Կիլիան Մբապպե
Մբապպեն գերմանական Դինամո Դրեզդենի հետ խաղի ժամանակ | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Kylian Mbappé Lottin | ||
Քաղաքացիությունը | Ֆրանսիա | ||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 20, 1998[1][2][3][…] (25 տարեկան) | ||
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա[4] | ||
Հասակ | 179 սմ | ||
Քաշ | 73 կգ | ||
Դիրք | հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Ռեալ Մադրիդ | ||
Պատանեկան կարիերա | |||
2004-2011 | Բոնդի | ||
2011-2013 | Կլերֆոնտեն (ՖԱ) | ||
2013-2015 | Մոնակո | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2015-2018 | Մոնակո | 60 | (27) |
2017-2018 | → Պարի Սեն-Ժերմեն | 44 | (21) |
2018-2024 | Պարի Սեն-Ժերմեն | 261 | (235) |
2024-ներկա | Ռեալ Մադրիդ | ||
Ընդհանուր | 376 | (287) | |
Ազգային հավաքական‡ | |||
2014 | Ֆրանսիա Մ17 | 2 | (0) |
2016-2017 | Ֆրանսիա Մ19 | 11 | (7) |
2017-ներկա | Ֆրանսիա | 77 | (46) |
| |||
Պարգևացանկ
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Կիլիան Մբապպե (ֆր.՝ Kylian Mbappé, դեկտեմբերի 20, 1998[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ռեալ Մադրիդի և Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողի դիրքում։ Ճանաչվել է աշխարհի լավագույն երիտասարդ խաղացողներից մեկը։ Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018-ի հաղթող։ Աշխարհի առաջնություն 2022-ի փոխչեմպիոն և լավագույն ռմբարկու (8 գոլ)։[5]
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիլիան Մբապպեն ծնվել է 1998 թվականի դեկտեմբերի 20-ին Բոնդիում։ Նրա հայրը` Վիլֆրիդը, ծնունդով Կամերունից է։ Նա աշխատում էր «Բոնդի» ֆուտբոլային ակումբի դպրոցում որպես մարզիչ[5]։ Մայրը` Ֆայզանը՝ Ալժիրի ներգաղթյալ[6], եղել է պրոֆեսիոնալ հանդբոլիստ։ Մբապպեն ունի երկու եղբայր` Ժիրես Կեմբո-Էկոկոն, ով նույնպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է և Էթան Մբապպեն, ով 2021 թվականին պայմանագիր է կնքել և հանդես է գալիս ՊՍԺ-ի մանկապատանեկան կազմում ։
Շնորհիվ իր հոր՝ կարողացավ ընդունվել երկրի լավագույն ֆուտբոլային ակադեմիաներից մեկը` «Կլերֆոնտեն»։ Հայրը ստիպված է եղել ամեն անգամ կտրել մեծ հեռավորությամբ ճանապարհ, որպեսզի որդին կարողանա մարզվել ակադեմիայում։
Երբ լրացավ Մբապպեի տասներեք տարին, հայտնվեց հնարավորություն ընդունվելու« Մադրիդի Ռեալ»։ Նրանով հետաքրքրվում էր Զինեդին Զիդանը։ Սակայն հոր հետ խոսակցությունից հետո հայրը հրաժարվեց որդուն ուղարկել Իսպանիա։ Երկու տարի անց տասնհինգամյա Մբապպեն կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը «Մոնակո»-ի հետ։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]ՄՈՆԱԿՈ (2015-2017)
Սկսեց զբաղվել ֆուտբոլով «Կլերֆոնտեն»-ի ակադեմիայում։ 2013 թվականին անցավ «Մոնակո»-ի համակարգ, իսկ 2015 թվականին սկսեց իր մեկնարկը մեծահասակների ֆուտբոլում։ Նույն թվականի դեկտեմբերի 2-ին՝ Ֆրանսիայի առաջնության «Կան» ֆուտբոլային թիմի դեմ խաղում նա 88-րդ րոպեին փոխարինեց Ֆաբիո Կոենտրաոին[7]։
Այդ Ժամանակ նա 17 տարեկան էր։ Խաղից հետո Մբապպեն սկսեց պարբերաբար ներգրավվել Մոնակոյի խաղերին։ Դեկտեմբերի 10-ին մեկնարկեց եվրոգավաթներում` ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի «Տոտենհեմ» ակումբի հետ խաղում, և աչքի ընկավ գոլային փոխանցումով[8]։ Իր առաջին մրցաշրջանում Կիլիանը 14 խաղ է անցկացրել, դարձել մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ, նա միանգամից շրջանցել է Թիեր Անրիին՝ դառնալով մրցաշրջանի պատմության մեջ ամենաերիտասարդ դեբյուտանտը և ամենաերիտասարդ խաղացողը։
2016 թվականի մարտի 3-ին «Մոնակո»-ի փոխնախագահը անձնական ինքնաթիռ է ուղարկել Մբապպեի ընտանիքին, որպեսզի խաղացողի մայրը, հայրը և եղբայրը Փարիզից Մոնակո տեղափոխվեն։
2016/2017 մրցաշրջանում Մբապպեն դրսևորեց իր լավագույն որակները, ինչը թույլ թվեց «Մոնակո»-ին 17 տարի անց կրկին դառնալ Ֆրանսիայի առաջնության հաղթող։
2016/17 մրցաշրջանի արդյունքում Մբապպեն ճանաչվել է Լիգա 1-ի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[9], որի մասին նա արտահայտվել է հետևյալ կերպ. «Այս մրցաշրջանի ժամանակ ես դարձա բացահայտում, հաջորդ մրցաշրջանում ցանկանում եմ հաստատել այդ մակարդակը։ Ոմանք կարծում են, որ ես զարգանում եմ իմ տարիքից արագ, սակայն իրականում ես սովորական 18-ամյա պատանի եմ, ում մարզումների է բերում իր մայրը կամ ակումբային վարորդը»[10]։
Նման հաջողված մրցաշրջանից հետո առաջատար եվրոպական ակումբները քննարկում էին Մբապպեի ձեռքբերման հնարավորությունը։ Խաղացողի համար հիմնականում պայքարում էին Ռեալ Մադրիդը, Բարսելոնան, Լոնդոնի Արսենալը և ֆրանսիական Պարի Սեն-Ժերմենը ։ Եվ մինչ մամուլը գրում էր, որ ֆուտբոլիստը ընտրել է Մադրիդի Ռեալը, Կիլիանը կրկին խորհրդակցում է հոր հետ և որոշում, որ առայժմ շատ վաղ է նրան հեռանալ Ֆրանսիայից։
Պարի Սեն-Ժերմեն (2017-2024)
Չեմպիոնների լիգայի եզրափակիչ (2019-2020 մրցաշրջան)
