Թոդ Մարտին
Սեռ | արական |
---|---|
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Բնակվելու վայր | Ponte Vedra Beach? |
Ծննդյան ամսաթիվ | 1970 թվական հուլիսի 8 |
Ծննդավայր | Հինսդեյլ, Իլինոյս, ԱՄՆ |
Հասակ | 198 սմ |
Քաշ | 91 կգ |
Կարիերայի սկիզբ | 1990 թվական |
Կարիերայի ավարտ | 2004 թվական |
Աշխատող ձեռք | աջ |
Հարված ձախից | երկձեռքանի |
Պարգևավճար, USD | 8 254 455 |
Մենախաղ | |
Խաղեր Հ/Պ | 411–234[1] |
Ամենաբարձր վարկանիշ | 4 (1999 թվականի սեպտեմբերի 13) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | Եզրափակիչ (1994) |
Ֆրանսիա | 4-րդ շրջան (1991) |
Ուիմբլդոն | 1/2 եզրափակիչ (1994, 1996) |
ԱՄՆ | Եզրափակիչ (1999) |
Զուգախաղ | |
Խաղեր Հ/Պ | 100–85[1] |
Ամենաբարձր վարկանիշ | 30 (1996 թվականի ապրիլի 29) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | 2-րդ շրջան (1994) |
Ֆրանսիա | 3-րդ շրջան (1993) |
Ուիմբլդոն | 3-րդ շրջան (1994) |
ԱՄՆ | 2-րդ շրջան (1990-1992 |
Ավարտել է կարիերան |
Թոդ Քրիստոֆեր Մարտին (անգլ.՝ Todd Christopher Martin), ծնվել է 1970 թվականի հուլիսի 8-ին Հինսդեյլում, Իլինոյսի նահանգ, ԱՄՆ), ամերիկացի նախկին պրոֆեսիոնալ թենիսիստ։
Մարզական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Թոդ Մարտինը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1990 թվականին։ Այդ տարում առաջին անգամ մասնակցում է Մեծ Սաղավարտի ԱՄՆ բաց առաջնության մրցաշարին, որտեղ պարտություն է կրում հենց առաջին շրջանում։ 1993 թվականին կարողանում է եզրավակիչ դուրս գալ ATP միանգամից հինգ մրցաշարերում, որոնցից կարողանում է հաղթանակ տանել մեկում՝ Կորալ Սփրինգսում։ Տարվա արդյունքներով արժանանում է ATP «Տարվա առաջընթաց» մրցանակին։ 1994 թվականի հունվարին դուրս է գալիս Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ, որտեղ երեք սեթում զիջում է մրցաշարի հաղթող Փիթ Սամփրասին։ Ուիմբլդոնի մրցաշարում և ԱՄՆ բաց առաջնությունում կարողանում է հասնել մինչև կիսաեզրափակիչ։ Նույն թվականին նա հաղթանակներ է տանում երկու մրցաշարերում՝ Մեմֆիսում և Լոնդոնում։ Կարիերայում առաջին անգամ նա տարին եզրափակում է դասակարգման աղյուսակի առաջին տասնյակում։ 1995 թվականին նրան հաջողվում է պաշտպանել իր տիտղոսը Մեմֆիսի մրցաշարում, իսկ տարվա վերջին օգնում է ԱՄՆ թենիսի հավաքականին տիրանալու Դևիսի Գավաթին։
1996 թվականը սկսվում է Սիդնեյի մրցաշարում հաղթանակով։ Կարիերայում երկրորդ անգամ Թոդ Մարտինը 1996 թվականին դուրս է գալիս Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Հաջորդ երկու տիտղոսները նրան հաջողվում է շահել 1998 թվականին։ Հաջողությունը նրան ուղեկցում է Բարսելոնայի և Ստոկհոլմի մրցաշարերում։ 1999 թվականին կարողանում է կարիերայում երկրորդ անգամ հաղթանակ տանել Սիդնեյի մրցաշարում։ Այդ տարի Ավստրալիայի բաց առաջնությունում և Ուիմբլդոնի մրցաշարում հասնում է մինչև քառորդ եզրափակիչ փուլ։ ԱՄՆ բաց առաջնությունում Թոդ Մարտինը երկրորդ անգամ կարողանում է հասնել Մեծ Սաղավարտի մրցաշարի եզրափակիչ։ Եզրափակիչում, համառ հինգ սեթանոց մրցապայքարում, նա զիջում է ամերիկացի Անդրե Աղասիին՝ 4-6, 7-6(5), 7-6(2), 3-6, 2-6։ Շնորհիվ դրան, անմիջապես մրցաշարից հետո, նա բարձրանում