iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.
iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.



Link to original content: http://hy.wikipedia.org/wiki/Մկրտիչ_Արմեն
Մկրտիչ Արմեն - Վիքիպեդիա Jump to content

Մկրտիչ Արմեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մկրտիչ Արմեն
Ծննդյան անունՄկրտիչ Գրիգորի Հարությունյան[1]
Ծնվել էդեկտեմբերի 27, 1906(1906-12-27)[2]
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Վախճանվել էդեկտեմբերի 22, 1972(1972-12-22)[1][2] (65 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, թարգմանիչ, վիպասան, բանաստեղծ, արձակագիր և վիպասան
Լեզուհայերեն
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1932)[1]
Ժանրերվիպակ
Գրական ուղղություններնատուրալիզմ, ռոմանտիզմ և ռեալիզմ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն և Հոկտեմբեր միություն
ԱշխատավայրԳրական դիրքերում և Երիտասարդ բոլշևիկ
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան[1]
և Հայկական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ[1]
Մկրտիչ Արմեն Վիքիքաղվածքում
Մկրտիչ Արմեն Վիքիդարանում
 Mkrtich Armen Վիքիպահեստում

Մկրտիչ Արմեն (Մկրտիչ Գրիգորի Հարությունյան) (դեկտեմբերի 27, 1906(1906-12-27)[2], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - դեկտեմբերի 22, 1972(1972-12-22)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մկրտիչ Արմենը ծնվել է 1906 թվականի դեկտեմբերի 27-ին Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի) արհեստավորի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է տեղի Սուրբ Փրկչի անվան վիճակագրական դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել տղայոց գիմնազիայում, հետո Ամերկոմի դպրոցներից մեկում։ Ուսանել է նաև Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի սցենարական բաժնում։

  • 1921 թվականին եղել է Բանվորա-գյուղացիական տեսչության ցրիչ
  • 1922-1923 թվականներին՝ սկաուտ՝ Կազաչի պոստի սկաուտանոցում
  • 1923-1925 թվականներին պատկոմական հրահանգիչ, ապա խրճիթվական ընթերցարանների հրահանգիչ
  • 1925 թվականին տեղափոխվել է Երևան և մի քանի տարի աշխատել «Գրական դիրքերում» և «Երիտասարդ բոլշևիկ» ամսագրերի խմբագրություններում որպես պատասխանատու քարտուղար, ապա Հայկինոյի գեղարվեստական խորհրդի քարտուղար։ Հիմնադրել է Լենինականի բանվորա-գյուղացիական գրողների «Հոկտեմբեր» միությունը։ Նրա առաջին բանաստեղծությունը՝ «Անդրկովկաս», տպագրվել է 1923 թվականին, «Բանվոր» թերթում
  • 1934 թվականին ընդունվել է ԽՍՀՄ Գրողների միության շարքերը
  • 1937 թվականին շատ հայ մտավորականների նման Մկրտիչ Արմենը՝ որպես ժողովրդի թշնամի, ձերբակալվում է և աքսորավայրում անցկացնում ութ տարի
  • 1945 թվականին արդարացվում է և վերադառնում ստեղծագործական աշխատանքի
  • 1971 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիան էկրանավորել է Մկրտիչ Արմենի «Հեղնար աղբյուր»-ը

