iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.
iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.



Link to original content: http://hy.wikipedia.org/wiki/Կոստանդինուպոլիս
Կոստանդնուպոլիս - Վիքիպեդիա Jump to content

Կոստանդնուպոլիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կոստանդինուպոլիսից)
Կոստանդնուպոլիս
Տեսակքաղաք և վարչատարածքային միավոր
ՄայրցամաքԵվրոպա և Ասիա
Երկիր Թուրքիա
Անվանված էԿոստանդիանոս Ա Մեծ
Քարտեզ
Քարտեզ
Կոստանդնուպոլիսը Բյուզանդական շրջանում մանրամասն քարտեզ Արխիվացված 2007-03-11 Wayback Machine.

Կոստանդնուպոլիս[1] (հուն․՝ Κωνσταντινούπολις, Կոստանդնուպոլիս, կամ ἡ Πόλις — «Քաղաք»),(օսման.՝ قسطنطينيه [kostantîniyye], թուրքերեն՝ Konstantinopolis, լատին․՝ Constantinopolis), քաղաք, որը ժամանակին հանդիսացել է Հռոմեական կայսրության մայրաքաղաքը (330–395), Բյուզանդիայի մայրաքաղաքը (395-1204 և 1261-1453), Լատինական կայսրության մայրաքաղաքը (1204-1261) և Օսմանյան կայսրության մայրաքաղաքը (1453-1922)։

324 թվականին հնագույն քաղաք Բյուզանդիոնը վերանվանվեց «Նոր Հռոմ» և հռչակվեց Հռոմեական կայսրության մայրաքաղաք Կոստանդիանոս Ա Մեծի կողմից, ում պատվին քաղաքը 330 թվականի մայիսի 11-ին անվանեցին Կոստանդնուպոլիս[2]։ 5-րդ դարի կեսերից մինչև 13-րդ դարի սկիզբը Կոստանդնուպոլիսն Եվրոպայի ամենախոշոր և ամենահարուստ քաղաքն էր[3]։ Քաղաքը հայտնի դարձավ իր ճարտարապետական հուշարձաններով, ինչպիսիք էին Սուրբ Սոֆիայի տաճար, որը Արևելյան ուղղափառ եկեղեցու տաճար էր և ծառայում էր որպես Տիեզերական պատրիարքության նստավայր, Կայսերական պալատը, որտեղ ապրում էին կայսրերը, Գալաթայի աշտարակը, Հիպոդրոմը, պարիսպները և այլ հանրահայտ շինություններ։ Կոստանդնուպոլսի համալսարանը հիմնադրվել է հինգերորդ դարում և ուսուցվում էր գրականություն և արվեստ մինչև ավերվելը 1204 և 1453 թվականներին[4], ներառյալ մեծ Կայսրեական գրադարարանը որտեղ նաև պահվում էին Ալեքսանդրիայի գրադարանի մնացորդները և ուներ մոտ 100,000 գիրք[5]։ Քաղաքը Կոստանդնուպոլսի պատրիարքի նստավայրն էր և պահվում էր քրիստոնեության սրբազան իրերից Քրիստոսի Փշե պսակը և Իրական Խաչը։

Կոստանդնուպոլիսը հայտնի էր իր զանգվածային և բարդ ամրություններով, որը համարվում էր իր դարաշրջանի պաշտպանողական ճարտարապետության եզակի օրինակ։ Թեոդոսյան պարիսպները ներառում էին զույգ պարիսպներ՝ փռված առաջին պատից 2 կմ դեպի արևմուտք[6]։ Կոստանդնուպոլսի դիրքը Ոսկեղջյուրից մինչև Մարմարա ծով բաժանվում էր պաշտպանողական պարիսպնեով։ Քաղաքը սկզբում կառուցվել էր որպես Հռոմիի մրցակից և որոշ որոշումներ փոխ էր առնված Հռոմից։ Կարևոր պաշտպանական համակարգի մեջ էին մտնում մեծ պալատները, ջրամնարները և աշտարակները և Կոստանդնուպոլիսը համարվում էր երկու մայրցամաքների (Եվրոպա ու Ասիա) և երկու ծովերի (Միջերկրական ու Սև) դարպաս։ Չնայած քաղաքը պաշարվել է բազմաթիվ անգամ տարբեր բանակների կողմերից, այն անառիկ է մնացել մոտ ինը հարյուր տարի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 51. ISBN 99941-56-03-9.
  2. Կաղապար:ODB
  3. Pounds, Norman John Greville. An Historical Geography of Europe, 1500–1840, p. 124. CUP Archive, 1979. 0-521-22379-2.
  4. Janin (1964), passim
  5. «Preserving The Intellectual Heritage--Preface • CLIR». CLIR.
  6. Treadgold, Warren (1997). A History of Byzantine State and Society. Stanford, CA: Stanford University Press. էջ 89.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոստանդնուպոլիս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 616