Սվետլանա Խարիտոնովա
Սվետլանա Խարիտոնովա | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հունվարի 30, 1932[1] |
Ծննդավայր՝ | Մոսկվա, ԽՍՀՄ |
Վախճանի թիվ՝ | հունվարի 8, 2012[1] (79 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն՝ | ԽՍՀՄ Ռուսաստան |
Մասնագիտություն՝ | դերասանուհի |
IMDb։ | ID 0451454 |
Սվետլանա Նիկոլաևնա Խարիտոնովա (ռուս.՝ Светла́на Никола́евна Харито́нова, աղջկական ազգանունը՝ Սորոկինա, հունվարի 30, 1932[1], Մոսկվա, ԽՍՀՄ - հունվարի 8, 2012[1], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուսական կինոյի ու թատրոնի դերասանուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1954 թվականին ավարտել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնը (ղեկավարներ՝ Սերգեյ Բլինչիկով և Գ. Ա. Գերասիմովա)[2]։ Դեռևս դպրոց-ստուդիայում ուսանելու տարիներին ամուսնացել է Լեոնիդ Խարիտոնովի հետ։ Երկու տարվա համատեղ կյանքից հետո նրանք ամուսնալուծվել են։
1957 թվականից մինչև 1969 թվականը աշխատել է Մոսկվայի Սատիրայի ակադեմիական թատրոնում։
1966 թվականին ավարտել է Կենտրոնական հեռուստաընկերության Բարձրագույն հեռուստատեսային ռեժիսորական դասընթացը, ինչպես նաև՝ Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը[3]։
Մի անգամ նկարահանումներից հետո Սվետլանա Խալիտոնովան խմբին իր ավտոմեքենայով տանելիս ճանապարհին վրաերթի է ենթարկել անցորդին։ Կինը մահացել է։ Հաջորդել է դատը, եղել են միջնորդություններ, երաշխավորումներ։ Մահացածի բարեկամները դիմել են արդարադատություն՝ չափազանց դաժան չլինելու խնդրանքով։ Դերասանուհուն պայմանական ժամկետ են սահմանել և ուղարկել Վլադիմիրի մարզ, որտեղ նա երեք տարի աշխատել է երկաթբետոնե գործարանում։ Ծավալել է ինքնագործունեություն։
Սվետլանա Խարիտոնովան վախճանվել է 2012 թվականի հունվարի 8-ին Մոսկվայում՝ իր ութսունամյակից երեք շաբաթ առաջ, երկարատև հիվանդությունից հետո։ Աճյունասափորը նրա մոխիրով թաղվել է Խովանյան գերեզմանատանը։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թատրոնի դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Տասներկու աթոռ», Իլյա Իլֆ և Եվգենի Պետրով՝ տիկին Գրիցացուևա։
- «Ոսկե հորթը», Ի. Իլֆա և Ե. Պետրով`Զոսյա։
- «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին», Ջերոմ Դեյվիդ Սելինջեր՝ Պեգի։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1955 թվական՝ Որդին՝ բահով աշխատողը
- 1955 թվական՝ Զինվոր Իվան Բրովկին՝ Լյուբաշի ընկերուհի
- 1955 թվական՝ Երկիրը և մարդիկ՝ Դոմնա Ուշակովա
- 1955 թվական՝ Բարի լույս՝ «պարահանդեսի թագուհի»
- 1956 թվական՝ Երկու կյանք ՝ Նյուրա
- 1956 թվական՝ Դաշտեր և բացատներ՝ Կվասովա
- 1957 թվական՝ Արտասովոր ամառը ՝ մանկական խմբակի ղեկավար
- 1957 թվական՝ Անկրկնելի աշունը՝ Մաշա
- 1957 թվական՝ Թռչում են կռունկները՝ Իրինա Բորոզդինա
- 1957 թվական՝ Դեպի Սև ծով ՝ հյուրանոցի ադմինիստրատոր
- 1957 թվական՝ Անհասցե աղջիկը ՝ կռունկավար Կլավա
- 1958 թվական՝ Կիթառով աղջիկը՝ գնորդուհի
- 1959 թվական՝ Անընկճելին՝ Լիզա Կուկուշկինա
- 1959 թվական՝ Սպիտակ գիշերներ՝ Ֆյոկլա
- 1959 թվական՝ Կամավորները՝ ռազմական կարգավորող
- 1960 թվական՝ Տափաստանային այգաբացեր՝ Լուշա
- 1960 թվական՝ Ռուսական հուշանվեր՝ Վասիլևնա Սաֆոնովայի օլիմպիադա
- 1960 թվական՝ Զգուշացե՛ք, տատիկը՝ մեծ Շուրա
- 1961 թվական՝ Ամենայն լրջությամբ՝ գանձապահ («Կարկանդակների պատմություն»)
- 1961 թվական՝ Ծովային որոր՝ Նոնա Պավլովնա
- 1961 թվական՝ Կյանքն սկզբից
- 1961 թվական՝ Իմ ընկեր Կոլկան՝ Եվգենիա Պետրովնա
- 1961 թվական՝ Օրիորդական տարիներ՝ Վարվառա
- 1961 թվական՝ Դժվարին ժամին՝ Վարվառա Օկնովա
- 1962 թվական՝ Կռվախնձոր՝ Հաննա Նիկոլաևնա Գորովայա
- 1962 թվական՝ Պարապ երթ՝ Տոնյա Կրյուկովա, Վիկտորի կինը
- 1963 թվական՝ Երկուշաբթին՝ ծանր օր՝ Զինաիդա Պավլովնա
- 1963 թվական՝ Իրական պատմություն՝ Լյուբա
- 1963 թվական՝ Կարճ պատմություններ՝ տանտիրուհի («Հմուտը»), աշխատակցուհի («№ 216 սենյակի գաղտնիքները»)
- 1964 թվական՝ Տոլյա Կլյուկվինի արկածները՝ Սերաֆիմա Անդրեևնա, բուժքույր
- 1964 թվական՝ Երկնագույն բաժակը՝ Վարվառա՝ կոլտնտեսության պահակի դուստրը, հաստլիկ Ֆեոդորի մայրը
- 1965 թվական՝ Ֆանտազյորներ՝ Յաշայի մայրը
- 1965 թվական՝ Ճանապարհ դեպի ծով՝ Դուսյա
- 1965 թվական՝ Ձեր որդին և եղբայրը՝ դեղագործ
- 1967 թվական՝ Աճպարարը՝ Սաշա
- 1967 թվական՝ Փրկեցեք խեղդվողին՝ Սվետլանա Նիկոլաևնա
- 1967 թվական՝ Վայրերն այստեղ հանգիստ են՝ Կլավա, պարող աղջիկ
- 1967 թվական՝ Բժիշկ Վերա՝ քաղաքացի
- 1968 թվական՝ Հանդիպում այգաբացին՝ Օլգա
- 1969 թվական՝ Կարամազով եղբայրներ
- 1969 թվական՝ Վերջին արձակուրդ՝ 'Գարիկի մայրը
- 1969 թվական՝ Օր և մի ամբողջ կյանք՝ Սոնյա
- 1970 թվական՝ Քաղաքային սիրավեպ՝ էկոնոմիստի կին Զինա
- 1973 թվական՝ Նամակ պատանեկությունից՝ Տոնյայի մայրը
- 1973 թվական՝ 100 % նեյլոն՝ Բադեևի տան աշխատող Գլաշան
- 1975 թվական՝ Սուրբ մոգություն՝ Մաստեր Կլեյիբ բուժհաստատության մատենավար
- 1975 թվական՝ Չի կարող պատահել՝ Էլմիրա
- 1976 թվական՝ Ծաղիկներ Օլյայի համար՝ Ալյոշայի մայր Մարիան
- 1976 թվական՝ Դատարկ բան է՝ Ելենա Կարպովնա՝ Վադիմի տնային տնտեսուհին
- 1976 թվական՝ Սպիտակ Բիմ Սև ականջ՝ ուսուցչուհի Աննա Պավլովնա
- 1977 թվական՝ Գրեթե ծիծաղելի պատմություն՝ ուղեկցորդուհի
- 1977 թվական՝ Գոնդելուպա երկրի մարզը՝ Կիրիլի մորաքույրը
- 1978 թվական՝ Խռովահույզ բարիկադ
- 1978 թվական՝ Կատուն պարկում՝ ֆոտոթղթակից Գրոմովա
- 1978 թվական՝ Ապրեցեք երջանիկ՝ դատախազության ավաջ քննիչ Բուրկովա
- 1978 թվական՝ Ձեզ սպասում է քաղաքացի Նիկանորովան՝ հարևան Լյուդա
- 1979 թվական՝ Հացի համը՝ տիկին Վերա
- 1980 թվական՝ Թռիչք տիեզերագնացի հետ՝ Բրիլկինա՝ Իվան Պետրովիչի կինը
- 1980 թվական՝ Ով է վճարելու հաջողության համար՝ բազմազավակ մայր
- 1982 թվական՝ Գտիր քո տունը՝ Վարվառա Պետրովնա
- 1982 թվական՝ Երջանկության համար՝ Քսենիա Ֆյոդորովնա
- 1982 թվական՝ Պահպանեք տղամարդկանց՝ տեխհսկողության տեսուչ
- 1984 թվական՝ Ինչ է պատահել Սանկային՝ Մարուսյայի տատիկը
- 1984 թվական՝ Ինչու են պետք մարդուն թևերը՝Կատերինա
- 1984 թվական՝ Հյուրն ապագայից՝ Ալիսայի կեղծ «մորաքույրը»
- 1987 թվական՝ Լուսնի հայտնվելը՝ Ստեփանիդա
- 1987 թվական՝ Մանուշակագույն փուչիկ՝ Բաբա Յագա
- 1988 թվական՝ Առաջարկում եմ ձեռքս ու սիրտս՝ Նինա Իվանովա
- 1988 թվական՝ Մեղավորը՝ Դուսյայի մորաքույրը
- 1988 թվական՝ Դերասանուհին Գրիբովից՝ երկաթուղային աշխատող
- 1989 թվական՝ Սեփական խաչը՝ Պաշայի մորաքույրը
- 1989 թվական՝ Ֆեոդոր Կուզկինի կյանքից՝ Վարվառա Պետրովնա Ցիպլակովա
- 1990 թվական՝ Ֆուտբոլիստ՝ տան աշխատող
- 1990 թվական՝ Ստալինի հուղարկավորումը՝ Ժենյաիյ մորաքույրը
- 1991 թվական՝ Թիթեռնիկներ
- 1991 թվական՝ Առանց արդարադատության՝ Սերաֆիմա Իվանովնա
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ս․ Վ․ Կապկով Կատակերգության արքաները. — Մ.: Ալգորիթմ, 2003. — 400 с. — ISBN 5-9265-0095-8. Բովանդակություն․ Սերգեյ Անտիմանով, Ռինա Զելյոնայա, Սերգեյ Ֆիլիպով, Լյուդմիլա Շագալովա, Միխայիլ Պուգովկին, Թամարա Նոսովա, Գլիկերիա Բոգդանովա—Չեսնոկովա, Ալեքսանդր Դեմյանենկո, Սվետլանա Խարիտոնովա, Սավելի Կրամարով, Միխայիլ Սվետին, Իննա Ուլյանովա, Ալեքսանդր Պյանկով.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ «Выпускники школы-студии МХАТ 1950-х». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ «В Москве скончалась известная актриса Светлана Харитонова». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 21-ին.
|
- Հունվարի 30 ծնունդներ
- 1932 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Հունվարի 8 մահեր
- 2012 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- 20-րդ դարի դերասանուհիներ
- ՄԳԱԹ դպրոց-ստուդիայի շրջանավարտներ
- ՎԳԻԿ-ի շրջանավարտներ
- Ռուս կինոդերասանուհիներ
- Ռուս դերասանուհիներ
- Խորհրդային դերասանուհիներ
- Խովանսկոե գերեզմանատանը թաղվածներ