iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.
iBet uBet web content aggregator. Adding the entire web to your favor.



Link to original content: http://hy.wikipedia.org/wiki/Իսլանդիայի_վարչական_բաժանում
Իսլանդիայի վարչական բաժանում - Վիքիպեդիա Jump to content

Իսլանդիայի վարչական բաժանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իսլանդիան վարչա-տարածքային առումով բաժանվում է մի քանի համակարգերով։ Այդպիսով երկիրը բաժանված է՝

1) 6 ընտրողական շրջանների (իսլ.՝ kjördæmi),
2) 8 վիճակագրական տարածաշրջանների (իսլ.՝ landsvæði / héruð),
3) 23 ավանդական շրջանի (իսլ.՝ sýsla, sýslur, սիսլա), որոնց մեջ կա 25 վարչականորեն անկախ քաղաք (իսլ.՝ kaupstaðir),
4) 76 համայնքների կամ մունիցիպալիտետներ (իսլ.՝ sveitarfélög):

Տեղական կառավարման մարմինները ձևավորում են համայնքները, իսկ պետական կառավարման մարմինները, որպես կանոն, իրենց ֆունկցիաները կատարում են ավանդական շրջանների տարածքում։

Ընտրողական շրջաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիճակագրական տարածաշրջաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսլանդիայի բաժանումը տարածաշրջանների համայնքների

քարտեզին
Անվանում Վարչկենտրոն Տարածք
(կմ²)
Բնակչություն
(հազար մարդ, 2008)
ISO 3166-2 կոդ
Հայերեն Իսլանդերեն Հայերեն Իսլանդերեն
1 Հյովյուդբորգարսվայդիդ Höfuðborgarsvæðið Ռեյկյավիկ Reykjavík 1 062 200,9 IS-1
2 Սուդուրնես Suðurnes Կեֆլավիկ Keflavík 829 21,4 IS-2
3 Վեստուրլանդ Vesturland Բորգարնես Borgarnes 9 554 15,6 IS-3
4 Վեստֆիրդիր Vestfirðir Իսաֆյորյուր Isafjörður 9 409 7,3 IS-4
5 Նորդուրլանդ Վեստրա Norðurland Vestra Սյոյդաուրկրոուկյուր Sauðárkrókur 12 737 7,4 IS-5
6 Նորդուրլանդ Էյստրա Norðurland Eystra Ակյուրեյրի Akureyri 21 968 28,9 IS-6
7 Էյստյուրլանդ Austurland Էգիլսստադիր Egilsstaðir 22 721 13,8 IS-7
8 Սյուդյուրլանդ Suðurland Սելֆոսս Selfoss 24 526 23,9 IS-8
Իսլանդիայի համայնքները (մունիցիպալիտետները)

Համայնքները (իսլ.՝ Íslensk sveitarfélög) Իսլանդիայի վարչական տարածքներ են, որոնց ինքնավարությունը հաստատված է Իսլանդաիայի Սահմանադրությունում։ Համայնքների թիվը այժմ կազմում է 76։ Կառավարական նպատակներով համայնքներում ընտրվում են հինգից մինչև տասնհինգ անդամ ունեցող Համայնքային խորհուրդները։ Համայնքային խորհուրդը նաև կարող է կառավարչի վարձել, որը կարող է խորհրդի անդամ չլինել։ Քաղաքային համայնքներում կառավարչի դերը կատարում է քաղաքապետը (իսլ.՝ bæjarstjóri կամ borgarstjóri), իսկ գյուղական համայնքներում՝ սվեյտարստյոուրիները (իսլ.՝ sveitarstjóri