iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.
iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.



Link to original content: https://hy.wikipedia.org/wiki/Ավետիք_Իսահակյան
Ավետիք Իսահակյան - Վիքիպեդիա Jump to content

Ավետիք Իսահակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավետիք Իսահակյան
Ծնվել էհոկտեմբերի 18 (30), 1875[1][2]
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2][3]
Վախճանվել էհոկտեմբերի 17, 1957(1957-10-17)[4][5][1][…] (81 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[5][1][2][…]
ԳերեզմանԿոմիտասի անվան զբոսայգու պանթեոն[2]
Մասնագիտությունբանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ և գրող
Լեզուհայերեն
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԳևորգյան հոգևոր ճեմարան (1892)[1], Լայպցիգի համալսարան (1895)[1] և Ցյուրիխի համալսարան
Ժանրերբանաստեղծություն և քնարապատմողական
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն և ՀՀ ԳԱԱ[1]
ԿուսակցությունՀՅԴ
ԱշխատավայրՎերածնունդ
Պարգևներ
Լենինի շքանշան Լենինի շքանշան «Կովկասի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
և Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակ
ԶավակներՎիգեն Ավետիքի Իսահակյան[3]
ԱզգականներԱվետիք Իսահակյան
Изображение автографа
Ավետիք Իսահակյան Վիքիքաղվածքում
Ավետիք Իսահակյան Վիքիդարանում
 Avetik Isahakyan Վիքիպահեստում
Իսահակյանի արձանը Աբովյան փողոցում

Ավետիք Սահակի Իսահակյան (հոկտեմբերի 18 (30), 1875[1][2], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2][3] - հոկտեմբերի 17, 1957(1957-10-17)[4][5][1][…], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[5][1][2][…]), հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գրական-հասարակական գործիչ, հրապարակախոս։ Հայաստանի ԳԱ ակադեմիկոս (1943)[6]։ ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1946): ԽՍՀՄ գրողների միության անդամ 1935 թվականից։

Կենսագրություն և գրական ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թվականի հոկտեմբերի 30-ին, Ալեքսանդրապոլում, մանկությունն ու պատանեկությունն անցել է Ղազարապատ գյուղում, որն այժմ կրում է բանաստեղծի ազգանունը՝ Իսահակյան։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893 թվականին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր։

Քաղաքական գործունեությանը զուգընթաց վաղ երիտասարդ տարիներից զբաղվել է նաև գրականությամբ։ 1895 թվականին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՅԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, 1896 թվականին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում։

Բանտից դուրս գալուց հետո տպագրել է «Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը։ 1897 թվականին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկնդրել գրականության և փիլիսոփայության պատմություն։ 1902 թվականին վերադարձել է հայրենիք, ապա հաստատվել Թիֆլիսում։ 1899-1906 թվականներին ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը, որը դարձավ հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ։ 1908 թվականի դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո ինչպես և Հովհաննես Թումանյանը, խոշոր գրավով ազատվել է կալանքից։ Կովկասում մնալը այլևս անհնար էր, և 1911 թվականին Իսահակյանը տարագրվել է արտասահմանում։

Իսահակյանը մեկնում է Բեռլին և գերմանական մի շարք մտավորականների հետ մասնակցում է Գերմանա-հայկական ընկերության ստեղծմանը՝ միաժամանակ խմբագրելով ընկերության «Մեսրոբ» պարբերական հանդեսը։

Պատերազմից և Մեծ եղեռնից հետո Իսահակյանը արտացոլել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրն ու նրա հերոսական ազատամարտը։ Բանաստեղծը ձեռամուխ է եղել հայերի ցեղասպանության մեղադրականի՝ «Սպիտակ գրքի» ստեղծմանը, որի մի զգալի հատվածը տեղ է գտել 1915-1922 թթ. «Հիշատակարան» գրառումներով։ Այդ ժամանակահատվածում Իսահակյանը հիմնականում հանդես է եկել հրապարակախոսական հոդվածներով, որոնց բովանդականությունը Հայկական հարցն էր, Հայաստանի վերամիավորման խնդիրը, հայկական պետականության վերականգնումը։ Եղեռնի ծանր պատկերներով են հագեցած նրա «Ձյունն է եկել ծածկել հիմա...», «Հայաստանին», «Ահա նորեն գարուն եկավ» բանաստեղծությունները։

