Ջեյն Բիրկին
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Ջեյն Բիրկին | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Jane Birkin |
Ի ծնե անուն | Ջեյն Մելորի Բիրկին |
Ծնվել է | դեկտեմբերի 14, 1946[1][2][3][…] Մեծ Բրիտանիա Լոնդոն |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Մահացել է | հուլիսի 16, 2023[4][5][6] (76 տարեկան) Փարիզի 6-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4][5][7][…] |
Գերեզման | Մոնպարնաս գերեզմանատուն[8] |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգչուհի, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի, ստուդիական երաժիշտ, սցենարիստ, կինոռեժիսոր, ֆոտոմոդել, դերասանուհի, ռեժիսոր և մոդել |
Գործիքներ | վոկալ[9][10] |
Լեյբլ | Universal Music Group |
Կրթություն | Ժանին Մանուելի դպրոց և Miss Ironside's School? |
Ամուսին | Ջոն Բարրի |
Պարգևներ | |
Կայք | janebirkin.fr |
Ստորագրություն | |
Jane Birkin Վիքիպահեստում |
Ջեյն Մելորի Բիրկին (անգլ.՝ Jane Mallory Birkin, դեկտեմբերի 14, 1946[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[6] - հուլիսի 16, 2023[4][5][6], Փարիզի 6-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4][5][7][…]), թատրոնի և կինոյի անգլո-ֆրանսիացի դերասան, երգչուհի։ Հայտնի է ֆրանսիացի երգիչ, դերասան և ռեժիսոր Սերժ Գենսբուրգի հետ ունեցած սիրային և ստեղծագործական կապերով։ Նրա դուստրերն են՝ Քեյթ Բարրի (լուսանկարիչ և դերասանուհի (1967-2013), Շարլոտտա Գենսբուր (դերասանուհի և երգչուհի, ծնվել է 1971 թվականին) և Լու Դուայոն (դերասանուհի, մոդել և երգչուհի, ծնվել է 1982 թվականին)։
Կենսագրություն և ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեյն Մելորի Բիրկինը ծնվել է 1946 թվականի դեկտեմբերի 14-ին Լոնդոնում, զինվորական Դեյվիդ Բիրկինի և դերասանուհի Ջուդի Կեմպբելլի ընտանիքում։ Բացի նրանից ընտանիքում արդեն կար մեկ որդի՝ Էնդրյու Բիրկինը, որը հետագայում դարձավ հայտնի ռեժիսոր («Ցեմենտային այգի») և սցենարիստ («Պարֆյումեր՝ մի մարդասպանի պատմությունը»)։
Բիրկինը, մեծանալով 1960-ական թվականների Լոնդոնի ազատ միջավայրում, արդեն 17 տարեկանում որոշել է գնալ մոր քայլերով և առաջին անգամ մասնակցել է լսումների։ Հենց այդ տարիքում կայացել է նրա առաջնաելույթը Լոնդոնի Haymarket Theater բեմում, որտեղ նա խաղացել է երիտասարդ խուլուհամրի դեր Գրեմա Գրինի Carving a Statue ներկայացումում։
Որոշ ժամանակ անց նա մասնակցում է Passion Flower Hotel մյուզիքլի լսումներին. այդ ժամանակ նա ծանոթանում է հայտնի կոմպոզիտոր Ջոն Բարրիի հետ։ 19 տարեկան հասակում Ջեյն Բիրկինը ամուսնանում է Բարրիի հետ։ 1967 թվականին ծնվում է նրանց աղջիկը՝ Քեյթ Բարրին, որը հետագայում դառնում է հայտնի լուսանկարիչ։ Բիրկինի և Բարրիի ամուսնությունը երկար չտևեց։ Ամուսնալուծությունից անմիջապես հետո Ջեյնը որոշում է աղջկա հետ տեղափոխվել Ֆրանսիա։
Այդ որոշման պատճառը եղել է ոչ միայն ամուսնալուծությունը, այլ նաև Ջեյն Բիրկինի՝ նոր սկսված կարիերան. The Knack ֆիլմում առաջնաելույթային համեստ դերից հետո Բիրկինը՝ որպես կինոդերասանուհի, ճանաչում է ձեռք բերում է Միքելանջելո Անտոնիոնիи կուլտային ֆիլմի շնորհիվ, որը մրցանակի է արժանացել Կաննի կինոփառատոնում։ Ջեյնը, որը խաղացել է այդտեղ մոդելներից մեկի դերը՝ հայտնվելով ամբողջովին մերկ կարճ, բայց հիշվող տեսարանում, միանգամից ուշադրության է արժանացել։ Մյուս տարի Բիրկինը մասնակցել է Ֆրանսիայում «Կարգախոս» ֆիլմի լսումներին և չնայած այն բանին, որ չէր խոսում ֆրանսերեն, ստացել է գլխավոր դեր։ Մասնակցությունը այդ ֆիլմում Բիրկինի համար դարձավ ճակատագրական. նկարահանման տարածքում նա հանդիպել է Սերժ Գենսբուրին, որը նույնպես նկարահանվում էր այդ ֆիլմում, և Բիրկինի խոսքերով՝ «դա եղել է սեր առաջին հայացքից»։
