Ռոբերտ Շոու
Ռոբերտ Շոու անգլ.՝ Robert Shaw | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 9, 1927[1][2][3][…] |
Ծննդավայր | Westhoughton, Լանքաշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Մահացել է | օգոստոսի 28, 1978[4] (51 տարեկան) |
Մահվան վայր | Toormakeady, Մեյո, Իռլանդիա |
Կրթություն | Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (1948)[5] և Տրուրո դպրոց |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | դերասան, գրող, վիպասան, դրամատուրգ, սցենարիստ և կինոդերասան |
Ամուսին(ներ) | Մերի Յուր |
Պարգևներ և մրցանակներ | |
Ռոբերտ Արչիբալդ Շոու (անգլ.՝ Robert Shaw, օգոստոսի 9, 1927[1][2][3][…], Westhoughton, Լանքաշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն - օգոստոսի 28, 1978[4], Toormakeady, Մեյո, Իռլանդիա), անգլիացի դերասան, սցենարիստ և գրող։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոբերտ Շոուն ծնվել է 1927 թվականին Անգլիայում՝ Վեսթհաունում։ Նրա մայրը՝ Դորինը (ծնունդով Ավերի), նախկին բուժքույր է՝ ծնված Սվազիլենդում,Պիգս-Պիկում։ Իսկ հայրը՝ Թոմաս Շոուն, բժիշկ է։ Դերասանն ունեցել է երեք քույր և մեկ եղբայր։ Երբ Ռոբերտը դարձել է յոթ տարեկան, նրա ընտանիքը տեղափոխվել է Շոտլանդիա՝ Սթրոմնես։ Երբ երիտասարդ դերասանը դարձել է քսան տարեկան, նրա հայրը՝ հարբեցող և դեպրեսիվ մարդը, ինքնասպան է եղել։ Ընտանիքը կրկին տեղափոխվել է, այս անգամ Կորնուոլ, որտեղ Ռոբերտը սկսել է հաճախել Տրուրոյի դպրոց։ Հետո Ռոբերտը որոշ ժամանակ աշխատել է որպես ուսուցիչ Սոլտբյորնեում, իսկ հետո Լոնդոնում ընդունվել է դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա։
Դերասանական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոբերտ Շոուն սկսել է դերասանական կարիերան թատրոնում՝ ամբողջ Անգլիայի թատրոններում կատարելով տարբեր դերեր։ 1952 թվականին դերասանը նշել է իր պրոֆեսիոնալ բեմելը Ուեսթ-Էնդ թատրոնում։ Արդեն 1950 թվականին նկարահանվել է բրիտանական տարբեր ֆիլմերում, իսկ ավելի ուշ հայտնվել է նաև ամերիկյան հեռուստատեսությունում, որտեղ նկարահանվել է «Ծովահեններ»(անգլ.՝ The Buccaneers) սերիալում։ Շոուի ամենահռչակավոր դերերն են՝ Դոնալդ Հրանտի դերը Ջեյմս Բոնդի մասին «Ռուսաստանից սիրով»(ռուս.՝ Из России с любовью) (1963) ֆիլմում, տանկիստ գնդապետ Հեսսլերի դերը «Մարտ ելույթի համար»(ռուս.՝ Битва за Выступ) (1965) ֆիլմում, երիտասարդ Հենրի VIII-ի դերը «Բոլոր ժամանակների մարդ»(ռուս.՝ Человек на все времена ) (1966) ֆիլմում, լորդ Ռենդոլֆ Չերչիլի դերը «Երիտասարդ Վինսթոն»(ռուս.՝ Молодой Уинстон) (1972) ֆիլմում, անգութ ավազակ Դոյլ Լոնիգանի դերը «Աֆերա»(ռուս.՝ Афера ) (1973) ֆիլմում, կոպիտ ու սառնարյուն Միսթր Բլուի դերը «Պելեմ 1-2-3 գնացքի բռնագրավում»(ռուս.՝ Захват поезда Пелэм 1-2-3) (1974) ֆիլմում, շնաձկներից տառապող ձկնորս Քվինտի դերը «Ծնոտներ»(ռուս.՝ Челюсти) (1975) ֆիլմում, հնաբնակ փարոսի և գանձերի որսորդ Ռոմեր Տրիսի դերը «Անդունդ»(ռուս.՝ Бездна) (1977) ֆիլմում, իսրայելական Մոսսադի գործակալ Դեյվիդ Կաբակովի դերը «Սև կիրակի» (ռուս.՝ Чёрное воскресенье) (1977) կինոնկարում, որը եղել է ամենահաջողված լավ երիտասարդի դերը։ Շոուն արժանացել է Ոսկե գլոբուս մրցանակին և Օսկար մրցանակին՝ որպես երկրորդ կարգի լավագույն դերասան՝ «Բոլոր ժամանակների մարդ» ֆիլմում մասնակցություն ունենալու համար։
Սցենարիստի կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավելացնելով իր դերասանական կարիերային՝ Շոուն գրել է նաև վեպեր, թատերգություններ և սցենարներ։ Իր առաջին վեպը՝ «Գաղտնարան»-ը(ռուս.՝ «Тайник») տպագրվել է 1960 թվականին և ստացել է բազմաթիվ դրական արձագանքներ։ Նրա հաջորդ վեպը՝ «Արևային բժիշկ»-ը(ռուս.՝ «Солнечный доктор»), տպագրվել է մեկ տարի հետո։ Ստեղծագործությունը 1962 թվականին պարգևատրվել է Հոտորնդենական մրցանակով։
