Ջորջ Հարիսոն
Ջորջ Հարիսոն | |
---|---|
Հարիսոնը Սպիտակ տանը 1974 թ-ին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ George Harrison |
Նաև հայտնի է որպես | Carl Harrison, Hari Georgeson, Nelson Wilbury, Spike Wilbury, George Harryson, George O’Hara-Smith, L'Angelo Misterioso[1], Jorge Arias[2] և Magpie |
Ծնվել է | փետրվարի 25, 1943[3][4][5][…] 12 Առնոլդ Գրով, Լիվերպուլ, Միացյալ Թագավորություն[6] |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Մահացել է | նոյեմբերի 29, 2001[3][4][5][…] (58 տարեկան) Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7] |
Ժանրեր | ռոք, փոփ, դասական հնդկական |
Մասնագիտություն | Երգիչ, երաժիշտ, կոմպոզիտոր, պրոդյուսեր |
Գործիքներ | վոկալ, կիթառ, սիթար |
Գործունեություն | 1958 - 2001 |
Լեյբլ |
|
Կրթություն | Լիվերպուլի համալսարանի միջնակարգ դպրոց տղաների համար և Dovedale Primary School?[8] |
Անդամակցություն | The Beatles, Traveling Wilburys?, The Quarrymen?, The Beat Brothers?, Plastic Ono Band? և Delaney & Bonnie? |
Կապված | |
Ամուսին | Փեթի Բոյդ[9][8] և Օլիվիա Հարիսոն[9][8] |
Պարգևներ | |
Կայք | georgeharrison.com |
Հայտնի գործիքներ | |
Ստորագրություն | |
George Harrison Վիքիպահեստում |
Ջորջ Հարիսոն (անգլ.՝ George Harrison, փետրվարի 25, 1943[3][4][5][…], 12 Առնոլդ Գրով, Լիվերպուլ, Միացյալ Թագավորություն[6] - նոյեմբերի 29, 2001[3][4][5][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7]), անգլիացի ռոք երաժիշտ, կիթառահար, երգիչ, հեղինակ և կիթառիստ, հայտնի է որպես The Beatles-ի առաջին կիթառահար և անդամ։ Խմբի ցրումից հետո Հարիսոնն ունեցավ հաջող սոլո կարիերա, նաև հանդես եկավ Traveling Wilburys խմբի կազմում։ Նա նաև կինոպրոդյուսեր էր (Handmade Films)։ Դեռևս The Beatles-ի կազմում աչքի էր ընկնում իր կրոնական հետաքրքրություններով։
The Beatles-ից հետո Հարիսոնը խմբի մյուս անդամների պես սկսեց երգել առանձին՝ որպես անհատ կատարող Give me love, That's the way it goes, Horse to the water, I've got my mind set on you, Where we was Fab, I'll see you in my dreams, This song, Creckerbox palace, This is love, My sweet lord, Here comes the moon" և շատ ու շատ այլ երգեր։
Վաղ տարիներ (1943-1959)
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջորջ Հարիսոնը ծնվել է Անգլիայում՝ Լիվերպուլում, 1943 թվականի փետրվարի 25-ին[Ն 1] կաթոլիկ՝ Լուիզի և Հարոլդ Հարիսոնի ընտանիքում[12]։ Հարիսոնը կրտսեր և չորրորդ երեխան էր։ Ջորջը ուներ մեկ քույր՝ Լուիզան, որը ծնվել էր 1931 թվականի օգոստոսի 16-ին և երկու եղբայր՝ Հարրին, որը ծնվել էր 1934 թվականին և Պիտերը՝ ծնված 1940 թվականի հուլիսի 20-ին։ Նրա մոր հայրը՝ Ջոն Ֆրենչը, ծագումով Իռլանդիայից էր՝ Ուեկսֆորդ կոմսությունից։ Նա գաղթել էր Լիվերպուլ և ամուսնացել էր տեղացի աղջկա հետ[13]։ Ջորջի հայրը՝ Հարոլդը, սկզբում նավաստի էր աշխատում, բայց հետո, որպեսզի հոգա ընտանիքի կարիքները փոխում է մասնագիտությունը և դառնում է ավտոբուսի վարորդ։