1975 թվականի նամականիշ Ավետիք Իսահակյանի պատկերով

XIX դարի վերջի և XX դարի սկզբի հայ քաղաքական կյանքի, Հայկական հարցի յուրահատուկ համայնապատկերը պիտի դառնար Իսահակյանի «Ուստա Կարոն» մեծածավալ վեպը, որը մշտապես ուղեկցեց գրողին ստեղծագործական կյանքում և ավաղ մնաց անավարտ։ «Ուստա Կարոն» կավարտվի այն օրը, երբ կլուծվի հայկական հարցը»,-ասել է Վարպետը։ Իսահակյանը այդպես էլ չկարողացավ համակերպվել Հայաստանի մասնատման գաղափարին. «...մեռնեի Սևանը ցամաքած չտեսնեի, ապրեի Արարատը մերը տեսնեի...», - սրտի խոր կսկիծով ու ցավով կրկնում էր նա և հավատում, որ կգա ժամանակը, երբ հայ ժողովուրդը դարձյալ իր հացը կվաստակի հարազատ եզերքում։

1919-1921 թվականներին, Իսահակյանը գործուն մասնակցություն է ունեցել Դաշնակցության Նեմեսիս գործողության նախապատրաստման և կազմակերպման աշխատանքներին։ Իսահակյանի տանը բազմիցս է խոսվել Սողոմոն Թեհլիրյանի մասին։ Նույնիսկ որոշ կարծիքների համաձայն, Թալեաթի սպանությունը նախապես հանձնարարված է եղել Իսահակյանին։ Այդ ժամանակահտվածում, Իսահակյանը Բեռլինում բազմիցս հանդիպել է Սողոմոն Թեհլիրյանին և միասին զննել են Թալեաթի լուսանկարները։ Այս զննումները նպատակ են ունեցել հայտնաբերելու Թալեաթին, ով 1921 թվականի սկզբներին հաստատվել էր Բեռլին՝ Ալի Սալի Բեյ վաճառականի կեղծանվան տակ։ Թեհլերյանի հետ, Թալեաթ փաշային մի քանի օր հետևել է նաև Իսահակյանը։ 1921 թվականի մարտի 15-ին, Հարդենբուրգ փողոցի մյուս կողմում կանգնած էր Իսահակյանը, որը պատրաստ սպասում էր, որ եթե հանկարծ Թեհլերյանը չկարողանա սպանել, նա էր սպանելու Թալեաթին։ Իսահակյանը նաև մեծ դեր ունեցավ Թեհլերյանի արդարացման գործում։ Հետևաբար Ավետիք Իսահակյանը Թալեաթի սպանության կազմակերպիչներից էր և գտնվում էր իրադարձությունների կիզակետում[7]։

Այս տեղեկությունները հաստատվեցին հետագայում, նրա ուղարկած և նրան հասցեագրված բազմաթիվ նամակների ու գրառումների միջոցով։ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահպանվել է Իսահակյանին հասցեգրված Արտաշես ստորագրությամբ երեք նամակ, որոնցից մեկում գրված է. «Սիրելի Ավո, այս րոպեին մի թուղթ գրեցի քո հասցեին, որով խնդրում եմ Մուշեղի, Հակոբի և իմ անունով, որ դու Բեռլինում եղած ատենդ աշխատես մեզ համար, որ մեզի թողնին Գերմանիայի, Ուկրաինայի վրայով Կովկաս գնալ։ Այստեղից երևի Աշոտն էլ մեզ կընկերանա։ Խնդրում ենք, ուրեմն, այս ուղղությամբ ավելին անել…»։ Նամակի հեղինակը խոտորջուրցի վրիժառու Արտաշես Գևորգյանն է, որը 1922 թվականի ամռանը Ստեփան Ծաղիկյանի և Պետրոս Տեր-Պողոսյանի հետ Թիֆլիսում սպանեց Խոտորջուրի ջարդերի անմիջական կազմակերպիչ Ջեմալ փաշային։

Ավետիք Իսահակյանի գերեզմանը Կոմիտասի անվան պանթեոնում, Երևան

1926 թվականին Իսահակյանը այցելեց Խորհրդային Հայաստան։ Այստեղ նա հրատարակեց նոր բանաստեղծությունների հավաքածու և մի շարք պատմվածքներ (օրինակ՝ «Համբերության չիբուխը» 1928)։ Վերադարձավ արտասահման 1930 թվականին և ապրեց այնտեղ մինչ 1936 թվականը՝ հանդես գալով որպես Խորհրդային Միության կողմնակից։ 1936 թվականին բանաստեղծը վերջնականապես վերադարձավ հայրենիք[8]։

Ստացել է ԽՍՀՄ Պետական Մրցանակ (1946), 1946-1957 թվականներին Հայաստանի գրողների միության նախագահն էր։ Մահացել է 1957 թվականի հոկտեմբերի 17-ին։ Թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։ 1963 թվականի հոկտեմբերի 31-ին Երևանում բացվել է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան։

Ավետիք Իսահակյանի հուշաքանդակը Երևանի Փարպեցու 12 հասցեում, որտեղ գրողն ապրել է 1936-1946 թվականներին

Ավետիք Իսահակյանի հեքիաթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավետիք Իսահակյանը ստեղծագործել է արձակի գրեթե բոլոր ժանրերով. բանաստեղծի ստեղծագործական տեսադաշտում է գտնվել նաև հեքիաթը։ Հաշվի առնելով ժանրի ձևակաղապարային, ոճական առանձնահատկությունները` Իսահակյանը հեքիաթը դիտարկում է որպես հայկական արձակը զարգացնելու նմուշ-նախատիպ.

