Հռոմի հիմնադրումից սկսած
Արտաքին տեսք
(Վերահղված է Ab urbe conditaից)
Հռոմի հիմնադրումից սկսած լատին․՝ ab Urbe condita (կապված է anno Urbis conditae, AUC կամ a.u.c.[1]), լատիներեն «քաղաքի (Հռոմի) հիմնադրումից սկսած», ժամանակահատվածի հաշվարկի համակարգ, ընդունված է հաշվել մ․ թ․ ա․ 753 թվականից[2]։
Օգտագործվել է որոշ հռոմեացի պատմաբանների կողմից՝ որևէ տարեթիվ նշելու համար։ Ներկայիս պատմաբանները սա ավելի հաճախ են օգտագործում, քան հռոմեացիները։ Հռոմեական տարին հաճախ նշվում էր այդ տարի կառավարած կոնսուլի անունով, կամ հետագայում Հուստինիանոս Ա Բյուզանդիայի կայսեր պահանջով 537 թվականից հաշվարկ էր կատարվում ըստ կայսեր կառավարած տարիների։ Եզրը հաճախ հանդիպում է Հռոմեական պատմության մասնագետ, գերմանացի պատմաբան Թեոդոր Մոմզենի երկերում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]