iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.
iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.



Link to original content: http://hy.wikipedia.org/wiki/Օրենբուրգ
Օրենբուրգ - Վիքիպեդիա Jump to content

Օրենբուրգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Օրենբուրգ
ռուս.՝ Оренбург
Դրոշ Զինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՀամայնքCity of Orenburg?
Հիմնադրված է1743 թ.
Առաջին հիշատակում1735
Մակերես95,6 կմ²
ԲԾՄ150 մետր
Բնակչություն571 752 մարդ (2013)
Ժամային գոտիUTC+4, ամառը UTC+5
Հեռախոսային կոդ3532
Փոստային ինդեքս460000
Փոստային դասիչ460000
Պաշտոնական կայքorenburg.ru (ռուս.)
Օրենբուրգ (Ռուսաստան)##
Օրենբուրգ (Ռուսաստան)

Օրենբուրգ (ռուս.՝ Оренбург), քաղաք Ռուսաստանում։ Օրենբուրգի մարզի վարչական կենտրոնն է։ Բնակչությունը՝ 571 752 մարդ (2013)։ 1938 թվականից մինչև 1957 թվականները քաղաքը կոչվել է Չկալով՝ ի պատիվ ԽՍՀՄ ճանաչված օդաչու Վալերի Չկալովի, չնայած այն բանին, որ նա ոչ միայն չի ծնվել և չի մեծացել Օրենբուրգում, այլ նաև երբևէ չի եղել այդ քաղաքում։

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրենբուրգ անվան ծագման տարբեր վարկածներ կան։ Օրենբուրգ արտահայտության հեղինակը ամենայն հավանականությամբ, Ի.Կ.Կիրիլովն Է՝ համանուն քաղաքի հիմնադիրը։ 1734 թվականին,իր նախագծին համապատւասխան առաջարկվեց փաստաթղթերի փաթեթ՝ Օր և Յաիկ (Ուրալ) գետերի միախառնման վայրում բերդաքաղաք հիմնադրելու մասին։ 1734 թվականի հունիսի 7-ին կայսրուհի Աննա Իոաննովնան ստորագրեց <<Արտոնություն Օրենբուրգին>> և չնայած որ շրջանի գլխավոր բերդի շինհրապարակը հետագայում մի քանի անգամ տեղափոխվեց Յաիկի (Ուրալ) հոսանքն ի վար, <<Արտոնության>> կողմից հիմնադրված քաղաքի անունը պահպանվեց մինչև 1743թվականը հիմնադրված ամրոցի համար՝ Սաքմարա գետի գետաբերանում։ 1933 - 1957 թվականներին քաղաքը կոչվում էր <<Չկալով>>։ Վ. Պ. Չկալովի բրոնզե քանդակը՝ վեց մետր բարձրությամբ, յոթ մետրանոց պատվանդանի վրա, տեղադրվել է 1954 թվականին՝ Բուլվարում (Ուրալ գետի ափ. այսպես կոչված <<Բելովկա>> ), նրա ծննդյան 50-ամյակի առթիվ։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրենբուրգ» հոդվածին։