iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.
iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.



Link to original content: https://hy.wikipedia.org/wiki/Բելուջերեն
Բելուջերեն - Վիքիպեդիա Jump to content

Բելուջերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բելուջերեն
بلۏچی (բալոչի)
Տեսակբնական լեզու, կենդանի լեզու և մակրոլեզու
Ենթադասհյուսիսարևմտյան իրանական լեզուներ
Երկրներ
Խոսողների քանակմոտ 9 միլիոն[1]
ԴասակարգումՀնդեվրոպական ընտանիք
Իրանական խումբ
հյուսիս-արևմտյան իրանական ենթախումբ
Գրերի համակարգբելուջերեն այբուբեն հիմնված պարսկա-արաբական այբուբենի վրա
IETFbal
ԳՕՍՏ 7.75–97беу 095
ISO 639-2bal
ISO 639-3bal — բելուջերեն (ընդհանուր)
bgp — արևելյան
bgn — արևմտյան
bcc — հարավային
ktl — կորոշի
 Balochi language Վիքիպահեստում

Բելուջերեն (بلۏچی` բալոչի), հնդեվրոպական լեզվաընտանիքի իրանական խմբի լեզու, որով խոսում են բելուջները։ Պատկանում է հյուսիս-արևմտյան իրանական լեզուների ենթախմբին` ընդհանրություններ ունենալով պարթևերենի, քրդերենի, թաթերենի հետ[2]։ Խոսվում է հարավ-արևմտյան Պակիստանում, հարավ-արևելյան Իրանում, հարավային Աֆղանստանում, Օմանում[2]։ Բելուջերեն խոսողների փոքր խմբեր կան նաև Թուրքմենստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում և այլուր։ Խոսողների ընդհանուր թիվը գնահատվում է մոտ 9 միլիոն մարդ[1]։

Բելուջերենը Պակիստանում խոսվում է հիմնականում հարավ-արևմտյան Բելուջիստան նահանգում, նաև` հարակից Սինդհ և Փենջաբ նահանգներում։ Ըստ 2017 թվականի մարդահամարի տվյալների` բելուջերենը մայրենի լեզու էր համարում Պակիստանի բնակչության 3.02%-ը (մոտ 6.44 միլիոն մարդ)[3]։

Բելուջերեն խոսողների մասն ընդհանուր բնակչության մեջ ըստ Պակիստանի օկրուգների

Իրանում բելուջերենը խոսվում է գլխավորապես հարավ-արևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում։ Բելուջերեն խոսողների քանակի վերաբերյալ պաշտոնական տվյալները բացակայում են, ոչ պաշտոնական աղբյուրների գնահատականներով բելուջերեն է խոսում Իրանի բնակչության մոտ 2%-ը (1.5-2 միլիոն մարդ)[4]։

Աֆղանստանում բելուջերենը տարածված է երկրի հարավային շրջաններում. ըստ ոչ պաշտոնական գնահատականների այդ լեզվով է խոսում բնակչության մոտ 1%-ը[5]։

Ունի հիմնական չորս բարբառախմբեր` հարավային, արևելյան, արևմտյան և կորոշի[6]։ Վերջինս խոսվում է Իրանի Ֆարս նահանգում փոքր քանակությամբ մարդկանց կողմից և էականորեն տարբերվում է մյուս բարբառներից[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Balochi language on Britannica online (անգլ.)». Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 1-ին.
  2. 2,0 2,1 - BALUCHISTAN iii. Baluchi Language and Literature, Encyclopædia Iranica (անգլ.)
  3. «2017 թ. Պակիստանի մարդահամարի վերջնական արդյունքները». Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
  4. «Իրանի բնակչությունը (անգլ.)».
  5. «CIA The World Factbook, Afghanistan (անգլ.)». 2023 թ․ հոկտեմբերի 1.
  6. «Glottolog 4.3 - Balochic». glottolog.org. Վերցված է 2021 թ․ մայիսի 13-ին.
  7. Borjian, H. “The Blochi Dialect of the Korosh,” Acta Orientalia Academiae Scientiarum Hung. Volume 67 (4), 453–465 (2014) DOI: 10.1556/AOrient.67.2014.4.4. [1].
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 378
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելուջերեն» հոդվածին։