iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.
iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.



Link to original content: http://hy.wiktionary.org/wiki/թողնել
թողնել — Վիքիբառարան Jump to content

թողնել

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ թող•նել 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Գոյական

  1. (պաշտանվ․) տե՛ս լքել

Բայ

  1. թույլ տալ, թույլատրել, արտոնել ◆ Ով՞ է թողել, որ դու աշխատանքից շուտ գնաս տուն։
  2. հնարավորություն տալ, հնարավոր դարձնել ◆ Ուզում եմ հեռանալ, չի թողնում սերդ (Ժողովրդական երգ)։
  3. անցք՝ անցում՝ ճանապարհ տալ ◆ Ոչխարներն այս կողմը թողեք։
  4. բաց թողնել, արձակել, ձեռքիցը գցել՝ նետել ◆ Երեխայի ձեռքը չթողնես։
  5. ավանդել, հանձնել ◆ Մեծ ժառանգություն թողեց որդիներին։
  6. վստահել, վերապահել, հանձարարել ◆ Ձեր խղճին եմ թողնում այդ։
  7. պահել մի նպատակի համար, խնայել, ետ դնել ◆ Նեղ օրվա համար էլ մի բան թող։
  8. պահել, չկտրել, չկարճացնել, չհեռացնել ◆ Մորուք թողնել։ Վերևի ճյուղերը թողեց, ցածրինը՝ կտրեց։
  9. հրաժարվել, ձեռք քաշել, վերջ տալ ◆ Ծխելը թողնել։
  10. լքել ◆ Տունուտեղը թողել է ու գնացել։
  11. ամուսնաթող լինել, ամուսնուց հեռանալ՝ բաժանվել ◆ Կնոջը թողել է։
  12. անուշադրության մատնել, անտես անել ◆ Գործը թողել ու գնացել է ման գալու։
  13. նկատի չառնել, զանց առնել, մի կողմ թողնել ◆ Թողնենք այն, որ նա ուշ է ներկայացել…:
  14. ազատ արձակել, ազատել, բաց թողնել ◆ Բոլոր գերիներին թողել են։
  15. մեկին՝ մի բան հետը չվերցնել՝ չտանել, պահել ◆ Իրերը թողեց կայարանի պահասենյակում։
  16. եեռանալ մի տեղից Նույն ավուր երեկոյան պահին ◆ Դավիթ Բեկը թողեց… Մցխեթը։ (Րաֆֆի)
  17. նահանջելով թշնամուն հանձնել ◆ Թշնամին ստիպված եղավ թողնել քաղաքը։
  18. դուրս հանել՝ արձակել, արտաշնչել ◆ Հրեշը բերանից բոց ու ծուխ էր թողնում։
  19. հետաձգել ◆ Այսօրվա գործը վաղվան մի՛ թող։
  20. նշանակել, կարգել ◆ Պահակախումբ թողնել։
  21. հետք պահել, մի բան որպես հետևանք ունենալ ◆ Թուրքերը որտեղից անցնում էին, ավեր ու արյուն էին թողնում։
  22. խնայել, չսպանել, կենդանի պահել ◆ Թշնամին մի դաժան հեռատեսությամբ ոչ մայր է թողել, ոչ որդի։ (Ավետիք Իսահակյան)
  23. մի բան պահպանել՝ պահել ինչպես որ կա, վիճակը չփոխել Նա որոշեց գործերը թողնել նախկին վիճակում։
  24. պահ տալ, մեկի՝ մի բանի խնամքին՝ հսկողությանը՝ իրավասությանը հանձնել ◆ Ու՞մ հույսին ես թողել խոտի դեզերը (Նաիրի Զարյան)
  25. ճանապարհ տրամադրել, անցնելու՝ գնալու արտոնություն տալ ◆ Ցուցարարներին հրապարակ թողեցին ու հետո կրակեցին նրանց վրա։
  26. նվազել, թուլանալ ◆ Շոգը՝ ջերմությունը թողնել։
  27. անասուններին արձակել որևէ տեղ ◆ Ձիերի երամակը թողեց անտառամերձ մարգագետինը։
  28. իր միջից անցկացնել, թողանցել, թողարկել ◆ Նոր գործարանը հսկայական արտադրանք է թողնում։
  29. իր պատերով հեղուկն անցկացնել՝ բաց թողնել՝ չպահել ◆ Ծորակը փչացել է, ջուր է թողնում։
  30. անորոշ դերբայը գործածվում է որպես հրամայական ◆ Թողնել (ռազմական, սպորտային) Տրված հրամանի կատարումը դադարեցնել, հրամանը չեղյալ համարել։
  31. (կրոն․) մեղքերին քավություն տալ։

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. թույլատրել, արտոնել, թույլ տալ, թող անել (գվռ․)
  2. հրաժարվել, ձեռք քաշել, վերջ տալ, (ժղ․) թարկ տալ
  3. արձակել, ձգել (արևմտհ․), բաց թողնել
  4. ավանդել, հանձնել
  5. վստահել, վերապահել, հանձնարարել
  6. պահել
  7. լքել
  8. հրաժարվել, (ժղ․) ձեռք քշել, վերջ տալ, թարկ անել
  9. անտեսել, անուշադրություն, մատնել, անտես անել
  10. հեռանալ
  11. զանցառել, զանց առնել,
  12. պահպանել, պահել
  13. պահ տալ
  14. անցկացնել, բաց թողնել

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. թողնել շարքը

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Դ․Ս․ Չիլինգարյան, Ե․Լ․ Երզնկյան, Պաշտպանական-անվտանգային տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան, Գյումրի, «ՀՀ ՊՆ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ», 2015 — 1196 էջ։