Ավելի ուշ գրել է եռերկ ստեղծագործություն՝ բաղկացած «Դրոշ»(ռուս.՝ «Флаг») (1965), «Մարդն ապակե կրպակում»(ռուս.՝ «Человек в стеклянной будке») (1967), «Քարտեզներ Մարոկկոյից»(ռուս.՝ «Карты из Марокко») մասերից։ Եռերկ ստեղծագործությունը հանդիսացել է «Մարդն ապակե կրպակում» թատերական ներկայացման հիմքը, ինչը բերել է նրան մեծ ճանաչում։ Գիրքը և սցենարը իրենցից ներկայացնում են բարդ և երկդիմի պատմություն մի մարդու մասին, ով պատմության տարբեր պահերին եղել է մեկ եվրոպացի գործարար՝ փակելով ֆաշիստ զինվորական հանցագործներին, մեկ ֆաշիստ զինվորական հանցագործ՝ փակելով եվրոպացի գործարարներին։ Սցենարը ստացվել է բավականին վիճարկելի. ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում թատերական ներկայացումներից հետո մի քանի քննադատներ դրական են գնահատել խորամանկ, ճարպիկ և լիարժեք բարոյական հարցերի վերլուծությունը, որոնք վերաբերում էին քաղաքացիությանը և անհատականությանը, իսկ մյուսները հակառակը՝ քննադատել էին Շոուին այն բանի համար, որ նա բարձրացրել է այդպիսի նուրբ և երկդիմի հարց։ Հեռուստատեսությունում ցուցադրելուց հետո սցենարը զգալիորեն փոխվել էր. ստացված կինոնկարը չէր արժանացել հեղինակի խրախուսանքին և նրա անունը դուրս էին հանել տիտրերից։
Շոուն նաև ադապտացրել է «Գաղտնարան» վեպը՝ «Իրադրությունն անհույս է… Բայց լուրջ չէ» (անգլ.՝ «Situation Hopeless... But Not Serious», ռուս.՝ «Положение безнадежно Но не серьезно») ֆիլմի համար, որտեղ գլխավոր հերոսը Ալեքս Հիննեսսն էր։ Նրա «Կատոյի փողոց»(անգլ.՝ «Cato Street Conspiracy», ռուս.՝ «Улица Като») սցենարը՝ Կատո փողոցում տեղի ունեցած իրադարձությունների մասին, առաջին անգամ բեմադրվել է 1971 թվականին Լոնդոնում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոբերտ Շոուն ամուսնացած է եղել 3 անգամ և ունեցել է տասը երեխա, որոնցից մեկը որդեգրված է։
Նրա առաջին կինը եղել է Ջենիֆեր Բուրկը (1952-1963 թթ.): Նրանք ունեցել են չորս աղջիկ։
Երկրորդ կինը եղել է դերասանուհի Մերի Յուրը։ Նրանք ունեցել են երկու տղա և մեկ աղջիկ։ Նրանց ամուսնությունն ավարտվել է Մերիի մահով՝ չափից մեծ քանակությամբ դեղեր ընդունելու հետևանքով։ Նրանց որդիներից մեկը՝ Էյն Շոուն(անգլ.՝ Ian Shaw), դարձել է դերասան։
Երրորդ և վերջին կինը եղել է Վիրջինիա Ջենսենը (1976-1978 թթ.): Նրանք ունեցել են երկու որդի, որոնցից մեկը Վիրջինիայի նախկին ամուսնուց է։
Իր կյանքի վերջին յոթ արիներն ապրել է Իռլանդիայի Մեյո կոմսությունում՝ Տուրմակադի գյուղում։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոբերտ Շոուն մահացել է սրտամկանի ինֆարկտից՝ 1978 թվականի օգոստոսի 28-ին Իռլանդիայում՝ 51 տարեկան հասակում՝ Avalanche Express ֆիլմի նկարահանման ավարտից հետո։ Նրա աճյունը այրել են, իսկ մոխիրը թաղել են Իռլանդիայում՝ իր տան մոտ։
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շոուի ծննդավայրում՝ Վեսթհաութոնում, դերասանի պատվին անվանվել է փաբ։
- Marvel կոմիքսից (Իքս մարդկանց մասին) չարագործ Սեբաստիան Շոուի կերպարը ստեղծվել է Ռոբերտի կերպարանքով և նմանությամբ։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|
1951 | The Lavender Hill Mob | |
1952 | Operation Secret | Յասկեզ |
1954 | The Dam Busters | Օդագնացության սերժանտ Ջ. Պուլֆորդ |
1956 | A Hill in Korea | Եֆրեյտոր Հոջ |
1956 | Double Cross | |
1957 | Man from Tangier | Ջոնի |
1957 | The Buccaneers | Նավապետ Դեն Թեմփեստ (39 էպիզոդ) |
1958 | Sea Fury | Հորման |
