iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.
iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.



Link to original content: http://hy.wikiquote.org/wiki/Սեր
Սեր — Վիքիքաղվածք Jump to content

Սեր

Վիքիքաղվածք-ից
Որքան ավելի ազատ և ուժեղ է անհատը՝ այնքան խստապահանջ է դառնում նրա սերը, ի վերջո նա տենչում է գերմարդ դառնալ, քանզի ողջ մնացյալը չի հագեցնում նրա սերը: --Ֆրիդրիխ Նիցշե

Սեր, մարդուն բնորոշ զգացմունք, խորը, անձնուրաց նվիրվածություն այլ մարդու կամ օբյեկտի նկատմամբ։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Միութիւն՝ ի կարեւորս, ազատութիւն՝ յերկբայականս, սէր՝ յամենայնի[1]։
Ավգուստինոս Երանելի
  • Սերը հավատի արտահայտությունն է, իսկ հավատը մարդ մնալու կարևորագույն պայմանը[2]։
Վահրամ Փափազյան
  • Եթե թեկուզ երկուսը կարող են մեռնել սիրո համար, ուրեմն մարդկությունը իրավունք ունի դեռ ապրելու[3]։
Վարդգես Պետրոսյան
  • Մարդու մեջ, եթե նա մարդ է, ամեն մի բառի, շարժման, հայացքի, ձայնի մեջ պետք է արտահայտվի զգացմունք, ոչ միայն ներքուստ, այլև արտաքուստ, ցցուն... եթե դա ուրախություն է, ապա լեռան պես բարձր, թախիծ՝ անտառի պես ընդարձակ, սեր՝ հեղեղի պես խորը[4]։
  • Ձանձրույթը ծնվում է անտարբերությունից։ Իսկ անտարբերությունն ի հայտ է գալիս սիրո բացակայությունից, իսկ սիրո բացակայությունը՝ հոգու մահն է[5]։
Մկրտիչ Արմեն
  • Սերը միակ բանն է, որ ապրում է, երբ սոված է՝ մեռնում է, երբ կշտանում է...[6]
Երվանդ Քոչար
  • Աշխարհում չկա ավելի գեղեցիկ պատկեր, քան սիրեցյալի դեմքը, և չկա ավելի քաղցր երաժշտություն, քան սիրելի ձայնի հնչյունը[7]։
  • Բոլոր ձայներից ամենաքաղցրը այն կնոջ ձայնն է, որին մենք սիրում ենք[7]։
  • Նա, ով սիրահարվում է տգեղ աղջկա, սիրահարվում է կրքի ամբողջ ուժով, որովհետև այդպիսի սերը վկայում է կամ տղամարդու ճաշակի տարօրինակ քմահաճության մասին, կամ սիրեցյալի գաղտնի թովչանքների մասին, որոնք ավելի ուժեղ են, քան գեղեցկության թովչանքները[8]։
Ժան դե Լաբրյուեր
  • Սերը սքանչելի ծաղիկ է, բայց քաջություն է պահանջվում անդնդի եզրին մոտենալու և այն պոկելու համար[9]։
Ստենդալ
  • Սիրել՝ նշանակում է նայել ոչ թե մեկը մյուսին, այլ միասին նայել միևնույն ուղղությամբ[8]։
Անտուան դե Սենտ-Էկզյուպերի
  • Մենք գիտենք, որ սերն ուժեղ է, ինչպես մահը, բայց փխրուն է ինչպես ապակին[7]։
Գի դը Մոպասան
  • Սերը հեռավորություն չի ճանաչում[10]։
Կոնֆուցիոս
  • Սիրո համար ժամկետ չկա, միշտ կարելի է սիրել, քանի դեռ սիրտը բաբախում է[10]։
Նիկոլայ Կարամզին
  • Զգացմունքը հավասար է տաղանդի։ Զգացմունքը ըմբռնման մրցակիցն է, ինչպես գործողությունը՝ խոհականության հակադրությունը։ Հանճարեղ մարդու մտերիմը կարող է նրան հավասարվել սիրո և ըմբռնման օգնությամբ։
Օնորե դե Բալզակ