Լեոնարդոյի՝ ՊՍԺ-ի սպորտային սեկտորի ղեկավար վերադառնալուց հետո, մրցաշրջանի մեկնարկը սկսվում է Ֆրանսիայի Սուպերգավաթում «Ռենի» դեմ հաղթանակով (2-1), որի ժամանակ Մբապեն արդեն 57-րդ րոպեին գոլի հեղինակ է դառնում ։ 2019 թվականի օգոստոսի 11-ին Կիլիան Մբապեն սկսեց առաջնության առաջին օրը Նիմի դեմ խաղում դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ (3-0 հաղթանակ)։ 2019 թվականի հոկտեմբերի 23-ին՝ 20 տարեկան 306 օրական հասակում, նա դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության ամենաերիտասարդ խաղացողը, ով 15 գոլ է խփել այս մրցաշարում՝ առաջ անցնելով Լիոնել Մեսսիից և Ռաուլ։ 2019 թվականի նոյեմբերի 26-ին նա անցկացրեց իր 100-րդ խաղը ՊՍԺ-ի կազմում Մադրիդի «Ռեալի» դեմ (2-2) Չեմպիոնների լիգայում՝ խփելով փարիզցիների առաջին գոլը։
Մրցաշրջանի մնացած հատվածը նշանավորվեց համաշխարհային առողջական ճգնաժամով՝ կապված Covid-19 համաճարակի հետ, Ֆրանսիայի առաջնությունը վերջնականապես դադարեցվեց 2020 թվականի մարտին (Պարի Սեն Ժերմենը չեմպիոն հռչակվեց 28 օրում)։ 20 խաղում 18 գոլի հեղինակ Կիլիան Մբապեն երկրորդ տարին անընդմեջ դառնում է Լիգա 1-ի լավագույն ռմբարկու։
2020 թվականի հունիսին CIES-ը(Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոն)հրապարակեց աշխարհի ամենաթանկ խաղացողների ցուցակը։ Առաջին տեղում հայտնվել էր Կիլիան Մբապեին՝ 259,2 միլիոն եվրո արժողությամբ՝ առաջ անցնելով բոլոր մյուս ֆուտբոլիստներից։ Հուլիսի 24-ին Ֆրանսիայի Coupe de France-ի եզրափակչի 29-րդ րոպեին Սենտ Էտյենի դեմ խաղում (1-0 հաղթանակ) Կիլիան Մբապեն հարված ստացավ Լոիկ Պերենի կողմից։ Երկար ժամանակ մնալով գետնին, աշխարհի չեմպիոնը կաղալով հեռացավ խաղադաշտից։ Կոճի սալջարդից հետո նրա վերադարձը խաղադաշտ տեղի ունեցավ օգոստոսի 12-ին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի երկրորդ խաղակեսում Լիսաբոնում Ատալանտա Բերգամոյի դեմ խաղում, և նա նպաստեց ՊՍԺ-ի հաղթանակին, որը վերջին րոպեներին հաղթեց 2-1 հաշվով։
2021-2022 մրցաշրջան
2021 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Լիոնել Մեսսին պայմանագիր կնքեց ՊՍԺ-ի հետ։ MNM մականունով եռյակը, ներառյալ Մբապեն, Նեյմարը և Մեսսին, հայտարարված էին որպես եվրոպական լավագույն հարձակվողական կազմ ։ Մինչ Կիլիանի պայմանագիրն ավարտին էր մոտենում (2022 թվականի հունիսին) Մբապեն խնդրում է ՊՍԺ-ին 2021 թվականի ամռանը տեղափոխվել «Ռեալ», որը 200 միլիոն եվրոյի առաջարկ էր արել ՊՍԺ-ին, բայց ՊՍԺ-ն մերժում է։
Լիգա 1-ի 2021-2022 մրցաշրջանի ավարտին Մբապեն 5-րդ անգամ դառնում է Ֆրանսիայի առաջնության չեմպիոն և մրցաշրջանի ավարտին դառնում ինչպես մրցաշրջանի լավագույն ռմբարկուն, այնպես էլ Ֆրանսիայի առաջնության պատմության լավագույն ռմբարկուն (28 գոլով և 17 փոխանցում 35 խաղում):Նա նաև երրորդ անգամ ճանաչվում է «Լիգա 1-ի լավագույն խաղացող» 2022 թվականի ՄԱՖ-ի գավաթների ժամանակ (Ռեկորդը կիսելով Զլատան Իբրահիմովիչի հետ)։
Այլ մրցաշարերում նրա գոլերը չեն կարողանում կանխել 2021 թվականի Ֆրանսիայի Սուպերգավաթում պարտությունը «Լիլից» և վաղաժամ պարտությունը ( 16-րդ տուրում) Ֆրանսիայի Գավաթի «Նիցայի» դեմ խաղերում, ինչպես նաև Չեմպիոնների լիգայում «Ռեալի» դեմ խաղում( 1-0,1-3)։
2022 թվականի հունիսի 30-ին Փարիզում իր պայմանագրի ավարտից առաջ Կիլիան Մբապեն մայիսի 21-ին հայտարարեց, որ ՊՍԺ-ում կմնա ևս երկու մրցաշրջան, գումարած երրորդը, այդպիսով մերժելով Մադրիդի «Ռեալի» առաջարկը։ Նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը կշիռ էին ունեցել նրա ՊՍԺ-ում մնալու որոշման վրա։ Իր հայտարարության նույն օրը՝ 2022 թվականի մայիսի 21-ին, նա հեթ-տրիկի հեղինակ դարձավ առաջնության վերջին օրը FC Metz-ի դեմ խաղում։ Բոնդիի աստղը կրկին ճանաչվում է առաջնությունում լավագույն ռմբարկուն։
2022-2023 մրցաշրջան
2022 թվականի օգոստոսի 21-ին Պիեր-Մորոյ մարզադաշտում Լիլ-ի դեմ խաղում Մբապեն գոլ խփեց մեկնարկից 8,06 վայրկյան անց (ՊՍԺ-ն հաղթեց 7-1)։ Այն համարվում է երկրորդ ամենաարագ գոլը Ֆրանսիայի առաջնության պատմության մեջ,առաջինը պատկանում է Միշել Ռիոնին (7,72 վայրկյան)։
2022 թվականի նոյեմբերի 2-ին Մբապեն աչքի ընկավ Չեմպիոնների լիգայում իր թիմի հաղթանակի ժամանակ (1-2) Յուվենտուսի դեմ՝ խփելով իր 40-րդ գոլը այդ առաջնությունում։ Այնուհետև նա դառնում է ամենաերիտասարդ խաղացողը, ով հասել է այս ցուցանիշին։ Նույն ամսում So Foot ամսագիրը նրան դասել է Ֆրանսիայի առաջնության պատմության 1000 լավագույն խաղացողների ցանկում՝ 23-րդ տեղում։ Հունվարի 19-ին Կիլիան Մբապեն 11 մետրանոցից գոլ խփեց և 2 գոլային փոխանցում կատարեց «Ալ-Նասր» ֆուտբոլային ակումբի դեմ։ Մի քանի օր անց Coupe de France-ում նա 5 գոլ խփեց տարածաշրջանային 1 US Pays de Cassel թիմի դեմ։ Այսպիսով, նա վաստակեց իր առաջին 5 գնդակը բոլոր մրցաշարերում որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ և դարձավ Պարի Սեն-Ժերմեն-ի առաջին խաղացողը, ով մեկ խաղում 5 գոլի հեղինակ է դարձել ։ Նույն խաղում նա առաջին անգամ կրեց ավագի թեւկապը ամբողջ խաղի ընթացքում։ 2023 թվականի փետրվարի 1-ին, Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի առաջին խաղից երկու շաբաթ առաջ Պարկ դե Պրենս մարզադաշտում, Կիլիան Մբապեն վնասվածք ստացավ Մոնպելյե-ի դեմ խաղից 20 րոպե հետո (հաղթանակ 1-3)։ Նրան, այնուամենայնիվ, հաջողվեց Մյունխենի «Բավարիայի» հետ առաջին խաղում հայտնվել խմբում, և վերջին կես ժամում նա մտավ խաղադաշտ։ Նրա մուտքը արմատապես փոխեց թիմի դեմքը, Կիլիան Մբապեն նույնիսկ հավասարեցրեց հաշիվը, որը, ի վերջո, չեղարկվեց Նունո Մենդեսի մի փոքր խաղից դուրս դիրքից հետո։ Պարի Սեն-Ժերմենը սեփական հարկի տակ 0-1 հաշվով պարտվեց Մյունխենի «Բավարիային»։ Չնայած այն հանգամանքին, որ լիովին չէր ապաքինվել վնասվածքից հետո նա վերադարձավ և անցկացրեց ամբողջ հանդիպումը LOSC Lille-ի դեմ 2023 թվականի փետրվարի 19-ի խաղում, այս հանդիպման ընթացքում Մբապեն դուբլի հեղինակ դարձավ եւ նրա թիմը հաղթեց 4-3 հաշվով։
