1000
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հազար
Տարիներ |
---|
996 · 997 · 998 · 999 — 1000 — 1001 · 1002 · 1003 · 1004 |
Տասնամյակներ |
970‑ականներ · 980‑ականներ — 990‑ականներ — 1000‑ականներ · 1010‑ականներ |
Դարեր |
9-րդ դար — 10-րդ դար — 11-րդ դար |
1000 թվական, ոչ նահանջ տարի, ըստ Գրիգորյան օրացույցի սկսում է չորեքշաբթի օրը։ Սա մեր թվարկության 1000 թվականն է, 100-րդ տարին X դարի։
Գրիգորյան օրացույց | 1000 M |
Հուլյան օրացույց | 999—1000 (հունվարի 6 -ից) |
Հուլյան օրացույց բյուզանդական շրջան |
6508—6509 (սեպտեմբերի 7-ից) |
Հռոմի հիմնադրումից սկսած | 1752—1753 (ապրիլի 27 -ից) |
Հայկյան տոմար | 3492—3493 (օգոստոսի 11-ից) ՎՆՂԲ—ՎՆՂԳ |
Հրեական օրացույց |
4760—4761 ד'תש"ס — ד'תשס"א |
Իսլամական օրացույց | 389—390 |
Չինական օրացույց | 3696—3697 己亥 — 庚子 դեղին խոզ — սպիտակ առնետ |
Եթովպական օրացույց | 992—993 |
Հին հնդկական օրացույց | |
- Վիկրամ սամվատ | 1056—1057 |
- Շակա սամվատ | 922—923 |
- Կալի յուգա | 4101—4102 |
Իրանական օրացույց | 378—379 |
Բուդդայական օրացույց | 1543 |
Դեպքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- հուլիսի 29` քրիստոնյաներն ալ-Մանսուրից ազատագրեցին Կորդովայի խալիֆայության մաս կազմող Էսպինոսա դե Սերվերա քաղաքը, իսկ արաբներն իրենց հերթին գրավեցին Բուրգոսը։
- սեպտեմբերի 9, 10 կամ 11՝ Բալթիկ ծովում Նորվեգիայի Օլաֆ Տրիգվասոն թագավորի և վերջինիս թշնամի երկրներ հանդիսացող Դանիայի և Շվեդիայի կազմած դաշինքի միջև տեղի ունեցավ Սվոլդերի ծովային ճակատամարտը։
- դեկտեմբերի 31՝ ավարտվեց առաջին հազարամյակը մարդկության պատմության մեջ։
Դեպքեր առանց ստույգ ամսաթիվ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամբողջ աշխարհի բնակչությունը գերազանցեց 400 միլիոնը։
- Նորվեգիան, Իսլանդիան և Հունգարիան ընդունեցին քրիստոնեությունը։
- Կանութ Դանիացին վերահսկողություն սահմանեց Նորվեգիայում։
- Դանիացիներն արշավանք կազմակերպեցին դեպի Անգլիա և Նորմանդիա։
- Վիկինգների առաջնորդ Լեյֆ Էրիկսոնը բացահայտնեց Ամերիկան և այն անվանեց Հելյուլանդ։ Այնտեղ նա հիմնեց մի շարք ձմեռային բնակավայրեր։
- Իշտվան I-ը մկրտվեց և թագ ստացավ Հռոմի պապից՝ հիմք դնելով Հունգարիայի թագավորությանը։
- Սանչո III-ը դարձավ Նավառայի թագավոր և Արագոնի կոմս։
- Վենետիկի հանրապետությունը ծովից շրջափակեց Խորվաթիան։
- Հյուսիսարևմտյան Չինաստանում ստեղծվեց Տանգութի թագավորությունը։
- Ճապոնացի միջնադարյան գրող Սեյ Շոնագոնը գրեց «Գլխավերևի գրություններ» ստեղծագործությունը։
- Հուտու կոչվող ազգությունը բնակեցրեց ժամանակակից Ռուանդայի և Բուրունդիի տարածքը։
- Բուհիգանգա գետի ափին՝ Գանգեսի և Մեղնայի գետխառնուրդի մոտ հիմնադրվեց ժամանակակից Բանգլադեշ պետության մայրաքաղաք Դաքքան։
Շարունակական իրադարձություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1000-1001` Միջնադարյան Նորվեգիայի յարլի պաշտոնը զբաղեցրեց Էյրիկ Հակոնսոնը։
- 1000-1015՝ Միջնադարյան Նորվեգիայի յարլի պաշտոնը զբաղեցրեց Սվեյն Հակոնսոնը։
- 1000-1035՝ Սանչո III-ը պաշտոնավարեց Նավառայի թագավորի և Արագոնի կոմսի պաշտոնում։ Նա արաբներից ազատագրեց Արագոնը։
- 1000-1071՝ եմենական արաբական ծագում Ռավվադիների մուսուլմանական արքայատոհմի ներկայացուցիչները սկսեցին իրենց կառավարումը Իրանի Ատրպատական նահանգում։
Ծնունդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միխայիլ Կիրուլարիոս՝ Կոստանդնուպոլսի պատրիարք (մահացել է 1059 թվականին)
- Կոստանդին Մոնոմախոս` Բյուզանդիայի կայսր 1042 թվականից (մահացել է 1055 թվականին)։
Մահեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գարսիա II Սանչես՝ Նավառայի թագավոր, ակտիվ մասնակցություն է ունեցել Ռեկոնկիստային։
- Ռոգնեդա Ռագբալոդայնա՝ Պոլացկի իշխան Ռոգվոլոդի դուստրը։
- Օլաֆ Տրյուգվասոն՝ 995 թվականից՝ Նորվեգիայի թագավոր, Հարալդ I Գեղավարսի ժառանգորդը։
- Մինամոտո-նո Սիգեյուկի՝ ճապոնացի բանաստեղծ։