է դասակարգման աղյուսակի կարիերայում ամենաբարձր՝ 4-րդ հորիզոնական։ Տարվա արդյունքներով նա մրցաշրջանն ավարտում է 7-րդ հորիզոնականում։ 2000 թվականին մասնակցություն է ունենում Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարին, սակայն պարտություն է կրում հենց առաջին շրջանում։ ԱՄՆ բաց առաջնությունում կանգ է առնում նախորդ տարվա արդյունքի կրկնությունից մեկ քայլ առաջ և դուրս է մնում կիսաեզրափակիչ փուլում։ 2004 թվականին վերջնականապես ավարտում է թենիսիստի պրոֆեսիոնալ կարիերան։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեծ Սաղավարտի երկու մրցաշարերի եզրափակիչի մասնակից մենախաղում (Australian Open-1994 և US Open-1999)։
- ATP մենաքաղի 8 և զուգախաղի 5 տիտղոսների տիրակալ։
- Աշխարհի նախկին թիվ 4 ռակետ մենախաղում։
Մեծ Սաղավարտի մրցաշարերի եզրափակիչներ մենախաղում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարտություններ(2)
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Մրցաշար | Մրցակից | Հաշիվ |
---|---|---|---|
1994 | Ավստրալիայի բաց առաջնություն | ԱՄՆ Փիթ Սամփրաս | 6-7(6), 4-6, 4-6 |
1999 | ԱՄՆ բաց առաջնություն | ԱՄՆ Անդրե Աղասի | 4-6, 7-6(5), 7-6(2), 3-6, 2-6 |
Ելույթները ATP մրցաշարերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցաշարեր |
---|
Մեծ Սաղավարտի մրցաշարեր |
Մասթերս Գավաթ / АТР-տուրի եզրափաակիչ |
Մեծ Սաղավարտի գավաթ |
ATP Մասթերս / ATP Մասթերս 1000 |
АТР Gold / АТР 500 |
АТР International/ АТР 250 |
Տիտղոսներ կարիերայի ընթացքում (14)
[խմբագրել | խմբագրել կոդը]Մենախաղ (8)
[խմբագրել | խմբագրել կոդը]№ | Ամսաթիվ | Մրցաշար | Ծածակույթ | Մրցակից | Հաշիվ |
---|---|---|---|---|---|
1. | 1993 թվական մայիսի 17 | Կորալ Սփրինգս | Գրունտ | Դևիդ Ուիտոն | 6-3, 6-4 |
2. | 1994 թվական փետրվարի 14 | Regions Morgan Keegan Championships and The Cellular South Cup Մեմֆիս |
Հարդ | Բրեդ Ջիլբերտ | 6-4, 7-5 |
3. | 1994 թվական հունիսի 13 | AEGON Championships Լոնդոն |
Խոտածածկ | Փիթ Սամփրաս | 7-6(4), 7-6(4) |
4. | 1995 թվական փետրվարի 20 | Regions Morgan Keegan Championships and The Cellular South Cup Մեմֆիս(2) |
Հարդ | Պաուլ Հաարհյուս | 7-6(2), 6-4 |
5. | 1996 թվական հունվարի 15 | Medibank International Sydney Սիդնեյ |
Հարդ | Գորան Իվանիշևիչ | 5-7, 6-3, 6-4 |
6. | 1998 թվական ապրիլի 20 | Trofeo Conde de Godó Բարսելոնա |
Գրունտ | Ալբերտո Բերասատեգի | 6-2, 1-6, 6-3, 6-2 |
7. | 1998 թվական նոյեմբերի 16 | Ստոկհոլմ | Հարդ | Թոմաս Յուհանսոն | 6-3, 6-4, 6-4 |
8. | 1999 թվական հունվարի 18 | Medibank International Sydney Սիդնեյ(2) |
Հարդ | Ալեքս Կորետխա | 6-3, 7-6(5) |
Զուգախաղ (5)
[խմբագրել | խմբագրել կոդը]№ | Ամսաթիվ | Մրցաշար | Ծածկույթ | Խաղընկեր | Մրցակիցներ | Հաշիվ |
---|---|---|---|---|---|---|
1. | 1993 թվական մայիսի 3 | Տամպա | Գրունտ | Դերիկ Ռոստանգո | Ջարեդ Պալմեր Կելի Ջոնս |
6-3, 6-4 |
2. | 1993 թվական օգոստոսի 16 | Ինդիանապոլիս | Հարդ | Սքոթ Դևիս | Ռիկ Լիչ Կեն Ֆլեկ |
6-4, 6-4 |
3. | 1995 թվական ապրիլի 17 | Բերմուդներ | Գրունտ | Գրանտ Կոնել | Բրետ Սթիվեն Ջեյսոն Սթոլթենբերգ |
7-6, 2-6, 7-5 |
