Սեպտիմիոս Սևերոս
Septimius Severus Սեպտիմիուս Սևերուս | |
---|---|
Հռոմեական կայսրության 21-րդ կայսր | |
Սեպտիմիուս Սևերուսի կիսանդրին | |
Իշխանություն | Մ.թ. 193 թ., ապրիլի 14 – 211 թ., փետրվարի 4 |
Թագադրում | Մ.թ. 193 թ., ապրիլի 14 |
Լրիվ անուն | Լուցիոս Սեպտիմիոս Սևերոս (ծնվելուց մինչ թագադրում); Կեսար Լուցիոս Սեպտիմիոս Սևերոս Էուսեբես Պերտինաքս Օգոստոս[1] (որպես կայսր) |
Ծնվել է՝ | ապրիլի 11, 146[2] |
Ծննդավայր | Լեպտիս Մագնա, Աֆրիկա, Հռոմեական կայսրություն[2] |
Մահացել է՝ | փետրվարի 4, 211[2] (64 տարեկան) բնական մահով |
Վախճանի վայր | Eboracum, Հռոմեական Բրիտանիա, Հռոմեական կայսրություն[2] |
Սուրբ Հրեշտակի ամրոց | |
Երկիր | Հին Հռոմ |
Նախորդ | Դիդիուս Հուլիանուս |
Հաջորդող | Գետա Կարակալլա |
Ուղեկից | Հուլիա Դոմնա |
Տոհմ | Սևերոսներ |
քաղաքական գործիչ, ռազմական գործիչ և կայսր | |
Հայր | Publius Septimius Geta? |
Մայր | Ֆուլվիա Պիա |
Երեխաներ | Septimia Major?, Septimia Minor?, Կարակալլա և Գետա[3] |
Հավատք | հին հռոմեական կրոն |
Սեպտիմիուս Սևերուս (լատին․՝ Lucius Septimius Severus Augustus[4], ապրիլի 11, 146[2], Լեպտիս Մագնա, Աֆրիկա, Հռոմեական կայսրություն[2] - փետրվարի 4, 211[2], Eboracum, Հռոմեական Բրիտանիա, Հռոմեական կայսրություն[2]), նաև հայտնի որպես Սեվերուս, Հռոմեական կայսրության կայսրն էր 193-211 թթ.։ Սևերուսը ծնվել է հռոմեական Աֆրիկա նահանգում։ Զբաղեցրել է բարձր պաշտոններ Մարկոս Ավրելիոս և Կոմմոդոս կայսրերի իշխանության օրոք։ Նա իշխանության եկավ 193 թ-ին՝ Պերտինաքս կայսրի մահից հետո։ Հետագայում սպանելով Դիդիուս Հուլիանուսին, Սևերուսը ջախջախեց գահի մյուս թեկնածուներին[5]։ Սևերուսի առաջին կարևոր ռազմական հաջողությունը Պարթևաստանի սահմանի մոտ գտնվող և ռազմավարական կարևոր դիրք ունեցող Օսրոյենե կախյալ թագավորության նվաճումն էր[6][7]։
Գահակալության գալը
[խմբագրել | խմբագրել կոդը]193 թ-ին Պրետորիական գվարդիայի կողմից սպանվեց կայսր Պերտինաքսը, Սևերուսը իր հավատարիմ զորականների կողմից ընտրվեց որպես կայսր։ Չնայած Հռոմում Պրետորիական գվարդիան բառացիորեն աճուրդ կազմակերպեց կայսերական գահի համար և կայսերուհի դարձրեց հարուստ մի հռոմեացու՝ Դիդիոս Հուլիանոսին։ Հենց այդ ժամանակ Սևերուսը, հետևելով իր նախորդների օրինակին, իր անվանը կցեց Պերտինաքսի անունը՝ Imperator Lucius Septimius Severus Pertinax Augustus։ Այնուհետև նա ուղարկեց իր լեգեոնները դեպի Իտալիա, որը հանձնվեց Սեպտիմիուսին առանց դիմադրության։ Պարզվեց, որ Ուլիանին պարզապես գումար չէր բավականացնում, որպեսզի վճարեր գահի համար և նա գահընկեց արվեց, որից հետո էլ կախաղան հանվեց։
Ինքնակոչ Հուլիանի հետ կռվում Սևերուսը հենվում էր գահին՝ իր մյուս երկու մրցակիցների օգնության վրա՝ արևելքում՝ Նիգեր Պեսցենիուսի և Սիրիայի, իսկ արևմուտքում՝ Կլոդիուս Սոպտիմիուս Ալբինայի և Բրիտանիայի։ Միանալով Հռոմիան Սևերուսը ստիպված էր ուղել զանքերը իր համախոհների դեմ։ Արդյունքում Սևերուսը լուծարեց վտանգավոր պրետորիական գվարդիան և դրա փոխարեն ստեղծեց մի նոր գվարդիա ընտրված զինվորներից տարբեր լեգեոններից, հատկապես Դակիայից, Մոեզիայից և Իլլիրիայից։