  • Երբ դու սովորում ես բոլորին սիրել, թշնամիներիդ սիրել, դա ի՞նչ արժեք է դնում սիրո վրա։
Մերիլին Մենսոն
  • «Ընկե՛ր, ամենը, ինչ դու սիրում էիր, հիասթափեցրեց քեզ. հիասթափությունը ի վերջո դարձավ քո սովորությունը, և քո վերջին սերը, որը դու կոչում ես «սեր ճշմարտության» հանդեպ, միգուցե հենց սերն է հիասթափության հանդեպ»։
  • Որքան ավելի ազատ և ուժեղ է անհատը՝ այնքան խստապահանջ է դառնում նրա սերը, ի վերջո նա տենչում է գերմարդ դառնալ, քանզի ողջ մնացյալը չի հագեցնում նրա սերը։
  • Զույգ սեռերի փոխադարձ հարաբերությանը նման ինչ-որ բան կա նաև առանձին մարդու մեջ, այն է՝ կամքի և մտքի հարաբերությունը (կամ, ինչպես ասում են, սրտի և գլխի) - դրանք տղամարդն ու կինն են. նրանց միջև բանը միշտ սերն է, բեղմնավորումը, հղիությունը։ Եվ լա՛վ հիշեք, սիրտը այստեղ տղամարդն է, իսկ գլուխը՝ կինը։
  • Արարել, այդ նշանակում է՝ քեզանից ինչ-որ բան դուրս անել, քեզ ավելի դատարկ, ավելի աղքատ և ավելի սիրող դարձնել։ Երբ Աստված արարել էր աշխարհը՝ Նա այդժամ ավելին չէր, քան դատարկ գաղափար - և սեր արարյալի հանդեպ։
  • Երբ մենք հագենում ենք մեզնից և այլևս ի զորու չենք սիրել մեգ՝ ապա, իբրև նախապահպանություն, հարկավոր է խորհուրդ տալ սեր առ մերձավորը, այնքանով, որքանով մերձավորները մի ակնթարթում կստիպեն մեզ համոզվել որ նաև մենք ենք «սիրո արժանի»։
  • Դուք սիրահարված եք վերամբարձ բառերին, ինչպես գույնզգույն մորթիներին, և միայն ստի գորգերի վրա եք դուք կարողանում քայլել հաստատուն քայլքով, դուք, քնքուշնե՜ր։
  • Սիրո մեջ խղճուկությունը սիրով ծպտվում է արժանի սիրո բացակայությամբ։
  • Անպայմանական սերը պարունակում է նաև խոշտանգվելու տենչը. այդժամ այն ընդդեմ ինքն իրեն է, և տրվելու պատրաստակամությունից ի վերջո վերածվում է անգամ ինքնաոչնչացման ցանկության. «Խորտակվի՜ր այս ծովում»։
  • Սիրելու-ցանկությունը մատնում է ինքնագոհությունն ու գերհագեցումը քեզնով, սիրված-լինելու-ցանկությունը, սակայն, կարոտը քո հանդեպ, ինքնա-սիրությունը։ Սիրողը բաշխում է իրեն. նա, ով ուզում է սիրված լինել, ձգտում է նվեր ստանալ ինքն իրեն։
  • Սերը - հնազանդության պտուղն է. սակայն սերունդներ են ընկած պտուղի և արմատի միջև, իսկ ազատությունը սիրո պտուղն է։
  • Կյանքի հանդեպ սերը գրեթե հակադրությունն է Երկարակեցության հանդեպ սիրո։ Ամենայն սեր մտածում է ակնթարթի և հավերժության մասին,- բայց բնավ «տևականության»։
  • Քո գրգիռին անուն տալ՝ արդեն մի քայլ է գրգիռի սահմաններից դուրս։ Խորագույն սերը, օրինակ, իրեն անվանել չգիտի և, թերևս, հարց է տալիս՝ «ես արդյո՞ք ատելություն չեմ»։
  • Սկզբում մի վտքրիկ նախանձ- և այնուհետև մեծ սե՞ր։ Այդպես լուցկու հատիկի շփումից առաջանում է բռնկումը։