Սկսած Ջորջի ծնունդից մինչև 1950 թվականը Հարիսոնների ընտանիքը ապրում էր 12 Arnold Grove հասցեում՝ Ուեյվերտրի լիվերպուլյան թաղամասում։ Դա փոքրիկ, երկհարկանի տուն էր։ Ջեռուցման համար ձմռանը օգտագործում էին վառարան, որը տեղադրված էր քարե անկյունում, իսկ սանհանգույցը եղել է բակում՝ հավերի բույնի կողքին։ 1950 թվականին քանի որ ավելացել էր վարձակալության վճարը Հարիսոնների ընտանիքը տեղափոխվում է քաղաքի մեկ այլ շրջան՝ Սպեկ, և բնակություն է հաստատում 25 Upton Green, Speke հասցեում։
Սկզբում Ջորջը սովորում էր Դովդեյլի տարրական դպրոցում, որը ոտքով քայլելու հեռավորության վրա էր գտնվում՝ Penny Lane փողոցում։ Այդ նույն դպրոցում երկու տարի մեծ դասարանում նա հանդիպում է Ջոն Լեննոնին։ Հետո Ջորջը ընդունվում է տղաների համար նախատեսված «Լիվերպուլյան դպրոցը»՝ առաջին դպրոցը Լիվերպուլում[14], որտեղ և վերապատրաստվում է 1954 թվականից մինչև 1959 թվականը։ Ջորջը սիրում էր նստել վերջին շարքում և դասերի ժամանակ իր դպրոցական տետրերի վերջում կիթառ էր նկարում։ Նա հիշում էր․ «Ես շատ էի սիրում կիթառները։ Երբ ես դպրոցում մի տղայից լսեցի, որ նա վաճառում է ակուստիկ կիթառ 3,10 ֆունտ ստերլինգով, ես հարցրեցի իմ մորը և գնեցի ճիշտ նույն գործիքը։ Այդ ժամանակ դա մեզ համար մեծ գումար էր»[15]։
Ջորջը ոչ միայն բավականին արագ է սովորում ակորդները, այլև կատարում է բավականին բարդ հատվածներ։ Հարիսոնը հետո ասում է, որ իր վրա ոչ մեծ ազդեցություն են ունեցել Կառլ Պերկինսը[16], Բո Դիդդլին[17],, Չաք Բերրին և The Everly Brothers[18]։ Հետագայում Ջորջը հանդիպում է Փոլ Մաքքարթնիի հետ, որը նույնպես սովորում էր այդ դպրոցում։
1957 թվականին Ջորջը հիմնադրում է խումբ-միօրյակը՝ «Կոմբո» անվանումով, իսկ հետագայում իր եղբոր Պիտերի և Արթուր Քելլի հետ ստեղծում է The Rebels խումբը[19]։ 1957 թվականի մարտին Ջոն Լեննոնը ստեղծում է The Quarrymen նվագախումբը։ Մի քանի ամիս անց նրանց խումբ է ընդունվում նաև Փոլ Մաքքարթնին։ Մասնավորապես Մաքքարթնին Լեննոնի ուշադրությունը հրավիրում է Հարիսոնի վրա, խորհուրդ է տալիս ինչպես իր ընկերոջը, որ կարող է կիթառ նվագել «Raunchy» երգի համար։ Լեննոնը սկզբում դեմ էր Հարիսոնի՝ նվագախմբի շարքերը համալրելու միտումներին, և ասում էր, որ Հարիսոնը դեռ բավականին երիտասարդ է[20]։ Միայն երբ լրացավ Հարիսոնի 16-ամյակը, այդ ժամանակ նրան ընդունեցին խումբ[21]։ Քանի որ Հարիսոնը երիտասարդ էր Լեննոնը և Մաքքարթնին մյուս տարիներին նրան վերաբերում էին ինչպես երեխայի[22]։
16 տարեկանում Հարիսոնը թողեց ուսումը և ինչ-որ ժամանակ լիվերպուլյան Blacklers հանրախանութում աշխատում էր, որպես էլեկտրատեխնիկի օգնական[23][24]։ 1959 թվականի սկզբին Լեննոնը խմբի անունը սկզբում փոխում է The Silver Beetles, իսկ հետո The Beatles։ Հարիսոնի երաժշտական փորձերը, որի մի մասը կիթառի դասերն էին, ձեռնարկվում է Թոնի Շերիդանի կողմից և դրանով ստեղծվում է Հարիսոնի մասնագիտական իմիջը[25]։
