Արտափրենես (Արտափրենեսի որդի)
Արտաքին տեսք
Արտափրենես | |
---|---|
հուն․՝ Ἀρταφέρνης | |
Արտափրենեսը Մարաթոնի դաշտում հույների դեմ կռվելիս, մ․թ․ա․ 490 թվական | |
Մ․թ․ա․ VI-V դարեր | |
Ծննդավայր | Լիդիա |
Քաղաքացիություն | Աքեմենյան պետություն |
Կոչում | զորավար և սատրապ |
Մարտեր/ պատերազմներ | Պարսիկների առաջին ներխուժումը Հունաստան (Երետրիայի պաշարում, Մարաթոնի ճակատամարտ) Պարսիկների՝ դեպի Հունաստան երկրորդ ներխուժման ժամանակ առաջնորդել է լիդիացիներին և մյուսիացիներին |
Արտափրենես II (հուն․՝ Ἀρταφέρνης), Արտափրենեսի որդին, Դարեհ I Մեծի եղբորորդին և Աքեմենյան տերության հրամանատարներից մեկը։ Նա եղել է Լիդիայի սատրապը մ․թ․ա․ 492-մոտ 480 թվականներին։
Նա Դատիսի հետ միասին նշանակվել է Դարեհի կողմից կազմակեպված առաջին ներխուժմանը դեպի Հունաստան, որի նպատակն էր Աթենքի ու Երետրիայի պատժումը, քանի որ նրանք մասնակցություն էին ցուցաբերել Հոնիական ապստամբությանը։ Արտափրենեսը և Դատիսը պաշարում և ավերում են Երետրիան, սակայն մ․թ․ա․ 490 թվականին Մարաթոնի ճակատամարտում պարտություն են կրում աթենացիներից[1][2]։
Տասը տարի անց Արտափրենեսը հիշատակվում է որպես լիդիացիների և մյուսիացիների առաջնորդ պարսիկների՝ դեպի Հունաստան կազմակերպած երկրորդ արշավանքի ժամանակ[3]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արտափրենես
- Դատիս
- Հույն-պարսկական պատերազմներ
- Պարսիկների առաջին ներխուժումը Հունաստան
- Մարաթոնի ճակատամարտ
- Դարեհ I Մեծ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Persian Fire. Թոմ Հոլանդ 978-0-349-11717-1
- ↑ Հերոդոտոս, Պատմություն VI 94; VI 119; VII 8, 2; VII 10, 2; Pausanias I 32, 7
- ↑ Հերոդոտոս, Պատմություն VII 74; Aeschylus The Persians 21