iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.
iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.



Link to original content: https://hy.wikipedia.org/wiki/Ապուլեոս
Ապուլեոս - Վիքիպեդիա Jump to content

Ապուլեոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ապուլեոս
Դիմանկար
Ծնվել էմոտ 125[1][2][3]
ԾննդավայրՄդաուրուշ, M'Daourouch District, Souk Ahras Province, Ալժիր[1]
Մահացել էմոտ 170[3]
Մահվան վայրԿարթագեն, Բյուզանդական կայսրություն
ՔաղաքացիությունՀին Հռոմ
ԵրկերԿերպարանափոխություններ և Apologia?
Մասնագիտությունգրող, փիլիսոփա, վիպասան, բանաստեղծ, հռետոր և բժիշկ
Ամուսինանհայտ[4]
 Apuleius Վիքիպահեստում

Լուցիոս Ապուլեոս (լատին․՝ Lucius Apuleius Platonicus, մոտ 125[1][2][3], Մդաուրուշ, M'Daourouch District, Souk Ahras Province, Ալժիր[1] - մոտ 170[3], Կարթագեն, Բյուզանդական կայսրություն)[5], հռոմեացի գրող, փիլիսոփա-պլատոնական, հռետոր։ Գրել է հունարեն և լատիներեն, սակայն մեզ են հասել միայն նրա լատիներեն երկերից մի քանիսը, այդ թվում 11 գրքից բաղկացած «Կերպարանափոխություններ» (լատին․՝ Metamorphoseon), կամ «Ոսկե ավանակ» (De asino aureo, Asinus aureus) վեպը։ Այն լատիներեն լեզվով միակ ամբողջությամբ պահպանված վեպն է։

Կյանք և գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Հյուսիսային Աֆրիկայի Մադավրա քաղաքում, որը մտնում էր հռոմեական հյուսիսաֆրիկյան գաղութի մեջ։ Մոր կողմից ազգական է եղել պատմաբան Պլուտարքոսին[6]։ Սկզբնական կրթությունն ստացել է Կարթագենում, իսկ կատարելագործվել Աթենքում։ Աթենք մեկնելը նրա համար առիթ է ծառայում ճանապարհորդելու Ասիայում, Հունաստանում և Իտալիայում։ Աթենքում ուսումնասիրում է ժամանակի գիտությունները և զարգացնում իր բազմակողմանի ընդունակությունները։ Հարում է իդեալիստական փիլիսոփայությանը և խորամուխ լինում դասական հունական փիլիսոփաների՝ հատկապես Արիստոտելի, Պլատոնի և Պյութագորասի ուսմունքի մեջ։ Հռոմում ուսումնասիրում է լատիներեն և աշխատում որպես փաստաբան։ Այս ասպարեզում ցուցաբերում է փայլուն հռետորական ընդունակություն և հայտնի դառնում որպես հռետոր, բանաստեղծ, փիլիսոփա, պերճախոսության ուսուցիչ։ Հռոմում սկսում է իր գրական գործունեությունը, սակայն վերադառնում է Աֆրիկա, որտեղ նվիրվում է գիտական աշխատանքի՝ որպես շրջիկ փիլիսոփա և պերճախոսության դասախոս։ Ըստ ժամանակակիցների՝ Ապուլեոսը սիրում էր միտքն զբաղեցնել գերբնական երևույթներով, հրաշքներով և անձնատուր լինել միստիկ խորհրդածության, որի վրա ազդեցություն էր թողել նաև Պյութագորասի փիլիսոփայությունը և թվերի խորհրդավորության պյութագորյան ուսմունքը։ Այս բոլորը պատճառ է դառնում նրան մեղադրելու կախարդության մեջ։ Նա ամուսնանում է հարուստ որբևայրի կնոջ հետ, ով նրա ուսանողական շրջանի ընկերոջ մայրն էր։ Կնոջ՝ Էմիլիա Պունդենտիլլայի ավագ որդու՝ Պոնցիանի մահից հետո նրա կրտսեր եղբայրը ազգականների թելադրանքով բողոքում է իր մոր ամուսնության դեմ՝ մեղադրելով բանաստեղծին կախարդությամբ մոլորեցնելու համար։ Ապուլեոսն իրեն պաշտպանելու համար գրում է իր նշանավոր ճառը՝ «Apologia sive de magia» («Պաշտպանություն կամ մոգության մասին»), որը նրա առաջին գրական գործն է։ Այդ ճառն արտասանվում է պրոկոնսուլ Կլավդիոս Մաքսիմուսի առաջ, ով նշանակված էր այդ շրջանի փոխարքա կայսր Անտոնինոս Պիոսի օրոք (138-161 թթ.)։ Իր ճառի մեջ Ապուլեոսը մերկացնում է ու ծաղրում հակառակորդներին և հերքելով մեղադրանքը՝ արդարանում։ Թեկուզ դատը վերջանում է հօգուտ բանաստեղծի, բայց դրանից հետո կախարդ մակդիրը մնում է կապված նրա անվան հետ։

Այնուհետև Ապուլեոսն ապրել է Կարթագենում և մահացել այնտեղ։ Մահվան տարեթիվը հայտնի չէ։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Opera omnia, 1621

Ապուլեոսի գրական ժառանգությունը բավականին բազմաբովանդակ է, տիրապետել է հունարենին և լատիներենին և այդ լեզուներով շարադրել իր բազմաժանր ստեղծագործությունները, բանաստեղծական, հռետորական, փիլիսոփայակն և գիտական գործերը։ Հայտնի է դարձել գրական աշխարհում ոչ այնքան իր փիլիսոփայական, հռետորական, որքան բանաստեղծական ստեղծագործությամբ։ Հունարենով աշխատությունները չեն պահպանվել։

Ապուլեոսի գրչին պատկանում են հետևյալ գերծերը.

  • «Մոգության մասին» կամ «Ապոլոգիա» (ջատագովություն)
  • «Փլորիդա»
  • «Պլատոնի և նրա ուսմունքի մասին»
  • «Սոկրատյան աստծու մասին»
  • «Տիեզերքի մասին»
  • «Փոխակերպություններ» կամ «Կերպարանափոխություններ»

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ապուլեոս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 517