  • Մեր բերած զոհաբերությունները սոսկ ապացուցում են, թե որքան անարժեք է դառնում մեզ համար ցանկացած այլ բան, երբ մենք ինչ-որ բան սիրում ենք։
  • Դժբախտ սիրահարի դժբախտությունը դադարում է ոչ թե փոխադարձ սիրով, այլ ավելի-շատ-սիրով։
  • Մենք ամենաշատը ատում ենք ոչ թե այն, ինչը խանգարում է մեզ սիրված լինել, այլ այն, ինչը մեզ խանգարում է անմնացորդ սիրել։
  • «Ես զայրանում եմ. որովհետև դու անարդար ես» - այսպես է մտածում սիրողը։
  • Փոխադարձ սիրո պահանջը սնափառություն է և զգայականություն։
  • Զարմանալի է՝ ինչ հիմարության ասես որ զգայականությունը սիրո միջոցով չի կարող տանել, այն հանկարծակի ամբողջովին զրկվում է ողջ լավ ճաշակից և այլանդակը անվանում է գեղեցիկ, հենց որ սերը համոզում է դրան։
  • Իսկապես արդարացի մարդիկ ընծաներ չվերցնող են. նրանք ամեն ինչ հետ են վերադարձնում։ Այդ պատճառով սիրահարների համար նրանք զարհուրանք են։
  • Միշտ հետ վերադարձնել, ոչ մի ընծա չընդունել, բացի իբրև պարգև և նշան, որ մենք դրանցով ճանաչում ենք իսկապես սիրողներին և դա փոխհատուցում ենք մեր սիրով։
  • Գործառույթ-դառնալու-կամեցում. սիրո կանացի իդեալը։ Տղամարդկային իդեալը ձուլումն է և տիրացումը կամ կարեկցանքը (տառապող Աստծո պաշտամունք)։
  • Կինը չի ուզում իրեն խոստովանել, թե նա իր սիրեցյալի մեջ որքան է սիրում տղամարդուն (հենց տղամարդուն), այդ պատճառով նա նրա մեջ աստվածացնում է «մարդուն» - իր առջև և ուրիշների։
  • Երկու ճանապարհ կա ձեզ տառապանքից փրկելու համար, արագ մահը և երկար սերը։
Ֆրիդրիխ Նիցշե
  • Ես սրտեր սիրում եմ։ Նրանք խորհրդանիշներ են կյանքի, սիրո և մարդկության։
Վիլլե Վալո
  • Կանայք կարող են անտարբեր մնալ տղամարդու սիրո, նրա փառքի, նրա գեղեցիկ արտաքինի, նրա հարստության նկատմամբ, բայց նրանք անկարող են չհմայվել նրա ճարտախոսությամբ, եթե այն իրենց է ուղղված։
Ուիլկի Քոլինզ
  • Սերը մի կախարդանք է, որին ո՛չ բնությունն է հաղթում, ո՛չ աղքատությունը և ո՛չ էլ նույնիսկ մահը, այլ միայն ժամանակը[11]։
Ավետիք Իսահակյան
  • Իրական սերը փոխադարձություն չի պահանջում, իսկ նա, ով ցանկանում է իր սիրո դիմաց մրցանակ ստանալ, իզուր ժամանակ է ծախսում[12]։
Պաուլո Կոելյո
  • Սերը մարդկային զգայնականության գերագույն արտահայտությունն է[13]։
  • Սիրո ներշնչող ուժը առավել տեսանելի է արվեստում[13]։
Գևորգ Աբաջյան
  • Ամեն ինչից առաջ սերն է առաջացել[14]։
Ֆրիկ
  • Անպատասխան սերը տանջալից է նաև չսիրող կողմի համար[15]։
Գևորգ Հայրյան
  • Երբ կա մեծ սերը` մնացածը դեկորացիաներ են[16]։
Վահե Ղուկասյան, «Գրողի տարածը»
  • Բայց ինչպես հնազանդեցնել սիրտը, երբ արթնացել է սերը[17]:
  • Սերը, հավանաբար ամենից ճիշտ է հուշում, թե ինչպես փրկել այն, ինչ սիրեցյալի համար կյանքից էլ թանկ է[17]:
  • Անհնարին է, ո՛չ, չի կարող պատահել, քանզի սերը չի մոռանում ոչ մի կենդանի արարածի[17]:
  • ...քանզի ամեն անգամ, երբ սերն է գալիս, այն ջահել է ու սքանչելի: Վայրի վարդի թարմ ծաղկի պես[17]:
  • ...սերը կարող է մարդու հանել միչև երկինք և կարող է դժոխք նետել[17]:
  • Սերը միշտ չէ, որ կույր է, այն իմաստուն էլ է լինում...[17]:
  • Արդյոք շա՞տ բան է հարկավոր երկու երիտասարդների միմյանց սիրելու համար: Բավական է, որ նրանք իրար նկատեն շատերի մեջ, նայեն իրար աչքերի, իրար ձեռք բռնեն և նրանք երջանիկ են[17]:
Աննա Սաքսե, Հեքիաթներ ծաղիկների մասին
  • Գրքերում սերը կա՛մ բիրտ է, կա՛մ չափազանցված վեհ[18]: Ալինա Ռուշից
  • Արդյո՞ք սերը հյուսված չէր բուրմունքից, արևի ճառագայթներից, դանդաղ հեշտանքից[18]։
  • Չէ՜ որ իրական սերը հասարակ է[18]։
Աննա Մառ, Կինը խաչի վրա


Աղբյուրներ

[խմբագրել]
  1. Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2010). Հանգանակ հայ ինքնութեան. Ամարաս հրատարակչություն. էջ 68. ISBN 978-99930-1-121-7. 
  2. Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 34. ISBN 99930-2-276-4. 
  3. Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 38. ISBN 99930-2-276-4. 
  4. Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 35. ISBN 99930-2-276-4. 
  5. Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 133. ISBN 99930-2-276-4. 
  6. Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 54. ISBN 99930-2-276-4. 
  7. 7,0 7,1 7,2 Դոնարա Մարտիրոսյան, ed (2006). Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից. «Մաշտոց». էջ 54. ISBN 99941-807-0-3. 
  8. 8,0 8,1 Դոնարա Մարտիրոսյան, ed (2006). Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից. «Մաշտոց». էջ 55. ISBN 99941-807-0-3. 
  9. Դոնարա Մարտիրոսյան, ed (2006). Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից. «Մաշտոց». էջ 48. ISBN 99941-807-0-3. 
  10. 10,0 10,1 Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 294. 
  11. Ասույթներ, հավաքեց և կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 291։
  12. Պաուլո Կոելյոի 40 ոգեշնչող ցիտատները mediamag.am կայքում
  13. 13,0 13,1 Գևորգ Աբաջյան, Արտիստը ինչպես տեսա։ Հուշեր։ Երևան։ Սովետական գրող, 1986, էջ 90
  14. Թևավոր խոսքեր, Երևան, «Խորհրդային գրող», 1989, էջ 46
  15. Գևորգ Հայրյան, Խոհեր և փշեր, Սովետական գրող, 1980
  16. Վահե Ղուկասյան, Գրողի տարածը, Ե., Դարակ, 2020, էջ 10:
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 17,5 17,6 Աննա Սաքսե, Հեքիաթներ ծաղիկների մասին, Ե., Դարակ, 2020:
  18. 18,0 18,1 18,2 Աննա Մառ, Կինը խաչի վրա, Ե., Դարակ, 2020: Թարգմանիչ` Արթուր Եղիկյան, խմբագիր` Արմեն Ղազարյան:
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Սեր հոդվածը նաև Վիքիպեդիայում: