iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.
iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.



Link to original content: https://hy.wikipedia.org/wiki/Ալիքների_բևեռացում
Ալիքների բևեռացում - Վիքիպեդիա Jump to content

Ալիքների բևեռացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բևեռացում (այլ կիրառումներ)
Ալիքի բևեռացում
Ալիքի շրջանաձև բևեռացում

Ալիքի բևեռացում, լայնական ալիքների բնութագիր, որը ներկայացնում է տատանվող մեծությունների վարքը հարթության վրա՝ ուղղահայաց ալիքի տարածման ուղղությանը։ Երկայնական ալիքի բևեռացում առաջանալ չի կարող, քանի որ տատանման ուղղությունն այդ տիպի ալիքներում միշտ համընկնում է տարածման ուղղության հետ։

Լայնական ալիքը բնութագրվում է երկու ուղղությամբ՝ ալիքային վեկտորով և ամպլիտուդային վեկտորով, միշտ ուղղահայաց է ալիքային վեկտորին։ Ալիքային վեկտորը ցույց է տալիս ալիքի տարածման ուղղությունը, իսկ բևեռացման վեկտորը իրենից ներկայացնում է էլեկտրական դաշտի լարվածության վեկտորը։ Այնպես որ եռաչափ տարածությունում ալիքային վեկտորի շուրջ կա ևս մեկ ազատության աստիճան՝ ալիքային վեկտորի շուրջ պարբերական պտույտ կատարող։

Բևեռացման ալիքի առաջացման պատճառ կարող է լինել՝

Ընդհանուր դեպքում տատանվող մեծության վեկտորի ծայրը հարմոնիկ ալիքների համար բնուգրվում է հարթությունում, ուղղահայաց ալիքի տարածման ուղղությանը, էլիպս, այդպիսի բևեռացումը կոչվում է էլիպտիկ։

Կարևորագույն մասնավոր դեպքերից է գծային բևեռացումը, որի ժամանակ գրգռման տատանումներն անց են կացվում որևէ հարթությունում և այդ դեպքում ասում են, որ դա հարթ բևեռացնող ալիք է, և շրջանաձև բևեռացում, որի ժամանակ ամպլիտուդային վեկտորի ծայրը պատկերում է շրջան տատանման հարթության մեջ։ Շրջանային բևեռացումր կախված պտույտի ուղղությունից կարող է լինել աջ կամ ձախ։

Էլեկտրամագնիսական ալիքի բևեռացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

էլեկտրամագնիսական ալիքի բևեռացումը, էլեկտրական կամ մագնիսկան դաշտի լարվածության վեկտորների ուղղորդված տատանման երևույթ է։

Երևույթի թեորեմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեկտրամագնիսական ալիքը կարող է ընդլայնվել երկու բևեռացված բաղադրիչների։ Օրինակ՝ բևեռացված հորիզոնական կամ ուղղահայաց։ Ինչպես քվանտային այնպես էլ դասական տեսակետից բևեռացումը կարող է բնութագրվել երկչափ կոմպլեքս վեկտորներով։ Ֆոտոնի բևեռացումը համարվում է q-բիտի իրկանացումներից մեկը։ Արեգակի լույսը համարվում է ջերմային ճառագայթում, չունի բևեռացում, սակայն երկնքի ցրվող լույսը ձեռք է բերում մասնակի գծային բևեռացում։

Անտենաների ճառագայթումը սովորաբար ունենում է գծային բևեռացում։ Եթե ցրվող լույսը բևերացնենք, ապա օգտագործելով բևեռացնող ֆիլտրը մեկ այլ բևեռացմամբ, կարող ենք սահմանափակել լույսի անցումը։ Լույսի ուժգնությունը բևեռացուցիչի միջով անցնելուց հետո՝ ենթարկվում է Մալյուսի օրենքին։ Այդ սկզբունքով է աշխատում հեղուկ-բյուրեղային էկրանները։

Որոշ կենդանի էակներ, օրինակ՝ մեղուները ընդունակ են տարբերել լույսի գծային բևեռացումը, ինչը տալիս է նրանց լրացուցիչ հնարավորություն տարածության մեջ կողմնորոշվելու համար։ Հայտնաբերվել է որ որոշ կենդանիներ, օրինակ՝ ծովախեցգետինը, ընդունակ է տարբերել շրջանաձև բևեռացված լույսը։ Որոշ մարդիկ նույնպես օժտված են լույսի բևեռացումը տարբերելու ունակությամբ, մասնավորապես այդ մարդիկ կարող են վայլել ցերեկային լույսի մասնակի բևեռացման հետ կապված էֆեկտը։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիքների բևեռացում» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 412