Ես գրելու եմ իմ ժողովրդի կյանքը ներկայացնող վեպերը, պատկերները մեր հեքիաթների ոճով, ոգով, ձևով. ա՛յդ է հայկական պրոզաձևը, դրանից պիտի զարգացնել մեր ռոմանը։ Գրել, գրել միայն ազգային ոգով, գրել հայկական, հայավար, հայնակ գրել…»[9]: Նման նկատառումների իրագործումը, Իսահակյանի կարծիքով, պետք է ուղեկցվեր հեքիաթների խորազննությամբ` «Ուսումնասիրել մեր հեքիաթներն ու երգերը»[9]։ 

Դեռևս մանկության օրերին Իսահակյանի «երևակայությունը թևավորվեց դարերի խորքից եկող բանաստեղծական ֆոլկլորով»[10], ժողովրդական հեքիաթով։ Նրա ստեղծագործական կապը հայ բանարվեստի, աշուղական և գուսանական պոեզիայի հետ ունի խորը արմատներ, որոնք երկարում են մինչև գրողի մանկությունը։ Ըստ Պողոս Մակինցյանի վկայությունների․

Նա մանկութ թափառել է Ալագյազի փեշերը, Արփաչայի ափերը, հայրական ջաղացքի շուրջը և ջաղացպան ուստա Գրիգորի գեղաբույր երգ ու հեքիաթին ականջ դրել։ Նա մանկութ սիրել է թափառական աշուղներին և դյութվել ժողովրդի հյուսած անպաճույճ խաղերից»[11]։

Դա են փաստում Իսահակյանի հուշերը.

Հայրս ուներ մի աշուղ բարեկամ, մեր դրացի գյուղից, աշուղ Գալուստ անունով։ Լավ սազ էր նվագում, անուշ, թավ ձայն ուներ՝ սրտից խոսող, շա՜տ հեքիաթներ գիտեր։ Պարսկական, թրքական, հայկական անթիվ հեքիաթներ։ Իր սիրո վեպն ուներ`արևելքի հեքիաթների տարրերով և գույներով հյուսած:Ամեն շաբաթ,կեսօրից հետո,սազը պատյանի մեջ վզից կախ, գալիս էր նա մեր տունը, մնում էր ամբողջ կիրակի օրը մինչև երկուշաբթի։ Եվ երկուշաբթի առավոտ մեկնում էր սազը վզից կախ, առատ վարձատրված։ Ինչքա՜ն, ինչքա՜ն էի սիրում աշուղ-ամուն։ Երբ գալիս էր, տոն էր սկսվում ինձ համար… Նրա սազն ու հեքիաթը այլափոխում էին իմ աչքում իրական շրջապատը»[12][13]։

Ավետիք Իսահակյանը հեքիաթի ժանրում սկսել է աշխատել 1900-ական թվականների սկզբից «Աշխարհի գեղեցկուհին», 1900-ական թվականներ, «Ամենապիտանի բանը», 1904, «Արևի մոտ», 1905, «Հողն է մարդու աչքը կշտացնում», 1906, «Հեքիաթ», 1910 (վերամշակվել է 1924 թվական), «Աղա Նազար», 1911, «Մաղասաբերդի տիրուհին», գրվել է 1920-ական թվականների առաջին կեսին, «Գասպարը», գրության ժամանակը հայտնի չէ. առաջին անգամ տպագրվել է 1938 թվականին, «Արդար մարդը», 1940, «Նուկիմ քաղաքի խելոքները», 1940՝ ստեղծելով հիմնականում իրապատում հեքիաթներ և հրաշապատում հեքիաթների տարրերով գործեր։ 

Իսահակյանի հեքիաթներն առանձնանում են մարդկային բնավորությունների հակադրությամբ, սոցիալական պախարակելի կողմերի լուսաբանմամբ, ինչպես նաև հասարակության և անհատի համար կարևորագույն այնպիսի արժեքների փառաբանությամբ, ինչպիսիք են՝ խոսքի և իրավունքի ազատությունը, իրավահավասարությունը, քաղաքացիական գիտակցությունը,հասարակության յուրաքանչյուր անհատի կրթություն ստանալու իրավունքն ու պաշտպանվածությունը։ Բանաստեղծն իր հեքիաթներում կարևորագույն արժեք է հռչակում «գիտության լույսը» («Ամենապիտանի բանը») անկեղծ հիանում անհաշվենկատ սիրո հավերժությամբ («Հեքիաթ») և ուրախանում անօգնական որբուկի երջանկությամբ («Արևի մոտ»)։