1959 | Libel | Ամսագրի ֆոտոռեպորտյոր |
1960 | The Four Just Men | Ստյուարդ |
1961 | Danger Man | Թոնի Կոստելո |
1961 | The Winter's Tale | Լեոնտես |
1962 | The Valiant | Լեյտենանտ Ֆիլդ |
1963 | The Caretaker | Ասթոն |
1963 | From Russia with Love | Դոնալդ 'Ռեդ' Հրանտ |
1963 | The Cracksman | Մոկ |
1964 | The Luck of Ginger Coffey | Հինջեր Կոֆֆի |
1964 | Carol for Another Christmas | Սուրբ Ծննդյան ուրվական |
1964 | Tomorrow at Ten | Մարլոու |
1964 | Hamlet | Կլաուդիուս, թագավոր Դաննի |
1965 | Battle of the Bulge | Գնդապես Մարտին Հեսսլեր |
1966 | A Man for All Seasons | Թագավոր Հենրի VIII |
1967 | Custer of the West | Գեներալ Ջորջ Արմսթրոնգ Կաստեր |
1968 | The Birthday Party | Սթենլի Վեբբեր |
1969 | Battle of Britain | «Նավապետ» |
1969 | The Royal Hunt of the Sun | Ֆրանցիսկո Պիզզարո |
1970 | Figures in a Landscape | ՄակԿանահյու |
1971 | A Town Called Bastard (A Town Called Hell) | Քահանա |
1972 | Young Winston | Լորդ Ռենդոլֆ Չերչիլ |
1973 | A Reflection of Fear (Labyrinth) | Մայքլ |
1973 | Наёмный работник | Սթիվեն Լեդբետեր |
1973 | Афера | Դոյլ Լոննիգան |
1974 | The Golden Voyage of Sinbad | Պատգամախոս |
1974 | The Taking of Pelham One Two Three | Միսթր Բլու Բերնարդ Ռայդեր |
1975 | Челюсти | Կվինտ |
1975 | The Man in the Glass Booth | |
1975 | Der Richter und sein Henker (End of the Game, Murder on the Bridge, Deception, և Getting Away with Murder) | Ռիչարդ Հասթման |
1975 | Бриллианты (Diamond Shaft) | Չարլզ/Էրլ Հոջսոն |
1976 | Robin and Marian | Շերիֆ Նոթինգեմա |
1976 | Swashbuckler (Scarlet Buccaneer) | Նեդ Լինչ |
1976 | Black Sunday | Մայոր Դեյվիդ Կաբակով |
1977 | The Deep | Ռոման Թրիս |
1978 | Force 10 from Navarone | Մայոր Կիտ Մելլորի |
1979 | Avalanche Express | Գեներալ Մարենկով |
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Բնօրինակ անվանում |
---|---|
1960 | The Hiding Place |
1961 | The Sun Doctor |
1965 | The Flag (novel) |
1965 | Situation Hopeless... But Not Serious (կինեմատոգրաֆիական ադապտացիա The Hiding Place) |
1967 | The Man in the Glass Booth |
1968 | The Man in the Glass Booth (սցենար) |
1969 | A Card from Morocco |
1971 | Cato Street (սցենար) |
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Տուրմակադիում Ռոբերտ Շոուի հիշատակին նվիրված հուշամատյան( գտնվում է իր գերեզմանից ոչ հեռու)
-
Խոշոր պլանով արձանագրություն հուշամատյանի վրա
-
Հուշամատյանից ոչ հեռու գտնվող կառանման տեղ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
- ↑ Student & graduate profiles — Royal Academy of Dramatic Art.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Robert Shaw Internet Movie Database կայքում
- Robert Shaw — For All Seasons Արխիվացված 2007-11-13 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Շոու» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 9 ծնունդներ
- 1927 ծնունդներ
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Օգոստոսի 28 մահեր
- 1978 մահեր
- Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի դերասաններ
- 20-րդ դարի վիպասաններ
- Անգլիացի դերասաններ
- Անգլիացի գրողներ
- Անգլիացի սցենարիստներ
- Թատրոնի դերասաններ
- Անգլիացի դրամատուրգներ
- Հեռուստատեսային դերասաններ
- Անգլիացի կինոդերասաններ
- 20-րդ դարի անգլիացի վիպասաններ
- Սրտամկանի ինֆարկտից մահացածներ
- 20-րդ դարի անգլիացի տղամարդ դերասաններ
- Անգլիացի տղամարդ կինոդերասաններ
- Անգլիացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