Բավականին մեծ է գրողի թողած գրական ժառանգությունը։ Նա հեղինակ է մի շարք վեպերի, վիպակների, երկերի, պատմվածքների, պիեսների, բանաստեղծությունների։ Հեղինակին մեծ համբավ է բերել «Հեղնար աղբյուր» վիպակը։ Նրա ստեղծագործություններից են՝ «Երևան» էպոպեան, «Ժիրայր Գլենց», «Աշխարհ» վեպերը, աքսորավայրում անցկացրած ծանր տարիներին նվիրված «Պատվիրեցին հանձնել Ձեզ» պատմվածքների ժողովածուն։ Մկրտիչ Արմենը ստեղծագործել է նաև չափածո ժանրում։ Գրել է նաև մանկապատանեկան բանաստեղծություններ և թարգմանություններ։ Մի շարք գրականագիտական աշխատությունների և հոդվածների հեղինակ է։ 1967 թվականին արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման, պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ 1971 թվականին նրա սցենարով «Հայֆիլմ» կինոստուդիան նկարահանել է «Հեղնար աղբյուրը։ Մկրտիչ Արմենի ստեղծագործությունները թարգմանվել և առանձին գրքով լույս են տեսել ռուսերեն, ադրբեջաներեն, լիտվերեն, թուրքերեն, պարսկերեն, չեխերեն, հունարեն, իսպաներեն և այլ լեզուներով։ Նա ինքն էլ ճանաչված թարգմանիչ է և հայերեն է թարգմանել ռուս և այլազգի շատ գրողների, այդ թվում՝ Անտոն Չեխովի, Մաքսիմ Գորկու, Վլադիմիր Մայակովսկու, Միխայիլ Շոլոխովի, Ֆրիտյոֆ Նանսենի, Յուրի Օլեշայի և ուրիշների հանրաճանաչ երկերը։

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Մահացել է 1972 թվականի դեկտեմբերի 22-ին, Երևանում։

Մկրտիչ Արմենի հուշատախտակը Երևանում
Մկրտիչ Արմենի հուշատախտակը Գյումրիում
  • Պատմվածքներ, Երեւան, 1928, 273 էջ։
  • Զուբեյիդա (վիպակ), Երեւան, «Յերիտասարդ բայլշևիկ», 1928, 36 էջ։
  • Քաղաքը բլուրի վրա (վիպակ), Երեւան, 1930, 162 էջ։
  • Երեւան (էպոպեա), Մոսկվա, 1931, 270 էջ։
  • Սկաուտ թիվ 89, Երեւան, 1933, 229 էջ։
  • Գագաթների երգը (պատմվածքներ եւ ակնարկներ), Երեւան, 1933, 299 էջ։
  • Առաջին պատկոմներ, Երեւան, 1935, 172 էջ։
  • Հեղնար աղբյուր (վիպակ), Երեւան,  1935, 206 էջ։
  • Հեղնար աղբյուր (վիպակ), Երեւան,  1936, 202 էջ։
  • Երեք սիրավեպ (պատմվածքներ), Երեւան, 1936, 151 էջ։
  • Սկաուտ թիվ 89, Երեւան, 1937, 311 էջ։
  • Հեղնար աղբիւր, Գահիրէ, 1948, 191 էջ։
  • Յասվա, Երևան, 1953, 316 էջ։
  • Կարմիր և կապույտ փողկապներ, Երևան, 1954, 498 էջ։
  • Հեղնար աղբյուր, Երևան, 1955, 147 էջ։
  • Պատմվածքներ, Երևան, 1957, 736 էջ։
  • Գույնզգույն թագավորություն, Երևան, 1959, 202 էջ։
  • Հեղնար աղբյուր, Երևան, 1959, 206 էջ։
  • Ոսկե հնձան (վիպակներ), Երևան, 1959, 464 էջ։
  • Հեղնար աղբյուր, Երևան, 1961, 124 էջ։
  • Վարդավան (վիպակներ), Երևան, 1962, 532 էջ։
  • Պատուիրեցին հանձնել Ձեզ, Երևան, 1964, 444 էջ։
  • Պատուիրեցին յանձնել Ձեզ, Պէյրութ, 1965, 457 էջ։
  • Երկեր, հատ. 1–5, Երևան, 1966–1967, 1971, 1973:
  • Ժիրայր Գլենց, Երևան, 1967, 470 էջ։
  • Գոյնզգոյն թագաւորութիւնը, Անթիլիաս, 1988, 202 էջ։
  • Պատվիրեցին հանձնել Ձեզ, Երևան, 2004։
  • Երևան, Երևան, 2016, 320 էջ։
  • Գույնզգույն թագավորություն, Երևան, 2016, 204 էջ։
  • Հեղնար աղբյուր (վեպ), «Բաբելոնյան գրադարան» մատենաշար, Երևան «Անտարես», 2018
  • Ժիրայր Գլենց (վեպ), Ե․, Դարակ, 2024, 416 էջ։ Խմբագիր՝ Աշոտ Գաբրիելյան։