Որպեսզի կոտրի Նիգերին, որը դաշնագիր էր կնքել պարթևների հետ, 194 թ-ին Սևերուսը որդեգրեց Ալբինային, և նշանակեց նրան Բրիտանական, Գալլական և Իսպանական զորքերի հրամանատար նաև իր համագահակից։ Նիգերը կրեց մի շարք պարտություններ և վերջնականապես տապալվեց Իսուսում։ Մինչ Սևերուսի զորավարները Բյուզանդիայում պաշարել էին Նիգերի մնացած զորքը, ինքը կառավարիչը մարտում էր պարթևների դեմ և կրկնելով Տրայանի քայլը՝ Հռոմին վերադարձրեց Արաբական թերակզին և Միջագետքը։
Որպեսզի ուժեղացնի իր ընտանեկան իրավահաջորդությունը, Սևերուսը հայտարարեց իրեն Մարկոս Ավրելիոսի որդին, և Կոմմոդոսի եղբայր։ Իսկ իր որդուն՝ Բասսիան Կարակելլին տվեց «Մարկոս Ավրելիոս Անտոնիուսի» անունը։ Ալբինը արդեն անհրաժեշտ չէր կայսերը և նա ստպված էր սպասել Սենատի օգնությանը, որպեսզի արտասաներ Սևերոսի ավանդադրումը։ Սակայն, 197 թվականի փետրվարին Լիոնի ճակատամարտում՝ Սևերոսը, գլխավորելով 100000-անեց զորքը, ջախջախեց իր հակառակորդին և դարձավ բացարձակ կառավարիչ։ 198 թ-ին Սևերոսը իր մեծ որդուն դարձնում է համակառավարիչ, իսկ փոքրին՝ կայսր։ Ազատվելով բոլոր մրցակիցներից՝ նա սկսեց իր երկրորդ հարձակումը պարթևների դեմ, որի արդյունքում գրավեց Սելվկիան, Կտեսիֆոնը։
Իր վերջին ճակատամարտը Սևերուսը բարեհաջող է անցկացրել Բրիտանիայում և այնտեղ հաղթել է պիկտերին և վերակառուցել Հադրիանուսի պատը։ Սակայն, տեղական կլիման ավելի էր սրացրել հին հիվանդությունները և նա մահացավ Յորկում 211 թվականին։ Սևերոսը աստվածացվել է, իսկ իր աճյունը որդիները բերել են Հռոմ։
Գահակալության հետևանքները
[խմբագրել | խմբագրել կոդը]Սևերուսը իր գահակալման 18 տարիների ընթացքում ընդունել է ներքին կարևոր ռեֆորմներ, որոնք մեծապես օգնում էին իշխանությւնից անցմանը միապետության։ Կայսեր ուշադրությունը կենտրնացած էր բանակի վրա, ինչը մեծ դժգոհությունների առիթ դարձավ։ Հարյուրապետերը դրաձել էին հեծյալներին հավասար, իսկ վետերանները ստացել էին մեծ արտոնություններ, իսկ զինվորներին թույլատրվում էր ծառայության ժամանակ ամուսնանալ։
Իր կառավարման վատ կողմերիվ մեկն այն էր, որ սենատը խախտվել էր Ալբինի ապստամբությունից հետո, բացի այդ նաև հարկերն էին ավելացել, պետության ռազմականացումը ավելացել էր։ Նրա հաջորդների օրոք կայսրության վիճակը վատացավ և կայսրությունը մտավ 3-րդ դարի ճգնաժամ։
Սակայն, նրա ժամանակ է առաջին անգամ տեղի ունեցել Հռոմի ուսումնասիրությունը, որի արդյունքները հասել են մինչև անգամ մեզ։ Նա մեծացրեց Հռոմը և կառուցապատեց այն։ Նա փորձում էր Իտալիան հավասարեցնել մյուս բոլոր պրովինցիաներին։ Որպեսզի խուսափեր զորքերի մեծ համախմբերի վտանգից, նա պրովինցիաները բաժանեց մարզերի։
Նրա կառավարման ընթացքում տեղի են ունեցել բազում հալածանքներ քրիստոնյաների հանդեպ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Paget, James Carleton, Jews, Christians and Jewish Christians in Antiquity, Mohr Siebeck, 2010, pg. 398; Goodman, Martin, Rome & Jerusalem: The Clash of Ancient Civilisations, Penguin, 2008, pg. 505
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Fluß M. Severus 13 (գերմ.) // Kategorie:RE:Band II A,2 — 1923.
- ↑ Union List of Artist Names — 2017.
- ↑ In Classical Latin, Severus' name would be inscribed as LVCIVS SEPTIMIVS SEVERVS AVGVSTVS.
- ↑ Birley (2000), p. 113
- ↑ Birley (2000), p. 115
- ↑ Birley (2000), p. 125
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեպտիմիոս Սևերոս» հոդվածին։ |
|