iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.
iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.



Link to original content: https://hy.wikipedia.org/wiki/Արսենաջրածին
Արսենաջրածին - Վիքիպեդիա Jump to content

Արսենաջրածին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արսենաջրածին
Изображение химической структуры
Քիմիական բանաձևAsH₃
Ֆիզիկական հատկություններ
Ագրեգատային վիճականգույն գազ
Մոլային զանգված1,3E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Խտություն4,93 գ/սմ³ գ/սմ³
Իոնիզացման էներգիա9,89 ± 0,01 Էլեկտրոն-վոլտ[2][3] կՋ/մոլ
Հալման ջերմաստիճան−179 ± 1 ℉[2] և −116 °C[3] °C
Եռման ջերմաստիճան−81 ± 0 ℉[2] և −62,5 °C[3] °C
Գոլորշու ճնշում14,9 ± 0,1 մթնոլորտ[2]
Քիմիական հատկություններ
Դիպոլ մոմենտ6,7E−31 Կլ·մ[3]
Դասակարգում
CAS համար7784-42-1
PubChem23969
EINECS համար232-066-3
SMILES[AsH3]
ЕС232-066-3
RTECSCG6475000
ChEBI22408
Թունավորություն
IDLH9,57 ± 0,01 mg/m³[2]
R-արժեքներR20/22
S-արժեքներR20/22
H-արժեքներH301, H332
P-արժեքներP261, P301+P310, P321, P304+P340, P405, P501
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Արսենաջրածին, արսին, AsH3, արսենի և ջրածնի միացությունը։ Անգույն, անհոտ, օդից ծանր (2,7 անգամ) գազ է, հալման ջերմաստիճանը՝ –113,5 °C, եռմանը՝ –62,4 °C։ Ուղեկցող խառնուրդների պատճառով սովորաբար ունի սխտորի հոտ։ Վատ է լուծվում ջրում։ Տաքացնելիս քայքայվում է (500 °C–ում լրիվ), անջատվող արսենը նստում է որպես հայելի։ Արսենաջրածինը լավ վերականգնիչ է, այրվում է օդում կապույտ բոցով։ Արսենաջրածինի մոլեկուլում ջրածնի ատոմները օրգանական ռադիկալներով տեղակալելիս ստացվում են արսեն օրգանական միացություններ։ Արսենաջրածինը կարելի է ստանալ արսենի միացությունների լուծույթը աղաթթվում ցինկով վերականգնելիս։ Արսենը ջրածնի հետ առաջացնում է նաև այլ միացություններ, որոնցից As2H4-ը անկայուն գազ է, իսկ (As2H)x-ը և AsH-ը ամորֆ փոշիներ են։ Արսենի մյուս միացությունների նման արսենաջրածինը ևս չափազանց թունավոր է։ Օրգանիզմ է ներթափանցում շնչառական ուղիներով, ապա անցնում արյան մեջ՝ առաջացնելով հեմոլիզ։ Վնասում է նյադային համակարգը և արտաթորող օրգանները։ Արսենաջրածինով թունավորումը հնարավոր է, երբ արսեն պարունակող մետաղները (Zn, Fe) մշակում են թթուներով։

Կենսաբանական հատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արսինը համարվում է ամենաուժեղ թույներից մեկը ոչ օրգանական թույների մեջ։ Մկնդեղի հետ միասին առավել թունավոր է դառնում։ Այն նույնիսկ ավելի թունավոր է որոշ օրգանական թույներից։ Իր ուժգնությամբ հավասար է ծարիրաջրածնին։ Արյան քայքայում է առաջացնում։ Օրգանիզմի վրա երկարատև և հաճախ ազդեցության ժամանակ կարող է չարորակ գոյացություններ առաջացնել։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 113
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արսենաջրածին» հոդվածին։