2023 թվականի փետրվարի 26-ին նա երկու գոլ խփեց Մարսելի «Օլիմպիկի» դարպասը և դարձավ Փարիզ-Սեն Ժերմենի լավագույն ռմբարկու՝ հավասարվելով Էդինսոն Կավանիին (200 գոլ)։
2023-2024 մրցաշրջան
2023 թվականի հունիսին Կիլիան Մբապեն գրավոր դիմեց ՊՍԺ-ին հայտնելով,որ կկատարի իր պայմանագիրը մինչև 2024 թվականի հունիսի վերջը՝ առանց լրացուցիչ տարին երկարաձգելու։ Ակումբն այնուհետև սկսեց պայքարը նրա համար, որ նա երկարաձգի կամ հեռանա նույն ամառը՝ մերժելով նրա հեռանալու գաղափարը առանց տրանսֆերային փոխհատուցման։ Հուլիսի 21-ին ՊՍԺ-ն հեռացրեց նրան խմբից՝Ճապոնիայի շրջագայության ժամանակ և հայտարարեց, որ պատրաստ է նրան չթույլատրել խաղալ մրցաշրջանում։ Բայց 2023 թվականի օգոստոսի 13-ին խաղացողը վերադարձավ խաղադաշտ նախագահ Ալ-Խելաիֆիի հետ պայմանավորվածությունից հետո, ըստ որի՝ նա կհրաժարվի բոնուսներից հեռանալու դեպքում 60-ից մինչև 100 միլիոն եվրոյի չափով։
Մբապեն մրցաշրջանի իր առաջին դուբլը խփեց 2023 թվականի օգոստոսի 26-ին RC Lens-ի դեմ առաջնության խաղի ժամանակ՝ այդ օրը նպաստելով իր թիմի հաղթանակին երեք գնդակի տարբերությամբ։
Նա առաջադրված է «Լավագույն խաղացող» մրցանակի 2023-ի անվանակարգում։ 2023 թվականի նոյեմբերի 11-ին Կիլիան Մբապեն հեթ-տրիկի հեղինակ դարձավ «Ռեյմսի» դեմ խաղում՝ 3:0 հաշվով։ Նոյեմբերին Մբապեն ճանաչվել է Լիգա 1-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
Մբապեն իր թիմի հետ նվաճեց 2023 թվականի Ֆուտբոլի Ֆրանսիայի սուպերգավաթ, որը խաղաց 2024 թվականի հունվարի 4-ին Պարկ դե Պրենսում, Թուլուզի դեմ խաղում՝ խփելով իր թիմի երկրորդ և վերջին գոլը։ Սա նրա երրորդ չեմպիոնական գավաթն է՝ 2019 և 2020 թվականներին նվաճումներից հետո։
2024 թվականի մայիսի 10-ին նա իր սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութի միջոցով հայտարարեց, որ չի երկարաձգում պայմանագիրը Պարի Սեն-Ժերմեն-ի հետ և որ մրցաշրջանի վերջում հեռանում է Լիգա 1-ից։
2024 թվականի մայիսի 25-ին Լիլ քաղաքի Պյեր-Մորոյ մարզադաշտում Կիլիան Մբապեն իր վերջին հանդիպումը անցկացրեց փարիզյան գույներով՝ Ֆրանսիայի գավաթի եզրափակիչը Լիոնի Օլիմպիկի դեմ հաղթելով։ Սա նրա չորրորդ Coupe de France-ն է (2018, 2020, 2021 և 2024) և տասնհինգերորդ տիտղոսը, որ նա նվաճել է «Պարի Սեն Ժերմենի» հետ, որի կազմում յոթ տարվա ընթացքում անցկացրել է 308 հանդիպում և խփել 256 գոլ։
Ռեալ Մադրիդ (2024-)
2024 թվականի հունիսի 3-ին Մադրիդի «Ռեալը» հայտարարեց Կիլիան Մբապեի հետ հինգ մրցաշրջանով պայմանագրի ստորագրելու մասին։
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիլիան Մբապպեն հավաքագրվել է Ֆրանսիայի երիտասարդական հավաքական 2015 թվականին։ Սակայն երիտասարդական հավաքականում չհասավ ոչ մի լուրջ հաջողության։
Մբապպեն սկսեց իր մեկնարկը Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում 2017 թվականի մարտի 25-ին՝ ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2018 որակավորման փուլ (ՈւԵՖԱ)ի Լյուքսեմբուրգի հավաքականի դեմ խաղում։18 տարեկան և 95 օրական հասակում նա դարձավ Ֆրանսիայի հավաքականի պատմության ամենաերիտասարդ խաղացողը Մարիան Վիսնեսկիից հետո[11]։
2017 թվականի օգոստոսի 31-ին ՉԼ 2018-ում Ֆրանսիայի հավաքականը Նիդերլանդների դեմ խաղում դուրս գալով խաղադաշտ 76-րդ րոպեին՝ խփեց իր առաջին գոլը հավաքականի կազմում։
2018 թվականի Աշխարհի գավաթ
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի մայիսի 17-ին Մբապպեն ընդգրկվեց Ֆրանսիայի հավաքականի կազմում Աշխարհի 2018 թվականի առաջնության համար։
Հունիսի 21-ին Մբապպեն խփեց իր առաջին գոլը Աշխարհի առաջնությունում `Պերուի դեմ խաղում։ Նա դարձավ ֆրանսիացի ամենաերիտասարդ խաղացողը, ով երբևէ գոլ է խփել աշխարհի առաջնություններում։ 2018 թվականի հունիսի 30-ին ՉԼ-ի 1/8 եզրափակչում Արգենտինայի հավաքականի դեմ խաղում, 64 և 68-րդ րոպեներին դարձավ գոլերի հեղինակ։ Այդ խաղում Ֆրանսիան հաղթեց Արգենտինային 4:3 հաշվով։ Մբապպեն ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիստ։
2018 թ. Աշխարհի գավաթի եզրափակիչ խաղում Կիլիանը 65-րդ րոպեին խփեց իր առաջին գոլը Խորվաթիայի դարպասին։ Կիլիանը Պելեից հետո դարձավ առաջին երիտասարդ խաղացողը, ով գոլի հեղինակ դարձավ աշխարհի գավաթի եզրափակիչ խաղում ։ Նրա թիմը 4:2 հաշվով հաղթեց և դարձավ աշխարհի չեմպիոն։
Աշխարհի գավաթի խաղարկության ավարտին, որի ընթացքում նա չորս գոլի հեղինակ դարձավ ՖԻՖԱ-ի կողմից ճանաչվեց մրցաշարի «Լավագույն երիտասարդ խաղացող» ։ 19 տարեկան 207 օրական հասակում նա դարձավ պատմության մեջ երրորդ ամենաերիտասարդ աշխարհի չեմպիոնը՝ 1958 թվականին բրազիլացի Պելեից (17 տարի, 8 ամիս և 6 օր) և 1982 թվականին իտալացի Բերգոմինից (18 տարի, 6 ամիս և 17 օր) հետո։ Այս Աշխարհի գավաթում նա հասցրեց կատարել 32 դրիբլինգ , ինչը ռեկորդ է ֆրանսիացի խաղացողի համար ։ Նա նաև անձնապես կրկնօրինակվում է Պելեի կողմից, ով 2018 թ.-ի հուլիսի 15-ին թվիթերով գրում է.