Բիրկինը և Գենսբուրը միանգամից դարձան ամենամոդայիկ զույգը Ֆրանսիայում․ 1969 թվականին նրանք թողարկում են իրենց Je t’aime… moi non plus (Ես քեզ սիրում եմ․․․Ես քեզ նույնպես ոչ) համատեղ սինգլը, որի վերջում Բիրկինը սկսել է հառաչել, իսկ հետո նմանակել օրգազմ։ Սինգլը դարձել է տարված ընթացքում ամենաշատ վաճառվածը Ֆրանսիայում և հիթ ամբողջ Եվրոպայում։ Այդ ամենը կատարվել է չնայած նրան, որ արգելել են երգը ռադիոյով հնչեցնել, իսկ Հռոմի պապը պաշտոնապես քննադատել է ստեղծագործությունը։
Բացի այդ, հենց այդ երգով է սկսվել Ջեյնի երաժշտական կարիերան։ Սերժ Գենսբուրը շարունակել է գրել երգեր նրա նուրբ, մեղմ ձայնի համար։ Բիրկինի և Գենսբուրի ստեղծագործական միավորումը ամրապնդվեց նրանց անձնական հարաբերությամբ, որը տևել է տասներկու տարի։1971 թվականին զույգը ունեցել է աղջիկ՝ Շարլոտտա Գենսբուրին, որն այժմ հայտնի դերասանուհի և երգչուհի է։ Գենսբուրի հետ ունեցած համատեղ կյանքի ընթացքում Ջեյն Բիրկինը շարունակել է ակտիվ նկարահանվել կինոյում։ Նրա մասնակցությամբ թողարկվել է ավելի քան 30 ֆիլմ, հիմնականում կատակերգություններ և դետեկտիվներ, որոնք այդքան էլ հաջողության չեն հասել։ Միայն եղել է մեկ միասնական աշխատանք Գենսբուրի հետ, «Ես քեզ սիրում եմ․․․Ես քեզ նույնպես ոչ» (երգի անվանումով)։
Գենսբուրի և Բիրկինի ամուսնությունը տևել է 12 տարի և ավարտվել է թեժ բաժանումով, բայց ստեղծագործական կապը կոմպոզիտորի և նրա մուսայի շարունակվել է մինչ Գենսբուրի մահը 1991 թվականը։
Մինչ Գենսբուրի հետ ամուսնալուծությունը Ջեյնը նկարահանվել է ռեժիսոր Ժակ Դուայոնի «Մոլորված աղջիկը» ֆիլմում, ով սիրահարվել է դերասանուհուն, ինչպես երեխա։ 1982 թվականին ծնվում է Ջեյնի երրորդ աղջիկը՝ Լու Դուայոնը, ով այժմ հայտնի դերասանուհի և երգչուհի է։ Ջեյնը ընդհանրապես քայլել է կյանքում համարձակորեն, առանց ինչ-որ վախի։ Եթե սիրահարվել է, առանց տստանվելու ամուսնացել է և ունեցել է երեխաներ։ Նա ունեցել է երեք ամուսին, և բոլորն էլ եղել են արվեստագետներ։
Վերջին 30 տարիներին Ջեյնը ապրում էր Փարիզի Սենի ձախ ափում, բայց տարվա ընթացքում մի քանի ամիս նա անցկացնում էր իր տանը, որը գտնվում է Բրետան ծովի ափին։ Նա շատ գործունյա մարդ է, երբեք չի նստում տեղում, անընդհատ զբաղված է երաժշտական, թատերական և ֆիլմային ծրագրերով։ Ամբողջ կյանքում պատկառանքով է մոտեցել Սերժ Գենսբուրի հիշատակին և իրենց սիրուն։
Բիրկինի մեծ աղջիկը՝ Քեյթը, կյանքին վերջ է տվել ինքնասպանությամբ 2013 թվականի դեկտեմբերի 11֊ին, ցատկելով իր տան չորրորդ հարկից, որը գտնվում էր Փարիզի XVI շրջանում։
Ջեյն Բիրկինի անունով է անվանած «Hermès» ապրանքանիշի կանացի «Բիրկին» պայուսակների հատուկ մոդելը։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1966 — Blow-up — Շիկահեր
- 1968 — Ջրավազան / La Piscine — Պենելոպա, Հարրիի աղջիկը
- 1969 — Կարգախոս / Slogan
- 1970 — Մարիխուանա — Ջեյն Սվենսոն
- 1971 — «19 աղջիկ և մեկ նավաստի»
- 1973 — «Դոն Ջուան-73 » / Don Juan ou Si Don Juan était une femme… — Կլառա Պրեվո
- 1974 — Նա սկսում է բարկանալ — Ջեյքի Լոգան
- 1974 — Ինչպես հասցնել ամեն ինչ անել, երբ դու հիմար ես և լացկան / Comment réussir quand on est con et pleurnichard
- 1974 — Խելագարված ոչխար / Le Mouton Enrage — Մարի Պոլ
- 1975 — Տեսադաշտից բաց չթողնես / La Course à l'échalote — Ժանետա