Ավետիք Իսահակյանը համաշխարհային էպոսների մասին

Ավետիք Իսահակյանը իր գրական գործունեության ամբողջ ընթացքում  արժևորել և կարևորել է  համաշխարհային էպոսների դերն ու նշանակությունը։ Էպոսների հանդեպ ցուցաբերած նրա հետաքրքրությունների շրջանում են հայտնվել գերմանա-սկանդինավյան աշխարհի գրական հուշակոթողներ «Ավագ Էդդան» և «Նիբելունգների երգը»։

Իսահակյանի կողմից չի անտեսվել նաև կարելա - ֆիննական ազգային էպոսը՝ «Կալևալան»։ 1949 թվականին՝ «Կալևալայի» հարյուրամյակին նվիրված իր խոսքում, Վարպետը ասում է.

«Կարելո-ֆիննական ազգային էպոսը, Կալևալան, արդեն անվիճելիորեն դասվում է համաշխարհային էպոսների շարքին — Հոմերոսի, «Էդդայի», «Նիբելունգների երգի»[14]։

Հուշարձաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Գյումրի, Վարպետաց փ․ 91 - այս տանն է ծնվել ու իր մանկությունն ու երիտասարդությունը անցկացրել Իսահակյանը,
  • Օդեսա, Բունինի փ․ 24 - 1898-99 թթ․ այստեղ է ապրել Օդեսա արտաքսված Իսահակյանը։ Տան պատին փակցված է հուշատախտակ[16],
  • Ժնև, Ռուզեռա (Ruseraie) փող․, 54 - այստեղ է բնակվել 1913 թ․[17],
  • Բեռլին, Նասաու փող․, 32 - այստեղ է բնակվել 1914-1915 թթ․[18],
  • Ժնև, Պրևո Մարտին (Prévost-Martin) փող․, 53 - այստեղ է բնակվել 1916-1921 թթ․,
  • Վենետիկ, Դորսոդուրո 2266 - 1921 թվականից վեց տարի բնակվել է այստեղ, այստեղ է հյուրընկալել Եղիշե Չարենցին, Մարտիրոս Սարյանին,
  • Փարիզ, Անրի Բարբյուսի (նախկին Դենֆեր-Ռոշրո) փող․, 17 - այստեղ է բնակվել 1930-1936 թթ․,
  • Երևան, Գրանդ Հոթել Երևան - այստեղ է բնակվել 1936 թ․ դեկտեմբերից 1937 թ․ ապրիլը,
  • Երևան, Փարպեցու 12 - բնակվել է 1937-1946 թթ․, տեղադրված է հուշատախտակ,
  • Երևան, Զարոբյան 20 - բնակվել է 1946-ից մինչև մահը։

