «FC Girondins Bordeaux - Olympique Marseille, Dec 16, 2007 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «RC Lens - Olympique Marseille, Mar 16, 2008 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ uefa.com (2008 թ․ մարտի 6). «UEFA Europa League 2007/08 - History - Marseille-Zenit – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ uefa.com (2008 թ․ մարտի 13). «UEFA Europa League 2007/08 - History - Zenit-Marseille – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ uefa.com (2008 թ․ փետրվարի 13). «UEFA Europa League 2007/08 - History - Marseille-Spartak Moskva – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Marseille 3-1 Saint Etienne en 2008/2009 - Fiche du match (Championnat - 12ème journée) - OhaiMe-Passion.com». www.ohaime-passion.com (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Grenoble 0-3 Marseille en 2008/2009 - Fiche du match (Championnat - 13ème journée) - OhaiMe-Passion.com». www.ohaime-passion.com (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Lille vs. Marseille - Football Match Report - April 26, 2009 - ESPN». ESPN.com. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Marseille 4-0 Rennes en 2008/2009 - Fiche du match (Championnat - 38ème journée) - OhaiMe-Passion.com». www.ohaime-passion.com (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ uefa.com (2009 թ․ ապրիլի 9). «UEFA Europa League 2008/09 - History - Shakhtar Donetsk-Marseille – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ uefa.com (2009 թ․ ապրիլի 16). «UEFA Europa League 2008/09 - History - Marseille-Shakhtar Donetsk – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Marseille 3-1 Bordeaux en 2009/2010 - Fiche du match (Coupe de la Ligue - Finale) - OhaiMe-Passion.com». www.ohaime-passion.com (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Marseille 1-0 Montpellier en 2010/2011 - Fiche du match (Coupe de la Ligue - Finale) - OhaiMe-Passion.com». www.ohaime-passion.com (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «LFP.fr - Ligue de Football Professionnel - Coupe de la Ligue - Saison 2011/2012 - Finale - Olympique Lyonnais / Olympique de Marseille». www.lfp.fr (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Toronto FC sign Benoit Cheyrou».
- ↑ «Vancouver Whitecaps - Toronto FC, Mar 8, 2015 - Major League Soccer - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ Davidson, Neil (2017 թ․ դեկտեմբերի 21). «Toronto FC midfielder Benoit Cheyrou retires after 19 seasons; will coach with TFC Academy». The Toronto Star (կանադական անգլերեն). ISSN 0319-0781. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Toronto FC's Benoit Cheyrou retires after 19 seasons | CBC Sports». CBC (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Benoit Cheyrou retires, joins Toronto FC academy coaching staff».
- ↑ «Benoît Cheyrou Announces Retirement».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շեյրուն transfermarkt-ում
- Շեյրուն WhoScored.com կայքում
- Շեյրուն Լիգա 1-ի պաշտոնական կայքում
- Շեյրուն ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Շեյրուն ՄԼՍ-ի պաշտոնական կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենուա Շեյրու» հոդվածին։ |
|