Միջնամատ
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Միջնամատ (լատին․՝ digitus medius), ձեռքի երրորդ, մեջտեղի մատը, սովորաբար համարվում է ամենաերկար մատը։ Կարևոր դեր է կատարում բռնելու ժամանակ, քանի որ ամենամեծ ուժը գործադրում է հենց միջնամատը։ Համեմատաբար ազատ շարժունակության շնորհիվ, (մասամբ) կարող է փոխարինել ցուցամատին։
Միջնամատ ցույց տալը աշխարհի գրեթե բոլոր երկրներում համարում է անպարկեշտ և վիրավորական։ Նախկինում ավելի տարածված էր ցուցամատի և միջնամատի միջև բութ մատը՝ որպես հայհոյանքի նշան։ Անգլիայում նույն նշանակությունն ունի ցուցամատի և միջնամատի միասին պարզումը։
Տարբեր երկրներում միջնամատ ցույց տալը պատժելի է օրենքով։ Օրինակ, Նիդերլանդների քրեական օրենսգրքում ոստիկանին միջնամատ ցույց տալու համար սահմանվում է առավելագույնը 3 ամիս կալանք։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Միջնամատ կատեգորիայում։ |
Ձեռքի մատներ |
---|