Ջեֆ Բրիջես (անգլ.՝ Jeffrey Leon Bridges, դեկտեմբերի 4, 1949(1949-12-04)[1][2][3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասան, երգիչ և պրոդյուսեր։ «Օսկար լավագույն դերասանի համար» հեղինակավոր մրցանակի է արժանացել «Խենթ սիրտ» կինոնկարում արբեմոլ երգչի դերը տպավորիչ կերպով կատարելու համար։ Օսկար կինոմրցանակի է առաջադրվել նաև «Վերջին կինոսեանսը» («The Last Picture Show») (1971), «Որոտն ու արագոտնը» («Thunderbolt and Lightfoot») (1974), «Աստղամարդը» («Starman») (1984), «Հավակնորդը» («The Contender») (2000), « Իսկական տոկունություն» («True Grit») (2010) և «Դժոխք կամ բարձր ջուր» («Hell or High Water») (2016) ֆիլմերում կատարած դերերի համար։ Հիշարժան դերակատարումներով է հանդես եկել նաև հանրահայտ այնպիսի ֆիլմերում, ինչպես՝ «Հեքիաթային հացթուխ տղեկներ» («The Fabulous Baker Boys», 1989), «Ձկնորս արքան» («The Fisher King»1991), «Մեծն Լեբովսկին» («The Big Lebowski», 1998), «Քինֆ-Քոնգ» («King Kong», 1976), «Գահը» («Tron», 1982), «Երկաթե մարդը («Iron Man», 2008), «Վատ ժամանակներ El Royale-ում» («Bad Times at the El Royale, 2018») և այլ կինոնկարներում (2018)։