iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.
iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.



Link to original content: http://hy.wikipedia.org/wiki/Մուշեղ_Նարյան
Մուշեղ Նարյան - Վիքիպեդիա Jump to content

Մուշեղ Նարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուշեղ Նարյան
Ծննդյան անունՄուշեղ Խաչատուրի Նազարեթյան
Ծնվել էհունիսի 21, 1915(1915-06-21)
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհուլիսի 11, 1986(1986-07-11) (71 տարեկան)
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ և գրականագետ
Լեզուհայերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1940)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրԲանվոր, Արմենպրես և Արվեստի ինստիտուտ
Մուշեղ Նարյան Վիքիդարանում

Մուշեղ Նարյան (Մուշեղ Խաչատուրի Նազարեթյան, հունիսի 21, 1915(1915-06-21), Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հուլիսի 11, 1986(1986-07-11)), հայ բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1938 թվականից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1931-1935 թվականներին որպես մանածագործ աշխատել է Լենինականի տեքստիլ կոմբինատում։ 1940 թվականին ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ 1936-1937 թվականներին հայոց լեզու և գրականություն է դասավանդել Լենինականի № 10 միջնակարգ դպրոցում, այնուհետև աշխատել է «Բանվոր» թերթի խմբագրությունում և Լենինականի ուսուցչական ինստիտուտում։ 1955 թվականին փոխադրվել է Երևան։ 1955-1965 թվականներին որպես թարգմանիչ աշխատել է Հայկական հեռագրական գործակալությունում (այժմ՝ Արմենպրես)։ 1965 թվականից ավագ գիտաշխատող է եղել ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտում։ 1965 թվականին «Սայաթ-Նովայի հայերեն խաղերի ուսումնասիրությունը» թեմայով ատենախոսություն է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան[1]։ ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։

  • Ձկնորսի տղան (պոեմ), Ե., Հայպետհրատ, 1945, 21 էջ։
  • Կոմիտաս (պոեմ), Ե., Հայպետհրատ, 1946, 39 էջ։
  • Շուշանիկ Մատակյան, Չափածո և արձակ էջեր (բնագրերը պատրաստել, կազմել և առաջաբանը գրել է Մ. Նարյանը), Ե., «Հայաստան», 1975 120 էջ։
  • Սունդուկյան և Սայաթ-Նովա, Ե., «Հայաստան», 1976, 72 էջ։

Թարգմանություններ (ռուսերենից)

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կոնստանտին Սիմոնով, Օրեր և գիշերներ (վեպ), Ե., Հայպետհրատ, 1949, 394 էջ, տպ. 5.000:
  • Ջեկ Լոնդոն, Երկերի ժողովածու, հատոր 9 (գրքի մեջ մտնող «Հոլանդական արիություն» պատմվածաշարը թարգմանել է Մ. Նարյանը), Ե., «Հայաստան», 1969, 952 էջ։
  • Մարիետա Շահինյան, «Առաջին Համառուսականը» (ժամանակագրական վեպ), Ե., «Հայաստան», 1970, 424 էջ։
  • Ֆազլիդդին Մուհամմադիև, Ճանապարհորդություն դեպի այն աշխարհ կամ մեծ հաջի պատմություն (վիպակ), Ե., «Հայաստան», 1973, 322 էջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Ե., «Սովետական գրող», 1986, էջ 412։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուշեղ Նարյան» հոդվածին։