Բաբեթ Պետեր (գերմ.՝ Babett Peter, մայիսի 12, 1988(1988-05-12)[1][2], Oschatz, Լայպցիգ, Արևելյան Գերմանիա), գերմանացի ֆուտբոլիստ, որը հանդես է գալիս պաշտպանի դիրքում։ Աշխարհի չեմպիոն (2007), Եվրոպայի չեմպիոն (2009), ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (2008)[3]։
Պետերը սկսել է ֆուտբոլ խաղալ տարրական դպրոցում։ 9 տարեկանում արդեն հանդես է եկել «Օշաց» երիտասարդական թիմում։ Ավելի ուշ տեղափոխվել է «Լոկոմոտիվ» (Լայպցիգ)։ 2005/06 մրցաշրջանի ընթացքում տեղափոխվել է «Տուրբինե» ֆուտբոլային ակումբ, որի կազմում հանդես է եկել մինչև 2012 թվականը։ 2012-2014 թվականներին խաղացել է «Ֆրանկֆուրտ» ակումբի կազմում։ 2014 թվականին տեղափոխվել է «Վոլֆսբուրգ»։ Իր ակումբային կարիերայի ընթացքում ձեռք է բերել ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի հաղթողի, Գերմանիայի հնգակի չեմպիոնի, Գերմանիայի կրկնակի գավաթակրի տիտղոսներ[4]։
2003 թվականից ելույթ է ունեցել Գերմանիայի պատանեկան և երիտասարդական հավաքականներում։ 2006 թվականի մարտի 9-ին իր նորամուտն է նշել հիմնական ազգային հավաքականում՝ Ֆինլանդիայի դեմ խաղում։ Նա իր առաջին գոլը խփել է 2010 թվականի մարտի 1-ին Չինաստանի հավաքականի դեմ խաղում[5]
Ներկայումս հարաբերությունների մեջ է ամերիկացի ֆուտբոլիստ Էլլա Մասարի հետ[6]։ 2020 թվականին սեպտեմբերին Մասարը տղա է լույս աշխարհ բերել[7]։ Բաբեթ Պետերը Մասարի հետ ամուսնացել է 2022 թվականի հուլիսի 22-ին[8]։