Սաբոտաժ
Սաբոտաժ կամ Նենգադուլ[1][2][3][4] (ֆր.՝ sabotage՝ փայտե կոշիկներով (սաբո) թխթխկացնել), որոշակի պարտականությունների դիտավորյալ չկատարումը կամ անփույթ կատարումը[5]։
Աշխատանքի վայրում սաբոտաժն արդյունավետության դիտավորյալ իջեցնումն է՝ աշխատանքային պայմաններում որոշ փոփոխությունների հասնելու նպատակով։ Այն անձը, որը ներգրավված է սաբոտաժի մեջ, կոչվում է սաբոտաժավոր (վնասարար)։ Վերջիններս փորձում են թաքցնել իրենց ինքնությունը՝ ելնելով իրենց գործողությունների հետևանքներից։
Վիճակի ցանկացած անբացատրելի վատթարացումը կարող է դիտարկվել որպես սաբոտաժ։ Սաբոտաժը երբեմն անվանում են միջամտություն, չար կատակ և այլն, որպեսզի խուսափեն սաբոտաժին հաջորդող իրավական պատասխանատվությունից։
Անվան ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սաբոտաժ» բառն առաջացել է 19-րդ դարի սկզբին ֆրանսերեն «sabotage» բառից։ Երբեմն ասվում է, որ որոշ բանվորներ իրենց սաբոները շպրտում էին սարքավորումների մեջ՝ դրանք վնասելու նպատակով, սակայն այս կարծիքը ընդունված չէ ծագումնաբանների շրջանում[6]։
Ֆրանսալեզու գրականությունում այս բառն առաջին անգամ օգտագործվել է 1808 թվականին Դ'Օտելի (D'Hautel) «Dictionnaire du Bas-Langage ou manières de parler usitées parmi le peuple» բառարանում[7]։
«Սաբոտաժել» բառն օգտագործվել է 1873-1874 թվականներին Էմիլ Լիտրեի «Ֆրանսերեն բառարան»-ում (Dictionnaire de la langue française)[8]։ Սակայն այն «դիտավորյալ կամ չարակամ վնաս հասցնել սեփականությանը» կամ «դանդաղ աշխատել» իմաստով իսկապես սկսել է օգտագործվել 19-րդ դարի վերջին։ 1897 թվականին հայտնի սինդիկատոր և անարխիստ Էմիլ Պուժեն իր «Le Père Peinard» ամսագրում գրել է․ «action de saboter un travail» (աշխատանքը սաբոտաժելու գործողություն)[9], իսկ 1911 թվականին՝ «Le Sabotage» («Սաբոտաժ») անվամբ գիրքը[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Արդի հայերենի բացատրական բառարան, Էդուարդ Բագրատի Աղայան - նենգադուլ». www.nayiri.com. Վերցված է 2024 թ․ հունիսի 11-ին.
- ↑ «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Հրաչյա Աճառյանի Անվան Լեզվի Ինստիտուտ - նենգադուլ». www.nayiri.com. Վերցված է 2024 թ․ հունիսի 11-ին.
- ↑ «Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Աշոտ Մուրադի Սուքիասյան - նենգադուլ». www.nayiri.com. Վերցված է 2024 թ․ հունիսի 11-ին.
- ↑ «Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Աշոտ Մուրադի Սուքիասյան - նենգադուլ». www.nayiri.com. Վերցված է 2024 թ․ հունիսի 11-ին.
- ↑ Խմբագրական կոլեգիա, Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 10 (խմբ. Վիկտոր Համբարձումյան), Ե., «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա Հայկական Սովետական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1984, էջ 107 — 736 էջ։
- ↑ «Sabotage». Online Etymology Dictionary.
- ↑ D'Hautel, Charles-Louis (1808). Dictionnaire du Bas-Langage ou manières de parler usitées parmi le peuple [Dictionary of slang or ways to speak used by the people] (ֆրանսերեն). D'Hautel et Schoell. էջ 325. «Saboteur : Sobriquet injurieux qu'on donne à un mauvais ouvrier, qui fait tout à la hâte, et malproprement.»
- ↑ Littré, Émile (1873–1874). Dictionnaire de la langue française [Dictionary of the French language]. Hachette. էջ 1790.
- ↑ Pouget, Émile (1976). Le Père Peinard. Éditions Galilée. էջ 53. ISBN 2718600306.
- ↑ Pouget, Émile (1911). Le Sabotage. Marcel Rivière.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Office of Strategic Services Simple Sabotage Manual
- News, accounts and articles on workplace sabotage and organising – Sabotage, employee theft, strikes, etc.
- Ecodefense: A Field Guide to Monkeywrenching
- Article on malicious railroad sabotage
- Elizabeth Gurley Flinn, Sabotage, the conscious withdrawal of the workers' industrial efficiency Արխիվացված 2007-08-07 Wayback Machine
- Aadu Jogiaas: Disturbing soviet transmissions in August 1991. Արխիվացված 2011-11-14 Wayback Machine
- «The Tallinn Cables, A GLIMPSE INTO TALLINN'S SECRET HISTORY OF ESPIONAGE, Lonely Planet Magazine, December 2011». Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաբոտաժ» հոդվածին։ |
|