Թարգմանություններ (ռուսերենից)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Վ. Մակավեև, Պիոներական կենդանի լրագրեր, Երևան, Պետհրատ, 1927, 68 էջ։
  • Ֆրիտյոֆ Նանսեն, Գիշերվա խավարի և սառույցների մեջ, հատոր 1 (կրճատումներով), Երևան, Պետհրատ, 1927, 99 էջ։
  • Թարգմանական պատմվածքներ, պրակ առաջին, Երևան, Պետհրատ, 1929, 37 էջ։
  • Թարգմանական պատմվածքներ, պրակ երկրորդ, Երևան, Պետհրատ, 1929, 31 էջ։
  • Ալեքսանդր Յակովլև, Հոկտեմբերը Մոսկվայում (կրճատումներով), Երևան, Պետհրատ, 1929, 58 էջ։
  • Վ. Միսլավսկի, Դնեպրոստրոյ, Մոսկվա, 1931, 32 էջ։
  • Միխայիլ Շոլոխով, Հերկած խոպան, Երևան, Պետհրատ, 1933, 518 էջ։
  • Անտոն Չեխով, Ընտիր պատմվածքներ, Երևան, Պետհրատ, 1934, 219 էջ։
  • Յուրի Օլեշա, Երեք հաստլիկներ (հեքիաթ-վեպ), Երևան, Պետհրատ, 1935, 257 էջ։
  • Գուստավ Էրիկսոն, Ջազ (վիպակ), Երևան, Պետհրատ, 1935, 240 էջ։
  • Գուստավ Էրիկսոն, Շրջմոլիկների Ամերիկան (վիպակ), Երևան, Պետհրատ, 1936, 322 էջ։
  • Ա. Ռազումովսկի, Անապատի հեղկոմը (վեպ), Երևան, Պետհրատ, 1936, 156 էջ։
  • Մաքսիմ Գորկի, Պատմվածքներ (թարգմանության հեղինակակից Ա. Դեբենց, Մուշե), Երևան, Պետհրատ, 1947, 175 էջ։
  • Ալեքսանդր Ֆադեև, Երիտասարդ գվարդիա (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1947, 812 էջ։
  • Մաքսիմ Գորկի, Պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1947, 175 էջ։
  • Վ. Նեկրասով, Ստալինգրադի խրամատներում, Երևան, Հայպետհրատ, 1948, 358 էջ։
  • Վ. Կավերին, Երկու կապիտան (վեպ), հատոր 1, Երևան, Հայպետհրատ, 1948, 513 էջ։
  • Վ. Կավերին, Երկու կապիտան (վեպ), հատոր 2, Երևան, Հայպետհրատ, 1948, 418 էջ։
  • Սեմյոն Բաբաևսկի, Ոստղե աստղի կավալերը (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1948, 703 էջ։
  • Անտոն Չեխով, Ընտիր երկիր (գրքի մեջ մտնող «Մտքերի խռովություն», «Չարամիտը», «Հոգեհանգիստ», «Ձորակում» պատմվածքները թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1948, 540 էջ։
  • Ն. Միխայլով, Մեր երկրի տարածություններն ու հարստությունները, Երևան, Հայպետհրատ, 1950, 64 էջ։
  • Դահուկային սպորտ, Երևան, Հայպետհրատ, 1950, 47 էջ։
  • Միխայիլ Շոլոխով, Հերկած խոպան (գրքի վրա որպես թարգմանչի սխալմամբ գրված է Ղևոնդ Կոմունու անունը, իրականում գիրքը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1950, 447 էջ։
  • Իոսիֆ Լիկստանով, Պստիկը (վիպակ, գրքի վրա որպես թարգմանիչ սխալմամբ գրված է Ղ. Մելքոնյան, այսինքն՝ Ղևոնդ Կոմունի, իրականում գիրքը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1950, 364 էջ։
  • Վ. Օխոտնիկով, Որոնումների աշխարհում, Երևան, Հայպետհրատ, 1950, 250 էջ։
  • Ա. Յակովլև, Երկրի կյանքը, Երևան, Հայպետհրատ, 1950, 324 էջ։
  • Սեմյոն Բաբաևսկի, Լույսը երկրի վրա (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1951, 594 էջ։
  • Յա. Տայց, Գեդեմնիա սարի ստորոտում (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1951, 162 էջ։
  • Մաքսիմ Գորկի, Հեքիաթներ Իտալիայի մասին, Երևան, Հայպետհրատ, 1952, 104 էջ։