The Beatles-ի կազմում (1960-1970)
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբնական շրջան (1960-1970)
[խմբագրել | խմբագրել կոդը]1960 թվականին The Beatles-ը շրջագայում է Շոտլանդիայով, որպես ուղեկից ունենալով երգիչ Ջոնի Ջենթլային։ Հենց այդ տարի նրանք շարունակում են շրջագայությունները Համբուրգում և Հարրիսոնը մի կողմ է նետում լիվերպուլյան հանրախանութի իր աշխատանքը և մյուս բիթլերի հետ գնում է Գերմանիա։ Նա նախատեսել էր, որ մի քանի տարի աշխատի երաժիշտների հետ, իսկ հետո ընդունվի երաժշտական դպրոց[26]։ Հարրիսոնի առաջին ուղևորությունը Համբուրգ կարճ է տևում, քանի որ գերմանական ոստիկանությունը նրան արտաքսեց Անգլիա, գտնելով, որ նա անչափահաս է[27]։
1961 թվականի դեկտեմբերին The Beatles-ի մենեջերը դառնում է Բրայան Էփսթեյնը, որը խմբի անդամների հետ ծանոթացել էր մի քանի ամիս առաջ՝ The Cavern Club-ի հայտարարության ժամանակ[28]։ Էփսթեյնը օգնում է բիթլերին, որ նրանք պայմանագիր կնքեն EMI ձայնագարական ընկերության հետ, որտեղ նրանց պրոդյուսերը Ջորջ Մարտինն էր[29]։
Խմբի առաջին սինգլը եղավ «Love Me Do»-ն (որտեղ Հարիսոնը նվագում էր Gibson J-160E կիթառով)[30][31][32],, թողարկվում է 1962 թվականին և գրավում է 17-րդ հորզոնականը բրիտանական չարթերում[33]։ Please Please Me դեբյուտային ալբոմի թողարկման ժամանակ՝ 1963 թվականին, խմբի փառքը արդեն ողջ Մեծ Բրիտանիայում տարածվել էր և արդեն սկսել էր տարածվել «բիթլմանիա» երևույթը[34]։
Հարրիսոնը բիթլերից առաջինն էր, որ այցելեց ԱՄՆ․ 1963 թվականի սեպտեմբերին նա այցելում է իր քրոջը՝ Լուիզային, Իլինոյսում, 5 ամիս մնում է մինչ The Beatles-ի այցելումը ԱՄՆ և մասնակցում է «Էդվարդ Սալիվանի շոուին»[35]։ Իր Ամերիկայում մնալու ժամանակ Ջորջը գնում է մեծ երաժշտական խանութ և հայտնաբերում է, որ այնտեղ ոչ միայն The Beatles-ի վաճառքը, այլ նաև ընդհանրապես ժամանակակից բրիտանական երաժշտության։ Վերադառնալով տուն Հարրիոնը հասյտնում է, որ Ամերիկայի «նվաճումը» կարող է դժվար լինել։
Այն ժամանակ, երբ Փոլ Մաքքարթնին համարվում էր «լավ բիթլ», իսկ Լեննոնը դիտվում էր որպես խմբի առաջնորդ, Հարրիսոնը մեծ հեղինակություն էր վայելում աղջիկ երկրպագուների շրջանում։ Իր 21 ծնունդների ընթացքում նա ստացել է ավելի քան 30 000 նվեր և շնորհավորական բացիկ։ Խմբի համերգների ժամանակ նրան հաճախ ողողում էին մարմելադային կոնֆետներով («jelly babies»), որոնցից սիրում էր Հարրիսոնը։ ԱՄՆ-ում այդ կոնֆետներից չէին վաճառվում, իսկ ամերիկայն երկրպագուները նրանց հեղեղում էին ամուր դոնդողային հատիկներով, որից խումբը դժգոհ էր[36]։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հարիսոնը լուր է տարածել այն մասին, որ ծնվել է փետրվարի 24-ին՝ որպես կատակ։ Բոլոր հեղինակավոր աղբյուրներում նրա ծննդյան ամսաթիվը նշվում է փետրվարի 25-ին
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Discogs — 2000.