Գրքերի մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Երգեր ու վէրքեր, Ալեքսանդրապոլ, 1898, 64 էջ։
  • Բանաստեղծութիւններ, Բաքու, 1903, 136 էջ։
  • Երգեր ու վէրքեր, Թիֆլիս, 1908, 288 էջ։
  • Հայրենի աղբիւրից (բանաստեղծութիւններ), Պոսթըն, 1920, 121 էջ։
  • Աշնան ծաղիկներ (բանաստեղծութիւններ), Վենետիկ, 1922, 72 էջ։
  • Սասմա Մհեր, Վիեննա, 1922, 54 էջ։
  • Արձակ էջեր, Կ. Պոլիս, 1923, 120 էջ։
  • Լիլիթ, Թիֆլիս, 1927, 113 էջ։
  • Բանաստեղծություններ, Յերևան, 1930, 305 էջ։
  • Սասմա Մհեր, Յերևան, 1938, 42 էջ։
  • Ընտիր յերկեր, հատ. 1. Բանաստեղծություններ, Թարգմանություններ, Յերևան, 1939, 320 էջ։
  • Ընտիր յերկեր, հատ. 2. Լեգենդներ, Պոեմներ, Առակներ, Արձակ էջեր, Յերևան, 1940, 328 էջ։
  • Հատընտիր, Երևան, 1943, 112 էջ։
  • Արձակ էջեր, Երևան, 1945, 160 էջ։
  • Հանուն հայրենիքի և կուլտուրայի պաշտպանության, Երևան, 1945, 100 էջ։
  • Իմ հուշերից, Երևան, 1946, 80 էջ։
  • Ընտիր երկեր, Երևան–Մոսկվա, 1948, 520 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 1. Բանաստեղծություններ, Երևան, 1950, 380 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 2. Պոեմներ, Լեգենդներ և բալլադներ, Առակներ, Թարգմանություններ, Երևան, 1950, 240 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 3. Պատմվածքներ, Արձակ պոեմներ, Լեգենդներ և զրույցներ, Հեքիաթներ, Առակներ, Ուստա Կարոն, Երևան, 1951, 328 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 4. Իմ հուշերից, Ժողովուրդ և գրականություն, Ժողովրդի հետ, Երևան, 1951, 240 էջ։
  • Սասմա Մհեր, Պէյրութ, 1952, 44 էջ։
  • Արձակ էջեր (պատմվածքներ), Երևան, 1955, 64 էջ։
  • Արձակ էջեր, հատ. Ա, Պէյրութ, 1955, 200 էջ։
  • Արձակ էջեր, հատ. Բ, Պէյրութ, 1955, 180 էջ։
  • Բանաստեղծութիւններ, հատ. Ա., Պէյրութ, 1955, 182 էջ։
  • Երգեր և ռոմանսներ, Երևան, 1955, 140 էջ։
  • Երկեր, Երևան, 1955, 400 էջ։
  • Իմ յուշերից, Պէյրութ, 1955, 99 էջ։
  • Հատընտիր, Երևան, 1958, 82 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 1. Բանաստեղծություններ, Երևան, 1958, 400 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 2. Պոեմներ, Լեգենդներ և բալլադներ, Առակներ, Թարգմանություններ, Երևան, 1958, 308 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 3. Պատմվածքներ, Երևան, 1959, 536 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 4. Իմ հուշերից, Ժողովուրդ և գրականություն, Ժողովրդի հետ, Երևան, 1959, 524 էջ։
  • Նամակներ, Գահիրէ, 1959, 172 էջ։
  • Ուստա Կարօ և Օրթէ Յարութ (անավարտ վէպ), Թեհրան, 1959, 211 էջ։
  • Հայդուկի երգեր, Պէյրութ, 1960, 50 էջ։
  • Պատմվածքներ, լեգենդներ, Երևան, 1962, 181 էջ։
  • Արձակ էջեր, Երևան, 1963, 648 էջ։
  • Առակներ, Երևան, 1968, 74 էջ։
  • Լիրիկա, Երևան, 1968, 384 էջ։
  • Մեր գրի անմահ փառքը (հոդվածներ, հուշեր, ասույթներ Հովհաննես Թումանյանի մասին), Երևան, 1969, 52 էջ։
  • Երկեր, Երևան, 1970, 88 էջ։
  • Արձակ, Երևան, 1973, 384 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 1. Բանաստեղծություններ, Երևան, 1973, 464 էջ։
  • Լռության ասպետը (արձակ բանաստեղծություններ և պոեմներ), Երևան, 1973, 220 էջ։
  • Կտակ (բանաստեղծություններ), Երևան, 1973, 236 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 2. Պոեմներ, Լեգենդներ և բալլադներ, Թարգմանություններ, Երևան, 1974, 336 էջ։
  • Բանաստեղծի սիրտը (նամակներ), Երևան, 1975, 72 էջ։