«Եթե Մբապպեն շարունակի կրկնել իմ ռեկորդները, ես հնարավոր է ստիպված լինեմ մաքրել իմ խաղակոշիկների փոշին։»
Եվրո 2020 և Աշխարհի գավաթ 2022
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի հոկտեմբերի 11-ին՝ Իսլանդիայի դեմ խաղում (2-2), նա խփեց իր տասներորդ գոլը, և դարձավ Ֆրանսիայի հավաքականի առաջին խաղացողը, ով տասը գոլի սահմանն անցավ ֆրանսիայի հավաքականի կազմում մինչև քսան տարին լրանալը։ Եվրո-2020-ի ընտրական խաղերում նա աչքի ընկավ երկու խաղում՝ դառնալով երկու գոլի հեղինակ։ Նրա մյուս գոլը Մոլդովայի ընտրանու դեմ էր որտեղ նա 87-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ։
Ֆրանսիայի հավաքականը այդ խաղում հաղթեց 4-1 հաշվով:Եվ Վերջապես, «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում 78 -րդ րոպեին գրավեց Իսլանդիայի ընտրանու դարպասը , արդյունքում խաղը ավարտվեց 4-0 հաշվով։ Սա նրա տասներկուերրորդ գոլն էր երեսուն խաղերում։ Ընդհանուր առմամբ նա առաջինն ֆուտբոլիստն է, ով նման արդյունքի է հասել 20 տարեկան հասակում Ֆրանսիայի հավաքականին կազմում։
Երբ Եվրո-2020-ի ընտրական փուլը վերսկսվեց, շատ քննադատվեց Թուրքիայում նրանց կրած պարտությունը (0-2),սակայն Կիլիան Մբապպեն վերականգնվեց չորս օր անց՝ հունիսի 11-ին, և բացեց հաշիվը Անդորրայի դեմ խաղում (հանդիպումն ավարտվում է 4-0), սա դառնում է նրա պրոֆեսիոնալ կարիերայի 100-րդ գոլը (27-ը՝ «Մոնակոյի» կազմում, 60-ը՝ ՊՍԺ-ի կազմում, 13-ը՝ Ֆրանսիայի հավաքականի կազմում), և այս ցուցանիշով նա իրեն ավելի լավ դրսևորեց, քան Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն նույն տարիքում։
2020 թվականի սեպտեմբերի 5-ին, ինը ամիս Covid-19-ով պայմանավորված դադարից հետո, Ֆրանսիայի հավաքականը 1:0 հաշվով առավելության հասավ Շվեդիայի նկատմամբ «Ազգերի լիգա»-ի 2020-21-ի շրջանակներում։ Հանդիպման միակ գոլը Մբապպեն խփեց 41-րդ րոպեին։
Սեպտեմբերի 7-ին Covid-19-ի թեստը նրա մոտ դրական եղավ ինչի պատճառով նա ստիպված էր բաց թողնել Խորվաթիայի դեմ հանդիպումը։ Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման առաջին երեք խաղերում՝ D խմբում, 2021 թվականի մարտին Ուկրաինայի հետ խաղում (ոչ-ոքի 1-1), Ղազախստանի (2-0) և Բոսնիա և Հերցեգովինայի (հաղթանակ 1-0) դեմ խաղում, նա հիասթափեցնող ելույթներ ունեցավ։
Եվրո-2020-ում Մբապպեն Ֆրանսիայի հավաքականի ամենավտանգավոր հարձակվողն էր, ով հաճախ խաղում էր Պոլ Պոգբայի երկար փոխանցումներով և իր դերը ունեցավ մրցաշարի ընթացքում ֆրանսիացիների խփած յոթ գոլերին։ 2021 թվականի հունիսի 28-ին, Եվրո-2020-ի 16-րդ տուրում, երբ Ֆրանսիան մրցում էր Շվեյցարիայի հետ, և երկու թիմերը ոչ ոքիից (3-3) հետո չկարողացան պարզել հաղթողին հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում Կիլիան Մբապպեին նշանակված էր իրացնելու ֆրանսիացիների 5-րդ 11 մետրանոցը։ Շվեյցարիայի կողմից հինգ և ֆրանսիայի կողմից չորս հաջող 11 մետրանոցներից հետո շվեյցարացի դարպասապահ Յան Զոմմերը կանգնեցրեց Մբապպեի հարվածը՝ Շվեյցարիային որակավորելով քառորդ եզրափակչին և միևնույն ժամանակ հեռացնելով Ֆրանսիայի հավաքականին մրցաշրջանից։
Չնայած Եվրոյի այս խոշոր ձախողմանը, ֆրանսիացիները արագ վերականգնվեցին՝ հաղթելով Ազգերի լիգայի երկրորդ խաղարկության եզրափակիչ քառյակում։ Բելգիայի դեմ կիսաեզրափակչում Կիլիան Մբապպեն անցկացրեց իր հիսուներորդ հանդուպումը հավաքականի կազմում և դարձավ ամենաերիտասարդ ֆրանսիացի ֆուտբոլիստը, ով 22 տարեկան 291 օրական հասակում հատել է այդ ցուցանիշը ։ Մինչ «կապույտները» զիջում էին 2-0 հաշվով առաջին խաղակեսից հետո , նրա գոլային փախանցման շնորհիվ Կարիմ Բենզեման կրճատում է հաշիվը,այնուհետև Անտուան Գրիզմանի նկատմամբ խախտման համար նշանակվում է 11 մետրանոց։ Բենզեման գնդակը տալիս է Մբապպեին, որպեսզի հարվածի, և Մբապպեի հաջող իրացրած հարվածից հետո հաշիվը հավասարվեց 2-2։ Խաղի ավարտին Ֆրանսիան հաղթեց 3-2 հաշվով։ Հոկտեմբերի 10-ին Իսպանիայի դեմ եզրափակչում 80-րդ րոպեին, երբ երկու թիմերը ունեին հավասար 1-1 հաշիվը, Կիլիան Մբապպեն խփում է հաղթական գոլը՝ 2-1:
2021 թվականի նոյեմբերի 13-ին Կիլիան Մբապպեն ֆրանսիայի հավաքականի հետ 8-0 հաղթանակ տոնեց Ղազախստանի հավաքականի նկատմամբ և դարձավ պոկերի հեղինակ հարված ձևակերպելով խաղի 6, 12, 32 և 87-րդ րոպեներին։ Այս խաղը «կապույտներին» որակավորում է 2022 թվականին Կատարում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությունը։ Երեք օր անց Ֆինլանդիայում D խմբի վերջին խաղում, որտեղ Ֆրանսիան հաղթեց 2:0 հաշվով, նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ։ Ֆրանսիացին առաջին գոլի համար գոլային փոխանցում կատարեց Կարիմ Բենզեմային, այնուհետև 76-րդ րոպեին կարողացավ գրավել Լուկաշ Հրադեցկիի դարպասը։ Սա դրաձավ Մպաբեի 24-րդ գոլը 53 խաղերում։ 2022 թվականի մարտին Հարավային Աֆրիկայի դեմ ընկերական խաղի ժամանակ նա երկու գոլ խփեց 23 և 76-րդ րոպեներին օգնելով Ֆրանսիայի հավաքականին հաղթել 5-0 հաշվով։
