iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.
iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.



Link to original content: http://hy.wiktionary.org/wiki/աթոռ
աթոռ — Վիքիբառարան Jump to content

աթոռ

Վիքիբառարան-ից

Հայերեն

«Աթոռ» ժեստը հայերեն ժեստերի լեզվով

վանկեր՝ ա•թոռ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Ծագումն անհայտ է։

Գոյական

Աթոռ
  1. մի մարդու նստարան՝ թիկնակով կամ առանց դրան ◆ Զարգարյանն անցավ մյուս սենյակը, որ նույն տեսքն ուներ, միայն առանց աթոռների և սեղանի։ (Շիրվանզադե)
  2. բազկաթոռ, որ հատկացված է որևէ պաշտոնյայի կամ իշխանավորի
  3. Կարին, Վան՝ (փխբ․) պաշտոն, իշխանություն ◆ Հասրաթյանը երբեք չի նստի գյուղբաժնի վարիչի աթոռին: Սերո Խանզադյան
  4. (փխբ․) եպիսկոպոսական հաջորդական իշխանություն
  5. եպիսկոպոսական աթոռանիստ ◆ Դու կաթողիկոս ես ոչ՛ միայն Այրարատի, այլ համայն հայոց համար, և ուր էլ որ լինի աթոռը, հայերը պարտավոր են պաշտոն մատուցանել նրան։ (Մուրացան)
  6. իշխանության խորհրդանշան, գահ ◆ Այս հանգամանքը մի կողմից թագուհու վիշտը մեղմեց, ըստ որում եղբայրը, թեպետ կույր, այսուամենայնիվ յուր աթոռը վերադարձավ։ (Մուրացան)
  7. Մուշ՝ գութանի չորրորդ լուծը, աթոռտուն, խնձորտուն
  8. գութանի արորի զանազան մասերը միացնող փայտե սեպ ◆ Աթոռները ճռճռում են։ (Ստեփանոս Մալխասյանց)
  9. Վան, Պոլիս, Նոր Նախիջևան, Մուշ, Կարին՝ (հնց․) մի շարք կրոնական տոների պասին նախորդող շաբաթը ◆ Աստվածածնի աթոռ կիրակի օրն էր, որ հավողները լավ հասել էին։ (Պերճ Պռոշյան)
  10. տե՛ս աթոռավոր
  11. Շատախ՝ թոնրի վրա դրվող փոքրիկ սեղան
Հոմանիշներ
[խմբագրել]
  1. թիկնաթոռ, բազկաթոռ, աթոռակ
  2. բազմոց, նստարան, բազմարան (հնց․)
  3. նստիչ (բրբ․)
  4. գահ, իշխանություն, բարձ (հնց․) (թագավորական)
  5. սելես, սելին (հայրապետական)
  6. պաշտոն (փխբ․)
  7. աթոռակ, աթոռտուն, խարզնտուն, խնձորատուն, ղարաղայիշ, սածիլ (գութանի չորրորդ լուծը)
Արտահայտություններ
[խմբագրել]
  1. Մայր աթոռ - Էջմիածնի վանքը և կաթողիկոսությունը
  2. մեղադրյալի աթոռին նստել, մեղադրյալի աթոռին նստեցնել - դատի տալ
  3. փափուկ աթոռ
  4. ծալովի աթոռ
  5. աթոռ առաջարկել
  6. մեղադրյալի աթոռ
  7. Սեբաստիա՝ (փխբ․) աթոռն ամպերը դնել - չափից դուրս հպարտանալ, գոռոզանալ, մեծամտանալ
  8. Սասուն՝ աթոռաց շրջիլ -
    1. նորապսակ փեսայի հանկարծամահ լինելը
    2. թագավորի կամ իշխանի գահընկեցությունը
  9. Սեբաստիա՝ հուռով-աթոռով նստել - մի տեղ հաստատված մնալ

Թարգմանություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]