iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.
iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.



Link to original content: https://hy.wikipedia.org/wiki/Անդորրայի_զինանշան
Անդորրայի զինանշան - Վիքիպեդիա Jump to content

Անդորրայի զինանշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդորրայի զինանշան
Մանրամասնություններ
Հաստատված1993 (պաշտոնական)
ՎահանԱռաջին քառորդամաս՝ կարմիր, խաչված ասա և ոսկեգույն խույր, իսկ գծերը՝ արծաթագույն (Ուրգելի եպիսկոպոսի նշանը)։
Երկրորդ քառորդամաս՝ ոսկեգույն՝ երեք կարմիր զուահեռ գծերով (Ֆուայի կոմսի զինանշանը)։
Երրորդ քառորդամաս՝ ոսկեգույն՝ չորս կարմիր գծերով (Կատալոնիայի զինանշանը)։
Չորրորդ քառորդամաս՝ ոսկեգույնի մեջ երկու կարմիր կովեր (Բեառնի կոմսության նշանը)։
ԿարգախոսVirtus Unita Fortior («Միավորված առաքինությունն ավելի ուժեղ է»)

Անդորրայի զինանշանը (կատալոներեն՝ Escut d'Andorra) ունի վահանի ձև և բաժանված է 4 քառորդամասերի։ Առաջին քարորդամասի վրա պատկերված է Ուրգելի եպիսկոպոսի նշանը, երկրորդի վրա՝ Ֆուայի կոմսի զինանշանը, երրորդի վրա՝ Կատալոնիայի զինանշանը և չորրորդի վրա՝ Բեառնի կոմսության նշանը։ Ոչ պաշտոնական ձևով օգտագործվել է միջնադարից սկսած, բայց որպես պաշտոնական զինանշան ընդունվել է 1993 թվականին՝ նոր սահմանադրությամբ։ Զինանշանը պատկերված է Անդորրայի դրոշի վրա[1]։

Բացատրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Զինանշանի վահանի վրա պատկերված չորս նշանները
Նշան Դիրք Բացատրություն
Ձախից վերև Ուրգելի եպիսկոպոսի նշանը, ով երկրի երկու համանախագահներից մեկն էր։
Աջից վերև Ֆուայի կոմսի զինանշանը, ով երկրի երկու համանախագահներից մեկն էր և ներկայումս ներկայացվում է Ֆրանսիայի նախագահի կողմից։
Ձախից ներքև Կատալոնիայի զինանշանը։
Աջից ներքև Բեառնի կոմսության նշանը, ովքեր եղել են Անդորրայի պատմական ֆեոդալական լորդերը։

Զինանշանի կարգախոսն է Virtus Unita Fortior («Միավորված առաքինությունն ավելի ուժեղ է»)։

Պատմական զինանշաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բարձր իշխանությունների զինանշանը
Համանախագահներ և Կառավարության ղեկավար

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Flag of Andorra». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 23-ին.