Աշխարհի առաջնություն 2022 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]2022 թվականի նոյեմբերի 9-ին Դիդիե Դեշամը ընտրեց նրան խաղալու 2022 թվականին Կատարում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։ Հավաքականում նրան հաջորդում են հարձակման գծում Բենզեման, Կոմանը, Դեմբելեն, Ժիրուն, Գրիզմանը և նրա նախկին ակումբակից Նկունկուն։ 2022 թ. Նոյեմբերի 22-ին Ավստրալիայի դեմ հաղթանակած առաջին խաղում (4-1) 68-րդ րոպեին Մբապպեն գլխի հարվածով խփեց երրորդ գոլը, իսկ 71-րդ րոպեին դարձավ գոլային փոխանցման հեղինակ։
Նոյեմբերի 26-ին Դանիայի հետ խաղում 61-րդ և 86-րդ րոպեին նրա ձևակերպած դուբլի շնորհիվ Ֆրանիսան հաղթեց Դանիային։
2006 թվականից հետո առաջին անգամ աշխարհի գործող չեմպիոնը Մունդիալում հաղթահարեց խմբային փուլի արգելքը։ ԱԱ-2006-ում դա հաջողվել էր Բրազիլիայի հավաքականին, որը հասել էր մինչև քառորդ եզրափակիչ ու պարտվել ֆրանսիացիներին։ Աշխարհի նախորդ 3 չեմպիոններ Իտալիան (2006թ.) Իսպանիան (2010թ.) և Գերմանիայի (2014թ.) հաջորդ Մունդիալներում պայքարից դուրս էին մնացել խմբային փուլից հետո։
Այս ցուցանիշով Մբապպեն ազգային հավաքականի թիմում գոլերի քանակը հասցրեց 31-ի և հավասարվեց Ֆրանսիայի հավաքականի լեգենդար կիսապաշտպան Զինեդին Զիդանին և շրջանցեց Ժյուստ Ֆոնտենին ու Ժան-Պյեր Պապենին։
Լեհաստանի դեմ 1/8-րդ տուրում նա գոլային փոխանցում կատարեց Օլիվյե Ժիրուին և երկու գոլ խփեց (74,90+1)՝ իր ընդհանուր թիվը հասցնելով աշխարհի առաջնությունում 9 գոլի, իսկ ազգային հավաքականում՝ 33 գոլի։
Արգենտինայի դեմ եզրափակչում (3-3, 4-2՝ 11-մետրանոցներով) Մբապպեն պատմական հեթ-տրիկի (80, 81, 118) հեղինակ դարձավ՝ դառնալով պատմության մեջ երկրորդ խաղացողը, ով նման ելույթ է ունենում եզրափակչում Ջեֆրի Հարսթից հետո՝ 1966 թվականին։ Մրցաշարում 8 գոլ խփելով (որոնցից երկուսը 11 մետրանոցից), նա դարձավ մրցաշարի լավագույն ռմբարկու՝ առաջ անցնելով Լիոնել Մեսսիից (7 գոլ) և միացավ Պելեին՝ խփելով 12 գոլ աշխարհի առաջնության երկու մրցաշարերում (2018, 2022) և արժանացավ մրցաշարի լավագույն ռմբարկուի անհատական «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին։
Եվրո 2024
(ընտրական փուլ)
2023 թվականի մարտին Ուգո Լյորիսի միջազգային կարիերան ավարտելուց հետո Դիդյե Դեշամը Մբապեին նշանակեց Ֆրանսիայի հավաքականի ավագ ։ Եվրո 2024-ի ընտրական փուլի ժամանակ՝ մարտի 24-ին, ավագի կարգավիճակով իր առաջին խաղում Կիլիան Մբապեն երկու գոլ խփեց և գոլային փոխանցում կատարեց Անտուան Գրիզմանին Հոլանդիայի դեմ խաղում(4-0 հաղթանակ)։ Այս դուբլը շնորհիվ նա ինտեգրվեց Ֆրանսիայի հավաքականի լավագույն ռմբարկուների «թոփ-5»-ին՝ 38 գոլով՝ շրջանցելով Կարիմ Բենզեմային(37)։ Հունիսի 16-ին նա 11 մետրանոցից գրավեց Ջիբրալթարի դարպասը ընդմիջումից անմիջապես առաջ (3-0 հաղթանակ), իսկ հունիսի 19-ին նա 11 մետրանոցից գրավեց նաև Հունաստանի դարպասը (1-0 հաղթանակ)։
2023 թվականի հոկտեմբերի 13-ին նա դուբլի հեղինակ դարձավ Նիդեռլանդների դեմ խաղում ՝ օգնելով «կապույտներին» հաղթել 2-1 հաշվով «Յոհան Կրոյֆ Արենա» մարզադաշտում և որակավորվել Գերմանիայում կայանալիք Եվրո 2024-ին։ Այս առիթով նա շրջանցեց Միշել Պլատինիին (41 գոլ 72 խաղում)՝ հասնելով 72 խաղում խփած 42 գոլի նշաձողին։ Մի քանի օր անց Շոտլանդիայի դեմ ընկերական խաղում նա թիմին օգնեց հաղթանակում իրացնելով 11 մետրանոց հարվածը (4-1 հաղթանակ)։ 2023 թվականի նոյեմբերի 18-ին Ջիբրալթարի դեմ հանդիպման ժամանակ (14-0 հաղթանակ), նա հեթ-տրիկի հեղինակ դարձավ և կատարեց երեք գոլային փոխանցում՝ շրջանցելով Անտուան Գրիզմանին Մբապեին դարձավ «Կապույտների» 3-րդ լավագույն ռմբարկուն ՝46 գոլով։ Այս հանդիպումը Ֆրանսիայի հավաքականի պատմության մեջ ամենամեծ հաղթանակն էր, Մբապեն վերջին գոլը խփվեց 44 մետրանոց հարվածով. սա նրա կարիերայի 300-րդ գոլն է։
Եվրո 2024
2024 թվականի մայիսին նա հայտնվում է 25 խաղացողների ցուցակում, որոնց հրավիրել է Դիդյե Դեշամը Գերմանիայում կայանալիք Եվրո-2024-ին։ Մեց քաղաքի Սեն Սիմֆորիեն մարզադաշտում Լյուքսեմբուրգի դեմ նախապատրաստական հանդիպման ժամանակ, Ֆրանսիան հաղթեց 3:0 հաշվով, Մբապեն երկու գոլային փոխանցում կատարեց, ապա 85-րդ րոպեին խփեց ֆրանսիացիների երրորդ գոլը։
2024 թվականի հունիսի 17-ին Ավստրիայի դեմ մրցման խմբային փուլի առաջին օրվա ընթացքում (1-0 հաղթանակ),Կիլիան Մբապեն վնասվածք ստացավ քթի հատվածում։ Նա մրցելույթների է վերադառնում հունիսի 25-ին Լեհաստանի հետ խմբային փուլի վերջին հանդիպման ժամանակ։ Հենց այս հանդիպման ժամանակ նա խփեց իր առաջին գոլը Եվրոպայի առաջնությունում՝ 56-րդ րոպեին Ուսման Դեմբելեի վաստակած 11 մետրանոցն իրացնելով։
Ֆուտբոլից դուրս
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականին Կիլիան Մբապպեն հայտնվեց հեղինակավոր Time ամսագրի շապիկին՝ որպես «Հաջորդ սերնդի առաջնորդներ» խորագրի հերթական հերոս։ Time-ին տված հարցազրույցում Մբապպեն խոսել է այն դժվարությունների մասին, որը նա ունեցել է որպես դեռահաս՝ միայն կենտրոնանալով իր ֆուտբոլային հմտությունների զարգացման վրա և շատ ժամանակ չի ունեցել ընկերների հետ շփվելու համար։ Բայց, չնայած «նորմալ» կյանքի բացթողմանը, Մբապպեն հայտարարում է, որ «նա այժմ ապրում է այն կյանքով, որի մասին միշտ երազել է»։