  • Երգեր և ռոմանսներ, Երևան, 1975, 124 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 3. Արձակ բանաստեղծություններ և պոեմներ, Լեգենդներ և զրույցներ, Առակներ, Հեքիաթներ, Պատմվածքներ, Երևան, 1975, 480 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 4. Պատմվածքներ, Գլուխներ Ուստա Կարո վեպից, Երևան, 1975, 496 էջ։
  • Հատընտիր, Երևան, 1975, 244 էջ։
  • Արվեստի մասին, Երևան, 1977, 198 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 5. Հուշեր, Ժողովուրդ և գրականություն, Ժողովրդի հետ, Երևան, 1977, 436 էջ։
  • Հիշատակարան, Երևան, 1977, 474 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 6. Նամակներ, Երևան, 1979, 432 էջ։
  • Երկեր, Երևան, 1980, 264 էջ։
  • Քաջ ձիավորը (պատմվածքներ և բանաստեղծություններ), Երևան, 1980, 72 էջ։
  • Լիլիթ (լեգենդներ), Երևան, 1983, 92 էջ։
  • Արձակ ստեղծագործություններ, Երևան, 1985, 584 էջ։
  • Իսահակյան Ավետիք, Տերյան Վահան, Բանաստեղծություններ, Երևան, 1985, 520 էջ։
  • Երկեր. Բանաստեղծություններ, Պոեմներ, Լեգենդներ և բալլադներ, Առակներ, Արձակ բանաստեղծություններ և պոեմներ, Լեգենդներ և զրույցներ, Առակներ, Հեքիաթներ, Պատմվածքներ, Հիշատակարան (հատվածներ), Իմ հուշերից, Նամակներ, Երևան, 1987, 896 էջ։
  • Ծանոթ և անծանոթ էջեր, Երևան, 1988, 236 էջ։
  • Հայդուկի երգեր, Երևան, 1990, 320 էջ։
  • Բանաստեղծութիւններ։ Յուշեր, Վենետիկ, 1991, 136 էջ։
  • Դու յաւերժող իմ Հայաստան… (բանաստեղծութիւններ, յուշեր, նամակներ), Լոս Անջելես, 1996, 256 էջ։
  • Է՛յ, ջա՛ն հայրենիք, Դամասկոս, 2000, 164 էջ։
  • Ուստա Կարո, Երևան, 2000, 296 էջ։
  • Աֆորիզմներ, Երևան, 2001, 496 էջ։
  • Ընտրանի, Երևան, 2001, 368 էջ։
  • Երկերի լիակատար ժողովածու, հատ. 1. Բանաստեղծություններ, Երևան, 2003, 848 էջ։
  • Հատընտիր, Երևան, 2004, 72 էջ։
  • Հայկական հարց, Երևան, 2005, 120 էջ։
  • Մասսա Մանուկը (պոեմ), Երևան, 2005, 152 էջ։
  • Ուստա Կարո, Երևան, 2006, 576 էջ։
  • Ընտիր երկեր, Երևան, 2007, 504 էջ։
  • Երկերի լիակատար ժողովածու, հատ. 4. Պոեմներ, Երևան, 2008, 732 էջ։
  • Երկերի լիակատար ժողովածու, հատ. 2. Անտիպ և հետմահու տպագրված բանաստեղծություններ, Երևան, 2011, 628 էջ։
  • Ընտրանի, Երևան, 2011, 370 էջ։
  • Ստեղծագործությունների ժողովածու, Երևան, 2012, 240 էջ։
  • Երկերի լիակատար ժողովածու, հատ. 3. Չափածո լեգենդներ և բալլադներ, Առակներ, Թարգմանություններ, Երևան, 2014, 340 էջ։
  • Երկերի լիակատար ժողովածու, հատ. 5. Արձակ էջեր, Երևան, 2014, 992 էջ։
  • Նամակներ, Երևան, 2015, 476 էջ։
  • Երևանը երազում և արթմնի։ Երկու դարի միջև, Երևան, 2014, 512 էջ։
  • Երկերի լիակատար ժողովածու, հատ. 7. Ուստա Կարո, Երևան, 2016, 636 էջ։
  • Լիլիթ, Մոնրեալ, 2016, 67 էջ։
  • Նամակներ, Երևան, 2016, 476 էջ։
  • Ստեղծագործությունների ժողովածու, Երևան, 2018, 96 էջ։
  • Երկերի լիակատար ժողովածու, հատ. 6. Պատմվածքներ, Մանրապատումներ, Գրառումներ, Հատվածներ, Պատառիկներ, Երևան, 2019, 884 էջ։
  • Հեքիաթներ, Երևան, 2019, 64 էջ։
  • Երկերի լիակատար ժողովածու, հատ. 11, Երևան, 2020, 810 էջ։
  • Երկերի լիակատար ժողովածու, հատ. 14, Երևան, 2021, 1136 էջ։
  • Հեքիաթներ և լեգենդներ, Երևան, 2022, 68 էջ։
  • Երկերի լիակատար ժողովածու, հատ. 8, Երևան, 2022։
  • Երկերի լիակատար ժողովածու, հատ. 12, Երևան, 2022[19]։
  • Սովետական Ուկրաինայի փառավոր 30-ամյակը։ «Գրական թերթ», 1948, № 4:

Թարգմանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Գրիշաշվիլի Իոսեբ։ Հատընտիր.- Երևան։ Հայպետհրատ, 1941.- 88 էջ; Վերատպությունը տե՛ս Բանաստեղծություններ.- Երևան։ Հայպետհրատ, 1951.- 280 էջ; Բանաստեղծություններ.- Երևան։ Հայպետհրատ, 1956.- 110 էջ.- Բովանդ-ից՝ Սև շորը; Ռևոլուցիոների երգը; Մարիջանին։
  • Իսահակյան Ավետիք։ Երկեր.- Երևան։ Հայպետհրատ, 1955.- 400 էջ.- Բովանդ-ից՝ Թարգմանություններ։
  • Իսահակյան Ավետիք։ Երկեր չորս հատորով։ Հատոր 2.- Երևան։ Հայպետհրատ, 1958.- 306, 2 չհ. էջ.- Բովանդ-ից՝ Թարգմանություններ։
  • Իսահակյան Ավետիք։ Ընտիր երկեր երկու հատորով։ Հատոր 1.- Երևան։ Հայպետհրատ, 1939.- 318 էջ.- Բովանդ-ից՝ Թարգմանություններ։
  • Լերմոնտով Միխայիլ։ Երկերի ժողովածու երեք հատորով։ Հատոր առաջին. Բանաստեղծություններ.- Երևան։ Հայաստան, 1965.- 449 էջ.- Բովանդ-ից՝ Ես դուրս եմ ելնում…:
  • Լերմոնտով Միխայիլ։ Ընտիր երկեր երկու հատորով։ Հատոր առաջին։ Բանաստեղծություններ, պոեմներ.- Երևան։ Հայպետհրատ, 1941.- XX, 260, 1 չհ. էջ.- Բովանդ-ից՝ Ես դուրս եմ գալիս։
  • Լերմոնտով Միխայիլ։ Ընտիր երկեր.- Երևան։ Սովետական գրող, 1982.- 572 էջ.- (Ռուս դասականների գրադարան).- Բովանդ-ից՝ Ես դուրս եմ ելնում…:
  • Ծերեթելի Ակակի։ Հատընտիր.- Երևան։ Հայպետհրատ, 1940.- 95 էջ.- Բովանդ-ից՝ Ապելյացիայի գետակը; Քութայիսի; Սրբի պատկերի առաջ; Հիվանդ գուսանը։
  • Համսուն Կնուտ։ Պան։ Լէյտընանտ Թոմաս Գլանի թղթերից /Գերմաներենից թարգմ.՝ Աւ. Իսահակեան.- Թիֆլիս։ Տպ. Օր. Ն. Աղանեանի, 1913.- V, 173 էջ.- (Հանրային մատենադարան, 16-17)։
  • Հաֆեզ Շամսեդդին Մոհամմեդ։ Լիրիկա.- Երևան։ Հայպետհրատ, 1957.- 133 էջ.- Բովանդ-ից՝ Լուսադեմին վարդ քաղելու; Գինին ձեռքիս, վարդը կրծքիս։
  • Շնիցլէր Արթուր։ Երկերի ժողովածու։ Հատոր առաջին.- Մոսկվա։ Տպ. Ք. Բարխուդարեանի, 1912. – XXVIII, 378, 2 չհ. էջ.- Բովանդ-ից՝ Էօյընանտ Գուստլ։
  • Պուշկին Ալեքսանդր։ Ընտիր երկեր երեք հատորով։ Հատոր երկրորդ։ Արձակ յերկեր / Ա.Ս. Պուշկին; Թարգմանիչներ՝ Հ. Մազմանյան, Ս. Սուքիասյան, Հ. Տեր-Ավագյան, Մ. Գևորգյան; Կազմը և անվանաթերթերը՝ Տ. Խաչվանքյանի; Խմբագիր՝ Ն. Զարյան; Տեխնիկական խմբագիր՝ Մ. Եփրիկ. – Յերևան։ Պետհրատի տպարան, 1937. – 474, 2 չհամարակալված էջ։
  • Ռիլսկի Մաքսիմ։ Կամուրջներ.- Երևան, 1973.- 128 էջ.- Բովանդ-ից՝ Ստեղծագործությունների մի մասը։
  • Վրաց գրականության ընտիր էջեր.- Երևան։ Հայպետհրատ, 1961.- 648 էջ.- Բովանդ-ից՝ Ծերեթելի Ակակի. Քութաիսի; Հիվանդ գուսանը; Սրբի պատկերի առաջ; Ապելացիայի գիտակը; Գրիշաշվիլի Իոսեբ. Վրացական երգը; Մարիջանին; Սև շորը։
  • Վրացական պոեզիա.- Երևան։ ԵՊՀ հրատ., 1983.- 438 էջ.- (Ուսանողի գրադարան).- Բովանդ-ից՝ Ծերեթելի Ակակի. Ապելյացիայի գիտակը; Սրբի պատկերի առաջ; Հիվանդ գուսանը; Գրիշաշվիլի Իոսեբ. Սև շորը։
  • Ֆրանսիական պոեզիա.- Երևան։ Երևանի համալս. հրատ., 1984.- 480 էջ.- (Ուսանողի գրադարան).- Բովանդ-ից՝ Պոլ Սկարոն; Ֆրանսուա Կոպե։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Աբաջյան Գ., Ավետիք Իսահակյանը և հայոց ողբերգությունը, Երևան, 2001, 300 էջ։
  • Աղբալյան Ն., Երգ ու վերք, ա. տ. և ա. թ.
  • ԱղավնիՆրա մտերմական աշխարհում (հուշ-զրույց Ավետիք Իսահակյանի մասին), Երևան, «Հայաստան», 1975, 80 էջ։
  • Ասատրյան Ա., Ավետիք Իսահակյանի կյանքը և ստեղծագործությունը, Երևան, 1940, 125 էջ։
  • Ասմարյան Լ., Ավետիք Իսահակյան, Երևան, 1959։
  • Ավետիք Իսահակյանի նամակները, Կահիրե, 1959։
  • Բարսեղյան Խիկար, Հանդիպումներ Ավետիք Իսահակյանի հետ, Երևան, 1975։
  • Գայսարյան Ս., Ավետիք Իսահակյան, Երևան, 1975։
  • Ինճիկյան Արամ, Ավետիք Իսահակյան, Երևան, 1940, 65 էջ։
  • Ինճիկյան Ա., Ավետիք Իսահակյան, Երևան, 1955, 220 էջ։
  • Ինճիկյան Ա., Ավետիք Իսահակյան, Երևան, «Սովետական գրող», 1977, 257 էջ։
  • Իշխանյան Ռ., Իսահակյանի ստեղծագործության լեզվական զարգացումը, Երևան, 1975։
  • Իսահակյան Ավիկ, Ավետիք Իսահակյանի արձակը, Երևան, 1975։
  • Իսահակյան Ա., Ավետիք Իսահակյան։ Գիտական կենսագրություն։ Գիրք 1, Երևան, 2000։
  • Հախվերդյան Լևոն, Իսահակյանի կյանքն ու գործը, Երևան, 1974։
  • Հախվերդյան Լ., Վարպետը (Խոհագրություն), Երևան, 1990։
  • Մկրյան Մ., Իսահակյանի հումանիզմը, Երևան, «Հայաստան», 1975, 104 էջ։
  • Նահապետյան Մ., Ավետիք Իսահակյան, Երևան, Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի հրատարակչություն, 1955, 36 էջ։
  • Չարենց Եղիշե, Էլեգիա գրված Վենետիկում, Երկերի ժողովածու 6 հատորով, հ. 2, Երևան, 1963։
  • Ջրբաշյան Է., Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարին» և ռոմանտիկական պոեմի ավանդույթները, Երևան, 1975։
  • Տերտերյան Ա., Հայոց նոր գրականության պատմություն։ 19-20-րդ դդ. (սղագրված դասախոսություններ ձեռագրի իրավունքով), պրակ 5, Ա. Իսահակյան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1939, 111 էջ։
  • Վիգեն Իսահակյան, Հայրս, Երևան, 2011։
  • Ռուբեն Զարյան, Հուշապատում, գիրք 1, Երևան, 1975, էջ 139-223։
  • Հմայակ Սիրաս, 21 տարի Ավետիք Իսահակյանի հետ, Երևան, 1975, 128 էջ։
  • Հրաչյա Ռուխիկյան, 20 տարի վարպետի հետ, Երևան, 1975, 48 էջ։
  • Սերո Խանզադյան, Ինչպես հիշում եմ, Երևան, 1988, էջ 111-136։
  • Ստեփան Զորյան, Երկերի ժողովածու, հատ. 11, Երևան, 1985, էջ 109-151։
  • Գեղամ Սարյան, Երկերի ժողովածու, հատ. 4, Երևան, 1971, էջ 138-151։
  • Հովհաննես Շիրազ, Մի փետուր իմ արծիվ կյանքից, Երևան, 1984։
  • Ռուզաննա Մեսրոպյան, Ավո՛, կնուտը գցե՞մ..., Երևան, 2024