4. | 1995 թվական հունիսի 12 | AEGON Championships Լոնդոն |
Խոտածածկ | Փիթ Սամփրաս | Յան Ապել Յոնաս Բյորկման |
7-6, 6-4 |
5. | 2002 թվական օգոստոսի 5 | Cincinnati Masters Ցինցինատի |
Հարդ | Ջեյմս Բլեյք | Մահեշ Բհուպատի Մաքսիմ Միրնի |
7-5, 6-3 |
Թիմային մրցաշարեր (1)
[խմբագրել | խմբագրել կոդը]№ | Թվական | Մրցաշար | Թիմ | Մրցակից | Հաշիվ |
1. | 1995 | Դևիսի Գավաթ | ԱՄՆ Ջ. Կուրիե,Թ. Մարտին, Փ. Սամփրաս |
Ռուսաստան Ե. Կաֆելնիկով,Ա. Օլխովսկի, Ա. Չեսնոկով |
3-2 |
Պարտություններ եզրափակիչում (18)
[խմբագրել | խմբագրել կոդը]Մենախաղ (12)
[խմբագրել | խմբագրել կոդը]№ | Ամսաթիվ | Մրցաշար | Ծածակույթ | Մրցակից | Հաշիվ |
---|---|---|---|---|---|
1. | 1993 թվական փետրվարի 8 | Regions Morgan Keegan Championships and The Cellular South Cup Մեմֆիս |
Հարդ | Ջիմ Կուրիե | 7-5, 6-7(4), 6-7(4) |
2. | 1993 թվական հուլիսի 26 | Legg Mason Tennis Classic Վաշինգտոն |
Հարդ | Ամոս Մանսդորֆ | 6-7(3), 5-7 |
3. | 1993 թվական օգոստոսի 2 | Canada Masters Մոնրեալ |
Հարդ | Միքաել Պերնֆորս | 6-2, 2-6, 5-7 |
4. | 1993 թվական հոկտեմբերի 18 | Seiko Super Tennis Տոկիո |
Գորգ | Իվան Լենդլ | 4-6, 4-6 |
5. | 1994 թվական հունվարի 31 | Ավստրալիայի բաց առաջնություն | Հարդ | Փիթ Սամփրաս | 6-7(6), 4-6, 4-6 |
6. | 1994 թվական մայիսի 2 | AT&T Tennis Challenge Ատլանտա |
Գրունտ | Մայքլ Չանգ | 7-6(4), 6-7(4), 0-6 |
7. | 1994 թվական մայիսի 9 | Պայնհերստ | Գրունտ | Ջարեդ Պալմեր | 4-6, 6-7(5) |
8. | 1995 թվական դեկտեմբերի 18 | Մեծ Սաղավարտի գավաթ | Գորգ | Գորան Իվանիշևիչ | 6-7(4), 3-6, 4-6 |
9. | 1996 թվական փետրվարի 26 | Regions Morgan Keegan Championships and The Cellular South Cup Մեմֆիս |
Հարդ | Փիթ Սամփրաս | 4-6, 6-7(2) |
10. | 1996 թվական օգոստոսի 2 | Ստոկհոլմ | Հարդ | Թոմաս Էնկվիստ | 5-7, 4-6, 6-7(0) |
11. | 1999 թվական ապրիլի 12 | Էշտորիլ | Գրունտ | Ալբերտ Կոստա | 6-7(4), 6-2, 3-6 |
12. | 1999 թվական սեպտեմբերի 13 | ԱՄՆ բաց առաջնություն | Հարդ | Անդրե Աղասի | 4-6, 7-6(5), 7-6(2), 3-6, 2-6 |
Զուգախաղ (5)
[խմբագրել | խմբագրել կոդը]№ | Ամսաթիվ | Մրցաշար | Ծածակույթ | Խաղընկեր | Մրցակիցներ | Հաշիվ |
---|---|---|---|---|---|---|
1. | 1993 թվական ապրիլի 26 | AT&T Tennis Challenge Ատլանտա |
Գրունտ | Ջարեդ Պալմեր | Պոլ Անակոուն Ռիչի Ռենեբերգ |
4-6, 6-7 |
2. | 1995 թվական օգոստոսի 14 | Ինդիանապոլիս | Հարդ | Սքոթ Դևիս | Մարկ Նոուլս Դանիել Նեստոր |
4-6, 4-6 |
3. | 1995 թվական հոկտեմբերի 30 | BNP Paribas Masters Փարիզ |
Գրունտ | Ջիմ Գրաբ | Պատրիկ Հելբրայթ Գրանտ Կոնել |
2-6, 2-6 |
4. | 1996 թվական նոյեմբերի 4 | Ստոկհոլմ | Հարդ | Կրիս Վուդրաֆ | Պատրիկ Հելբրայթ Ջոնաթան Սթարկ |
6-7, 4-6 |
5. | 1998 թվական մարտի 9 | Indian Wells Masters Ինդիան Ուելս |
Հարդ | Ռիչի Ռենեբերգ | Յոնաս Բյորկման Պատրիկ Ռաֆտեր |
4-6, 6-7 |
Թիմային մրցաշարեր (1)
[խմբագրել | խմբագրել կոդը]№ | Ամսաթիվ | Մրցաշար | Թիմ | Մրցակից | Հաշիվ |
1. | 1997 | Դևիսի Գավաթ | ԱՄՆ Թ. Մարտին, Փ. Սամփրաս, Ջ. Սթարկ, Մ. Չանգ |
Շվեդիա Յ. Բյորկման, Մ. Լարսոն, Ն. Կուլտի, Թ. Էնկվիստ |
0-5 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոդ Մարտին» հոդվածին։ |
|