Ռեգենսբուրգ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռեգենսբուրգ (այլ կիրառումներ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Ռեգենսբուրգ | |||||
Regensburg | |||||
| |||||
Երկիր | Գերմանիա | ||||
Հող | Բավարիա | ||||
Համայնք | Վերին Պֆալց | ||||
Ներքին բաժանում | Stadtamhof?, Steinweg-Pfaffenstein?, Sallern-Gallingkofen?, Konradsiedlung-Wutzlhofen?, Brandlberg-Keilberg?, Reinhausen?, Q2554913?, Schwabelweis?, Ostenviertel?, Kasernenviertel?, Galgenberg?, Kumpfmühl-Ziegetsdorf-Neuprüll?, Großprüfening-Dechbetten-Königswiesen?, Westenviertel?, Ober-/Niederwinzer-Kager?, Oberisling-Leoprechting-Graß? և Burgweinting-Harting? | ||||
Օբեր-բուրգոմիստր | Հանս Շայդինգեր | ||||
Հիմնադրված է | 1245 թ. | ||||
Մակերես | 80,76 կմ² | ||||
ԲԾՄ | 326—471 մ | ||||
Բնակչություն | 157 234 մարդ | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | +49 941 | ||||
Փոստային ինդեքս | 93001-93059 | ||||
Փոստային դասիչ | 93047, 93049, 93051, 93053, 93055 և 93057 | ||||
Ավտոմոբիլային կոդ | R | ||||
Պաշտոնական կոդ | 09 3 62 000 | ||||
Պաշտոնական կայք | regensburg.de | ||||
| |||||
Ռեգենսբուրգ (գերմ.՝ Regensburg, բավ․՝ Rengschburg, լատին․՝ Castra Regina, Ratisbona, չեխ․՝ Řezno), քաղաք Գերմանիայում։ Գտնվում է Բավարիա հողում։ Տեղակայված է Դանուբ և Ռեգեն (գերմ.՝ Regen) գետերի ափին։ Քաղաքի արևելքում գտնվում է Բավարական անտառը։ Ռեգենսբուրգը Վերին Պֆալցի վարչական կենտրոնն է, նաև՝ հռոմեական կաթոլիկ եպիսկոպոսների նստավայր։ Բնակչությունը կազմում է 157 234 մարդ 2004 թվականի տվյալների համաձայն։ Բնակչության թվով չորրորդն է Բավարիայի քաղաքների ցանկում՝ Մյունխենից, Նյուրնբերգից և Աուգսբուրգից հետո։ Քաղաքի հին հատվածն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային արժեքների ցանկում։ 2014 թվականին Ռեգենսբուրգը տեղ է զբաղեցրել զբոսաշրջային գրավչության տեսակետից Գերմանիայի առաջատար տեսարժան վայրերի շարքում[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեգենսբուրգը Գերմանիայի հնագույն քաղաքներից է, որն ունի տարբեր անվանումներ։ Դրանցից ամենահինը կելտական անվանումն է՝ «Radasbona» (նաև՝ «Ratasbona» կամ «Ratisbona»), որն անվանում են ժամանակակից քաղաքին մոտ գտնվող տարածքը։ Բացի այս անվանումներից կան այլք՝ Quadrata, Germanisheim, Hyatospolis, Ymbripolis, Reginopolis և Tyberina։
Հռոմեական ճամբար (ք.ա. 500 թվական)
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Հռոմեական ժամանակների պարիսպ
-
Porta Praetoria՝ Castra Regina-ի հյուսիսային պատեր
-
Հռոմեական ամրություներ
Ռեգենսբուրգի հռոմեական պատմությունն սկսվում է մ.թ.ա. 79 թվականին կառուցված ամրությունով, որը տեղակայված է Կումպֆյուլ (Kastell Kumpfmühl) ժամանակակից շրջանում։ Այդ ամրությունը ծառայել է որպես դիտակետ և գտնվել է Նաբ և Ռեգեն գետերի ափին։ Այնտեղ տեղավորվում էին 500 տղամարդկանցից բաղկացած հեծելազորը կամ 1000 անձից կազմված կրկնակի հզորությամբ հետևակային զորքը։
Հռոմեական կայսր Մարկոս Ավրելիոսի հրամանով մարկոմանի դուրս վռնդելուց հետո, Castra Regina ճամբարը սպառազինվում է (Castra Regina՝ ամրոց Ռեգեն գետի ափին)։ Ճամբարում է տեղակայված Երրորդ Իտալիկա (III Italica) լեգեոնը՝ կազմված մոտ 6000 զինվորներից։ Այն Raetia պրովինցիայի հիմնական զինվորական կետն է, որի գլխամասը տեղակայված է Աուգսբուրգում։ Ճամբարը շրջափակված է 10 մ բարձրությամբ պատով, ունի 4 դարպաս և մի քանի դիտակետեր։
Բավարական հերցոգների և հոգևորականների նստավայր
(500-1200 թվականներ)
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոտավորապես 500-788 թվականներին Ռեգենսբուրգը եղել է Բավարական Ագիլֆինգ տոհմի հերցոգների նստավայր։ 788 թվականին նրանցից վերջինը՝ Տասիլին 3-րդը գերևարվում է Կառլոս Մեծի կողմից։ 19-րդ դարում Ռեգենսբուրգը եղել է Կարոլինգների արևելաֆրանկյան կայսրության ամենակարևոր քաղաքներից։ Էմմա Բավարացին († 876)՝ Լյուդվիգ 2-րդ Գերմանացի թագավորի կինը, ինչպես նաև կայսրեր Արնուլդ Կարինտացին և նրա որդին՝ Լյուդվիգ 4-րդ Փոքրիկը († 911), թաղված են Սուրբ Էմերամայի աբբայության գերեզմանատանը, որը գտնվում է Ռեգենսբուրգի հարավում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Deutsche Zentrale für Tourismus e.V. (2015-08-14). «The TOP 100 sights and attractions in Germany | Tourism in Germany – travel, breaks, holidays». germany.travel. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 16-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեգենսբուրգ» հոդվածին։ |
|