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Краткая литературная энциклопедия (ռուս.)М.: Советская энциклопедия, 1962. — Т. 3.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Исаакян Аветик Саакович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. «Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հուլիսի 12-ին.
  7. Ավետիք Իսահակյան։ Կիսաբացահայտված փաստեր
  8. Ինճիկյան Արմիկ (Թիվ 5, 1979 թ.). «Ավետիք Իսահակյան։ Ինչպես են աշխատել գրողները». Սովետական Հայաստան: Էջեր 26, 27.
  9. 9,0 9,1 Իսահակյան, Ավետիք (1977). Հիշատակարան. Երևան. էջ 277.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  10. Իսահակյան, Ավետիք (1951). Երկերի ժողովածու, հատոր 4. Երևան. էջ 89.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  11. Մակինցյան, Պողոս (1984). Դիմագծեր. Երևան. էջ 74.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  12. Իսահակյան, Ավետիք. Երկերի ժողովածու, հատոր 4. էջ 119.
  13. Իսահակյան, Ավետիք (2000). Ավետիք Իսահակյանի գիտական կենսագրություն, գիրք I (1875–1900). Երևան. էջեր 68–69.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  14. Սարգսյան, Հակոբ (2021 թ․ դեկտեմբերի 8). «Ավ. Իսահակյանը, «Էդդան», «Նիբելունգների երգը» և «Կալեվալան»». Սկանդինավյան աշխարհ. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 8-ին.
  15. «Մայրաքաղաքում բացվել է Ազգային արժանապատվության ասպետներին նվիրված աղբյուր-հուշակոթող». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 5-ին.
  16. «Классик армянской литературы "вернулся" в город своей далекой юности. OdessitUAб 2017». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 8-ին.
  17. Ավ․ Իսահակյան, ԵԼԺ, հատոր 13, էջ 238
  18. Ավ․ Իսահակյան, ԵԼԺ, հատոր 13, էջ 254
  19. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Ավետիք Իսահակյան». Վերցված է 2023 թ․ հուլիսի 12-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավետիք Իսահակյան» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավետիք Իսահակյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավետիք Իսահակյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 391