աղանդ
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [ɑˈʁɑnd]
Դասական ուղղագրութեամբ՝
վանկեր՝ ա•ղանդ
Ստուգաբանություն
[խմբագրել]Թերևս հնդեվրոպական՝ * al- «թափառել, մոլորվել» արմատից. հմմտ. հայերեն աղաւաղ (աղեւաղ), հունարեն άλατεία՝ «սխալմունք, մոլորություն»։
Գոյական
- (կրոն․) տվյալ եկեղեցու դավանանքից շեղվող կրոնական ուսմունք ◆ Եվ ինչպես անտառի գազանը մնացել է անաղարտ, Սաբու գյուղում այդ հնօրյա աղանդը մնացել է ինչպես անտառի կուսական թավուտը։ (Ակսել Բակունց)
- (հնց․) տվյալ երկրում ընդունված կրոնին օտար մի այլ կրոն
- տվյալ աղանդի հետևորդները
- (փխբ․) որևէ ուսմունքից շեղվող ուղղություն, որևէ ուսմունքի հիմունքներից շեղվելը
- (սոց․) քրիստոնեական կրոնական կազմակերպություն, որը սովորաբար գտնվում է եկեղեցեու և աղանդի միջև՝ իր բնութագրիչներից ելնելով
Հոմանիշներ
[խմբագրել]հերձված, հերետիկոսություն
Արտահայտություններ
[խմբագրել]Ի արտաքին հոլովում | ||
Եզակի թիվ | Հոգնակի թիվ | |
Ուղղ. | աղանդ(ը) | աղանդներ(ը) |
Սեռ. | աղանդի | աղանդների |
Տր. | աղանդի(ն) | աղանդների(ն) |
Հայց. | աղանդ(ը) | աղանդներ(ը) |
Բաց. | աղանդից | աղանդներից |
Գործ. | աղանդով | աղանդներով |
Ներգ. | աղանդում | աղանդներում |
Բաղադրյալ բառեր | |
Թարգմանություններ | |
|
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
- Սուսաննա Ասիկյան, Սոցիոլոգիա (Անգլերեն-հայերեն բացատրական բառարան), Երևան, ««Զանգակ» հրատարակչություն», 2015 — 208 էջ։
Կատեգորիաներ:
- Ձայնային ֆայլերով հայերեն բառահոդվածներ
- Հայերեն բառեր
- Հայերեն գոյականներ
- Հայերեն բառեր կրոնական իմաստով
- Քաղվածք/Ակսել Բակունց
- Հայերեն բառեր հնացած իմաստով
- Հայերեն բառեր փոխաբերական իմաստով
- Հայերեն բառեր սոցիոլոգիական իմաստով
- Բառեր «Պատմական իրադարձությունների տերմինների համառոտ բառարան» գրքից
- Բառեր «Արդի հայերենի բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Սոցիոլոգիա (Անգլերեն-հայերեն բացատրական բառարան)» գրքից