Գրողի հոր տոհմական մականունը Բեգունց էր, որից էլ առաջացել է Բակունց գրական անունը։ Երբ ծնվել է Բակունցը, հոր ալեքսանդրապոլցի ընկերները ընծաներ են ուղարկել՝ հետն էլ խնդրելով, որ որդու անունը Ալեքսանդր դնի ի պատիվ իրենց քաղաքի։ Գրողի հայրն այդպես էլ անում է։ Սակայն Ալեքսանդր անունը կես ճանապարհին է մնում։ Պատանեկան տարիներին Բակունցը խաղում է նորվեգացի դրամատուրգ Բյոռնստեռնե Բյոռնսոնի «Նորապսակները» պիեսի հերոսներից մեկի՝ Ակսելի դերը, և ընկերներն Ալեքսանդրի փոխարեն սկսում են նրան Ակսել կոչել այնքան ժամանակ, մինչև Ալեքսանդր անունը մոռացության է տրվում, և գրողն ընդունում է Ակսել անձնանունը։
1927-1928 թվականներին աշխատել է նաև «Մաճկալ» թերթում։ 1928 թվականին մասնակցել է Երևանի անասնաբուծական-անասանաբուժական (զոովետ) ինստիտուտի կազմակերպմանը և աշխատել այնտեղ։ 1931 թվականին աշխատել է «Նոր ուղի» հանդեսում։ Այնուհետև հիմնականում զբաղվել է գրական աշխատանքով։ Գրել է «Զանգեզուր» և «Արևի զավակը» կինոնկարների սցենարը։ Գնդակահարվել է 1937 թվականի հուլիսի 8-ին Ստալինի ցուցումով։
Ալպիական մանուշակ, Երևան, «Հայաստան», 1969, 256 էջ։
Անձրևը, Երևան, «Հայաստան», 1970, 12 էջ։
Պատմվածքներ, Երևան, «Լույս», 1975, 191 էջ։
Երկեր չորս հատորով, հատոր 1 («Մթնաձոր», «Սև ցելերի սերմնացանը», «Անձրևը»), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1976, 672 էջ։
Վերածնունդ (ժողովածուում տեղ են գտել Ա. Բակունցի «Սարալու», «Կյորա», «Արտելիա», «Տրախտորի մաշին», «Խոտ» գործերը), Երևան, «Սովետական գրող», 1977, 552 էջ։
Երկեր չորս հատորով, հատոր 2 (պատմվածքներ, ակնարկներ, Վարդան Այգեկցու «Աղվեսագիրքը»՝ Բակունցի փոխադրությամբ), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1979, 716 էջ։
Միրհավ (պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1979, 172 էջ։
Երկեր չորս հատորով, հատոր 3 (վեպեր և վիպակներ, կինոբոմագիր), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1982, 712 էջ։
Մուրոյի «զրույցը», Երևան, «Սովետական գրող», 1983, 13 էջ։
Երկեր չորս հատորով, հատոր 4 (գրաքննադատական հոդվածներ։ Հրապարակախոսություն, գյուղատնտեսական հոդվածներ և ակնարկներ։ Նամակներ, խնդրագրեր, ընծայագրեր։ Պաշտոնական գրություններ։ Զեկուցումների ու ելույթների ամփոփումներ), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1984, 664 էջ։
Երկեր, Երևան, «Լույս», 1985, 398 էջ։
Երկեր, Երևան, 1986, 672 էջ։
Պատմուածքներ, հատ. Ա–Բ, Վենետիկ, 1991։
Երկեր, Երևան, 1999, 385 էջ։
Բան ու գործ (զրույցներ, հրապարակախոսություն), Երևան, 2000, 186 էջ։
Ծիրանի փողը (ընտրանի), Երևան, 2003, 352 էջ։
Մթնաձոր։ Կյորես, Երևան, 2007, 388 էջ։
Ընտրանի, Երևան, 2009, 720 էջ։
Ստեղծագործությունների ժողովածու, Երևան, 2011, 208 էջ։
Պատմվածքներ, Երևան, 2013, 216 էջ։
Ա. Բակունցի թարգմանությունները ռուսերենից և փոխադրություններ միջին հայերենից
Վարդան Այգեկցի, Առյուծը, Աղվեսն ու Արջը, Երևան, Հայպետհրատ, 1940։
Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1950, 156 էջ։
Նիկոլայ Գոգոլ, Երկերի ժողովածու 6 հատորով, հատոր 2 (գրքի մեջ տեղ գտած «Տարաս Բուլբա» երկը թարգմանել է Ա. Բակունցը), Երևան, Հայպետհրատ, 1953, 328 էջ։
Վարդան Այգեկցի, Աղվեսագիրք, Երևան, Հայպետհրատ, 1955։
Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա, Երևան, Հայպետհրատ, 1964, 155 էջ։
Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա, Երևան, «Հայաստան», 1972, 140 էջ։
Վարդան Այգեկցի, Աղվեսագիրք, Երևան, «Հայաստան», 1972։
Վարդան Այգեկցի, Աղվեսագիրք, Երևան, «Սովետական գրող», 1981 (տեքստը՝ հայերեն և ռուսերեն)։
Ռուս դասականների գրադարան։ Նիկոլայ Գոգոլ, Ընտիր երկեր (գրքի մեջ տեղ գտած «Տարաս Բուլբա» երկը թարգմանել է Ա. Բակունցը), Երևան, «Սովետական գրող», 1982, 752 էջ։
Հայաստանում կա մի գրող, որի բառերը երգում են կոմիտասյան հանգով և փայլատակում Սարյանի կտավների բոլոր գույներով։ Դա Ակսել Բակունցն է։ Նա մեր արձակի ամենատաղանդավոր ներկայացուցիչն է
Լիրիկ էր ոչ միայն իր գրքերում, այլև կյանքում։ Մոլորություններ չուներ, եթե չհաշվենք ծխախոտը... «Ամենամեծ անկարգությունը», որ նա կարող էր թույլ տալ, դա այն էր, որ փողոցում կկռանար, կվերցներ մի հողակոշտ և ագահաբար կհամբուրեր.
-Ոչ մի հող այսպես չի բուրում, չէ՜ ...
Սուրեն Աղաբաբյան, Ակսել Բակունց, Երևան, Հայպետհրատ, 1959, 252 էջ։
Ռաֆայել Իշխանյան Ակսել Բակունց. կենսագրություն և մատենագիտություն, «ՀՍՍՌ Ալ. Մյասնկիյանի անվ. պետական ռեսպուբլիական գրադարան»։ Երևան, 1960
Սովետահայ գրականության պատմություն, առաջին հատոր (1917-1941, հատորում զետեղված է «Ակսել Բակունց» հոդվածը, որը գրել է Սուրեն Աղաբաբյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1961, 800 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 245)։