Բաշկիրերեն, թյուրքական լեզուների խումբ, որը կիպչակ լեզուների մաս է կազմում։ Այն ռուսերենի հետ կազմում է Բաշկորտոստանի պաշտոնական լեզուն և Ռուսաստանում ունի մոտավորապես 1.2 միլիոն խոսող։ Բաշկիրերենն ունի երեք բարբառ՝ արևելյան, հարավային և հյուսիսարևմտյան։
Բաշկիրները նախկինում օգտագործել են չագատային, որպես գրավոր լեզու։ Ուշ 19֊րդ դարում այն փոխարինվեց թյուրքերենի տարբեր տարածքային խոսվածքներով, թուրքական գրական լեզվում, որը գործածվում էր մինչև 1923 թվականը։ Ե՛վ Չագատային, և՛ թյուրքերենը գրվում էին արաբական տառատեսակներով։
1923 թվականին արաբական տառատեսակների հիման վրա, հատկապես բաշկիրերենի համար, ստեղծվեց գրային համակարգ։ Միևնույն ժամանակ բաշկիր գրական լեզուն ստեղծվեց՝ վերացնելով հին թյուրքական ազդեցությունները։ Սկզբում այն օգտագործում էր ձևափոխված արաբական այբուբեն։ 1930 թվականին այն փոխարինվեց լատիներենի վրա հիմնված այբուբենով, որը Կիրիլիցա այբուբենով՝ 1938 թվականին։
Հին թյուրքական այբուբեն, որն օգտագործվել է բաշկիրների կողմից նախաիսլամական ժամանակաշրջանում։
Բաշկիրյան այբուբենի օրինակ՝ հիմնված արաբական տառատեսակների վրա
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 296)։