- 1975 — Ուշադիր ինչպես հաճույք / Serieux Comme le Plaisir
- 1976 — Ես քեզ սիրում եմ․․․Ես քեզ նույնպես ոչ — Ջոննի
- 1976 — Հրեշ սրտում/ Le diable au coeur — Լինդա
- 1978 — Մահ Նիլայում / Death On The Nile — Լուիզա Բուրժե
- 1979 — Մելանխոլիկ տղան /Melancoly Baby - Օլգա
- 1980 — Egon Schiele - Exzesse und Bestrafung — Վալլի
- 1981 — Չարը արևի տակ — Քրիստինա Ռեդֆերն
- 1983 — Վենսանի ընկերը / L’Ami de Vincent
- 1984 — Ծովահենուհին / La pirate
- 1986 — Իմ երազանքների կինը / La femme de ma vie
- 1988 — Jane B. par Agnès V. — Joan Arc / Ժաննա դ'Արկ
- 1990 — Այս հիմարությունները — Կարոլինա
- 1991 — Հիանալի չարաճճին — Լիզ, նկարիչ Էդուարդ Ֆրենհովենի կինը
- 1997 — Հայտնի հին երգեր / On connaît la chanson
- 1999 — Վերջին սեպտեմբերը / The last september — Ֆրենսի Մոնմորանսի
- 2001 — Սա իմ մարմին է / Ceci est mon corps
- 2003 — Ծանոթացեք, Ձեր այրի կինը / Mariées mais pas trop — Ռենե
- 2007 — Boxes (Les Boîtes)
- 2009 — 36 vues du Pic Saint Loup
- 2010 — Թելմա, Լուիզա և Շանտալ / Thelma, Louise et Chantal
- 2012 — Երկու անգամ ծնված / Venuto al mondo — հոգեբան
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիային ալբոմներ
- 1969 — Je t’aime… moi non plus with Serge Gainsbourg
- 1971 — Serge Gainsbourg — Histoire de Melody Nelson
- 1973 — Di doo dah
- 1975 — Lolita go home
- 1978 — Ex fan des sixties
- 1983 — Baby alone in Babylone
- 1987 — Lost song
- 1990 — Amours des feintes
- 1996 — Versions Jane
- 1998 — Best Of
- 1999 — À La Légère
- 2004 — Rendez-Vous
- 2006 — Fictions
- 2008 — Enfants d’Hiver
Համերգային ալբոմներ
- 1987 — Jane Birkin au Bataclan
- 1992 — Integral au Casino de Paris
- 1996 — Integral a l’Olympia
- 2002 — Arabesque
- 2009 — au palace (live)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Lundy D. R. The Peerage
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Jane Birkin est morte à l’âge de 76 ans — Le Parisien, 2023.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Jane Birkin, chanteuse et comédienne, est morte à l’âge de 76 ans — Le Monde.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Fichier des personnes décédées
- ↑ 7,0 7,1 7,2 Actu.fr (ֆր.) — 2017. — ISSN 2741-5325
- ↑ Jane Mallory Birkin, Burial: Montparnasse Cemetery — Find a Grave.
- ↑ Montreux Jazz Festival Database
- ↑ Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ Annonce des remises de décoration «Printemps 2018» — Embassy of France, Tokyo.
- ↑ REMISE DE DÉCORATIONÀ MME JANE BIRKIN — Embassy of France, Tokyo, 2018.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական էջը Արխիվացված 2012-09-27 Wayback Machine
- Ջեյն Բիրկին (անգլ.) Internet Movie Database կայքում
- Կենսագրություն(չաշխատող հղում)(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյն Բիրկին» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 14 ծնունդներ
- 1946 ծնունդներ
- Հուլիսի 16 մահեր
- 2023 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Մոնպառնասի գերեզմանատանը թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Լոնդոն քաղաքում ծնվածներ
- Անգլիացի դերասանուհիներ
- Անգլիացի երգչուհիներ
- Անգլիացի սցենարիստներ
- Անգլիացի կինոդերասանուհիներ
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- Թատրոնի դերասանուհիներ
- 21-րդ դարի անգլիացի դերասանուհիներ