2021 թվականի հունիսի 25-ին Կիլիանի կրտսեր եղբայրը՝ Էթանը իր առաջին պայմանագիր է կնքել «Պարի Սեն Ժերմենի» հետ մինչև 2024 թվական։
Համագործակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մբապպենը գովազդային պայմանագիր է կնքել Nike-ի հետ՝ ներկայացնելով նրանց սպորտային հագուստը։ 2017 թվականին Nike-ի հետ անհատական կոշիկներ արտադրեց Nike Hypervenom 3-ի համար։ 2018-ին նա ներկայացրեց Nike Mercurial Superfly VI կոշիկները՝ ոգեշնչված R9 Mercurial կոշիկներով, որոնք օգտագործվում էին բրազիլացի նախկին հարձակվող Ռոնալդուի կողմից։ Խոսելով իր հովանավորներից նա նշել է, որ մտադիր չէ բազմաթիվ գովազդային պայմանագրեր կնքելու տարբեր ընկերությունների հետ։
2018 թվականին պայմանագիր է կնքել շվեյցարական Hublot ժամագործական ընկերության հետ՝ դառնալով HUBLOT-ի համաշխարհային դեսպան։ Այժմ Մբապպեն համագործակցում է Nike-ի և Hublot-ի հետ։
Բարեգործություն
Ֆրանսիայի հավաքականի անդամ դառնալուց հետո (2017 թվականի մարտ) Մբապպեն իր բոլոր միջազգային բոնուսները նվիրաբերել է ասոցիացիաներին։
2017 թվականի հունիսից նա դարձավ Premiers de cordée ասոցիացիայի հովանավորը, որն առաջարկում է սպորտային նախաձեռնություններ հոսպիտալացված երեխաներին։ Նա նաև Abbe-Pierre հովանավորն է, որի նպատակն է անապահով խավերի բնակարանաշինությունը, ինչպես նաև Tutti Passeurs d'Arts միությանը, որը նպատակ ունի բավարար ֆինանսական միջոցներ չունեցող երեխաներին երաժշտական և մշակութային կրթությանը ծանոթացնել։
2018 թվականի փետրվարի 22-ին Մբապպեին միացան Աֆրիկայի երկու լավագույն հարձակվողները՝ «Միլանի» նախկին հարձակվող և Լիբերիայի ներկայիս նախագահ Ջորջ Վեան և «Չելսի»-ի և Կոտ դ'Իվուարի նախկին հարձակվող Դիդյե Դրոգբան՝ Փարիզի Ելիսեյան պալատում հանդիպելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Որտեղ քննարկեցին Աֆրիկայում սպորտի զարգացման ծրագրերը։
Մբապպեն հայտարարել է, որ աֆրիկյան սպորտի զարգացումն իր համար կարևոր է նաև այն պատճառով քանի որ նա և իր ծնողները ունեն աֆրիկյան ծագման։
2019 թվականի հունվարի 28-ին Մբապպեն 34,000 ԱՄՆ դոլար (մոտ 26,000 ֆունտ) նվիրաբերեց քրաուդֆանդինգի արշավին՝ ֆինանսավորելու ֆուտբոլիստ Էմիլիանո Սալային գտնելու մասնավոր որոնողական առաքելությունը, ում թեթև ինքնաթիռը մեկ շաբաթ առաջ անհետացել էր Լա Մանշի վրայով։ Ավելի ուշ՝ 2019 թվականի փետրվարի 10-ին, Մբապպեն ևս 27,000 ֆունտ ստերլինգ նվիրաբերեց GoFundMe արշավին, որը ստեղծվել էր ինքնաթիռի դեռևս անհետ կորած օդաչու Դեյվիդ Իբբոտսոնի որոնումները ֆինանսավորելու համար։
2020 թվականին Կիլիան Մբապպեի ստորագրությամբ մարզաշապիկը աճուրդում վաճառվեց 160,000 եվրոյով անանուն գնորդի, ոմանք ենթադրում էին, որ դա հենց խաղացողն էր՝ ի շահ քաղցկեղի դեմ պայքարող երեխաներին նվիրված ասոցիացիային։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիլիան Մբապեն ընդհանուր առմամբ նվաճել է 17 տիտղոս՝ 14-ը՝ ակումբի և 3-ը՝ երկրի համար։
Ակումբային
Լիգա 1։ 2016-17 թվականներ
Փոխչեմպիոն՝ 2020
Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնություն կամ Լիգա 1
Չեմպիոն՝ 2018, 2019, 2020, 2022, 2023
Փոխչեմպիոն՝ 2021
Չեմպիոն՝ 2018, 2020, 2021
Ֆինալիստ՝ 2019
Ֆուտբոլի Ֆրանսիայի լիգայի գավաթ
Չեմպիոն՝ 2018
Ֆուտբոլի Ֆրանսիայի սուպերգավաթ
Չեմպիոն՝ 2019, 2020
ՈՒԵՖԱ-ի մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնություն 2016 թվական
ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթ 2018 թվական
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]2017թ.
Ոսկե գնդակ-ի 8-րդ հավակնորդ
Ապրիլ ամսվա լավագույն խաղացող Լիգա 1-ում
Ֆրանսիական Լիգա 1-ի մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ
Ներառված է Ֆրանսիական Լիգա 1-ի Խորհրդանշական հավաքականի կազմում
Ներառված է Չեմպիոնների Լիգաի խորհրդանշական հավաքականում
Golden boy (Ոսկե տղա)-ի մրցանակակիր
Ոսկե գնդակ-ի 7-րդ հավակնորդ
Ֆրանսիայում տարվա երկրորդ լավագույն ֆրանսիացի խաղացող
2018 թ.
Աշխարհի գավաթի լավագույն երիտասարդ խաղացող
Ընդգրկված է աշխարհի գավաթի խորհրդանշական հավաքականում
Մարտ,օգոստոս ամսվա լավագույն խաղացող Լիգա 1-ում
Ոսկե գնդակ-ի 4-րդ հավակնորդ
Trophée Kopa (Կոպայի մրցանակ) - Առաջին մրցանակակիր
Ֆրանսիայի լավագույն ֆուտբոլիստ
Ֆրանսիական Լիգա 1-ի մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ
Ներառված է Ֆրանսիական Լիգա 1-ի Խորհրդանշական հավաքականում
2019 թ.
Փետրվար ամսվա լավագույն խաղացող Լիգա 1-ում
Ֆրանսիայի լավագույն ֆուտբոլիստ
ՖԻՖԱ խորհրդանշական հավաքական
Ֆրանսիայի առաջնության լավագույն ռմբարկու՝ 33 գոլով
Ոսկե Գնդակ-ի 6-րդ հավակնորդ
ՊՍԺ ֆուտբոլային ակումբի պատմության լավագույն 10 ռմբարկուներից մեկը
Ֆրանսիական Լիգա 1-ի մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ
2020 թ.