  • Անտոն Չեխով, Պատմվածքներ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1952, 152 էջ։
  • Վլադիմիր Մայակովսկի, Արտասահման (բանաստեղծությունների և ակնարկների ժողովածու, որի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1953, 291 էջ։
  • Անտոն Չեխով, Ընտիր երկեր 3 հատորով, հատոր 1 (գրքում տեղ գտած գործերի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1953, 596 էջ։
  • Լուսավոր ուղի (բելառուս մանկագիրների երկերի ժողովածու, որի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1953, 175 էջ։
  • Ալեքսանդր Ֆադեև, Երիտասարդ գվարդիա (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1953, 715 էջ։
  • Վլադիմիր Մայակովսկի, Հատընտիր (գրքում տեղ գտած գործերի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1955, 599 էջ։
  • Միխայիլ Շոլոխով, Մարդու ճակատագիրը, Երևան, Հայպետհրատ, 1957, 66 էջ։
  • ՍՍՀՄ ժողովուրդների գրականություն։ Հատընտիր (գրքում տեղ գտած գործերի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետուսմանկհրատ, 1958, 286 էջ։
  • Միխայիլ Շոլոխով, Հերկած խոպան (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1960, 769 էջ։
  • Անտոն Չեխով, Պատմվածքներ (գրքում տեղ գտած գործերի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1961, 207 էջ։
  • Անտոն Չեխով, Երկեր 5 հատորով, հատոր 4 (գրքում տեղ գտած գործերի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1962, 435 էջ։
  • Յուրի Օլեշա, երեք հաստլիկներ (հեքիաթ-վեպ), Երևան, Հայպետհրատ, 1962, 202 էջ։
  • Վլադիմիր Մայակովսկի, Հատընտիր (գրքում տեղ գտած գործերի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, Հայպետհրատ, 1963, 123 էջ։
  • Մաքսիմ Գորկի, Հեքիաթներ Իտալիայի մասին, Երևան, «Հայաստան», 1970, 83 էջ։
  • Վլադիմիր Մայակովսկի, Երկեր, 2 հատորով, գիրք 1, Բանաստեղծություններ, պոեմներ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, «Հայաստան», 1972, 216 էջ։
  • Անտոն Չեխով, Ընտիր բանաստեղծություններ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, «Հայաստան», 1973, 592 էջ։
  • Ռուս դասականների գրադարան։ Վլադիմիր Մայակովսկի, Հատընտիր (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Մ. Արմենը), Երևան, «Սովետական գրող», 1982, 696 էջ։
  • Մաքսիմ Գորկի, Պառավ Իզերգիլը, Երևան, «Սովետական գրող», 1983, 37 էջ։

Գրականություն Մ. Արմենի և նրա ստեղծագործությունների մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սովետահայ գրականության պատմություն, առաջին հատոր (1917-1941, հատորում զետեղված է «Մկրտիչ Արմեն» գլուխը, որը գրել է Սուրեն Աղաբաբյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1961, 800 էջ։
  • Մելքոնյան Մ., Մկրտիչ Արմեն, Ե., 1981։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մկրտիչ Արմեն» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մկրտիչ Արմեն» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մկրտիչ Արմեն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 93