- ↑ Morelia International Film Festival — 2003.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Dutch Top 40
- ↑ 6,0 6,1 6,2 George Harrison's House — 2014.
- ↑ 7,0 7,1 7,2 Deutsche Nationalbibliothek Record #118701738 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 8,0 8,1 8,2 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ 9,0 9,1 Who's who (բրիտ․ անգլ.) — (untranslated), 1849. — ISSN 0083-937X
- ↑ The London Gazette (բրիտ․ անգլ.) — 1965. — Iss. 43667. — P. 5487.
- ↑ https://www.oscars.org/oscars/ceremonies/1971
- ↑ Harry, Bill (2000). The Beatles Encyclopedia: Revised and Updated. London: Virgin Publishing. էջ 492. ISBN 0-7535-0481-2.
- ↑ «Beatles Ireland - George Harrison Irish Heritage» (English). Beatles Ireland. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 7-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «The Liverpool Institute for Performing Arts - Performing Guide Admin Area». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Beatles Browser Four (p3)». Bill Harry/Mersey Beat Ltd. Վերցված է 2009 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «Carl Perkins». www.rockhall.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Hall of Fame, Bo Diddley». www.rockabillyhall.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «THE BEATLES JOHN LENNON, PAUL MC CARTNEY, GEORGE HARRISON, RINGO STARR». www.solarnavigator.net. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «The Times Peter Harrison obituary». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Biography: George Harrison, Answers.com. Retrieved 13 December 2008
- ↑ Loewen, Nancy (1989). Profiles in music. Vero Beach: Rourke Enterprises, Inc. էջեր 26–27.
- ↑ Lewisohn, Mark (1992). The Complete Beatles Chronicle. Pyramid Books. էջ 13.
- ↑ Davies, The Beatles 1985, p 55.
- ↑ Harrison, I Me Mine, p 29.
- ↑ While My Guitar Gently Weeps, pp 2 - 6, Simon Leng, 2006, ISBN 1-4234-0609-5
- ↑ «Biography for George Harrison». Internet Movie Database. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 9-ին.
- ↑ The Beatles Diary: The Beatles Years, page 27, Barry Miles, Keith Badman, Omnibus Press, 2001, ISBN 0-7119-8308-9
- ↑ Schaffner, The Boys from Liverpool,pp 7-10.
- ↑ Babiuk, Lewisohn, and Bacon, Beatles Gear, p 59.
- ↑ Everett, The Beatles as Musicians: The Quarry Men Through Rubber Soul, p 126.
- ↑ Babiuk, Lewisohn, and Bacon, Beatles Gear, pp 72-73.
- ↑ «Please Please Me». perso.wanadoo.es. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ The Songwriting Secrets of the Beatles, page 560, Dominic Pedler, Omnibus Press, 2003, ISBN 0-7119-8167-1
- ↑ Greene, Here Comes the Sun, p 34.
- ↑ Lewisohn, Mark (1992). The Complete Beatles Chronicle. էջ 122.
- ↑ Kane, Larry. Interview. Interviews with the Beatles Larry Kane. CD. Larry Kane, 2003.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Հարիսոն» հոդվածին։ |
|
- Փետրվարի 25 ծնունդներ
- 1943 ծնունդներ
- Լիվերպուլ քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 29 մահեր
- 2001 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Անգլիացի կիթառահարներ
- Անգլիացի կոմպոզիտորներ
- Անգլիացի պրոդյուսերներ
- Անգլիացի ռոք երաժիշտներ
- Բիթլզ
- Բուսակերներ
- Բրիտանացի պրոդյուսերներ
- Բրիտանացի ռոք երաժիշտներ
- Թոքի քաղցկեղից մահացածներ
- Քաղցկեղից մահացածներ
- Օսկարակիրներ