2019-2020 թվականներին մրցաշրջանում Ֆրանսիայի առաջնության լավագույն ռմբարկու՝ 18 գոլով
Չեմպիոնների լիգայի թիմի անդամ
Ֆրանսիայի լավագույն ռմբարկու (25)
2021 թ.
Տարվա լավագույն խաղացող Globe Soccer Awards169-ում
Լիգա 1-ի ամսվա լավագույն խաղացող (փետրվար,օգոստոս)
Coupe de France-ի լավագույն ռմբարկու (7)
Ֆրանսիայի առաջնության թիմի անդամ
Ֆրանսիայի առաջնության լավագույն խաղացող
Ֆրանսիայի առաջնության լավագույն ռմբարկու (27)
Ոսկե Գնդակ-ի 9-րդ հավակնորդ (58 միավոր)
Չեմպիոնների լիգայի թիմի անդամ
Ֆրանսիայի լավագույն ռմբարկու (43)
Չեմպիոնների լիգայի «Բավարիայի» դեմ խաղի լավագույն խաղացող (1/4 եզրափակիչ առաջին հանդիպում).
Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացող (8-րդ եզրափակիչ առաջին խաղ).
Չեմպիոնների լիգայի «Բարսելոնայի» դեմ խաղի լավագույն խաղացող (8-րդ եզրափակիչ առաջին հանդիպում).
2022 թ.
Ֆրանսիայի առաջնության լավագույն խաղացող
Ֆրանսիայի առաջնության խորհրդանշական հավաքական
Լիգա 1-ի ամսվա ( փետրվար, նոյեմբեր, դեկտեմբեր) լավագույն ֆուտբոլիստ
Ֆրանսիայի առաջնության լավագույն ռմբարկու (28)
Ֆրանսիայի առաջնության լավագույն փոխանցող (17)
Չեմպիոնների լիգայի թիմի անդամ
Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացող (8-րդ եզրափակիչ առաջին խաղ).
Չեմպիոնների լիգայի «Ռեալի» դեմ խաղի լավագույն խաղացող (8-րդ եզրափակիչ առաջին հանդիպում).
Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացող (6-րդ օր)
Չեմպիոնների լիգայի պատմության մեջ 35 գոլ խփած ամենաերիտասարդ խաղացող (23 տարեկան, 260 օրական)
Ոսկե Գնդակ-ի 6-րդ հավակնորդ
Աշխարհի առաջնության լավագույն խաղացող Ավստրիալիայի,Դանիայի և Լեհաստանի դեմ խաղերում
Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, 2022 թվականի աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու (8)
Աշխարհի առաջնության պատմության 2-րդ խաղացողը, ով հեթ-տրիկ է ձևակերպում եզրափակչում
Աշխարհի առաջնության պատմության 1-ին խաղացողը, ով 4 գոլ է խփել եզրափակչում
Աշխարհի առաջնության պատմության ամենաերիտասարդ խաղացողը, ով դարձել է 12 գոլի հեղինակ 23 տարեկան հասակում
Աշխարհի առաջնության պատմության լավագույն 6-րդ ռմբարկու (12)
2023 թ.
ՊՍԺ-ի պատմության մեջ առաջին խաղացող, ով 1 խաղում 5 գոլ է խփել
Լիգա 1-ի ամսվա (փետրվար,հոկտեմբեր) լավագույն ֆուտբոլիստ
Ֆրանսիայի առաջնության լավագույն խաղացող
Ֆրանսիայի առաջնության խորհրդանշական հավաքական
Ոսկե գնդակ-ի 3-րդ հավակնորդ
Կիլիան Մբապպեի խաղերը Ֆրանսիայի հավաքականի կազմում
Կիլիան Մբապպեի խաղերը Ֆրանսիայի հավաքականի կազմում | |||||
---|---|---|---|---|---|
№ | Ամսաթիվ | Մրցակից | Հաշիվ | Գոլեր | Մրցույթ |
1 | մարտի 25 2017 | Լյուքսեմբուրգ | 3:1 | ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2018 որակավորման փուլ (ՈւԵՖԱ) | |
2 | մարտի 28 2017 | Իապանիա | 0:2 | ընկերական խաղ | |
3 | հունիսի 9 2017 | Շվեդիա | 1:2 | ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2018 որակավորման փուլ (ՈւԵՖԱ) | |
4 | հունիսի 13 2017 | Անգլիա | 3:2 | ընկերական խաղ | |
5 | օգոստոսի 31 2017 | Հիլանդիա | 4:0 | ⚽️ 91՚ | ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2018 որակավորման փուլ (ՈւԵՖԱ) |
6 | սեպտեմբերի 3 2017 | Լյուքսեմբուրգ | 0:0 | ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2018 որակավորման փուլ (ՈւԵՖԱ) | |
7 | հոկտեմբերի 7 2017 | Բուլղարիա | 1:0 | ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2018 որակավորման փուլ (ՈւԵՖԱ) | |
8 | հոկտեմբերի 10 2017 | Բելառուս | 2:1 | ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2018 որակավորման փուլ (ՈւԵՖԱ) | |
9 | նոյեմբերի 10 2017 | Ուելս | 2։0 | Ընկերական խաղ | |
10 | նոյեմբերի 14 2017 | Գերմանիա | 2:2 | Ընկերական խաղ | |
11 | մարտի 23 2018 | Կոլումբիա | 2:3 | Ընկերական խաղ | |
12 | մարտի 27 2018 | Ռուսաստան | 3։1 | ⚽️ 40՚ ⚽️83՚ | Ընկերական խաղ |
13 | մայիսի 28 2018 | Իռլանդիա | 2։0 | Ընկերական խաղ | |
14 | հունիսի 1 2018 | Իտալիա | 3։1 | Ընկերական խաղ | |
15 | հունիսի 9 2018 | ԱՄՆ | 1:1 | ⚽️ 78՚ | Ընկերական խաղ |
16 | հունիսի 16 2018 | Ավստրալիա | 2:1 | ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2018 | |
17 | հունիսի 21 2018 | Պերու | 1:0 | ⚽️ 34՚ | ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2018 |
18 | հունիսի 26 2018 | Դանիա | 0։0 | ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2018 | |
19 | հունիսի 30 2018 | Արգենտինա | 4:3 | ⚽️ 64՚ ⚽️ 68՚ | ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2018 |
20 | հուլիսի 6 2018 | Ուրուգվայ | 2:0 | ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2018 | |
21 | հուլիսի 10 2018 | Բելգիա | 1։0 | ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2018 | |
22 | հուլիսի 15 2018 | Խորվաթիա | 4:2 | ⚽️ 65՚ | ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2018 |
23 | սեպտեմբերի 6 2018 | Գերմանիա | 0:0 | Ազգերի Լիգա 2018-19 (ՈւԵՖԱ) | |
24 | սեպտեմբերի 9 2018 | Հոլանդիա | 2։1 | ⚽️ 14՚ | Ազգերի Լիգա 2018-19 (ՈւԵՖԱ) |
25 | հոկտեմբերի 10 2018 | Իսլանդիա | 2:2 | ⚽️ 90՚ | Ընկերական խաղ |
26 | հոկտեմբերի 16 2018 | Գերմանիա | 2։1 | Ազգերի Լիգա 2018-19 (ՈւԵՖԱ) | |
27 | նոյեմբերի 16 2018 | Հոլանդիա | 0:2 | Ազգերի Լիգա 2018-19 (ՈւԵՖԱ) | |
28 |
նոյեմբերի 20 2018 | Ուրուգվայ | 1։0 | Ընկերական խաղ | |
29 | մարտի 22 2019 | Մոլդովա | 4:1 | ⚽️ 87' | Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2020 (որակավորում) |
30 | մարտի 25 2019 | Իսլանդիա | 4:0 | ⚽️ 78ՙ | Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2020 (որակավորում) |
31 | հունիսի 2 2019 | Բոլիվիա | 2:0 | Ընկերական խաղ | |
32 | հունիսի 8 2019 | Թուրքիա | 0:2 | Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2020 (որակավորում) | |
33 | հունիսի 11 2019 | Անդորրա | 4:0 | ⚽️ 11ՙ | Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2020 (որակավորում) |
34 | Նոյեմբերի 14 2020 | Մոլդովա | 2:1 | Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2020 (որակավորում) | |
35 | Սեպտեմբերի 5 2020 | Շվեդիա | 1-0 | 41՚ | ՈՒԵՖԱ Ազգերի Լիգա 2020-21 |
36 | Հոկտեմբերի 7 2020 | Ուկրաինա | 7-1 | 82՚ | Ընկերական խաղ |
37 | Հոկտեմբերի 11 2020 | Պորտուգալիա | 0-0 | ՈՒԵՖԱ Ազգերի Լիգա 2020-21 | |
38 | Հոկտեմբերի 14 2020 | Խորվաթիա | 2-1 | ՈՒԵՖԱ Ազգերի Լիգա 2020-21 | |
39 | Նոյեմբերի 17 2020 | Շվեդիա | 4-2 | ՈՒԵՖԱ Ազգերի Լիգա 2020-21 | |
40 | Մարտի 24 2021 | Ուկրաինա | 1-1 | ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2022 (Ընտրական մրցաշար, ՈՒԵՖԱ) | |
41 | Մարտի 28 2021 | Ղազախստան | 0-2 | ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2022 (Ընտրական մրցաշար, ՈՒԵՖԱ) | |
42 | Մարտի 31 2021 | Բոսնիա և Հերցեգովինա | 0-1 | ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2022 (Ընտրական մրցաշար, ՈՒԵՖԱ) | |
43 | Հունիսի 2 2021 | Ուելս | 3-0 | 34՚ | Ընկերական խաղ |
44 | Հունիսի 8 2021 | Բուլղարիա | 3-0 | Ընկերական խաղ | |
45 | Հունիսի 15 2021 | Գերմանիա | 1-0 | Եվրո 2020 | |
46 | Հունիսի 19 2021 | Հունգարիա | 1-1 | Եվրո 2020 | |
47 | Հունիսի 23 2021 | Պորտուգալիա | 2-2 | Եվրո 2020 | |
48 | Հունիսի 28 2021 | Շվեյցարիա | 3-3
4-5 |
Եվրո 2020 | |
49 | Սեպտեմբերի 1 2021 | Բոսնիա և Հերցեգովինա | 1-1 | ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2022 (Ընտրական մրցաշար, ՈՒԵՖԱ) | |
50 | Հոկտեմբերի 7 2021 | Բելգիա | 3-2 | 69՚ | ՈՒԵՖԱ Ազգերի Լիգա 2020-21 |
51 | Հոկտեմբերի 10 2021 | Իսպանիա | 2-1 | 80՛ | ՈՒԵՖԱ Ազգերի Լիգա 2020-21 |
52 | Նոյեմբերի 13 2021 | Ղազախստան | 8-0 | 6՛
12՛ 32՛ 87՛ |
ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2022 (Ընտրական մրցաշար, ՈՒԵՖԱ) |
53 | Նոյեմբերի 16 2021 | Ֆինլանդիա | 2-0 | 76՛ | ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2022 (Ընտրական մրցաշար, ՈՒԵՖԱ) |
54 | Մարտի 29 2022 | Հարավաֆրիկյան Հանրապետություն | 5-0 | 23՛
76՛ |
Ընկերական խաղ |
55 | Հունիսի 3 2022 | Դանիա | 1-2 | ՈՒԵՖԱ Ազգերի Լիգա 2022-23 | |
56 | Հունիսի 10 2022 | Ավստրիա | 1-1 | 83՚ | ՈՒԵՖԱ Ազգերի Լիգա 2022-23 |
57 | Հունիսի 13 2022 | Խորվաթիա | 0-1 | ՈՒԵՖԱ Ազգերի Լիգա 2022-23 | |
58 | Սեպտեմբերի 22 2022 | Ավստրիա | 2-0 | 56’ | ՈՒԵՖԱ Ազգերի Լիգա 2022-23 |
59 | Սեպտեմբերի 25 2022 | Դանիա | 0-2 | ՈՒԵՖԱ Ազգերի Լիգա 2022-23 | |
60 | Նոյեմբերի 22 2022 | Ավստրալիա | 4-1 | 68’ | ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2022 |
61 | Նոյեմբերի 26 2022 | Դանիա | 2-1 | 61’ 86’ | ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2022 |
62 | Նոյեմբերի 30 2022 | Թունիս | 0-1 | ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2022 | |
63 | Դեկտեմբերի 4 2022 | Լեհաստան | 3-1 | 74՝90+1՝ | ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2022 |
64 | Դեկտեմբերի 10 2022 | Անգլիա | 1-2 | ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2022 | |
65 | Դեկտեմբերի 14 2022 | Մարոկկո | 2-0 | ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2022 | |
66 | Դեկտեմբերի 18 2022 | Արգենտինա | 3-3
4-2 |
80՚ 81՚ 118՚ | ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2022 |
Ծանոթագրություններ։
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Soccerway(բազմ․)
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.lequipe.fr/Football/FootballFicheJoueur58221.html
- ↑ 5,0 5,1 Mbappé : une vraie famille de sportifs(չաշխատող հղում)
- ↑ Mbappé: une autre pépite aux origines africaines(չաշխատող հղում)
- ↑ о матче «Монако» — «Кан»
- ↑ о матче «Тоттенхэм» — «Монако»
- ↑ признан лучшим молодым французским игроком Лиги 1(չաշխատող հղում). campeones.ua (16 мая 2017). Проверено 16 мая 2017.
- ↑ я обычный 18-летний ребёнок, которого на тренировки возит мама(չաշխատող հղում)
- ↑ Chris. Thierry Henry on Kylian Mbappe: Ooh la la! (англ.). Goal.com (27 March 2017). Проверено 30 марта
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մբապպեի պաշտոնական Տվիտերի էջը
- Մբապպեի պաշտոնական Ինստագրամի էջը
- Մբապպեի պաշտոնական ՅուԹյուբի էջը
- Մբապպեն transfermarkt-ում
- Մբապպեն soccerbase.com-ում
- Մբապպեն WhoScored.com կայքում
- Մբապպեն ՊՍԺ-ի պաշտոնական կայքում
- Մբապպեն Լիգա 1-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2020-01-15 Wayback Machine
- Մբապպեն ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Մբապպեն ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2018-06-21 Wayback Machine
- Մբապպեն Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիլիան Մբապպե» հոդվածին։ |
|
|
|
- Դեկտեմբերի 20 ծնունդներ
- 1998 ծնունդներ
- Ապրող անձինք
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Golden Boy մրցանակակիրներ
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Մոնակոյի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ
- Պարի Սեն Ժերմենի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Ֆուտբոլի աշխարհի չեմպիոններ
- Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ֆրանսիացի ֆուտբոլիստներ
- Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Աշխարհի չեմպիոններ
- ՈՒԵՖԱ Եվրո 2024-ի ֆուտբոլիստներ